Tag Archives: որդակոմպոստ

Կենսահումուս

Գոմաղբը, անձրևաորդերի մարսողական ուղիյով անցնելուց հետո, դառնում է շատ արժեքավոր պարարտանյութ՝ կենսահումուս, որը շատ չափանիշներով գերազանցում է այլ օրգանական և հանքային պարարտանյութերին:
Կենսահումուսը (որդակոմպոստը), հարուստ է բույսերի աճի համար բոլոր անհրաժեշտ քիմիական տարրերով: Բացի այդ հագեցած է հարուստ միկրաֆլորայով, որը բույսերի վրա աներևակայելի լավ է ազդում: Այդ միկրոօրգանիզմները այնքան են ամրացնում բույսերի իմունային համակարգըիտետը, որ շատ հիվանդությունների վտանգն իսպառ վերանում է:

Ռուսերեն տեսանյութ կենսահումուսի մասին

Որդեր տեսակները

Կարելի է հենց պարտեզի հողից, կամ մեկ այլ տեղից որդեր փորել ու դրանց բաց թողնելով գոմաղբի կույտի վրա կազմակերպել կենսահումուսի արտադրություն: Սակայն ավելի արդյունավետ է հատուկ այդ նպատակի համար բուծված, ավելի խոշոր ու շատակեր որդերով աշխատել:
Իրենց լավագույն հատկանիշերով հայտնի են Կարմիր կալիֆորնիական կոչվող որդերը: Մեկ տարում, գոմաղբի կույտում բազմանալով, այդ որդերը կարող են 500 անգամ մեծացնել իրենց ընդհանուր ծավալը:

Կալիֆորնիական կարմիր որդ

Կալիֆորնիական կարմիր որդի միջոցով կենսահումուսի արտադրության նորմալ ընթացքի համար պետք է ընտրել քամիներից պաշտպանված, որոշ թեքությամբ, ամուր հատակով տարածք, որի վրա փռել 5-10 սմ ծղոտի կամ խոտի մնացորդ, այնուհետև լցնել 30-40 սմ կիսափտած /3-6 ամիս հնությամբ / գոմաղբ, հետո նորից ծղոտ ու լավ խառնել: Գոմաղբի հետ միասին կարելի է օգտագործել բուսական և կենցաղային մնացորդներ, թուղթ, ստվարաթուղթ և այլն: Պատրաստի խառնուրդի խոնավությունը պետք  է լինի 70-80%, թթվայնությունը՝ չեզոք: Նշված եղանակով պատրաստված հարթակի վրա, 1 քմ հաշվով, հավասարապես պետք է ցրել 1000 որդ, որոնց բնակեցումը պետք է կատարել առավոտյան և երեկոյան ժամերին: Հարթակն անհրաժեշտ է ծածկել ծղոտով կամ բուսական այլ մնացորդներով: Խոնավության պակասն ու գերխոնավացումը վնասակար են որդերի համար: Որդերի ակտիվ գործունեությունը սկսվում է հատակից՝ բարձրանալով վեր: Գոմաղբի վերամշակման վերջում, երբ որդերը հասնում են 35-40 սմ մակարդակի, կարելի է ավելացնել ֆերմենտացիայի ենթարկված  գոմաղբ և մանրացրած բուսական մնացորդներ կամ կատարել որդերի անջատում կենսահումուսից: Գործընթացը կատարվում է հետևյալ կերպ՝ հարթակի վրա լցնում են 5-10 սմ հաստությամբ թարմ կեր / խառնուրդ /, 5-6 օր հետո վերցնում են այդ նույն շերտը որդերի հետ միասին և լցնում նոր պատրաստված հարթակի  վրա: Նշված գործողությունը կատարում են 2-3 անգամ: Այդ ընթացքում  հաջողվում է որդերի գրեթե լրիվ քանակը անջատել / 90-95 տոկոս/: Որդերն անջատելուց հետո մնում է որդակոմպոստը, որի խոնավությունը 80-82 տոկոս է: Երբ կույտի խոնավությունն իջնում է մինչև 50-60, անհրաժեշտ է այն մաղել և օգտագործել կամ լցնել պոլիէթիլենային պարկերի մեջ: Մաղի վրա մնացած կոմպոստի չվերամշակված մնացորդները, որդերի հետ միասին, պետք  էլցնել նոր հարթակի վրա:
Կենսահումուսից որդերի անջատումը կարելի է կատարել նաև ավելի պարզ եղանակով. Հարթակի կույտի երկարությանը զուգահեռ լցնել 30-40 սմ հաստությամբ թարմ խառնուրդ, որի մեջ կքաշվեն որդերը: Որոշ ժամանակ անց՝ 3-5 օր, որդերից ազատված կենսահումուսն անջատել կույտից, մաղել և պահեստավորել:
1տ խառնուրդ /գոմաղբ/ պարունակող հարթակից գործընթացի վերջում ստացվում է 600 կգ կենսահումուս և 100 կգ որդի զանգված՝ բաղկացած մինչևբ 100.000 տարբեր հաստության և մեծության որդերից:
Ձմռան պայմաններում զգալիորեն իջնում է որդերի ակտիվությունը: Հնարավորության դեպքում կարելի է  գործընթացը կազմակերպել փակ տարածքում՝ սնուցումն ակտիվացնելով և վերին շերտը պարբերաբար ակտիվացնելով:
Կենսահումուսը նպաստում է սերմերի ծլմանը, ուժեղացնում սածիլների կպչողականությունը, բարձրացնում բույսերի դիմացկունությունը հիվանդությունների նկատմամբ: Կենսահումուսով աճեցված բերքը էկոլոգիապես մաքուր է, չի պարունակում նիտրատներ ու ծանր մետաղներ:

Ռուսերեն տեսանյութ: Հասարակ կոմպոստեր

Դույլերից սարքված, ինքնաշեն վերմիկոմպոստեր
Ինչպես օգտագործել կենսահումուսը

Կենսահումուսով պարարտացում կարելի է անել վեգետացիոն ողջ շրջանում:
Կենսահումուսով հողի պարարտացման հետևյալ նորմաներն են խորհուրդ տրվում.

  1. Կարտոֆիլ տնկելիս՝ մեկ փոսի մեջ 200 գրամ;
  2. Ելակ տնկելիս՝ մեկ թփին 150 գրամ;
  3. Աշնանացանի համար մարգի ողջ մակերեսը պարարտացնելիս՝ 700 գրամ 1 ք.մ.-ին (խառնել հողի վերին շերտի հետ);
  4. Գարանանը՝ կանաչեղենի և բանջարեղենի համար հողը նախապատրաստելիս՝ 500 գրամ 1 ք.մ.-ին;
  5. Մրգատու ծառեր տնկելիս՝ կախված տնկիի մեծությունից, 5-10 կգ մեկ տնկափոսին:

Ընդհանրապես, կենսահումուս խառնելով կարելի է պարարտացնել ցանկացած բույսի տակի և շրջակա հողը, վեգետացիայի ողջ շրջանում: Կարելի է նաև կենսահումուսով ցանքածածկ անել:

Ռուսերեն տեսանյութ: Ինչպես օգտագործել կենսահումուսը բույսեր տնկելիս

Կենսահումուսի լուծույթ

Հեղուկ կենսահումուսով բույսերը սնուցում են անմիջապես արմատի մոտ ջրելով կամ տերևները ցողելու միջոցով:
Սերմերի ծլողունակությունն է բարձրանում, կտրոնների արմատակալումն էլ խթանվում է, եթե դրանք նախապես թրջել կենսհումուսի լուծույթի մեջ:
Կենսահումուսի լուծույթ պատրաստելու համար 1 դուլ գոլ ջրի մեջ լուծում են 1 բաժակ կենսահումուս: Լուծույթը, ընթացքում պարբերաբար խառնելով, 24 ժամ թողնում են սենյակային ջերմությամբ միջավայրում:
Պատրաստի լուծույթով կարելի է բույսերի սնուցման բոլոր եղանակները կիրառել:

Հարգելի այցելու, Պարտիզակի առցանց կրպակում վաճառվում է կենսահումուս պատրաստված ձիու գոմաղբից՝ 2,5կգ, 10լ և 20լ տոպրակներով:

WP_20170301_009

և նույն կենսահումուսից պատրաստված լուծույթ 1 լիտրանոց պլաստիկ շշով:
WP_20170306_003
buy_from_partizak_250

