Category Archives: Մրգատու ծառեր

Կակաո

Կակաոյի ծառը (անգլ․՝ Cacao tree, Cocoa tree, ռուս․՝ Какао, լատ․՝ Theobroma cacao) փիփերթազգիների (Malvaceae) ընտանիքի, փոքր, 4–8 մ բարձրությամբ, մշտադալար ծառ է։ Դրա սերմերը՝ կակաոյի հատիկները, օգտագործվում են շոկոլադե լիկյոր, կակաոյի կարագ և շոկոլադ պատրաստելու համար։

Տանը կակաոյի ծառ աճեցնելը

Կակաոյի ծառերն աներևակայելի պահանջկոտ են տեղի նկատմամբ, պահանջում են որոշակի կլիմայական և հողային պայմաններ: Պետք է նկատի ունենալ, որ թեև հնարավոր է տանը կակաոյի ծառ աճեցնել, սակայն դա ամենևին հեշտ գործ չէ: Սենյակային պայմաններում գրեթե անհնար է հասնել ծառի ծաղկելուն, իսկ միայն մեկ ծառ աճեցնելու դեպքում պտուղ ստանալու մասին խոսք լինել չի կարող։

Տեղի ընտրությունը

Բնության մեջ կակաոն աճում է բազմահարկ արևադարձային ջունգլիների ստորին հարկում՝ մթնշաղի, ցրված, մեղմ լուսավորության պայմաններում: Սենյակային պայմաններում, սակայն, կակաոն մի փոքր փոխում է իր սովորությունները՝ վատ է զարգանում խիտ ստվերում, բայց, միևնույն է չի դիմանում արևի ուղիղ ճառագայթներին:

Փորձը ցույց է տալիս, որ կակաոյի ծառն իրեն լավ է զգում արևելյան պատուհանի գոգին։Հարմար են նաև մասամբ հարավին կողմնորոշված ​​պատուհանագոգերը, որոտեղ բույսը տեղադրում են արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանելով։

Օդի ջերմաստիճանը և խոնավությունը

Լավագույն պայմաններ հնարավոր կլինի ապահովել, եթե կակաոն աճեցվի օդի վերահսկվող, բարձր ջերմաստիճան և բարձր խոնավություն ապահովող ջերմոցում։ Եթե դա հնարավոր չէ և բույսն աճելու է սենյակային պայմաններում, ապա պետք է ձգտել այնպիսի պայմանների, որոնցում օդի ջերմաստիճանը կայուն ու բարձր է ողջ օրվա ընթացքում ու շուրջ տարի։ Տեղային բարձր խոնավություն ապահովելու համար պետք է օդի խոնավացուցիչ միացնել կամ ծաղկամանը տեղադրել ջրով ու խիճով լի, լայն սկուտեղի վրա։ Արևի ուղիղ ճառագայթները և մոտակա ջերմության աղբյուրները, ինչպիսիք են ռադիատորները, կարող են չորացնել ծառը:

Կակաոյի ծառը կմահանա եթե օդի ջերմաստիճանը իջնի +10°С-ից ցածր, իսկ +10…+16°С տիրույթում աճի խնդիրներ և տեսանելի խանգարումներ են առաջանում։ Կակաոյի ծառի համար պետք է իսկապես կայուն, ջերմ պայմաններ ստեղծել։ Իդեալում, օդի ջերմաստիճանը ողջ տարին պետք է մնա +24 … +25°С աստիճանի մակարդակում: Չափազանց բարձր ջերմություն՝ +28°С բարձր, ծառը նույնպես չի սիրում, իսկ +23°С ցածր անկումը սկսում է ազդել բույսի տերևների վրա:

Կակաոն չի հանդուրժում միջանցիկ քամիներ, ջերմաստիճանի հանկարծակի փոփոխությունները, ջեռուցման սարքերին մոտ լինելը։ Լավ կլինի բույսը հաճախ չտեղաշարժել ու տեղը չփոխել։ Ամռանը դուրս՝ մաքուր օդի էլ հանել պետք չէ։

Օդի խոնավությունը

Օդի բարձր խոնավությունը՝ 70% և բարձր, պայման է, առանց որի բույսը հնարավոր չէ աճեցնել։ Ծառը չի հանդուրժում չոր օդը և արագ չորանում է սովորական սենյակի միջավայրում:

Բույսը ջրով ցողելիս պետք է ընտրել մանր կաթիլներով ցողիչներ և խուսափել տերևները ուժեղ թրջելուց՝ պրոցեդուրան կատարելով բույսից որոշակի հեռավորության վրա և բարձրությունից։

Ջրելը

Կակաոն պետք է շատ զգույշ ջրել՝ համոզվելով, որ ջրելուց հետո ծաղկամանի տակդիրի մեջ ջուր չմնա, իսկ հողի վերին շերտը՝ 2–3 սմ խորությամբ չորանա մինչև հաջորդ ջրելը։ Ձմռանը, նույնիսկ բացարձակապես կայուն ջերմաստիճանի դեպքում, կակաոյի ոռոգումը կրճատում են՝ ոռոգումների միջև ընկած, վերը նկարագրված ժամանակահատվածը 1-2 օրով երկարացնում են և նվազեցնում են ջրի քանակը:

Կակաոյի ծառը ջրում են փափուկ տաք ջրով, որի ջերմաստիճանը պետք է մի քիչ գերազանցի սենյակի օդի ջերմաստիճանը:

Պարարտացումը

Կակաոյի ծառի համար գերադասելի են օրգանական, այլ ոչ թե հանքային պարարտանյութերը: Դրանք կարելի է համակցել և խառնել իրար։ Համալիր պարարտանյութեր ընտրելիս, նախապատվությունը պետք է տրվի ազոտի բարձր պարունակությամբ պարարտանյութերին՝ դեկորատիվ տերևավոր բույսերի համար նախատեսված։

Կակաոյի համար սնուցման հաճախականությունը հանքային պարարտանյութերի դեպքում 2-3 շաբաթը 1 անգամ է, իսկ օրգանական պարարտանյութերի դեպքում՝ ամիսը 1 անգամ։ Սնուցումն արվում է ամբողջ տարին՝ ձմռանը կրկնակի նվազեցնելով հաճախականությունը։ Երիտասարդ բույսերի համար կարելի է փոխնեփոխ կիրառել արմատային և սաղարթային սնուցումներ:

Էտելն ու ձևավորելը

Առանց ձևավորման կակաոն չի պահպանի սաղարթի կոմպակտությունն ու գեղեցկությունը: Բույսն էտելու մեջ դժվար բան չկա. ցանկության դեպքում, սկսած երիտասարդ տարիքից և 30 սմ բարձրությունից, ընձյուղների գագաթները կարելի է քշտել՝ որոշակի ուրվագիծ ստեղծելու և սաղարթը խտացնելու համար։ Սովորաբար, բույսի ամենաակտիվ աճող և երկարաձգված ընձյուղների գագաթները քշտում կամ էտում են 1/3-ից մինչև ½ մասի չափով։

Անկախ տարիքից, ձևից և չափսից, կակաոյի ցանկացած ծառի համար պարտադիր է չոր, վնասված, թույլ, բարակ, անպտուղ և խիտ աճող ճյուղերի հատելը։

Այս բույսի համար էտն իրականացվում է վաղ գարնանը։

Հողախառնուրդը

Ճիշտ այնպես, ինչպես կլիմայական պայմաններն են կարևոր կակաոյի համար, հողախառնուրդի բաղադրությունն է կարևոր։ Կակաոյի մշակության տակ գտնվող տարածքների մեծ մասում կավահող կամ ավազակավային հողեր են՝ 6,5-ից 7,0 pH թթվայնությամբ:

Կակաոն ունի առանցքային արմատ, բայց շատ խոր արմատային համակարգ չի ձևավորում։ Բույսը պետք է աճեցվի փոքր խորությամբ կամ միմյանց տրամագծով ու բարձրությամբ հավասար չափսերով ծաղկամաններում։ Նախընտրելի են բնական նյութերից պատրաստված ծաղկամանները։ Տեղափոխելիս, ծաղկամանի տրամագիծը երիտասարդ բույսերի դեպքում ավելացնում են մի քանի սանտիմետրով, իսկ մեծահասակների դեպքում՝ 2 չափ ավելով։

Տեղափոխման հաճախականությունը կախված է արմատային համակարգի զարգացման աստիճանից։ Կակաոն տեղափոխում են նոր տարայի մեջ միայն այն ժամանակ, երբ արմատները ամբողջությամբ հյուսում են հողագունդը։

Հարկավոր է ուշադիր ընտրել հողը: Թեթևակի թթվային ռեակցիան pH-ի 5,8-ից 6,0 միջակայքում իդեալական է: Հողախարնուրդը պետք է լինի լավ դրենաժ ապահովող, թեթև, սննդարար։

Բույսը տեղափոխելիս կարելի է հեռացնել միայն թեթև առանձնացվող հողը՝ խուսափելով արմատների հետ շփումից։

Հիվանդություններ, վնասատուներ և խնդիրներ աճեցնելիս

Կակաոն կարող է ենթարկվել սարդոստայնային տիզերի և վահանակիր միջատների հարձակմանը, սակայն ավելի հաճախ դժվարությունները կապված են լինում ոչ պատշաճ խնամքի հետ: Տերեւների վրա բորբոսի, ընկճվածության, վնասատուների վնասման նշանների դեպքում, պայքարն անմիջապես իրականացնում են միջատասպանների և ֆունգիցիդների օգնությամբ:

Կակաոյի ծառի բազմացնելը

Սերմերով բազմացնելիս, դրանք ցանում են բերքահավաքից անմիջապես հետո կամ հասունանալուց առնվազն 2 շաբաթ հետո։ Կակաոյի սերմերը շատ արագ են կորցնում իրենց ծլողունակությունը՝ նույնիսկ սառը պայմաններում:

Ցանքն իրականացնում են ունիվերսալ, փխրուն հողախառնուրդի մեջ։ Կակաոյի համար օգտագործվում են միջին չափի անհատական ​​բաժակներ, այլ ոչ թե ցանում են ընդհանուր արկղերի մեջ։ Սերմերը խորացնում են 2-3 սմ-ով՝ հետևելով սերմերի խիստ ուղղահայաց դասավորությանը՝ լայն ծայրը դեպի վար։ Ցանքից հետո հողը ջրում են, հետագայում մշտապես պահպանելով հողախառնուրդի թեթև խոնավությունը։ Սերմերի ծլելու համար անհրաժեշտ է օդի +23…+25°С տաքություն։

