Category Archives: Դեկորատիվ ծառեր

Չմենի

Չմենին (անգլ․՝ Cotoneaster, ռուս․՝ Кизильник, լատ․՝ Cotoneaster)  վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ և մշտադալար թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 30-60) տեսակ։

Հայաստանում աճում է չմենու 7 տեսակ՝

  • Չմենի սեվապտուղ (Cotoneaster melanocarpus),
  • Չմենի ամբողջաեզր (Cotoneaster integerrimus),
  • Չմենի հայկական (Cotoneaster armena) և այլն։

Արտաքին հղումներ

Կակաո

Կակաոյի ծառը (անգլ․՝ Cacao tree, Cocoa tree, ռուս․՝ Какао, լատ․՝ Theobroma cacao) փիփերթազգիների (Malvaceae) ընտանիքի, փոքր, 4–8 մ բարձրությամբ, մշտադալար ծառ է։ Դրա սերմերը՝ կակաոյի հատիկները, օգտագործվում են շոկոլադե լիկյոր, կակաոյի կարագ և շոկոլադ պատրաստելու համար։

Տանը կակաոյի ծառ աճեցնելը

Կակաոյի ծառերն աներևակայելի պահանջկոտ են տեղի նկատմամբ, պահանջում են որոշակի կլիմայական և հողային պայմաններ: Պետք է նկատի ունենալ, որ թեև հնարավոր է տանը կակաոյի ծառ աճեցնել, սակայն դա ամենևին հեշտ գործ չէ: Սենյակային պայմաններում գրեթե անհնար է հասնել ծառի ծաղկելուն, իսկ միայն մեկ ծառ աճեցնելու դեպքում պտուղ ստանալու մասին խոսք լինել չի կարող։

Տեղի ընտրությունը

Բնության մեջ կակաոն աճում է բազմահարկ արևադարձային ջունգլիների ստորին հարկում՝ մթնշաղի, ցրված, մեղմ լուսավորության պայմաններում: Սենյակային պայմաններում, սակայն, կակաոն մի փոքր փոխում է իր սովորությունները՝ վատ է զարգանում խիտ ստվերում, բայց, միևնույն է չի դիմանում արևի ուղիղ ճառագայթներին:

Փորձը ցույց է տալիս, որ կակաոյի ծառն իրեն լավ է զգում արևելյան պատուհանի գոգին։Հարմար են նաև մասամբ հարավին կողմնորոշված ​​պատուհանագոգերը, որոտեղ բույսը տեղադրում են արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանելով։

Օդի ջերմաստիճանը և խոնավությունը

Լավագույն պայմաններ հնարավոր կլինի ապահովել, եթե կակաոն աճեցվի օդի վերահսկվող, բարձր ջերմաստիճան և բարձր խոնավություն ապահովող ջերմոցում։ Եթե դա հնարավոր չէ և բույսն աճելու է սենյակային պայմաններում, ապա պետք է ձգտել այնպիսի պայմանների, որոնցում օդի ջերմաստիճանը կայուն ու բարձր է ողջ օրվա ընթացքում ու շուրջ տարի։ Տեղային բարձր խոնավություն ապահովելու համար պետք է օդի խոնավացուցիչ միացնել կամ ծաղկամանը տեղադրել ջրով ու խիճով լի, լայն սկուտեղի վրա։ Արևի ուղիղ ճառագայթները և մոտակա ջերմության աղբյուրները, ինչպիսիք են ռադիատորները, կարող են չորացնել ծառը:

Կակաոյի ծառը կմահանա եթե օդի ջերմաստիճանը իջնի +10°С-ից ցածր, իսկ +10…+16°С տիրույթում աճի խնդիրներ և տեսանելի խանգարումներ են առաջանում։ Կակաոյի ծառի համար պետք է իսկապես կայուն, ջերմ պայմաններ ստեղծել։ Իդեալում, օդի ջերմաստիճանը ողջ տարին պետք է մնա +24 … +25°С աստիճանի մակարդակում: Չափազանց բարձր ջերմություն՝ +28°С բարձր, ծառը նույնպես չի սիրում, իսկ +23°С ցածր անկումը սկսում է ազդել բույսի տերևների վրա:

Կակաոն չի հանդուրժում միջանցիկ քամիներ, ջերմաստիճանի հանկարծակի փոփոխությունները, ջեռուցման սարքերին մոտ լինելը։ Լավ կլինի բույսը հաճախ չտեղաշարժել ու տեղը չփոխել։ Ամռանը դուրս՝ մաքուր օդի էլ հանել պետք չէ։

Օդի խոնավությունը

Օդի բարձր խոնավությունը՝ 70% և բարձր, պայման է, առանց որի բույսը հնարավոր չէ աճեցնել։ Ծառը չի հանդուրժում չոր օդը և արագ չորանում է սովորական սենյակի միջավայրում:

Բույսը ջրով ցողելիս պետք է ընտրել մանր կաթիլներով ցողիչներ և խուսափել տերևները ուժեղ թրջելուց՝ պրոցեդուրան կատարելով բույսից որոշակի հեռավորության վրա և բարձրությունից։

Ջրելը

Կակաոն պետք է շատ զգույշ ջրել՝ համոզվելով, որ ջրելուց հետո ծաղկամանի տակդիրի մեջ ջուր չմնա, իսկ հողի վերին շերտը՝ 2–3 սմ խորությամբ չորանա մինչև հաջորդ ջրելը։ Ձմռանը, նույնիսկ բացարձակապես կայուն ջերմաստիճանի դեպքում, կակաոյի ոռոգումը կրճատում են՝ ոռոգումների միջև ընկած, վերը նկարագրված ժամանակահատվածը 1-2 օրով երկարացնում են և նվազեցնում են ջրի քանակը:

Կակաոյի ծառը ջրում են փափուկ տաք ջրով, որի ջերմաստիճանը պետք է մի քիչ գերազանցի սենյակի օդի ջերմաստիճանը:

Պարարտացումը

Կակաոյի ծառի համար գերադասելի են օրգանական, այլ ոչ թե հանքային պարարտանյութերը: Դրանք կարելի է համակցել և խառնել իրար։ Համալիր պարարտանյութեր ընտրելիս, նախապատվությունը պետք է տրվի ազոտի բարձր պարունակությամբ պարարտանյութերին՝ դեկորատիվ տերևավոր բույսերի համար նախատեսված։

Կակաոյի համար սնուցման հաճախականությունը հանքային պարարտանյութերի դեպքում 2-3 շաբաթը 1 անգամ է, իսկ օրգանական պարարտանյութերի դեպքում՝ ամիսը 1 անգամ։ Սնուցումն արվում է ամբողջ տարին՝ ձմռանը կրկնակի նվազեցնելով հաճախականությունը։ Երիտասարդ բույսերի համար կարելի է փոխնեփոխ կիրառել արմատային և սաղարթային սնուցումներ:

Էտելն ու ձևավորելը

Առանց ձևավորման կակաոն չի պահպանի սաղարթի կոմպակտությունն ու գեղեցկությունը: Բույսն էտելու մեջ դժվար բան չկա. ցանկության դեպքում, սկսած երիտասարդ տարիքից և 30 սմ բարձրությունից, ընձյուղների գագաթները կարելի է քշտել՝ որոշակի ուրվագիծ ստեղծելու և սաղարթը խտացնելու համար։ Սովորաբար, բույսի ամենաակտիվ աճող և երկարաձգված ընձյուղների գագաթները քշտում կամ էտում են 1/3-ից մինչև ½ մասի չափով։

Անկախ տարիքից, ձևից և չափսից, կակաոյի ցանկացած ծառի համար պարտադիր է չոր, վնասված, թույլ, բարակ, անպտուղ և խիտ աճող ճյուղերի հատելը։