  • Բարձրացնում է սերմերի ծլողունակությունը;
  • Խթանում է բույսերի արմատների  զարգացումը;
  • Նպաստում է կտրոնների արագ արմատակալմանը;
  • Խթանում է բույսերի աճը;
  • Ամրացնում է բույսերի իմունային համակարգը;
  • նվազեցնում է նիտրատների քանակը պտուղների մեջ;
  • Խոչնդոտում է ծանր մետաղների և ռադիոնուկլեիդների մուտքը բույսի մեջ;
  • Մեծացնում է շագարների և սպիտակուցների պարունակությունը պտուղների և բանջարեղենի մեջ;
  • Վերացնում է խլորոզը, խթանում է բույսերի ծաղկումն ու պտղաբերությունը:
 Հղումներ

Կենսահումուսը հողի բերրիության հիմքն է

1959թ Կալիֆոռնիայում /ԱՄՆ/ ընտրասերման միջոցով ստացվել է անձրևաորդի նոր տարատեսակ, որը ստացել է ՙկալիֆոռնյան կարմիր որդ՚ անունը: Որդերի աճեցմամբ պատրաստում են շատ արժեքավոր օրգանական պարարտանյութ, որը կոչվում է “կենսահումուս“:
Կենսահումուսը էկոլոգիապես մաքուր, կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ է, որն իրենից ներկայացնում է կալիոֆոռնյան կարմիր որդերի կողմից վերամշակված գոմաղբ և օրգանական թափոններ` կոպրոլիտի ձևով: Այն սև, փխրուն, հաճելի բույրով սևահողական նյութ է: Իր բակտերիալ ֆլորայով գերազանցում է գոմաղբին, իսկ հիմնական սննդատարրերի պարունակությամբ 1 տ կենսահումուսը համարժեք է 7-8 տ գոմաղբին: Գոմաղբի 1 տոննա որդերի միջոցով վերափոխվում է 600 կգ կենսահումուսի, իսկ 400 կգ-ը որդերի մարմնի 100 կգ կենսազանգվածի, որն իր հերթին սպիտակուցային կեր է թռչունների, խոզերի, ձկների համար: Պարզվել է, որ 1 տոկոս որդերի կենսազանգվածը թռչունների կերի ռացիոնում ավելացնելիս, ձվատվությունն ավելանում է 20 տոկոսով, իսկ անասունների սննդի ռացիոնում 0.5 կգ որդերի թարմ կենսազանգված ավելացնելիս կաթնատվությունը բարձրանում է 22 տոկոսով: Ի դեպ, պետք է նշել, որ որդերի կենսազանգվածում պրոտեինի պարունակությունը 68-82 տոկոս է:
Չինաստանում արդեն շուրջ 2 հազար տարի է, ինչ որդերն օգտագործվում են բժշկության մեջ: Վերջին տարիներին անձրևաորդերից նույնիսկ պատրաստում են հակավիրուսային և հակաուռուցքային շիճուկներ:
ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍԻ  ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Այն պարունակում է 40-60 տոկոս չոր օրգանական զանգված, խոնավությունը` 30-50 տոկոս, 10-18 տոկոս հումուս, 2.0-3.0 տոկոս ընդհանուր N /ազոտ/, 2.6-3.0 տոկոս P /ֆոսֆոր/, 2.7-3.0 տոկոս K /կալիում/, 4.5-8.0 տոկոս Ca /կալցիում/, 0.6-2.3 տոկոս Mg /մագնեզիում/, 0.5-2.5 տոկոս Fe /երկաթ/, 60-80 մգ/կգ Mn /մանգան/, 28-35 մգ/կգ Zn /ցինկ/, 3.5-5.1 մգ/կգ Cu /պղինձ/:
Բացի այդ, կենսահումուսում կան գրեթե բոլոր միկրոտարրերը, ինչպես նաև կենսաբանական ակտիվ նյութեր` ֆերմենտներ, վիտամիններ, հորմոններ, աուկսիններ, հետերոաուսիններ և այլն: Այն պարունակում է նաև հողի և բույսերի համար օգտակար միկրոօրգանիզմների յուրահատուկ համակցություն, որոնք արտազատում են ֆիտոհորմոններ, անտիբիոտիկներ, ֆունգիցիդային և բակտերիոցիդային միացություններ, որը հանգեցնում է  հիվանդածին միկրոֆլորայի ճնշման: Այս բոլորը միասին բուժում է հողը և վերացնում լայնորեն տարածված բույսերի հիվանդությունները:
ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Կենսահումուսը`