Լուսավորությունը կարևոր է միայն սերմերի ծլելուց հետո։ Ծլած սածիլները տեղափոխում են վառ, բայց ցրված լուսավորութուն ունեցող տեղ, ապահովում են օդի բարձր խոնավություն:

Կակաոյի երիտասարդ ընձյուղները շատ արագ են զարգանում, մի քանի ամսում հասնում են 30 սմ բարձրության և տալիս մինչև 8 տերեւ։ Հենց այդ ժամանակահատվածում դրանք տեղափոխում են ավելի մեծ տարաների մեջ և սկսում են ձևավորվել։

Տնկաշիվերով բազմացումը ավելի պարզ և արդյունավետ ձև է: Օգտագործում են կակաոյի կիսափայտացած ընձյուղները՝ որոնք մասամբ պահպանել են կանաչ գույնը, բայց ամբողջովին կանաչած տերևներ ունեն։ Կտրոնների երկարությունը պետք է լինի 15-20 սմ, դրանց վրա թողնում են 3-4 տերև։ Արմատակալման խթանիչների կիրառումն արագացնում է տնկաշիվերի արմատակալումը:

Տնկաշիվերը տնկում են խոնավ, թեթև հողախառնուրդի մեջ կամ իներտ հողի մեջ՝ ընդհանուր մեծ արկղերում: Շատ բարձր խոնավության դեպքում արմատավորումը պետք է տեղի ունենա +26…+30°С ջերմաստիճանում: Կտրոնների վրայի ծածկը, աճին զուգահեռ, աստիճանաբար հեռացնում են, բույսերը խնամքով ջրում են։ Տնկաշիվերը առանձին տարաների մեջ են տեղափոխում միայն ուժեղ արմատային համակարգ ձևավորելուց հետո՝ արմատակալման նշանների ի հայտ գալուց մի քանի ամիս անց։

Որքան մեծ է կակաոյի ծառը, այնքան ավելի շատ կտրոններ կարելի է կտրել դրանից, բայց 1-3 տարեկան բույսերից 3 հատից ոչ ավել։

Կակաոն հազվադեպ բազմացնում են նաև մեկ աչքանի կտրոններով, որոնց կտրատում են աչքի վերևից ու ներքևից թողնելով 5 մմ ընձյուղ։ Կտրոնները ամրացնում են փայտե ձողիկների վրա և ստորին կտրվածքը թաղում են հողի մեջ։ Արմատակալման պայմանները նույնն են, բայց արմատավորումը կրկնակի երկար է տևում։

Արտաքին հղումներ

Թուրինջ

Թուրինջը, (անգլ․՝ Grapefruit, ռուս․՝ Грейпфрут, լատ.՝ Cītrus paradīsi) սատապազգիների (լատ.՝ Rutaceae) ընտանիքի, ցիտրուսայինների ցեղին պատկանող, մերձարևադարձային, մշտադալար ծառ է։

Թուրինջը պոմելոյի և նարնջի ծառերից բնության ստեղծած հիբրիդ է։ Հասուն թուրինջենին բնության մեջ հասնում է մինչև 8 մ բարձրության։ Նոյեմբերին հասունացող պտուղներն ունեն դեղին կամ նարնջագույն կեղև իսկ միջուկը լինում է կարմրանարնջագույնից մինչև վարդագույն երանգներով։

Կարմիր միջուկով պտուղները ավելի շատ վիտամին C են պարունակում, իսկ ընդհանրապես, բոլոր տեսակների պտուղներն էլ, չնայած թեթև դառնությանն ու թթվությանը, շատ օգտակար են։

Սննդակարգի մասնագետները պնդում են, որ թուրինջը նպաստում է օրգանիզմի ճարպերի “այրմանը”, դրական ազդեցություն ունի սիրտ-անոթային համակարգի վրա, սրում է տեսողությունը, ամրապնդում է իմունային համակարգը։

Տեսականորեն, Հայաստանում, բաց գրունտում, մեծ դժվարությամբ թուրինջենի կարելի կլինի աճեցնել Մեղրու և Նոյեմբերյանի տարածաշրջաններում։ Իսկ սենյակային պայմաններում աճեցնելու դրական փորձ, բարեբախտաբար, շատ կա։

Թուրինջենի աճեցնելը սենյակային պայմաններում

Թուրինջենի կարելի է աճեցնել պտղի կորիզից կամ տնկաշիվեր արմատակալման դնելով։

Կորիզից աճեցնելու համար, լավ հասաց պտղի կորիզներից ընտրում են խոշոր, ճիշտ կառուցվածք ունեցող սերմերը։ Ոչ բոլոր սերմերն են ծլում, ուստի ցանում են պահանջվածից շատ՝ հետագայում լավագույններն ընտրելու համար։

Սերմերը չորացնել պետք չէ, անմիջապես ցանում են կամ առանձին-առանձին՝ բաժակների մեջ, կամ միասին՝ թաղարի մեջ։

Հողախառնուրդը կազմում են տորֆից և գետի ավազից։ Սերմերը ցանում են 2 սմ խորությամբ, ցանելուց հետո ջրում են գոլ, հնեցված ջրով, ցանքը ծածկում են թափանցիկ թաղանթով կամ պլաստիկ շշերով՝ ջերմոցային պայմաններ ստեղծելու համար։

Ցանքը տեղադրում են տաք, պայծառ լուսավորված տեղում, ամեն օր օդափոխում են և, ըստ անհրաժեշտության, ջրում։ Առաջին ծիլերն հայտնվում են 2-3 շաբաթից, ինչից հետո ծածկերը հանում են։

Նոր՝ քիչ ավելի մեծ ծաղկամանների մեջ բույսերը տեղափոխում են երբ հին ծաղկամանն արդեն խոչնդոտում է բույսի զարգացմանը։

Տնկաշիվեր արմատակալման դնելու համար, գարնանը կամ ամռանը, հասուն թուրինջենու առողջ ճյուղերից 11-17 սմ երկարությամբ կտրոններ են վերցնում։ Ամեն կտրոնի վրա առնվազն 6 տերև պետք է լինի։ Կտրոնները արմատակալման են դնում գետի խոնավ, ոչ շատ մանր ավազի մեջ և ծածկում են՝ ջերմոցային պայմաններ ստեղծելու համար։ Օդի ջերմաստիճանը պետք է +25°С-ից ցածր չլինի, տեղը պետք է լուսավոր լինի, բայց ոչ արևի տակ։ Ավազի մեջ խրելուց առաջ կտրոնների ստորն մասերը կարելի է մշակել արմատակալումը խթանող նյութերով։

Արմատներն առաջանում են 2 շաբաթում, ինչից հետո տնկաշիվերը տնկում են հավասար մասերով ճմահողից, տերևային բուսահողից, փտած գոմաղբից և ավազից կազմված հողախառնուրդի մեջ։

Խնամքը

Որպեսզի թուրինջենին լավ զարգանա եւ հարուստ բերք տա, պետք է ուշադրություն դարձնել հետևյալին՝

  • Լուսավորությունը։ Լուսավոր օրվա տևողությունը պետք է առնվազն 8-10 ժամ լինի։ Արևի ուղիղ ճառագայթները այրվածքներ են առաջացնում թուրինջենու տերևների վրա:
  • Օդի ջերմությունը։ Օդի ջերմաստիճանը պետք է լինի մինչեւ +27°C: Միջանցիկ քամիները հակացուցված են։ Աշնանը եւ ձմռանը բույսը պետք է պահել զով՝ մինչեւ +4°C ջերմաստիճանի սենյակում, այլապես հաջորդ սեզոնին թուրինջենին չի ծաղկի և պտղաբերի։
  • Օդի խոնավությունը պետք է լինի մոտ 60%: Դրան հասնելու համար, շոգ սեզոնին ծառը հաճախակի ցողում են գոլ, հնեցված ջրով, բացի այդ, ամիսը մեկ անգամ, ծածկելով հողակույտը, լողացնում են ցնցուղի տակ։
  • Սնուցումը։ Բույսի առաջին գարնանը պետք է խուսափել պարարտանյութ օգտագործելուց, իսկ ամռանը, զգուշորեն օրգանական պարարտանյութով են սնուցում։ Հաջորդ գարնանն ու ամռանը սնուցելու որևէ արգելք չկա։ Լավ կլինի սնուցումներն անել հատուկ ցիտրուսայինների համար նախատեսված պարարտանյութերով։
  • Ջրելը։ Հողը պետք է միշտ խոնավ լինի, բայց ջրախեղդ անել էլ պետք չէ: Շոգ օրերին հնարավոր է ամեն օր ջրելու անհրաժեշտություն առաջանալ, մյուս օրերին՝ ըստ անհրաժեշտության՝ երբ հողի մակերեսը 1-2 սմ խորությամբ չորանա։ Ջրել պետք է անձրևաջրով կամ ծորակի հնեցված ջրով։

Բարդություններ

  • Թուրինջենին չի սիրում տեղափոխությններ, որոնցից հետո կարող է թափել տերևները և պտուղները։
  • Թուրինջենին, առնվազն մինչև երեք տարեկան դառնալը, ուտելու համար նորմալ պտուղներ չի կարող տալ: Մինչ այդ եթե ծառը պտուղներ ձևավորի, դրանք պետք է հեռացնել՝ որպեսզի դրանց վրա ծառը էներգիա չվատնի։
  • Եթե ծառը դադարել է աճել, ուրեմն պարարտանյութը բավարար չէ։
  • Երբ տերևները թափվում են, ամենայն հավանականությամբ բույսը չափից շատ են ջրել։
  • Երբ տերեւների ծայրերը չորանում են և ոլորվում, պատճառը օդի անբավարար խոնավությունն է:

Թուրինջենուն պետք է զննել վնասատուներ հայտնաբերելու համար: Բույսը կարող է ենթարկվել ցիտրուսային սպիտակաթևիկի (цитрусовая белокрылка), կարմիր ցիտրուսային տիզի (красный цитрусовый клещ) և վահանակիրների (щитовка) հարձակմանը։

Վնասատուների հայտնաբերման դեպքում, դրանց հեռացնում և ոչնչացնում են մեխանիկորեն, իսկ բույսը մշակում են դրա համար նախատեսված տարբեր նյութերով, օրինակ հնդկայասամանի յուղով։

Տես նաև “ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ” հոդվածը։

Արտաքին հղումներ

Ընկուզենի

Ընկուզենին (անգլ.՝ , ռուս.՝ Орех, լատ.՝ Juglans) Ընկուզազգիների ընտանիքին պատկանող, տերևաթափ խոշոր ծառ է, որի բարձրությունը հասնում է մինչև 30 մ և ավելի, բնի տրամագիծը՝ մինչև 1,9 մ:

Բնի և բազմամյա ճյուղերի կեղևն անհարթ է՝ բաց մոխրագույն երանգով:

Սաղարթը խիտ է, լայն, արմատային համակարգը՝ հզոր: Տերևները խոշոր են, բարդ, կենտ փետրաձև, հոտավետ: Միատուն բույս է: Ծաղիկները միասեռ են, արականները ծաղկաբույլեր (կատվիկներ) են, իգականները (1 կամ 2-3-ական) գտնվում են միամյա ընձյուղների ծայրերին: Ընկուզենին երկարակյաց է. ապրում է 300-400 տարի: Լավ աճում է չափավոր խոնավ, ավազակավային հողերում: Լուսասեր է և ջերմասեր, սակայն դիմանում է մինչև -25°C ցրտերին: Բազմանում է սերմերով և պատվաստի միջոցով: Չպատվաստված ծառերի բերքատվությունը սկսվում է 8-10-րդ տարում և շարունակվում մինչև 150-200 տարի: Մեկ ծառը տարեկան կարող է տալ 65-100 և ավելի՝ մինչև 250 կգ բերք:

Պտուղը

Պտուղը կորիզապտուղ է (ընկույզ), կեղևը՝ փայտացած, կարծր՝ արտաքինից ծածկված կանաչ, հյութալի պատյանով: Չհասունացած ընկույզից (հարուստ է C վիտամինով) պատրաստում են մուրաբա,

հասուն սերմերն օգտագործվում են հում վիճակում, հրուշակեղենի արտադրության մեջ և յուղ ստանալու համար: Ընկույզի կանոնավոր օգտագործումը լավացնում է հիշողությունը, վերականգնում առողջությունը՝ ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածության ժամանակ: Ընկույզի միջուկը պարունակում է 45-72% ճարպեր, 8-21% սպիտակուցներ, վիտամիններ, մետաղական միացություններ, աղեր և այլ օգտակար նյութեր (100 գ միջուկը պարունակում է 6000 կալորիա):

Տերևներից, կեղևից և խակ պտղի կանաչ պատյանից ստանում են աղաղանյութեր, շագանակագույն ներկանյութ, եթերայուղեր: Ընկուզենու տերևներն ունեն միջատասպան հատկություն, որի պատճառը տերևներում պարունակվող յուգլոն ներկանյութն է: Յուգլոնն ազդում է նաև մարդկանց վրա. առաջացնում է գլխացավ և ընդհանուր թուլություն: Այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում երկար մնալ կամ քնել ընկուզենու տակ:

Կարդացեք նաև «Ընկուզենու տերևների կիրառումը կենցաղում» հոդվածը։

Տարածվածություն

Ընկուզենին աճում է Փոքր Ասիայում, Միջին Ասիայում, Բալկանյան թերակղզում, Իրանում, Ճապոնիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում: Հայտնի է ընկուզենու 7-9 տեսակ: 

Հայաստանում, ներառյալ Արցախը, տարածված է սովորական ընկուզենին (գրանցված է ՀՀ Կարմիր գրքում). աճում է քարքարոտ տաք լանջերին, այգիներում, գեղազարդիչ տնկարկներում: Լայնորեն մշակվում են ընկուզենու տարբեր սորտեր։ Վերջին տարիներին փորձարկվում են նաև ընկուզենու գաճաճ տեսակներ։

Տնկելը և խնամքը

Ընկուզենի տնկելու համար լավագույն հողը խոնավ, կարբոնատային կավահողն է, ոչ բարձր գրունտային ջրերով։ Հողի թթվայնությունը՝ ոչ ավել pH6-6,5-ից։

Տնկում են պայծառ լուսավորված տեղում, որտեղ ընկուզենին ձևավորում է գեղեցիկ, փռված սաղարթ։ Մեկից ավելի ծառ տնկելիս, դրանց միջև հեռավորությունը պետք է առնվազն 5 մ լինի։ Սարալանջին տնկելիս, միմյանց չստվերելու պայմանը կարելի կատարել նաև 3,5 մ հեռավորության վրա տնկելով։

Տնկելու տեղում հողը պետք է պարարտ և մշակված լինի։ Եթե ​​տնկելու վայրում հողի բերրի շերտը փոքր է, ապա պետք է հողը փոխարինել կամ կատարել լրացուցիչ պարարտացում։ Դրա համար հողին խառնում են մոխրի հետ խառնված մեծ քանակությամբ փտած գոմաղբ  (մեկ դուլ գոմաղբին ավելացնում են 2 բաժակ մոխիր),ինչպես նաև մի քիչ սուպերֆոսֆատ։ Տնկելիս, պատրաստված հողախառնուրդը լցվում է 80 սմ խորությամբ փորված փոսի մեջ։

Ջրելը

Երիտասարդ ծառերը ջրում են գարնանը և ամռանը, երբ դրանք շատ ջուր են սպառում։ Ջրի քանակը՝ մոտ 30 լ ջուր 1 մ² հողի համար: Ջրում են ամիսը 2 անգամ, իսկ երաշտի դեպքում ավելի հաճախ։  Երբ ծառը հասնում է մոտ 4 մ բարձրության, կարելի է շատ ավելի քիչ ջրել կամ ընդհանրապես չջրել։

Грецкий орех не любит плотную почву, поэтому землю под ним рыхлить надо часто и тщательно. Осенью до рыхления следует удалить листву и опавшие плоды, и после этого порыхлить почву и внести удобрения.

Սնուցումը

Ընկուզենին սովորաբար պարարտացնում են տարին 2 անգամ՝ գարնանը և աշնանը։ Գարնանը ազոտական ​​պարարտանյութով, իսկ աշնանը հողին ավելացնում են կալիումային և ֆոսֆորային  պարարտանյութեր։ 20-50 տարեկան հասուն ծառին անհրաժեշտ է մինչև 7 կգ ամոնիումի նիտրատ, 2-3 կգ կալիումի աղ և մինչև 10 կգ սուպերֆոսֆատ։

Ազոտային պարարտանյութեր օգտագործելիս կան որոշ վերապահումներ.

  • նախ, պետք է չափավոր և զգուշորեն կիրառել, քանի որ դրանք կարող են նպաստել ծառի համար վնասակար բակտերիաների զարգացմանը;
  • երկրորդ՝ ծառի բերքատվության առաջին 2-3 տարիներին պետք է ձեռնպահ մնալ դրանց օգտագործումից, որպեսզի հետագայում այն ​​ավելի շատ բերք տա։

Էտելը

Ընկույզի սաղարթը ձևավորելու անհրաժեշտություն չկա՝  ծառն ինքնուրույն է լուծում այդ խնդիրը: Եթե ​​անհրաժեշտ է հեռացնել ավելորդ ճյուղերը, պատք չէ դա անել գարնանը, քանի որ ծառը շատ հյութ կկորցնի։ Կարելի է կտրել սկսած հունիս ամսից։ Ճյուղը կտրում են երկու փուլով։ Առաջին տարին կտրում են ճյուղի մեծ մասը՝ թողնելով փոքրիկ (7 սմ) ոստ։ Իսկ հաջորդ տարի, գարնանը կտրում են չորացած ոստը և կտրվածքը ծածկում այգու կուպրով (садовый вар):

Բերքահավաքը

Ընկույզ հավաքելու ժամանակը որոշվում է կանաչ կեղևի վիճակով։ Հենց սկսում են ճաքել, ընկույզները պատրաստ են։ Բերքահավաքից հետո ցանկալի է պտուղները մինչև մեկ շաբաթ պահել նկուղում, որից հետո ավելի հեշտ կլինի մաքրել փափկած և սևացած կեղևները։

Ընկուզենու բազմացումը

Ընկուզենին բազմացնում են սերմերով կամ պատվաստելով։

Որպեսզի սերմերը ավելի արագ ծլեն, խորհուրդ է տրվում ստրատիֆիկացիա անել։ Հաստ կճեպով սորտերը ստրատիֆիկացնում են մինչև 100 օր՝ զրոյից ցածր ջերմաստիճանում (0 … + 7°С), միջին և բարակ կճեպով ընկույզները՝ +18°С ջերմաստիճանում, մոտ 45 օր:

Սերմերը տնկում են երբ հողը տաքանում է մինչև +10°C, նախապես պատրաստված բերրի հողում: Մեծ ընկույզները տնկում են 11սմ խորությամբ, մանր ու միջինները՝ 7-9սմ խորությամբ։ Ուղիղ ընձյուղներ ստանալու համար ընկույզը փոսիկի մեջ դնում են կողի վրա։

Sprout of a young walnut on the white background

Բաց գրունտում աճեցնելիս ընկույզենին դանդաղ է աճում: Այգում տնկելու համար հարմար տնկիներ ստացվում են միայն 5-7 տարի անց, իսկ պատվաստելու համար ՝ 2-3 տարի հետո։ Հետևաբար, ավելի լավ է դրանք աճեցնել հատուկ թաղանթային ջերմոցներում. դրանցում պատվաստի համար պատրաստ կլինեն մինչև առաջին տարեվերջ, իսկ այգում տնկելու համար հարմար տնկիներ կլինեն 2 տարի անց:

Պատվաստելով բազմացման ձևն ընտրում, երբ անհրաժեշտ է պահպանել մայր ծառի պտուղների դրական հատկությունները։ Որպես պատվաստակալ հարմար են երկամյա տնկիները։ Պատվաստակալը ձմռանը, դեկտեմբերին տեղափոխում են տաք սենյակ, որպեսզի, որպեսզի պատվաստելու պահին լավ ճյուղեր տված լինի: Պատվաստվելու լավագույն ժամկետը փետրվարն է :

Պատվաստված տնկիները պահում են +24…+26°C ջերմաստիճանում, որպեսզի տնկիների աճը շարունակվի։ Պատվաստված բույսերը բաց գրունտ են տեղափոխում մայիսի:

Արտաքին հղումներ

Կալամոնդին

Կալամոնդինը (անգլ․՝ Calamondin, Philippine lime կամ Philippine lemon, ռուս․՝ Каламондин, կամ Цитрофортунелла, լատ․՝ Citrofortunella microcarpa) ցիտրուսայինների ընտանիքի բազմամյա, մշտադալար ծառ է։

Կալամոնդինը հիբրիդ է կումկվատի և ցիտրուսիային մեկ այլ տեսակի՝ Մանդարին նարնջագույնի (Citrus reticulata) միջև։