Այս բույսի համար էտն իրականացվում է վաղ գարնանը։

Հողախառնուրդը

Ճիշտ այնպես, ինչպես կլիմայական պայմաններն են կարևոր կակաոյի համար, հողախառնուրդի բաղադրությունն է կարևոր։ Կակաոյի մշակության տակ գտնվող տարածքների մեծ մասում կավահող կամ ավազակավային հողեր են՝ 6,5-ից 7,0 pH թթվայնությամբ:

Կակաոն ունի առանցքային արմատ, բայց շատ խոր արմատային համակարգ չի ձևավորում։ Բույսը պետք է աճեցվի փոքր խորությամբ կամ միմյանց տրամագծով ու բարձրությամբ հավասար չափսերով ծաղկամաններում։ Նախընտրելի են բնական նյութերից պատրաստված ծաղկամանները։ Տեղափոխելիս, ծաղկամանի տրամագիծը երիտասարդ բույսերի դեպքում ավելացնում են մի քանի սանտիմետրով, իսկ մեծահասակների դեպքում՝ 2 չափ ավելով։

Տեղափոխման հաճախականությունը կախված է արմատային համակարգի զարգացման աստիճանից։ Կակաոն տեղափոխում են նոր տարայի մեջ միայն այն ժամանակ, երբ արմատները ամբողջությամբ հյուսում են հողագունդը։

Հարկավոր է ուշադիր ընտրել հողը: Թեթևակի թթվային ռեակցիան pH-ի 5,8-ից 6,0 միջակայքում իդեալական է: Հողախարնուրդը պետք է լինի լավ դրենաժ ապահովող, թեթև, սննդարար։

Բույսը տեղափոխելիս կարելի է հեռացնել միայն թեթև առանձնացվող հողը՝ խուսափելով արմատների հետ շփումից։

Հիվանդություններ, վնասատուներ և խնդիրներ աճեցնելիս

Կակաոն կարող է ենթարկվել սարդոստայնային տիզերի և վահանակիր միջատների հարձակմանը, սակայն ավելի հաճախ դժվարությունները կապված են լինում ոչ պատշաճ խնամքի հետ: Տերեւների վրա բորբոսի, ընկճվածության, վնասատուների վնասման նշանների դեպքում, պայքարն անմիջապես իրականացնում են միջատասպանների և ֆունգիցիդների օգնությամբ:

Կակաոյի ծառի բազմացնելը

Սերմերով բազմացնելիս, դրանք ցանում են բերքահավաքից անմիջապես հետո կամ հասունանալուց առնվազն 2 շաբաթ հետո։ Կակաոյի սերմերը շատ արագ են կորցնում իրենց ծլողունակությունը՝ նույնիսկ սառը պայմաններում:

Ցանքն իրականացնում են ունիվերսալ, փխրուն հողախառնուրդի մեջ։ Կակաոյի համար օգտագործվում են միջին չափի անհատական ​​բաժակներ, այլ ոչ թե ցանում են ընդհանուր արկղերի մեջ։ Սերմերը խորացնում են 2-3 սմ-ով՝ հետևելով սերմերի խիստ ուղղահայաց դասավորությանը՝ լայն ծայրը դեպի վար։ Ցանքից հետո հողը ջրում են, հետագայում մշտապես պահպանելով հողախառնուրդի թեթև խոնավությունը։ Սերմերի ծլելու համար անհրաժեշտ է օդի +23…+25°С տաքություն։

Լուսավորությունը կարևոր է միայն սերմերի ծլելուց հետո։ Ծլած սածիլները տեղափոխում են վառ, բայց ցրված լուսավորութուն ունեցող տեղ, ապահովում են օդի բարձր խոնավություն:

Կակաոյի երիտասարդ ընձյուղները շատ արագ են զարգանում, մի քանի ամսում հասնում են 30 սմ բարձրության և տալիս մինչև 8 տերեւ։ Հենց այդ ժամանակահատվածում դրանք տեղափոխում են ավելի մեծ տարաների մեջ և սկսում են ձևավորվել։

