Tag Archives: իշկաթնուկ

Իշկաթնուկ սպիտակաերակ

 
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 82Իշկաթնուկ սպիտակաերակը (անգլ.՝ Madagascar jewel, ռուս.՝ Молочай беложилковый, լատ.՝ Euphorbia leuconeura)

Բազմացումը և տեղափոխումը

Սպիտակաերակ իշկաթնուկը բազմացնում են սերմերով կամ կտրոններով: Հունիսին, երբ հայտնվում են կողային շիվերը, դրանք կտրում և մեկ օրով դնում են գոլ ջրի մեջ, որպեսզի  միջի “կաթը” դուրս գա:  Հաջորդ օրը կտրված տեղը մշակում են ակտիվացված ածուխի փոշիով և 2-3 օր ոչ արևոտ տեղում չորացնելուց հետո, արմատակալման համար տնկում են տորֆից և ավազից կազմված, խոնավ հողախառնուրդում: Արմատակալման համար լավագույն ջերմաստիճանը 22 – 24 է:
Այլ ծաղկաման տեղափոխելիս պատրաստվում է հետևյալ բաղադրությամբ հողախառնուրդ՝

Սպիտակաերակ իշկաթնուկի արմատները մակերեսային են, այնպես որ ծաղկամանը պետք է լինի լայն և ոչ բարձր:

Հղումներ

Իշկաթնուկ Միլիուսի

Միլիուսի իշկաթնուկը (անգլ.՝ Crown of thorns, Christ plant, Christ thorn, ռուս.՝ Молочай Милиуса, լատ.՝ Euphorbia milii) իշկաթնուկների ընտանիքին պատկանող բազմամյա, փշոտ թուփ է: Անգլերենում ու ռուսերենում այն հաճախ Փշե պսակ կամ Քրիստոսի պսակ են անվանում:

Միլիուսի Իշկաթնուկի արմատները մակերեսային էն, այնպես որ ծաղկաթաղարը պետք է լինի ոչ շատ խոր ու լայն տեսակի:
Սենյակային պայմաններում Միլիուսի իշկաթնուկը ծաղկում է երբ բարձրությունը հասնի 25 սանտիմետրի: Ամռանը պահանջում է լավ լուսավորվածություն, ջրարբիացում և սնուցում:
Ձմռանը օդի ամենահարմար ջերմաստիճանը +150C է:
Միլիուսի իշկաթնուկը հեշտությամբ բազմանում է կտրոններով: Հնարավոր է նաև սերմերով բազմացումը:

Միլիուսի իշկաթնուկի հիվանդություններն ու վնասատուները

Միլիուսի իշկաթնուկը կարող է ենթարկվել սարդոստայնային տիզի (паутинный клещ), ուտիճների (тля), թրիփսերի (трипс), վահանամիջատների (щитовка) հարձակմանը:
Չափից ավել խոնավության և ցածր ջերմաստիճանի դեպքում կարող են առաջանալ սնկային հիվանդություններ:

Հղումներ

Իշկաթնուկներ

Իշկաթնուկը (անգլ.՝ Spurge, ռուս.՝ Молочай, լատ.՝ Euphorbia) իշակաթնուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ է։ Բազմամյա խոտաբույսեր են, թփեր, հազվադեպ՝ ծառանման և միամյա: Ըստ տարբեր աղբյուրների ընդգրկում է 800 – 2000 տեսակ:

Կենսաձևը՝
Թուփ
Ընտանիքը՝
Իշկաթնուկազգիների
Հայրենիքը՝
Ամենից շատ տարածված են Աֆրիկայում
Աճեցման բարդությունը՝
Սովորաբար հեշտ է աճեցվում
Չափսերը՝
Ծառանման տեսակները հասնում են մինչև 3 մետր բարձրության, իսկ գնդաձևները՝ 15 սանտիմետրի
Աճի արագությունը՝
Ծառանմանների տարեկան աճը կարող է կազմել 20-25 սմ, իսկ գնդանմանները շատ դանդաղ են աճում
Երկարակյացությունը՝
Բազմամյա է
Օդի ջերմաստիճանը՝
Ամռանը՝ + 20-30 °С,
Ձմռանը՝ + 10-12 °С
նվազագույնը +5-6 °С
Օդի խոնավությունը՝
Ցածր: Ցողել պետք չէ՝ ջրի ընկնելը ճյուղերի և տերևների վրա վնասակար է: Զմռանը հեռու պահել ջեռուցող սարքերից:
Լուսավորությունը՝
Պայծառ արև, արևի ուղիղ ճառագայթներ: Սակայն խայտաբղետ տեսակները կարող են այրվածքներ ստանալ:
Հողախառնուրդը՝
1 բաժին ճմահող;
1 բաժին տորֆ;
1 փտած գոմաղբ;
1 բաժին ավազ:
Կարելի է մի քիչ էլ փայտի ածուխ խառնել:
Ապահովել լավ դրենաժ:
Ջրելը՝
Մինչև հաջորդ ջրելը հողի վերին շերտը պետք է հասցնի չորանալ: Ամռանը ջրել շաբաթը մեկ անգամ, գարնանը և աշնանը 15 օրը մեկ, իսկ ձմռանը՝ ամիսը մեկ անգամ:
Սնուցումը՝
Գարնանից-աշուն, ամիսը մեկ անգամ, կակտուսների համար նախատեսված հեղուկ պարարտանյութով:
Բազմացումը՝
Գագաթային կտրոններով: Կտրում են մոտ 12 սմ երկարությամբ և 4-5 տերև ունեցող կտրոններ: Պետք է կտրոնը 2-3 օր թողնել որպեսզի կտրվացքի տեղը պաշտպանիչ թաղանթ առաջանա: Կաթնահեղուկի հոսքը դադարեցնելու համար կտրոնը մի քանի րոպեով թաթախում են տաք ջրի մեջ: Կտրած տեղը կարելի է փոշոտել ակտիվացված ածուխի փոշիով:
Կտրոնը տնկում են տորֆի և ավազի խարնուրդի մեջ և տեղադրում լուսավոր վայրում: Աճեցնում են ոչ նվազ քան +20°С օդի ջերմաստիճանի պայմաններում:
Սերմերով բազմացնում են գնդանման իշկաթնուկները: Սերմերը ցանում են ավազի և տերևային բուսահողի խառնուրդի մեջ, աճեցնում են լուսավոր տեղում +18°С ջերաստիճանային պայմաններում:
Ծաղկելը՝
Ծաղկելը երբեմն տևում է մի քանի ամիս: Ինքնափոշոտում չի լինում, ուստի սերմեր ստանալու համար անհրաժեշտ է կողք-կողքի մի քանի բույսեր աճեցնել:
Տեղափոխումը՝
Գարնանը՝ ամեն տարի:
Խնամքի առանձնահատկությունները՝
Գարնան սկզբին շատ ձգված բույսերը կարելի է էտել ճյուղերի կեսի չափով:
Եթե Միլիուսի իշկաթնուկի տերևները թափվում են, այլևս նորերը չեն աճում՝ այդպիսի ընձյուղները ավելի լավ է հեռացնել:
Բարդություններ՝
Ամենից հաճախ վնասվում է ալրատիզից, վահանամիջատից և սարդոստայնային տիզից:
Ցուրտ եղանակին շատ ջրելու հետևանքով, ինչպես նաև ջրի պակասությունից, ներքևի տերևները թափվում են: Նույնը կարող է տեղի ունենալ հողում լուսածնի պակասի դեպքում: Բույսը չի ծաղկում և մատղաշ տերևները թափվում են, եթե լույսի պակաս կա:
Օդը մաքրելու հատկությունը՝
Չունի
Թունավորությունը՝
Որոշ տեսակներ վնասակար են կենդանիների համար, քանի որ թունավոր կաթնանման հյութ են արտադրում: Փշոտ բույսերը պետք  է երեխաներից ու կենդանիներից հեռու պահել: Պետք չէ թույլ տալ, որ կաթնանման հեղուկն ընկնի լորձաթաղանթների կամ վերքերի վրա, քանի որ ուժեղ գրգռող է:
Հղումներ

Իշկաթնուկ տիրուկալի

Իշկաթնուկ տիրուկալի (անգլ.՝ Aveloz, Firestick plants, Indian tree spurge, Naked lady, Pencil tree, Pencil cactus, Sticks on fire կամ Milk bush, ռուս.՝ Молочай тирука́лли, լատ.՝ Euphórbia tirucálli), իշկաթնուկների ընտանիքին պատկանող բազմամյա ծառանման բույս է։ Լայնորեն տարածված է Հյուսիս-Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում, ինչպես նաև
Արաբական թերակղզում: Ժամանակին ներմուծվել է բազմաթիվ այլ արևադարձային երկրներ:
Խիստ ճուղավորված, ծառանման, 5-9 մետր բարձրության հասնող սուկուլենտ բույս է՝ գլանաձև, հարթ, կանաչ, 5-7 մմ հաստությամբ ճուղերով։ Հիմնականում գագաթներին աճող, թափվող տերևներն ունեն 6-12 մմ երկարություն, 1-1,5 մմ լայնք։ Ֆոտոսինթեզն հիմնականում իրականացվում է ճուղերում։ Ծաղիկները մանր են, դեղին գույնի։
Բույսի թանձր կաթի նման հյութը թունավոր է և կարող է մաշկի լուրջ այրվացքներ առաջացնել։ Աչքերի մեջ ընկնելիս կարող է սուր ցավ և մինչև 7 օր տևողությամբ կուրություն առաջացնել։ Եթե բույսի հյութը մտել է աչքի մեջ, աչքը պետք է 15 րոպե լվալ ջրով և դիմել բժիշկի։ Այրվածքների նշանները կարող են երևալ ավելի քան 12 ժամ անց։ Բույսի հյութը խմելու դեպքում, կարելի է ստանալ շուրթերի, բերանի և լեզվի այրվածքներ։ Գրանցվել են նաև մահացու դեպքեր։
Հայաստանում Իշկաթնուկ տիրուկալին կարող է աճեցվել որպես սենյակային բույս, բայց այդ պայմաններում այն չի ծաղկի կամ պտղաբերի։

Հղումներ