Հիմնականում մշակվում է Ֆիլիպիններում: Ծագումով Ֆիլիպիններից, Բորնեո և Սուլավեսի կղզիներից և Չինաստանից է: Կալամոնդինը շատ է օգտագործվում ֆիլիպինյան ավանդական խոհանոցում՝ տարբեր համեմունքների, ըմպելիքների, ուտեստների, մարինադների և պահածոների մեջ: Օգտագործվում է նաև մալայզիական և ինդոնեզական խոհանոցներում:

Կալամոնդինը նաև դեկորատիվ ծառ է, որը յուրաքանչյուր ոք կարող է աճեցնել տանը: Հաճելի ցիտրուսային բույր, գեղեցիկ և պայծառ տեսք. սա պարզապես մի փոքր թվարկում է այն պատճառների, թե ինչու շատերը սիրեցին նրան: Կարևոր է նաև, կալամոնդինի խնամքը բարդ չէ և խնդիրներ չի առաջացնում նույնիսկ սկսնակների համար:

Ինչպես աճեցնել կալամոնդինը սենյակային պայմաններում

Սենյակային պայմաններում կալամոնդինը ձևավորվում է որպես կոմպակտ թուփ կամ անոստաբուն, փոքր ծառ, իսկ բնական պայմաններում երբեմն հասնում է հինգ մետր բարձրության:

Կալամոնդինի խնամքը համարյա ոչնչով չի տարբերվում մյուս ցիտրուսայինների խնամքից։

Տան պայմաններում ցիտրուսայինների խնամքի ընդհանուր կանոններին կարելի է ծանոթանալ այստեղ ==>

Վնասատուները

Ցիտրուսայինների հիմնական վնասատուներն են՝

  • Վահանակիրը և կեղծ վահանակիրը (Diaspididae, Истинная и ложная щитовки);
  • Սարդոստայնային տիզը (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae);
  • Սպիտակաթևիկ (Белокрылка);
  • Ուտիճը (Aphid, Тля)։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

Հղումներ

Մանդարին

Մանդարինը (անգլ․՝ Mandarin, ռուս․՝ Мандарин, լատ․՝ Citrus reticulata)  սապատազգիների ընտանիքի ցիտրուս ցեղի մշտադալար, ոչ մեծ ծառ է։ Աճում է արևադարձային և մերձարևադարձային այն շրջաններում,

որտեղ ձմռանը օդի ջերմաստիճանը -8 °C-ից ցածր չի լինում։ Բերք է տալիս տնկելուց 3-4 տարի անց։ Ապրում է 30-40 տարի։ Բազմանում է աչքապատվաստով, ինչպես նաև կտրոններով։ Որպես պատվաստակալ օգտագործվում է վայրի պոնցիրուս եռատերևը (Citrus trifoliata)։ Վեգետացիայի ընթացքում կարող է տալ 3-4 աճ։

Գենետիկական ուսումնասիրությունների համաձայն,՝ մանդարինը բնօրինակ ցիտրուսային 4 տեսակներից մեկն է։ Արհեստական կամ բնական հիբրիդացման միջոցով այն շատ հիբրիդային ցիտրուսային սորտերի նախահայրն է: Կիտրոնի և պոմելոյի հետ մանդարինի հայտնի հիբրիդներ են քաղցր և թթու նարինջները, թուրինջները, շատ տեսակի լիմոններ ու լայմեր:

Սենյակային պայմաններում մանդարին աճեցնելը

Մանդարինը ցիտրուսայիններից ամենաքիչ պահանջկոտն է, տնային պայմաններում այն աճեցնելը ավելի հեշտ է քան լայնորեն տարածված լիմոնը։

Սերմից աճեցնելը

Ցանելու համար վերցնում են հասած մանդարինի թարմ սերմեր: Սերմերը արագ են կորցնում ծլողունակությունը. անհրաժեշտ քանակի ծիլեր ստանալու համար ցանում են եռակի, քառակի ավել սերմեր:

Ցանելուց առաջ սերմերը 10-12 ժամով թրջում են «Էպին-էքստրա» կամ «Ցիրկոն» աճի խթանիչների լուծույթի մեջ: Դա ուժեղացնում է ապագա բույսերի ուժը, խթանում արմատային համակարգի զարգացումը:

Ցանելու ճիշտ ժամանակը հունվարի վերջ-փետրվարի սկզբն է, երբ ցերեկային ժամերը սկսում են երկարել:

Ցանում են փխրուն, սննդարար, ֆոսֆորի բարձր պարունակությամբ հողի մեջ: Հենց ֆոսֆորն է կարևոր դեր խաղում աճի սկզբում: Մեծ քանակությամբ ֆոսֆոր պարունակվում է հումուսում և կոմպոստում:

Սերմերը կամ միանգամից ցանում են առանձին տարաների մեջ, կամ էլ մեկ, ընդհանուր տարայի մեջ՝ հետագայում սածիլելու նպատակով։ Սերմը հողի մեջ ցանելու խորությունը 1 սմ է: Ցանքը լավ խոնավացվում է և ծածկվում պլաստիկով կամ ապակիյով` ջերմոցային միկրոկլիմա ապահովելու համար: Սկզբնական փուլում սածիլի համար լույսը կարևոր չէ, հիմնականը `ջերմությունն է: Ծլեցման համար անհրաժեշտ է օդի 20-25 ° C տաքություն: Ցանքը պարբերաբար ջրում են և օդափոխում: 3-4 շաբաթ անց հայտնվում են առաջին ծիլերը և ցանքը տեղափոխում են լուսավոր տեղ:

Երկու իսկական տերևներ հայտնվելուց հետո սածիլները կարելի է տեղափոխել առանձին ծաղկամանների մեջ: Հենց որ արմատները լցնեն ծաղկամանի ողջ ծավալը, բույսը տեղափոխում են քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ։

Խնամքը

Լուսավորությունը

Բոլոր ցիտրուսայինների նման, մանդարինը սիրում է պայծառ, ցրված լուսավորությունը: Ամենահարմար տեղը արևելյան լուսամուտի գոգին է: Առավոտյան կանուխ այն կլուսավորվի տաք, բայց ոչ կիզիչ արևի լույսով:

Օդի խոնավությունը

Բնության մեջ մանդարինն աճում է խոնավ կլիմայով մերձարևադարձային գոտիներում: Բնակարանում դժվար է ապահովել 90-95% խոնավություն, բայց տանը մանդարինն իրեն հիանալի կզգա նույնիսկ 60-65% խոնավությամբ օդում:

Խոնավության բարձրացման պարզ և բյուջետային միջոց է ծաղկամանի մոտ կամ տակը ջրով լի, բաց տարաների տեղադրումը: Երբ ջուրը գոլորշիանում է, պարբերաբար ավելացնում են: Բայց խոնավոացնելու լավագույն և հուսալի մեթոդը ժամանակակից խոնավեցնող սարքերի օգտագործումն է:

Պետք չէ մոռանալ մի կարևոր կանոնի մասին՝ մանդարինը պետք է հեռու պահել օդը չորացնող ջեռուցման սարքերից:

Օդի ջերմաստիճանը

Ակտիվ աճի շրջանում օդի օպտիմալ ջերմաստիճանը 18-25°C է: Աշնանն ու ձմռանը մանդարինը կարող է պահվել ավելի սառը պայմաններում `13-15 ° C ջերմաստիճանում:

Եթե ​​մանդարինը ձմռանը մնում է պատուհանագոգին, ապա պետք է համոզվել, որ ճյուղերը չեն դիպչում պատուհանի սառը ապակիներին և պաշտպանել բույսը ցրտաշունչ օդից:

Հողը

Հողախառնուրդը պետք է լինի թեթև, բերրի և չեզոք թթվայնություն ունենա, այդ պատճառով տորֆ չեն օգտագործում խառնուրդում: Վաճառքում կան ցիտրուսայինների համար նախատեսված պատրաստի խառնուրդներ: Ինքնուրույն պատրաստելու համար հավասար չափերով խառնում են ճմահողը, տերևային բուսահողը, փտած գոմաղբը և կոմպոստը:

Ոռոգում

Մանդարինը պետք է ջրել անձրևաջրով կամ ծորակի հնեցված ջրով։ Սառը ջուրը տաքացնում են սենյակային ջերմաստիճանի՝ 20-25 ° C: Ամռանից մինչև աշուն ջրում են հաճախ և առատ, բայց առանց հողը ճահճացնելու։ Ձմռանը ավելի հազվադեպ են ջրում՝ ուշադրություն դարձնելով հողի վերին շերտի խոնավությանը։ Եթե ​​այդ ժամանակահատվածում մանդարինը պտուղներ ունիի, ապա պետք չէ կտրուկ կրճատել ջրելը:

Էտը

Մանդարինը առանց էտելու էլ կաճի, բայց գեղեցիկ բույս, առանց ձևավորման, չի ստացվի: Լավ ձևավորված ծառը պետք է լինի ճյուղավորված և հովհարաձև: Դրա շնորհիվ այն կկարողանա առավելագույնի հասցնել արևի լույսի կլանումը՝ աճի և զարգացման համար:

Ճիշտ կլինի բույսի աճը կարգավորել հենց սկզբից ՝ ավելորդ ճյուղերը քշտելով ու կտրելով։ Գարնանը հասունացած հիմնական ճյուղը էտում են մոտ 15 սմ բարձրության վրա, վերեւում թողնելով մի քանի բողբոջ, որպեսզի կողային ճյուղերը սկսեն դրանցից աճել: Ապագա ծառի հիմնական կմախքային 3-4 ճյուղերը քշտում են 25 սմ երկարության վրա։ Երկրորդ կարգի աճող ճյուղերը քշտում են 10 սմ երկարությամբ: Հետագա 3-րդ և 4-րդ կարգի ճյուղերին թողնում են 5 սմ: Այդպիսով, 2-3 տարի հետո ձևավորվում է կոկիկ, փոքրիկ ծառ: Որպեսզի այն հավասարաչափ աճի, յուրաքանչյուր 10-14 օրը մեկ այն պետք է աստիճանաբար և զգուշորեն շրջվի դեպի լույսը տարբեր կողմերով:

Սնուցում

Մանդարինը սնուցում են 10-12 օրը մեկ անգամ՝ ցիտրուսայինների համար նախատեսված համալիր հանքային և օրգանական պարարտանյութերով: Որպես օրգանական պարարտանյութեր կարելի է օգտագործվել ցածր խտության գոմաղբի կամ խոտերի թուրմեր։