Տնկաշիվերով բազմացումը ավելի պարզ և արդյունավետ ձև է: Օգտագործում են կակաոյի կիսափայտացած ընձյուղները՝ որոնք մասամբ պահպանել են կանաչ գույնը, բայց ամբողջովին կանաչած տերևներ ունեն։ Կտրոնների երկարությունը պետք է լինի 15-20 սմ, դրանց վրա թողնում են 3-4 տերև։ Արմատակալման խթանիչների կիրառումն արագացնում է տնկաշիվերի արմատակալումը:

Տնկաշիվերը տնկում են խոնավ, թեթև հողախառնուրդի մեջ կամ իներտ հողի մեջ՝ ընդհանուր մեծ արկղերում: Շատ բարձր խոնավության դեպքում արմատավորումը պետք է տեղի ունենա +26…+30°С ջերմաստիճանում: Կտրոնների վրայի ծածկը, աճին զուգահեռ, աստիճանաբար հեռացնում են, բույսերը խնամքով ջրում են։ Տնկաշիվերը առանձին տարաների մեջ են տեղափոխում միայն ուժեղ արմատային համակարգ ձևավորելուց հետո՝ արմատակալման նշանների ի հայտ գալուց մի քանի ամիս անց։

Որքան մեծ է կակաոյի ծառը, այնքան ավելի շատ կտրոններ կարելի է կտրել դրանից, բայց 1-3 տարեկան բույսերից 3 հատից ոչ ավել։

Կակաոն հազվադեպ բազմացնում են նաև մեկ աչքանի կտրոններով, որոնց կտրատում են աչքի վերևից ու ներքևից թողնելով 5 մմ ընձյուղ։ Կտրոնները ամրացնում են փայտե ձողիկների վրա և ստորին կտրվածքը թաղում են հողի մեջ։ Արմատակալման պայմանները նույնն են, բայց արմատավորումը կրկնակի երկար է տևում։

Արտաքին հղումներ

Գինկգո

Գինկգո երկբլթակը (անգլ.՝ Ginkgo, Maidenhair tree, չին․՝ 银杏, ռուս.՝ Гинкго, լատ.՝ Ginkgo biloba) գինկոազգիների ընտանիքի միակ պահպանված ներկայացուցիչն է։ Տերևաթափ, խոշոր, երկտուն ծառ է, մոնոպոդիալ ճյուղավորվածությամբ։

Գինկգոն երկրագնդի հնագույն բույսերից է, այն աճում էր դեռ մեզոզոյան դինոզավրերի ժամանակներում։ Հայրենիքը Չինաստանն է, բաց ներկայում լայնորեն տարածված է մոլորակի մեղմ կլիմա ունեցող տարբեր անկյուններում։

Գինկգոյի պտուղների կորիզները եփելուց կամ տապակելուց հետո ուտելի են։ Չինական բժշկության մեջ էլ գինկգոն հայտնի դեղաբույս է։

Գինկգոյի արու տեսակի ծաղկելը։

Բաց գրունտում գինկգո աճեցնելը

Խստաշունչ ձմեռներ ունեցող գոտիներում բաց գրունտում գինկգո աճեցնելը հեշտ խնդիր չէ։ Բայց, հայտնի է, որ բաց գրունտում, առանց ջերմամեկուսացնելու գինկգոի հինգ մետրանոց ծառ է աճում Մոսկվայի բուսաբանական այգում։

Ոչ շատ ցրտաշունչ ձմռանը երիտասարդ գինկգոները կարող են դիմանալ, սակայն ցրտաշունչ ձմռանը, առանց ջեմամեկուսացման, ամենայն հավանականությամբ կցրտահարվեն։ Առաջին տարիներին, երբ գինկգոն դեռ բարձրահասակ չէ, հնարավորություն կա ծառը արդյունավետորեն պաշտպանել սառնամանիքներից։ Սակայն մեծ ծառի դեպքում խնդիրը դժվարանում է։

