Tag Archives: ստեվիա

Մեղրախոտ

Մեղրախոտը (անգլ.՝ Candyleaf, Sweetleaf, Sugarleaf, ռուս.՝ Стевия медовая, Медовая трава, լատ՝ Stevia rebaudiana Bertoni) բազմամյա խոտաբույս է:
Հայրենիքը՝ Հարավային և Կենտրոնական Ամերիկաներն են:
Վայրի վիճակում աճում է կիսչորային կլիմա ունեցող դաշտավայրերում ու լեռնային շրջաններում:
Կիրառվում է սննդարդյունաբերությունում, դեղագործությունում և կոսմետիկայում:

  • Մեղրախոտում գտնվող ստեվիոզիդը (ստեվիայի էքստրակտ) քաղցրությամբ 200-300 անգամ քաղցր է շաքարից, սակայն ունի մինիմալ կալորիա;
  • Չի բարձրացնում արյան մեջ շաքարի պարունակությունը, ավելին` խթանում է ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի արտադրությունը;
  • Ունի հակամիկրոբային, հակասնկային ազդեցություն;
  • Ամրացնում է իմունային համակարգը, դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման ընթացքը` դարձնելով կյանքն ավելի առույգ և երկարատև;
  • Չի վնասում ատամների էմալը;
  • Կայուն է բարձր ջերմաստիճանի (մինչև 200°C), թթուների, հիմքերի նկատմամբ;
  • Իջեցնում է արյան մեջ խոլեստերինի, տոքսինների, ծանր մետաղների, ռադիոնուկլիդների մակարդակը;
  • նպաստում է նիկոտինային և ալկոհոլային կախվածության վերացմանը;

Հղումներ