  1. արագ վերականգնում է հողի բնական բերրիությունը /պարունակում է մեծ քանակությամբ մատչելի և բույսերի համար հեշտ յուրացվող սննդատարրեր/ և լավացնում է կառուցվածքը, ապահովում է կայուն, բարձր, էկոլոգիապես մաքուր բերքի ստացումը:
  2.  ծանր մետաղները  և ռադիոնուկլիդները կապում է հողում և թույլ չի տալիս բույսերին կուտակել նիտրատներ
  3.  արագացնում է սերմերի ծլումը, բույսերի աճը և ծածկումը, բույսերի հասունացումը 2-3 շաբաթով
  4.  նպաստում է կտրոնների արմատակալմանը
  5.  զգալիորեն բարձրացնում է բույսերի բերքատվությունը /հացահատիկի բերքը ավելացնում է 30-40 տոկոսով, կարտոֆիլինը` 30-70 տոկոսով, բանջարեղենինը` 35-70 տոկոսով, լավացնում է վերջիններիս համային հատկանիշները
  6.  նվազեցնում է բույսերի սթրեսային վիճակը, բարձրացնում է հիվանդությունների նկատմամբ բույսերի դիմացկունությունը
  7.  նպաստում է պտուղներում և բանջարեղենում C վիտամինի ավելացմանը:ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍԻ  ՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸՆախօրոք հաշվարկված և առանձնացված տարածքի վրա / լայնությունը 1.0-2.0մ, երկարությունը` ըստ գոմաղբի քանակի/ պետք է փռել 5-6 սմ հաստության ծղոտ, ծղոտի վրա 40-60 սմ հաստությամբ լցնել 5-6 ամսվա հնությամբ գոմաղբ: Ցանկալի է, որպեսզի տարածքի հատակը ծածկված լինի բետոնով կամ հեռացվի հողի փխրուն շերտը: Նշված եղանակով պատրաստի զանգվածի վրա  լցնել որդեր: 1 տ սուբստրատի համար անհրաժեշտ է 2000 որդ: 1 տ գոմաղբի արագ վերամշակման համար պահանջվում է 6000 հասուն որդ: Գոմաղբը պետք է պարբերաբար խոնավեցնել /70-80 տոկոս/: Որդերի սկտիվ գործունեությունը սկսվում է հատակից և  բարձրանում է վեր: Կենսահումուսից որդերը կարելի է անջատել հարթակի կույտի  երկարությանը զուգահեռ 30-40 սմ հաստությամբ թարմ խառնուրդ լցնելով, որի մեջ /3-5 օրում/ կքաշվեն որդերը: Կարմիր որդերի կյանքի նորմալ պայմաններն ապահովում են նրա մարմնի ջերմաստիճանին մոտ /19   աստիճան C/ ջերմաստիճանի դեպքում: Կարմիր որդը վախենում է  լույսից, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթները վերջինիս համար մահացու են: Ուստի լույսը չպետք է անմիջական ազդի որդերի ապրելավայրի վրա: Ինչպես կույտերում, այնպես էլ արկղերում ստացված կենսահումուսն անհրաժեշտ է 2 մմ անցքեր ունեցող մաղով մաղել և օգտագործել որպես օրգանական պարարտանյութ:ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍԻ     ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

1. Հողի մեկ հա-ի կենսահումուսով պարարտացման նորման 3.5-4 տ է:
2.  Անկենդան հողը վերակենդանացնելու համար, մեկ հեկտարին անհարաժեշտ է 4.0-4.5 տ կենսահումուս: Գերհագեցնել հողը կենսահումուսով  անհնար է: Ինչքան շատ` այնքան լավ:
3. Սածիլների աճեցման համար լավ արդյունք է տալիս 3 մաս հողի և 1 մաս կենսահումուսի խառնուրդը: Սածիլի տնկման ժամանակ բնի մեջ լցնել 1-2 բուռ կենսահումուս: Կարտոֆիլը շատ զգայուն է կենսահումուսի նկատմամբ, ցանկալի է յուրաքանչյուր պալարի տակ լցնել մինչև 100 գ կենսահումուս:
Վարունգի, պոմիդորի, կաղամբի սածիլումից հետո ցանկալի է մուլչապատել 1-2 սմ կենսահումուսի շերտով: Ոռոգման ընթացքում հումուսը կհասնի արմատներին: Ելակը 7-10 օր շուտ է ծաղկում և հասունանում, եթե մարգերը մուլչապատվեն 1-2 սմ կենսահումուսի շերտով:
Եթե յուրաքանչյուր տարի ծառերի բների վրա  լցնենք 2-3 սմ հաստությամբ կենսահումուսի շերտ, ապա կուժեղանա պտղաբերությունը, իսկ պտուղները  կլինեն խոշոր, գեղեցիկ և համեղ: Տնկիների տակ կարելի է տալ 4-5 կգ, պտղատու ծառերի տակ` 10 կգ:
AgroWeb