Ձմռանը մանդարինները չեն սնուցում: Այդ ժամանակ բույսի ակտիվությունը կրճատվում է, և արմատները չեն կլանում սննդանյութերը: Արդյունքում, պարարտանյութերը կուտակվում են հողի մեջ` նորմայից ավել խտությամբ:

Ծառը այլ, ավելի մեծ ծաղկաման տեղափոխելուց հետո նույնպես որոշ ժամանակով դադարեցնում են սնուցումը։ Չէ որ նոր հողի մեջ բույսի համար 1-2 ամսվա սնունդ կա:

Տեղափոխում

Մանդարինը այլ ծաղկամանի մեջ տեղափոխում են աճելուն զուգընթաց: Մինչև 7 տարեկան բույսերը անհրաժեշտ է լինում տարին մեկ անագամ տեղափոխել, իսկ ավելի մեծերը ՝ 5 տարին մեկ:

Տեղափոխումն անում են ձմռան վերջին կամ գարնան սկզբին: Նոր ծաղկամանի տրամագիծը չպետք է գերազանցի նախորդի չափսը 3-5 սմ-ից ավելի:

Տեղափոխելիս աշխատում են բույսին նվազագույն վնաս հասցնել՝ պահպանել արմատն իր հողակույտով: Տեղափոխելուց առաջ և հետո բույսը ջրում են: Նոր ծաղկամանը լավ դրենաժային շերտ պետք է ունենա:

Կոշտ ջրով ջրելու դեպքում, ժամանակի ընթացքում հողի մակերեսին կարող է առաջանալ սպիտակ աղերով աղտոտված շերտ: Ցանկալի է տարեկան 2 անգամ փոխարինել այդ 2-2,5 սմ խորությամբ շերտը նոր հողով:

Հաճախակի տրվող հարցեր

Ինչպե՞ս արագացնել մանդարինի բերքատու դառնալը

Դրա համար կան մի շարք միջոցառումներ՝

  • Ցանելուց առաջ սերմերի մշակում խթանիչ նյութերով։ Օրինակ սրանցով՝ «Эпин-экстра», «Циркон», гумат натрия, «Гетероауксин» Այս խթանիչները վաղ տարիքից բույսերին օգնում են հարմարվել չոր օդին և լուսավորության պակասին:
  • Ամենաուժեղ, առողջ տնկիների ընտրությամբ։ Ծուռ ճյուղեր չունենան, խոշոր տերևներ և ձիգ տեսք ունենան:
  • Հավասարակշռված սնուցում։ Ֆոսֆոր-կալիումի պարարտանյութերով կանոնավոր սնուցումը այլ միկրոտարրերով սնուցելու հետ միսաին խթանում է պտղաբերությունը:
  • Կմախքային ճյուղերի ծայրերի քշտելը (կտրելը) խնայում է բույսի ուժը և օգնում բույսին պտղաբեր կարճ ճյուղերով սաղարթ կազմել:
  • Ակոսումն ու օղակումը հին մեթոդներ են, որոնք թույլ են տալիս վերաբաշխել սննդանյութերի հոսքը սաղարթին և դրանով արագացնել պտղատու բողբոջների ձևավորումը:
  • Պատվաստումը։ Պատվաստացուն՝ գարնան սկզբին կտրված մանդարինի մատղաշ կտրոնը պատվաստվում է ցանկացած ցիտրուսայինի սերմից աճեցված պատվաստակալի վրա: 2-3 տարի անց ձեւավորվում է մեկ բույս, որը սկսում է ծաղկել ու պտուղ տալ:

Ինչու են մանդարինի ծաղիկները թափվում

  • Եթե ​​բույսը չունի բավարար ուժ և էներգիա բոլոր ծաղիկները պտղի վերածելու համար, կրճատում է դրանց քանակը:
  • Սենյակի օդի բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում ծաղիկների ձևավորման վրա: Ջերմության պատճառով ծաղիկներն ու բողբոջները թափվում են կամ ծաղկման գործընթացը հետաձգվում է ավելի ուշ ժամկետի:
  • Այդպես մանդարինը կարող է արձագանքել անկանոն ջրելուն, օրինակ, երբ ծաղկամանի հողը թողնում են իսպառ չորանա, այնուհետև շատ առատ ջրում են:
  • Ազոտի ավելցուկը սնուցման մեջ հանգեցնում է բույսի կանաչ զանգվածի մեծացմանը և քիչ ծաղիկներ են առաջանում, որոնք շուտով սկսում են թափվել:

Ինչու են մանդարինի տերևները դեղնում և թափվում

Պատճառներից մեկը ազոտի և երկաթի պակասը կարող է լինել։ Ազոտի պակասի դեպքում դեղնելը սկսվում է բույսի ստորին տերեւներից և տարածվում ամբողջ բույսի վրա: Որպես բուժում բույսը ցողում են միզանյութի կամ բորի թթվի լուծույթով `1 գ, 1 լիտր ջրին:

Քլորոզոի՝ երկաթի պակասի պատճառով առաջացած հիվանդության դեպքում, սկզբում մատղաշ տերևները դառնում են բաց դեղնավուն, ապա հին տերևներն են փոխում գույնը: Քլորոզի համար մանդարինը ամսական մեկ անգամ ցողում են երկաթի խելատով:

Բացի նշված պատճառներից, տերևները կարող են դեղնել և թափվել ՝ պայմանավորված հետևյալով՝

  • չոր օդ սենյակում;
  • միջանցիկ քամիներ;
  • հողի գերպարարտացում;
  • տեղի փոփոխություն։

Տերևաթափ կարող է լինել նաև բնական պատճառներով. աշուն-ձմեռ ժամանակահատվածում հանգստի ռեժիմի անցնելիս:

Վնասատուները

Ցիտրուսայինների հիմնական վնասատուներն են՝

  • Վահանակիրը և կեղծ վահանակիրը (Diaspididae, Истинная и ложная щитовки);
  • Սարդոստայնային տիզը (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae);
  • Սպիտակաթևիկ (Белокрылка);
  • Ուտիճը (Aphid, Тля)։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

Հղումներ

Կիտրոն

Կիտրոնը (անգլ․՝ Citron, ռուս․՝ Цитрон, լատ․՝ Citrus medica) ցիտրուսայինների ընտանիքի բազմամյա, մշտադալար ծառ է։

Հայաստանում սխալ կարծիք կա, իբր “կիտրոն”-ը “լիմոնի” հայերեն անվանումն է։ Իրականում դրանք տարբեր ցիտրուսային մրգեր են և չի կարելի լիմոնին (Citrus limon) կիտրոն (Citrus medica) ասել։

Կիտրոնի պտուղը խոշոր, հաստ կեղևով, անուշահոտ ցիտրուսային միրգ է: Կիտրոնի ծառը մեկն է այն չորս օրիգինալ ցիտրուսային ծառերից, որոնցից մնացած բոլոր ցիտրուսային տեսակները զարգացել են բնական կամ արհեստական հիբրիդացման եղանակով:

Կիտրոնը լայնորեն օգտագործվում է ասիական խոհանոցում, ինչպես նաև ավանդական դեղամիջոցներում, օծանելիքում, կրոնական ծեսերի և ընծաների համար: Կիտրոնի հիբրիդները այլ ցիտրուսայինների հետ առանձնանում են իրենց տարածվածությամբ, օրինակ, լիմոնը և լայմերը։

Կիտրոնի տեսակները

Կիտրնի ութ տեսակ կա, դրանք են.

  1. Citrus medica «Corsican»;
  2. Citrus medica «Diamante»;
  3. Citrus medica «Etrog»;
  4. Citrus medica «Sarcodactylus» (հայտնի է նաև որպես «Fingered Citron» կամ Բուդդայի ձեռք «Buddha’s Hand»);
  5. Citrus medica «Bajoura»;
  6. Citrus medica «Chhangura»;
  7. Citrus medica «Madhankri»;
  8. Citrus medica «Turunji»:

Բուդդայի ձեռք կիտրոնի պտուղը (Buddha’s Hand, Citrus medica “Sarcodactylus”)

Կիտրոն աճեցնելը տնային պայմաններում

Խորհուրդ է տրվում կիտրոնն աճեցնել ծառի չափսերին համապատասխանող կավե ծաղկամանում։

Որպես հողախառնուրդ կարելի է կիրառել ցիտրուսայինների կամ կակտուսների համար նախատեսված հողախառնուրդներ՝ ավելացնելով տորֆ, որպեսզի հոը մի քիչ թթվայնություն ունենա։

Մեկ այլ բաղադրատոմս՝

Պարարտանյութ ընտրելիս, ընտրեք հատուկ թթվային հող սիրող բույսերի համար պատրաստված պարարտանյութեր և օգտագործեք դրանք բույսի աճի շրջանում՝ նշված դոզայի կեսի չափով։ Վեգետացիոն շրջանում բույսին սնուցում տվեք 2 շաբաթը մեկ անգամ։

Մի ջրեք կիտրոնի ծառը, մինչև հողը չչորանա մակերեսից մոտավորապես 2,5 սմ ցածր: Ջրելիս օգտագործեք հնեցված ջուր, առատ ջրեք և հետո անպայման թափեք ծաղկամանի տակդիրի մեջ իջած ջուրը։

Ծառը տեղադրեք արևոտ պատուհանի մոտ, որտեղ ջերմաստիճանը չի իջնում ​​+18°C-ից: Գարնանը, եղանակը տաքանալուց հետո, տեղափոխեք դուրս, իսկ աշնանը հետ բերեք:

Կիտրոն աճեցնելու համար օդի հարմարավետ խոնավությունը 50% է: Ամռանը, նման ցուցանիշ ապահովելու համար, բույսը տեղադրում են ջրով ու քարերով լցված, լայն տակդիրի վրա՝ այնպես, որ ջուրը չհասնի արմատներին։

Կիտրոնի ծառը կսկսի ծաղկել, երբ այն մոտավորապես երեք տարեկան է: Եթե բույսը ներսում է, փոշոտեք ծաղիկները արհեստական եղանակով։

Եթե ձեզ հաջողվի պտուղներ ստանալ, հետևեք, որ ճյուղերը չկոտրվեն պտուղների ծանրության տակ։

Մինչ ծառը դեռ երիտասարդ է, կտրեք դրա կենտրոնական ճյուղի գագաթը, որպեսզի կողային ճյուղավորում գնա։ Էտեք նաև կողային ճյուղերը, մինչ բույսը փոքր է` կարճ, ուժեղ հորիզոնական ճյուղեր ստանալու համար, որոնք ունակ կլինեն տալ ամենամեծ կիտրոնային պտուղները:

Բազմացումը

Կիտրոնը թույլ զարգացած կորիզներ է ունենում, ուստի բազմացվում է միայն կտրոններով։ Հարկավոր է կտրել 10-15 սմ երկարությամբ, կիսափայտացած ցողուն, թողնել 3 տերև: Կտրվածքը պետք է լինի հարթ, առանց քառթվածքների, դա անելը հարմար է սուր դանակով՝ 30 – 45 աստիճան անկյան տակ: Արմատավորելու համար կտրոնները տեղադրվում են թաց ավազի մեջ ու , ծածկվում ապակիով կամ պլաստիկ թաղանթով։ Արմատակալումը տևում է 3-ից 4 շաբաթ:

Վնասատուները

Ցիտրուսայինների հիմնական վնասատուներն են՝

  • Վահանակիրը և կեղծ վահանակիրը (Diaspididae, Истинная и ложная щитовки);
  • Սարդոստայնային տիզը (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae);
  • Սպիտակաթևիկ (Белокрылка);
  • Ուտիճը (Aphid, Тля)։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

Հղումներ

Ցիտրուսայիններ

Ցիտրուսայինները (անգլ․՝ Citrus, ռուս․՝ Цитрус, լատ.՝ Citrus) սատապազգիների (Rudaceae) ընտանիքին պատկանող, ծաղկող, մշտադալար ծառերի և թփերի ցեղ է։ Հայրենիքը Չինաստանն է, Ճապոնիան, Արևելյան Հնդկաստանը և Ավստրալիան։

Ցիտրուսայինների որոշ տեսակների բարձրությունը հասնում է մինչև 8 մետրի, ծաղիկները սպիտակ կամ բաց վարդագույն են, շատերի պտուղները ուտելի են, թեթև շփումից արձակում են հաճելի բուրմունք, հասունացած ժամանակ դեղնաոսկեգույն են, նարնջագույն կամ բաց դեղին։

Հայաստանի պայմաններում ցիտրուսայինների մի քանի տեսակներ մշակվում են ջերմատներում և սենյակային պայմաններում՝ թաղարների, արկղերի կամ ծաղկամանների մեջ, իսկ երբեմն նաև՝ ուղղակի ջերմատան գրունտում։

Ցիտրուսայինների տեսակները

Ժամանակակից բոլոր ցիտրուսայինները ունեն ընդամենը չորս «նախնիներ», որոնց երբեմն կոչում են «բնօրինակ» կամ «հիմնարար» տեսակներ։ Դրանք են `

  • Citrus reticulata — Մանդարին, Mandarin orange, Мандарин, Չինաստան;
  • Citrus maxima — Պոմելո, Pomelo, Помело, Մալայան արշիպելագ;
  • Citrus medica — Կիտրոն, Citron, Цитрон, Հնդկաստան;
  • Papeda — Պապեդա։

Մնացած գրեթե բոլոր ցիտրուսային մրգերը հիբրիդներ են, որոնք ներառում են այս չորս տեսակները միմյանց հետ, նրանց հիմնական սերունդների և վայրի ցիտրուսային այլ տեսակների հետ խաչասերված վերջին մի քանի հազար տարվա ընթացքում:

Այժմ, The plant list կայքի տվյալներով, ցիտրուսայինների ցեղն ընդգրկում է 33 տեսակի բույս և ևս 141 անվանումով տեսակների կարգավիճակը դեռ հստակեցված չէ։

Ահա բնության և մարդու միջամտությամբ ստեղծված ցիտրուսայինների մի քանի հանրահայտ հիբրիդ տեսկներ՝

  • Բերգամոտ (անգլ․՝ Bergamot orange, ռուս․՝ Бергамот, լատ․՝ Citrus bergamia);
  • Թուրինջ (անգլ․՝ Grapefruit, ռուս․՝ Грейпфрут, լատ․՝ Cītrus paradīsi);
  • Լայմ (անգլ․՝ Lime, ռուս․՝ Лайм настоящий, լատ․՝ Citrus aurantiifolia);
  • Լիմոն (անգլ․՝ Lemon, ռուս․՝ Лимон, լատ․՝ Citrus limon);
  • Կումկվատ (անգլ․՝ Kumquat, ռուս․՝ Кумкват, լատ․՝ Citrus japonica);
  • Կալամոնդին (անգլ․՝ Calamondin, Philippine lime կամ Philippine lemon, ռուս․՝ Каламондин, կամ Цитрофортунелла, լատ․՝ Citrofortunella microcarpa);
  • Նարինջ (անգլ․՝ Sweet Orange, ռուս․՝ Апельсин, լատ․՝ Citrus sinensis);
  • Տանժերին (անգլ․՝ Tangerine, ռուս․՝ Танжерин, լատ․՝ Citrus tangerina);
  • Տրիֆոլիատա (անգլ․՝ Trifoliate orange, ռուս․՝ Трифолиата, լատ․՝ Citrus trifoliata):

Տան պայմաններում ցիտրուսայինների խնամքի ընդհանուր կանոններ

Ցիտրուսային մրգերն ապրում են 50-60 տարի, իսկ տանը հոգատար խնամքի պայմաններում արձանագրվել են մինչև 40 տարեկան ծառեր:

Ծաղկամանը

Ցիտրուսայինի արմատների մեծ մասը բավականաչափ մոտ են հողի մակերեսին, այնպես որ լայն ծաղկամանները խորերից հարմար են։

Արմատավորվող կտրոնների համար հարմար են 15 սմ տրամագծով ծաղկամանները, մեկ տարեկան տնկիների համար՝ 20 սմ, երկուսից երեք տարեկանների համար՝ 25 սմ, չորսից վեց տարեկանների համար՝ 30 – 35 սմ, իսկ հասուն ծառերի համար 40-55 սմ:

Հողը

Ցիտրուսների համար հարմար է պարարտ, փխրուն, օդի և ջրի համար հեշտ թափանցելի հողախառնուրդը՝ 5,5-ից 7,0 pH թվայնությամբ:

Վաճառքում լիում են ցիտրուսայինների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդներ, իսկ ինքնուրույն պատրաստելու համար խառնում են՝

Տեղափոխումը

Բույսի աճին զուգընթաց այն քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխելիս պետք է ապահովել լավ դրենաժային շերտ, որը կարող է կազմված լինել խճաքարերից ու ածխի կտորներից։ Հաջորդը կարող է լինել բարակ շերտով փռված տորֆամամուռը, այնուհետև մի քիչ փտած գոմաղբ և արդեն բուն հողախառնուրդը։

Տորֆամամուռը (սֆագնում) ոչ միայն լավ դրենաժ է ապահովում, այլև պաշտպանում է բույսի արմատները փտելուց ու կլանում, պահում է իր մեջ, այնուհետև վերադարձնում ավելորդ ջուրն ու դրա միջի օգտակար տարրերը։

Հաճախակի տեղափոխումները օգնում են ձևավորել ուժեղ ծառ, ուստի ցանկալի է, որ մատղաշ ցիտրուսայինները տարին երկու կամ նույնիսկ երեք անգամ տեղափոխվեն, իսկ մեծահասակները ավելի հազվադեպ ՝ 3-4 տարի մեկ:

Լուսավորությունը

Ցիտրուսայինների ակտիվ աճի, ծաղկման և պտղաբերման համար լուսավոր ժամերի տևողությունը պետք է լինի առնվազն 12 ժամ: Գարնանն ու ամռանը բավականաչափ արև է: Տան հարավային պատուհանագոգերին գտնվող բույսերը նույնիսկ պետք է կեսօրին ստվերել, բայց խոր աշնանը և ձմռանը նպատակահարմար է կազմակերպել լրացուցիչ արհեստական լուսավորություն, միաժամանակ իջեցնելով օդի ջերմաստիճանը և բարձրացնելով խոնավությունը:

Ցիտրուսային մրգերը լավ են աճում պայծառ, ցրված լույսի ներքո, իսկ արևի ուղիղ ճառագայթները ճնշում են բույսերին, երբեմն տերևները գանգրանում են այդ պատճառով:

Հետաքրքիր է, որ ցիտրուսայինները ընտելանում են մեկ տանը կամ նույնիսկ մեկ պատուհանին և դրանց վերադասավորելու, առավել եւս մեկ այլ տեղ տեղափոխելու դեպքում, կարող են թուլանալ կամ հիվանդանալ։ Մի խոսքով, դժվարությամբ են ընտելանում նոր պայմաններին։

Արդարացված հին հնարք. գարնանը և ամռանը բույսը պատուհանից մի քիչ հեռու է դրվում սենյակում, իսկ աշնանը և ձմռանը տեղադրում են պատուհանագոգին՝ ապակուն մոտ: Այդպիսով, ցիտրուսայինը ողջ տարվա ընթացքում ստանում է մոտավորապես նույն քանակությամբ լույս, ինչպես իր հայրենիքում:

Հավասարակողմ զարգացման համար, խորհուրդ է տրվում երիտասարդ ցիտրուսայինները յուրաքանչյուր 10 օրը մեկ 10 աստիճանով շրջել իր ուղղահայաց առանցքի շուրջ։ Այդպիսի աստիճանական, փոքր շրջադարձերի շնորհիվ բույսը կտրուկ փոփոխություններ չի ունենում:

Ոռոգումը

Ոռոգման համար լավագույնն են անձրևաջուրը կամ հալված ձյան ջուրը։ Ծորակի ջուրը պարունակում է բույսերի համար վնասակար քլոր, որից ոռոգման համար նախատեսված ջուրը մաքրելու համար պետք է այն առնվազն մեկ օր հնեցվի լայն բերանով, բաց տարայի մեջ։

Անհրաժեշտ է կանոն դարձնել բույսը զգուշորեն, դանդաղ, թեթեւ հոսքով, գոլ ջրով ջրելը: Ջրի ջերմաստիճանը լավ կլինի սենյակի օդի ջերմաստիճանից մոտ 5 աստիճանով բարձր լինի։ Լավագույն արդյունքը տալիս է երեկոյան ջրելը, այդ ժամերին բույսերն առավել լավ են օգտագործում հողի խոնավությունը:

Եթե ծորակի ջուրը կոշտ է, անհրաժեշտ է այն փափկացնել։

Սովորական ոռոգումը պետք է միայն խոնավացնի հողը, և կարիք չկա, որ ջուրը հասնի մինչև ծաղկամանի տակդիրը, բայց երրորդ անգամվա ջրելը պետք է լինի առատ՝ այնպես, որ ջուրն անցնի ամբողջ հողակույտով և հասնի տակդիրին։