Հարգելի այցելու, Պարտիզակի առցանց կրպակում վաճառվում է կենսահումուս պատրաստված ձիու գոմաղբից՝ 2,5կգ, 10լ և 20լ տոպրակներով:

և նույն կենսահումուսից պատրաստված լուծույթ 1 լիտրանոց պլաստիկ շշով:

  • Բարձրացնում է սերմերի ծլողունակությունը;
  • Խթանում է բույսերի արմատների  զարգացումը;
  • Նպաստում է կտրոնների արագ արմատակալմանը;
  • Խթանում է բույսերի աճը;
  • Ամրացնում է բույսերի իմունային համակարգը;
  • նվազեցնում է նիտրատների քանակը պտուղների մեջ;
  • Խոչնդոտում է ծանր մետաղների և ռադիոնուկլեիդների մուտքը բույսի մեջ;
  • Մեծացնում է շագարների և սպիտակուցների պարունակությունը պտուղների և բանջարեղենի մեջ;
  • Վերացնում է խլորոզը, խթանում է բույսերի ծաղկումն ու պտղաբերությունը:

Որդակոմպոստը (կենսահումուս) ջերմատներում

Որդակոմպոստն իդեալական հումք է ջերմոցների համար: Պատճառն այն է, որ ջերմոցների հողախառնուրդը շահագործվում է մեծ ինտենսիվությամբ ու անընդմեջ այնպես, որ չի հասցնում ինքնավերականգնվել եւ ամբողջությամբ դեգրադացվում է 2-3 տարվա ընթացքում, հիմնականում կորցնում է բերիությունը եւ պահանջվում է հողախառնուրդի փոփոխություն: Ուրիշ հարց է, երբ հողը պարարտացվում է կենսահումուսով: Եթե հողը բաղկացած է միայն որդակոմպոստից, այն շահագործվում է առանց հանքային պարարտանյութերի ու պեստիցիդների, որոնք քայքայում են հումուսը, ապա հողը երբեք չի դեգրադացվում, ամբողջությամբ  հողի փոփոխություն չի պահանջվում, չի պարունակում վնասատուներ (նեմատոդներ), հիվանդածին բակտերիաներ, միկրոբներ, հողի գերխոնավացում տեղի չի ունենում: Որդակոմպոստի օգտագործման գլխավոր խանգարող հանգամանքը հանդիսանում է սկզբնական բարձր արժեքը: 1մ3 որդակոմպոստը 6մ լայնության ջերմոցի դեպքում բավարարում է 2մ երկարության, 20սմ հաստության հողաշերտի ստեղծում: 20սմ հողաշերտից հետո պետք է լինի դրենաժային շերտ: Քանի որ ջերմոցներում մարգեր են պատրաստում, ապա 1մ3-ը  բավականացնում է 1 մարգի, որը լինում է 0.6 մ լայնությամբ, 20 սմ հաստությամբ եւ 8.3 մ երկարությամբ:
Սածիլների աճեցումը: Որդակոմպոստի մեջ ցանված սերմերը  ծլում են 10-12 օր ավելի շուտ, քան ավանդական եղանակով ցանվածները: Գործնթացի արագացման համար պատրաստվում է հեղուկ պարարտանյութ.1կգ որդակոմպոստը խառնել 10լ ջրի հետ, թողնել 1 օր, ժամանակ առ ժամանակ խառնել, օգտագործել ջրելու եւ ցողելու ձեւով` շաբաթական 1 անգամ: Հեղուկ պարարտացումն օգտագործվում է ինչպես սածիլների աճեցման, այնպես էլ  բանջարեղենի վեգետացիայի ամբողջ ընթացքում, շաբաթական 1 անգամ` օրվա լուսավոր ժամերին:
Արդեն գործող ջերմատներում վատ հողախառնուրդի դեպքում ամեն բույսի տակ լցվում է100-150 գր որդակոմպոստ (կարելի է եւ ավելի շատ, վերին սահման գոյություն չունի), ամիսը 1-2 անգամ, հերթափոխելով տերեւային հեղուկ սնուցմանը:Տարբերությունը  շուտ է երեւում,համարյա 1-2 օրում: Ինֆեկցիաների վտանգ  չկա, քանի որ որդակոմպոստը չի պարունակում հիվանդածին բակտերիաներ:
Բույսերի հասունացման ժամանակը ծլելուց հետո.
•չինական կաղամբ` 2-3 շաբաթ, մաղադանոս, կոտեմ,կանաչ սոխ, սամիթ, նեխուր`7-10 օր
•վարունգ – արագացնում է 2 շաբաթով, անկախ սորտից
•լոլիկ – արագացնում է 2-3 շաբաթով, անկախ սորտից
Բերքատվությունն ավելանում է 2-3 անգամ,ավանդական մեթոդի հետ համեմատած, բանջարեղենը ունենում է վառ գունավորում, լավ արտահայտված բույր ու համ, ինչն ավելի գրավիչ է գնորդների համար:
Ժամանակն է անցնելու էկոլոգիապես մաքուր գյուղա-տնտեսությանը, որն օգտակար է թե’ մարդու, ու թե’ կենդանական աշխարհի համար, թե’ ամբողջ բնության ու երկրագնդի համար:
  Աշխարհի շատ երկրներում ու արդեն Հայաստանում եւս, թեպետ քիչ, բայց զբաղվում են էկոլոգիապես մաքուր գյողատնտեսությամբ:
   Ցանկալի է, որ գյուղատնտեսության այս ճյուղը եւս զարգանա  Հայաստանում: Բացի մարդու ու բնության օգտակարությունից, այն նաեւ շահավետ է, քանի որ էկոլոգիապես մաքուր միրգ ու բանջարեղենը 1.5-2 անգամ ավելի բարձր գին ունի, ինչը շահավետ է ֆերմերների համար:

http://aragatsotn.agro.am/

Հարգելի այցելու, Պարտիզակի առցանց կրպակում վաճառվում է կենսահումուս պատրաստված ձիու գոմաղբից՝ 2,5կգ, 10լ և 20լ տոպրակներով:

և նույն կենսահումուսից պատրաստված լուծույթ 1 լիտրանոց պլաստիկ շշով:

  • Բարձրացնում է սերմերի ծլողունակությունը;
  • Խթանում է բույսերի արմատների  զարգացումը;
  • Նպաստում է կտրոնների արագ արմատակալմանը;
  • Խթանում է բույսերի աճը;
  • Ամրացնում է բույսերի իմունային համակարգը;
  • նվազեցնում է նիտրատների քանակը պտուղների մեջ;
  • Խոչնդոտում է ծանր մետաղների և ռադիոնուկլեիդների մուտքը բույսի մեջ;
  • Մեծացնում է շագարների և սպիտակուցների պարունակությունը պտուղների և բանջարեղենի մեջ;
  • Վերացնում է խլորոզը, խթանում է բույսերի ծաղկումն ու պտղաբերությունը:

Օրգանական պարարտանյութեր

Օրգանական են կոչվում այն պարարտանյութերը, որոնք բույսերը սնուցող բացառապես օրգանական միացություններից կազմված նյութեր են պարունակում:

Այս հոդվածում մենք օրգանական պարարտանյութերի կամ դրանց բաղադրիչների ցանկ կներկայացնենք, հղումներ տալով համապատասխան հոդվածներին, ուր մանրամասներ կգտնեք դրանց օգտակարության, պատրաստման ու կիրարկման ձևերի վերաբերյալ:

ԳՈՄԱՂԲ

Գոմաղբը անհիշելի ժամանակներից օգտագործվող բնական պարարտանյութ է: Այն պարունակում է ազոտ, լուսածին (ֆոսֆոր), կալիում, ինչպես նաև բույսերի լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ մի շարք միկրոէլեմենտներ՝ կիր, մագնեզիա, ծծումբ, քլոր, կրեմնիում:

Մանրամասն գոմաղբի մասին ==>

ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍ (ՈՐԴԱԿՈՄՊՈՍՏ)

Որդերի օգնությամբ մշակված գոմաղբը վերածվում է շատ օգտակար կենսահումուսի՝ պարարտանյութի, որը իր մի շարք չափանիշներով գերազանցում է հանքային պարարտանյութերին:

Մանրամասն կենսահումուսի մասին ==>

ԿՈՄՊՈՍՏ

Կոմպոստը օրգանական հողագործության մեջ ամենատարածված և մատչելի օրգանական պարարտանյութն է: Այն ստացվում է օրգանական աղբի, բյույսերի տերևների և այլ մնացորդների համապատասխան պայմաններում փտեցմամբ:

Մանրամասն կոմպոստի մասին ==>

ՁԻՈՒ ԳՈՄԱՂԲ

Ձիու թրիքը պարունակում է ազոտ, կալիում,  լուսածին (ֆոսֆոր) և մի շարք այլ օգտակար նյութեր: Այն կիրառելի է բույսերի մեծամասնության սնուցման համար:

Մանրամասն ձիու գոմաղբի մասին ==>

ՃԱԳԱՐԻ ԳՈՄԱՂԲ

Ճագարի գոմաղբը, այլ կենդանիների գոմաղբի համեմատ, ամենաօգտակարն է: Այն  պարունակում է ազոտ, կալիում,  լուսածին (ֆոսֆոր), մագնիում, կալցիում և մի շարք այլ օգտակար նյութեր:

Մանրամասն ճագարի գոմաղբի մասին ==>

ԹՌՉՆԻ ԾԵՐՏ

Թռրչնի ծերտը իրավամբ համարվում է ամենաարժեքավոր օրգանական պարարտանյութը: Այն պարունակում է ազոտ, կալիում,  լուսածին (ֆոսֆոր), և մագնիում: Ընդորում, այդ բաղադրիչների խտությունը 3-4 անգամ բարձր է քան այլ օրգանական պարարտանյութերում:

Մանրամասն թռչնի ծերտի մասին ==>

ՍԻԴԵՐԱՏՆԵՐ

Սիդերատները բույսեր են, որոնք աճեցվում են հիմնական կուլտուրայից առաջ՝ հողը հարստացնելու, օգտակար նյութերով հագեցնելու և հողի կառուցվածքը բարելավելու նպատակով:

Մանրամասն սիդերատների մասին ==>

 ՏՈՐՖ

Տորֆի պարունակում է՝

  • ածխածին` 50-60%
  • ջրածին 5-6.5%
  • թթվածին` 30-40 %
  • ազոտ` 1-3%
  • ծծումբ` 0.1-1.5%

Մանրամասն տորֆի մասին ==>

ԵՂԻՆՋ

Եղինջը պարունակում է՝

  • կրածին – 37%;
  • կալիում – 34%;
  • մագնիում – 6%;

Կան նաև մի շարք այլ միկրոէլեմենտներ:

Մանրամասն եղինջի մասին ==>

 ԿԱՆԱՉ ԽՈՏ

Բույսերի համար ամենակարևոր սնուցման նյութերից մեկը, մանավանդ աճի սկզբնական փուլում, ազոտն է:  Ազոտ կարելի է ստանալ տարբեր աղբյուրներից, սակայն ամենամատչելին դրանցից կանաչ խոտն է: Խոտի թուրմով բույսերի սնուցումը ամենաէժան, բայց շատ արդյունավետ ձևն է:

Մանրամասն խոտի մասին ==>

ՓԱՅՏԻ ՄՈԽԻՐ

Փայտի մոխիրը կրածինի, կալիումի, մագնիումի, նատրիումի և մի շարք այլ օգտակար նյութերի արժեքավոր աղբյուր է:

Մանրամասն մոխիրի մասին ==>

ՓԱՅՏԻ ՍՂՈՑՈՒՔ

Քչերն են տեղյակ թեփի օգտակարության մասին և օգտագործում են միայն որպես ցանքածածկ: Բայց, համապատասխան մշակման ենթարկելով, թեփը կարելի է օգտագործել որպես պարարտանյութ, ավելի ստույգ, որպես հիմք համակցված օրգանական պարարտանյութի համար: Թեփի լավագույն մշակման եղանակը կոմպոստին ավելացնելն է:

Մանրամասն թեփի մասին ==>

ԲԱՆԱՆԻ ԿԵՂԵՎ

Բանանի կեղևը հարուստ է կալիումով, կրածինով և լուսածինով (ֆոսֆոր): Կեղեվները կարելի է թաղել հողի մեջ և դրանք արագ, մոտ տաս օրում կյուրացվեն հողում առկա միկրոորգանիզմների կողմից: Կարելի է նաև չորացնել կեղևները և աղալուց հետո խառնել հողին: Բանանի կեղևից պատրաստած թուրմով բույսերը սրսկելով կարելի է վերացնել ուտիճներին:

Մանրամասն բանանի կեղևի մասին ==>

ՁՎԻ ԿՃԵՊ

Ձվի կճեպում կա՝

  • հեշտ յուրացվող կալցիում – 93%;
  • մագնիում – 0,55%;
  • լուսածին (ֆոսֆոր) – 0,12%;
  • կալիում – 0,08%;
  • ավելի քիչ քանակով պարունակում է երկաթ, ծծումբ, ալյումին:

Մանրամասն ձվի կճեպի մասին ==>

ՍՈԽԻ ԿԼԵՊ

Սոխի կլեպը հարուստ է  կարոտինով,  ֆիտոնիցիդներով և B և PP խմբերի վիտամիններով: Օգտագործվում է հիմնականում թուրմը՝ բույսերը ջրելու կամ ցողելու համար:

Մանրամասն սոխի կլեպի մասին ==>

ԽՄՈՐԻՉ

Խմորիչի (թթխմորի) կենսազանգվածի հիմք են հանդիսանում սնկերը, որոնք հարուստ են սպիտակուցով և այլ օգտակար նյութերով,  օրինակ, օրգանական երկաթով, ամինաթթուներով և այլևայլ մակրո և միկրոէլեմենտներով:

Մանրամասն թթխմորի մասին ==>

ՍՈՒՐՃԻ և ԹԵՅԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐ

Սուրճի և թեյի մնացորդները պարունակում են որոշակի քանակությամբ օգտակար միկրոէլեմենտներ: Թեև դրանց օգտագործման արդյունավետության վերաբերյալ վեճեր կան, միանշանակ է, որ թափել չարժէ՝ կոմպոստին ավելացնելը կամ հողի հետ խառնելը կբարելավեն զանգվածի կառուցվածքը և ավելի փխրուն կդարձնեն:

Մանրամասն սուրճի և թեյի մնացորդների մասին ==>

ՈՍԿՐԱԼՅՈՒՐ

Ոսկրալյուրը պարունակում է՝

  • լուսածին (ֆոսֆոր);
  • կրածին;
  • կենսաբանորեն ակտիվ նյութեր;
  • միկրոէլեմենտներ (մագնիում, նատրիում, երկաթ, պղինձ, ցինկ, մարգանեց, կոբալտ, յոդ), որոնք չափավոր քանակության դեպքում շատ լավ ազդեցություն ունեն բույսերի աճի վրա:

Մանրամասն ոսկրալյուրի մասին ==>

ՁԿՆԱԼՅՈՒՐ

Ձկնալյուրի մոտավոր կազմը հետևյալն է.

  • Հում պրոտեին — 59-63%;
  • Ճարպ — 5-9 %;
  • Ջուր 5-9%;
  • Կալցիում — 5-7%;
  • Ազոտ — 4-10%;
  • Լուսածին (Ֆոսֆոր) -3%:

Մանրամասն ձկնալյուրի մասին ==>

Հալվեի հյութ

Հալվեի հյութն ունի մանրեասպան հատկություն, պարունակում է սաթի, խնձորի, դարչնի և կիտրոնի օրգանական թթուներ և բազմաթիվ այլ օգտակար տարրեր: Հալվեի տերևները և ցողունները պարունակում են հակաօքսիդիչներ (B, E և C վիտամիններ, բետա-կարոտին), կենսաբանորեն ակտիվ այլ նյութեր:

Մանրամասն հալվեի հյութի մասին ==>