Հատկապես ուշադիր պետք է լինել ջրելու նկատմամբ երբ ծառը ծաղկած է։

Ցիտրուսայինները շատ լավ են արձագանքում գոլ ջրով ցնցուղի տակ լողացնելուն, միայն թե անհրաժեշտ է պլաստիկ թաղանթով փակել ծաղկամանի հողը։

Սնուցումը

Ծաղկամանի հողը պետք է դիտարկել ոչ թե որպես բույսի սնուցման աղբյուր, այլ որպես ֆիզիոլոգիական միջավայր, որտեղ զարգանում և ապրում է բույսի արմատային համակարգը, որտեղ բոլոր սննդանյութերը պետք է պարբերաբար ավելացվեն:

Մարտ ամսից մինչև հոկտեմբեր, յուրաքանչյուր 15 օրը մեկ անհրաժեշտ է ցիտրուսայինները սնուցել փտած գոմաղբի լուծույթով: Լուծույթի խտությունը պետք է լինի՝

  • ձիու գոմաղբի համար՝ 1:8;
  • կովի գոմաղբի համար՝ 1:10;
  • թռչնաղբի համար՝ 1:25;

Սնուցելուց առաջ բույսը նախապես ջրվում է, որպեսզի հետո կիրառվող պարարտանյութը հավասարաչափ բաշխվի հողում և չայրի բույսի արմատները: Բացի այդ, բույսերի համար օգտակար է ամսական ջրելը կալիումի պերմանգանատի բաց-վարդագույն լուծույթով:

Որոշ պարարտանյութեր (էֆեկտ, Վիտո և այլ) հարմար օգտագործել սաղարթային սնուցման համար, այսինքն, տերևները ցողելու համար։ Այդ դեպքում վերցվում է հողի միջոցով սնուցման չափաբաժնի կեսը:

Փայտի մոխիրը նույնպես լավ սնուցում է։ Սաղարթային սնուցման համար մոխրաջրի զտված լուծույթը պատրաստվում է 1:20 հարաբերակցությամբ:

Սաղարթային սնուցումը շատ արագ դրական արդյունք է ապահովում, ուստի հաճախ կիրառվում է այն դեպքերում
երբ բույսը շտապ օգնության կարիք ունի, օրինակ ՝ ծաղկամանը փոխելիս կամ հիվանդությունների ժամանակ։

Պարարտանյութ ձկներից. 200 գ թարմ կամ սառեցված ձուկը մեկ ժամ եփում են 1 լիտր ջրով: Ստացված արգանակը զտում և պահում են սառնարանում: Օգտագործելուց առաջ 2 ճաշի գդալ արգանակը բացում են մեկ բաժակ տաք ջրի մեջ և լցնում լիտրանոց բանկայի մեջ, այնուհետև ավելացնում են բանկայի ջուրը մինչև 1 լիտր լրանալը և դրանով ջրում են բույսերը:

Ուշադրություն

Պետք չէ սնուցել հիվանդ, թուլացած կամ նոր տեղափոխված բույսերըլ: Նոր ծաղկաման տեղափոխումից 1,5-2 ամիս հետո նոր կարելի է վերսկսել սնուցումը։

Ձմեռացումը

Աշնան վերջին և ձմռանը բնակարանում օդը, որպես կանոն, չափազանց չոր է և տաք, ինչը հատկապես վնասում է ցիտրուսայիններին, որոնք սովոր են զով և խոնավ ձմեռներին իրենց հայրենիքում: Օդի խոնավության բացակայությունը խաթարում է բույսերի բնականոն կենսագործունեությունը, նրանք տերևների միջով ավելի շատ ջուր են գոլորշիացնում, քան նրանց արմատային համակարգը կարող է կլանել: Ձմռանը ջրի պակասություն կարող է առաջանալ նաև այն ժամանակ, երբ հողը հագեցած է խոնավությամբ: Սառած արմատները չեն կարողանում ջրից կլանել սննդանյութերը: Արդյունքում ՝ բույսը կորցնում է տերևները և հիվանդանում: Ջրել պետք զգուշորեն, փոքր չափաբաժիններով։

Գիտնականները մշակել են ցիտրուսայինների ձմռացման երկու ձև՝ (1) առանձնացված, զով սենյակում կամ (2) իր մշտական տեղում՝ պատուհանի գոգին։

Առաջինը ձևը նախընտրելի է, բայց դրա համար պետք է ունենալ պայծառ և զով տեռաս կամ տաքացվող, ապակեպատ պատշգամբ, որտեղ ջերմաստիճանը կարելի է պահել +5-+10 աստիճան տիրույթում: Այդ պայմաններում ցիտրուսայինները բարեհաջող ձմեռում են նույնիսկ լույսի պակասի դեպքում: Ջրելը պետք է լինի շատ հազվադեպ և միայն այնպես, որ փոքր-ինչ խոնավանա հողը։ Այս կերպ բույսերը մտնում են քնի մեջ: Գարնանամուտին սկսում են գոլ ջրով ջրել, ապա և սկսում են ցողել:

Երկրորդ տարբերակում, երբ ​​բույսը ձմեռում է իր տեղում, պետք է ապահեվել ծառի լրացուցիչ լուսավորություն (հոկտեմբերի 15-ից մարտի 15-ը)։ Պատուհանագոգին որքան զով լինի, այնքան լավ: Օդը մաքրելու համար պետք է պարբերաբար բացել պատուհանը, իսկ խոնավությունը բարձրացնելու համար մարտկոցների վրա թաց լաթեր կամ ջրով լի անոթներ դնել։ Ջրելն ըստ անհրաժեշտության, հալված ձյան կամ անձրևային գոլ ջրով, որպեսզի ծաղկամանի միջի հողը տաքանա: Ծաղկամանի հողը լավ կլինի մուլչապատել՝ որպեսզի խոնավությունը երկար պահպանվի և ջրելու կարիք քիչ առաջանա: Ծառի սնուցումը նշված պայմաններում բույսը պահելիս կատարում են ամիսը մեկ անգամ։

Ցիտրուսյինների խնամքը ամռանը՝ բաց երկնքի տակ

Ամռանը ցիտրուսայինները դուրս հանելը օգտակար է, տերևներով կլանելով արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները, նրանք ամրանում ու լավ աճում են։ Բայց պետք չէ մոռանալ արտաքին պայմանների կտրուկ փոփոխության բացասական ազդեցության մասին։ Այս դեպքում անցում է կատարվում ցրված մեղմ լուսավորությունից դեպի կոշտ, ուղղակի ճառագայթների լույս, ուլտրամանուշակագույն ճառագայթների դեֆիցիտից դեպի դրանց առատություն: Հետեւաբար, ավելի լավ է ծառը դնել ստվերում կամ ծառերի սաղարթի տակ: Որպեսզի ծաղկամանը և միջի հողը շատ չտաքանան, ծաղկամանը խորացնում են հողի մեջ:

Կարևոր փուլ է ամռան վերջին կամ աշնանը բույսերի վերադարձնելը պատուհանագոգ: Հողի վրա ցրտահարություն սկսվելուց մեկ-երկու շաբաթ առաջ դրանց պետք է աստիճանաբար ընտելացնել սենյակային պայմաններին։ Ցերեկը դրանք պետք է պահել բաց երկնքի տակ, իսկ գիշերը բերել սենյակ, ջրել գոլ ջրով և ցողել տերևները:

Ձևավորումը

Արթնացող, ոչ պետքական բողբոջները քշտելով (պոկելով) հնարավոր է առաջացնել ճյուղերի աճ ցանկացած ուղղությամբ: Պտղաբերման սկիզբը կախված է նաև բույսի սաղարթի ճիշտ ձևավորումից, եթե ծառը աճում է ձողի տեսքով, բերքի սպասելն անիմաստ է, իսկ եթե այն ուժեղ ճյուղավորվում է, արագ ծաղկում է:

Ճիշտ ձեւավորումը հատկապես կարևոր է սերմից աճեցված տնկիների համար: Սովորական պատուհաններով սենյակում բույսի հիմնական կմախքային ճյուղերը կարճ են պահում:

Ցիտրուսային ծառի ձևավորման նպատակը նպաստելն է դրա ճյուղավորմանը, ինչը կնպաստի արագ և բարձր բերքատվության անցնելուն։

Մոտեցումը հետևյալն է․ կենտրոնական ճյուղից սկսած կարճացվում են բոլոր ճյուղերը։ Հասունացած կենտրոնական ճյուղը կտրում են մոտ 15-20 սմ բարձրության վրա: Հետագայում դրա վրա սկսում են աճել մի քանի կողմնային ճյուղեր, որոնցից թողնում են 3-4-ը (ապագա կմախքի ճյուղերն են), իսկ մնացածները հեռացվում են։ Այդ ճյուղերն էլ կտրում են մոտ 20 սմ երկարության վրա, հետագայում դրանցից ճյուղավորված բոլոր ճյուղերը պահում են 10 սմ երկարությամբ:

Մրգատվությունը

Ցիտրուսայինի հզորությունը տերևների մեջ է, ուստի տերևները պետք է պաշտպանված լինեն, դրանք պարունակում են սննդանյութերի պաշար, առանց որի բուսերը մեռնում են:

Տերևները պետք է լվանալ առնվազն ամիսը մեկ անգամ, ցնցուղի տակ, որպեսզի նրանք ազատ և խոր շնչեն, ու որքան բարձր է օդի խոնավությունը, այնքան երկար են բույսի տերևները: Հետեւաբար, անհրաժեշտ է դրանք հաճախակի ջրով ցողել:

Միայն 3-4 տարեկան բույսին կարելի է թույլ տալ ծաղկել, և միայն այն ժամանակ, երբ այն լավ վիճակում է: Բույսի վրա կարող են չափից շատ սերմնարաններ և բողբոջներ առաջանալ, ետեւաբար, ավելորդ ծաղիկները հեռացվում են դեռ բողբոջի փուլում, հետևելով կանոնին՝ մեկ պտուղը պետք է ապահովված լինի 15 լավ, հասուն տերևներով:

Շատ սերմնարաններ պետք չէ թողնել երիտասարդ, դեռ չհասունացած ծառի վրա: Պտուղները կարող են անվտանգ ձևավորվել և հասունանալ, բայց բույսը դրանից հետո կարող է հիվանդանալ կամ նույնիսկ մահանալ:

Բազմացումը

Ցիտրուսայինները կարող են բազմացվել սերմերով և կտրոններով։

Սերմից աճեցված ծառերը շուտ չեն պտղաբերում՝ 8-10 տարեկանում (բացառությամբ գրեյպֆրուտի, պոմելոյի և Մեյեր լիմոնի, որոնք, լավ խնամքի դեպքում, հաճախ պտուղաբերում են 4-5-րդ տարում), այն դեպքում, երբ սորտային բույսերը, լավ խնամքի դեպքում, սովորաբար բերք են սկսում տալ կյանքի երրորդ տարում:

Սերմից աճեցված ցիտրուսայինները, որպես կանոն, լավ են զարգանում և արագորեն վերածվում են գեղեցիկ խիտ սաղարթավոր ծառերի, որոնք, կարծես, շուտ ծաղկելու են, բայց, ցավոք, հաճախ պետք է սպասել 8-ից 15 տարի:

Չնայած սերմից աճեցրած ծառերը անվանում են «վայրի», գիտնականորեն ապացուցվել է, որ ցիտրուսայինի սերմերից աճում են միայն «մշակվող» ձևերը, որոնք աճում են իրենց տեսակի բոլոր օրենքներին համապատասխան և որոշակի ժամանակ անց պտուղաբերում են:

Մերձարևադարձային գոտիներում սերմից աճած ցիտրուսայիններն առաջին պտուղները տալիս են 5-6 տարեկանում: Ամեն ինչ օրվա լուսավոր ժամերի տևողության հետ է կապված, քանի որ մերձարևադարձային գոտում ամբողջ տարին լուսավոր օրվա տևողությունը համարյա հավասար է գիշերայինին:

Սերմերով բազմացման առավելությունն այն է, որ այդպիսի բույսերը պակաս քմահաճ և պահանջկոտ են լինում։ Կարելի է մշակել բույսի նոր ձևեր, որոնք կատարելապես հարմարեցված կլինեն տեղի պայմաններին: Նման ձևով աճեցված պտղատու ծառերից ստացված կտրոնները հիանալի նյութ կլինեն հետագա բազմացման համար:

Լավ, սենյակային պայմաններին հարմարված նոր բույս աճեցնելու համար պետք է սերմեր վերցնել սենյակային պայմաններում աճող, բերքատու ծառից, որն արդեն իսկ ընտելացած է անբավարար լուսավորությանը և սենյակի չոր օդին։ Լավ կլինի նաև, որ բույսն ունենա ցածր սաղարթ։ Այդպիսի ծառի պտղից վերցված սերմերից աճաց ցիտրուսային ծառը կարող է ամրացնել և բարելավել ժառանգած հատկությունները:

Ինչ խոսք, կարելի է վերցնել նաև սերմեր վերցնել խանութից գնված պտուղներից, սակայն դրանք կպահպանեն իրենց ծնողներից ժառանգություն ստացած արտաքին պայմանների նկատմամբ ավելի բարձր պահանջներ:

Թարմ սերմերի ծլողունակությունը բավականին բարձր է։ Սերմերը ծլում են մոտ մեկ ամվա ընթացքում։

Երկու իսկական տերև ունեցող սածիլներն արդեն կարելի է տեղափոխել բերրի, փխրուն հողախառնուրդով փոքր ծաղկամանների մեջ: Տնկելիս սածիլի արմատային վզիկը չեն խորացնում։

Կյանքի առաջին օրերից, սելեկցիայի նպատակով, ցիտրուսայինի սածիլները պետք է ընտելացվեն սենյակային «դաժան» պայմաններին ՝ աշուն-ձմեռ ժամանակ լույսի պակասին և չոր օդին: Պետք չէ արհեստական լուսավորություն տալ կամ ջերմոցայինխոնավություն ապահովել։

Այդ պայմաններում ոչ բոլոր տնկիները նորմալ կզարգանան, բայց խնդիրն այն է, որ ընտրվեն հենց «սպարտացի» առանձնյակները: Եվ երբ ընտրությունն ավարտվում է, ավելի արագ զարգացող, առողջ բույսերը առանձնացվում են հետագա աճեցման համար ու արդեն ընտրվածների համար պետք է կիրառել արագ աճ և բերքատվություն խթանող միջոցներ՝ լրացուցիչ լուսավորություն, օդի խոնավություն, հողի պարարտացում։

Սածիլները պետք է ամսական 2 անգամ սնուցել գոմաղբի լուծույթով։

Եթե ծառը ուժեղ աճում է, բայց պտուղ չի տալիս, ֆոսֆորային պարարտանյութերի դոզաները պետք է ավելացվեն:

Բոլոր տնկիները ավելի լավ կզարգանան, եթե նոյեմբերից փետրվար ամիսներին պահվեն սառը սենյակում +4 – +6 C ջերմաստիճանում կամ սովորական սենյակում ՝ լրացուցիչ լուսավորմամբ, բայց ցանկալի է, որ սենյակում ջերմաստիճանը լինի +14 – +18 C սահմաններում էր:

Բազմացում կտրոններով

Ցիտրուսայինների կտրոնները լավ արմատակալում են խոնավ ավազի մեջ (կամ հողի և ավազի խառնուրդի մեջ)՝ բարձր խոնավության պայմաններում (տոպրակի կամ ապակե տարայի տակ): Կոնտեյների հատակին լցնում են դրենաժ, հետո հողի շերտ, իսկ վերևում ՝ 5 սմ շերտով ավազ: Հաշվարկը պարզ է. արմատները ձևավորվում են ավազի մեջ, անցնում են հողի շերտի մեջ և այնտեղից սկսում են ստանալ հանքային սնուցում:

Կտրոնները կտրվում են մեկ տարեկան ճյուղերից, դրանք պետք է ունենան 3-5 տերև, ստորին կտրվածքը արվում է թեք, բողբոջի տակից կամ երկու բողբոջների արանքում, իսկ վերին մասը բողբոջից 5 մմ բարձր:

Կտրոնների ստորին հատվածները փոշոտում են մանրացված փայտածուխով և 2 սմ խորությամբ ընկղմում խոնավ ավազի մեջ: Տնկելուց հետո ցողում են ջրով և ծածկում ապակե տարայով կամ պլաստիկով ու դնում են տաք տեղում, արևի ուղիղ ճառագայթներից հեռու: Հետագայում անհրաժեշտ է ամեն օր երեկոյան ցողել կտրոնները և համոզվել, որ ավազը չի չորացել: Արմատները հայտնվում են մեկուկես ամիս անց։

Օդային արմատակալում

Արմատակալման այս ձևը թույլ է տալիս արդյունքում ստանալ նոր, փոքրից միջին չափսերի ծառ, որը ի վիճակի կլին ծաղկել հաջորդ տարի:

Օդային արմատակալումը կատարվում է հասուն մայր բույսի ճյուղի վրա: Գարնանը, ծառի սաղարթում, ընտրվում է բոլոր ուղղություններով լավ զարգացած, ճյուղավորված մի ճյուղ։ Այդ ճյուղի այն տեղում, որտեղ արմատներ պետք է առաջանան, 1-2 սմ լայնությամբ, օղակաձև կտրվում, հանվում է կեղևը: Այդ տեղը բոլոր կողմերից փաթաթվում է թաց տորֆամամուռով (որքան շատ մամուռ, այնքան ավելի լավ), իսկ հետո տորֆի շերտ խառնված ավազի կամ կոկոսի մանրաթելի հետ։ Վերջում այդ ամենը փաթաթում են պոլիէթիլենով և կապում ներքևից (օղակի տակ) և վերևից (օղակից վեր): Խառնուրդը պետք է միշտ խոնավ լինի: Այն տեղում, որտեղ կեղևը հեռացվել էր սկսում են առաջանալ նոր արմատներ: Աշնանը արմատակալած այդ ճյուղը կտրում են և տնկում ծաղկամանի մեջ։

Վնասատուները

Ցիտրուսայինների հիմնական վնասատուներն են՝

  • Վահանակիրը և կեղծ վահանակիրը (Diaspididae, Истинная и ложная щитовки);
  • Սարդոստայնային տիզը (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae);
  • Սպիտակաթևիկ (Белокрылка);
  • Ուտիճը (Aphid, Тля)։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

Հղումներ

Լոնգան

longanԼոնգանը (անգլ․՝ Longan, ռուս․՝ Лонган, լատ․՝ Dimocarpus longan) Չինաստանում, Թաիլանդում, Վիետնամում և Ինդոնեզիայում աճող մշտադալար, յուրահատուկ համով ուտելի պտուղներ տվող ծառ է։ Չինացիները լոգանի պտուղն անվանում են “վիշապի աչք”։
 
 
 
 
 
longan_tree

Հղումներ

Կումկվատ

Կումկվատը կամ ֆորտունելան (անգլ․՝ Kumquat, ռուս․՝ Кумкват)  էկզոտիկ միրգ է, որի համը մանդարինի թթու համ է հիշեցնում: Այն ուտում են հենց նարնջագույն կեղևով: Չինացիներն այս պտուղը ոսկե խնձոր, իսկ ճապոնացիները ոսկե նարինջ են անվանում:

Կումկվատի պտուղները ուժեղ և հաճելի բույր ունեն: Դրանց կեղևն ուղղակի հագեցած է եթերայուղերով:

Այս պտղի հայրենիքը Չինաստանի հարավային շրջաններն են: Կումկվատն ամենափոքր ցիտրուսազգին է համարվում` 3-5 սմ երկարությամբ և 2-4 սմ լայնությամբ:

Այն կարելի է ուտել հում կամ մշակված տարբերակով` մուրաբաների, ցուկատի, չրի կամ մարմելադի տեսքով: Գոյություն ունի կումկվատի մի քանի տարատեսակ: Ամենաօգտակարը համարվում է ճապոնական մեյվա տեսակը:

kumquat_2
Kumquat

Վնասատուները

  • Վահանակիրը և կեղծ վահանակիրը (Diaspididae, Истинная и ложная щитовки);
  • Սարդոստայնային տիզը (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae);
  • Սպիտակաթևիկ (Белокрылка);
  • Ուտիճը (Aphid, Тля)։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==> 

ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

Հղումներ

Պոմելո

Pomelo fruit on the treeՊոմելոն (անգլ․՝ Citrus maxima կամ Citrus grandis, ռուս․՝ Помело, լատ․՝ Citrus maximaցիտրուսային ծառ է, որի պտուղները մեծ թուրինջի տեսք ունեն։ Հիմնականում հանդիպում է հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում։

Հղումներ