Թաղարի մեջ գինկգո աճեցնելը

Շատ ավելի նվազ ռիսկային է թաղարի մեջ գինկգո աճեցնելը՝ եթե, իհարկե, հնարավորություն կա ձմռանը թաղարը տեղափոխել նկուղ կամ զով սենյակ։ Տերևաթափ ծառը լույսի կարիք չունի, իսկ սենյակային ջերմաստիճանը +18…+25°C հարմար չէ գինկգոյի ձմեռացման համար։

Գինկգոն տնային պայմաններում աճեցնելը

Գինկգոն լանդշաֆտային դիզայնում բարձր է գնահատվում որպես դեկորատիվ ծառ, նաև աճեցվում է որպես թաղարային կամ բոնսայ ծառ։

Մեծ ծառ տանը, իհարկե, չի աճի, բայց կանոնավոր էտի միջոցով կարելի է ստանալ շատ գեղեցիկ, փոքրիկ սենյակային ծառ։ Շատ ավելի տպավորիչ է որպես բոնսայ աճեցված գինկգոն։ Մասնագետների շրջանում բոնսայի այս տեսակը համարվում է ամենանշանավորներից։

Ագրոտեխնիկայի հիմնական պահանջները կայանում են ծառի համար պայծառ, առանց արևի ուղիղ ճառագայթների տեղ տրամադրելու, բարձր խոնավություն ապահովելու, հաճախակի ջրելու մեջ եւ ձմռան հանգստի շրջանի համար անհրաժեշտ պայմաններ ապահովելուն։ Զով ձմեռումն անհրաժեշտ պայման է բույսի հաջող աճի համար։ Եթե ամռանը ջերմաստիճանային օպտիմալ տիրույթը +22…+24°C է, ապա ձմեռային ջերմաստիճանը ընդամենը +4…+ 8°C է ու ոչ ավելի պիտի լինի, քան +12°C: Լիարժեք հանգստի վիճակում բույսը պետք է մնա առնվազն 2 ամիս:

Գինկգոյի էտն անում են գարնանը՝ նոր վեգետատիվ սեզոնից առաջ։

Սերմից գինկգո աճեցնելը

Հավաքելուց հետո, գինկգոյի սերմերը շատ արագ կորցնում են ծլողունակությունը, հատկապես ջերմության մեջ պահելիս: Կես տարվա ընթացքում ծլողունակությունը կիսով չափ նվազում է, իսկ հետո ՝ ավելի արագ։

Ուստի, սերմերի թարմությունը հաջողության կարևոր պայմաններից մեկն է։ Ցանելու ժամանակը վաղ գարունն է:

Ինչպես ցանել

  • Մարտի սկզբին սերմերը 3-5 օր թրջում են սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։ Լավ կլինի ձնհալի կամ անձրևաջուր լինի, իսկ եթե չկա, ապա 2-3 օր բաց բերանով ամանի մեջ հնեցված ծորակի ջուր։ Ջուրը ամեն օր փոխում են։
  • Այնուհետև թրջված սերմերը մեկ շերտով շարում են պլաստիկ կոնտեյների մեջ՝ նախապես փռված խոնավ տորֆամամուռի կամ տորֆի շերտի վրա։ Շարված սերմերը ծածկում են նույն տորֆամամուռի կամ տորֆի 2-3 սանտիմետրանոց շերտով։
  • Կոնտեյները ծածկում են կափարիչով եւ դնում տաք տեղում, օրինակ, պատուհանի մոտի ջեռուցման մարտկոցի վրա։ Ջերմաստիճանը պետք է մոտավորապես +25oC լինի:
  • Ցանքը պարբերաբար բացում են, զննում են սերմերը և, ըստ անհրաժեշտության, խոնավացնում են հնեցված ջրով։ Մի քանի օրից սերմերը սկսում են ծիլ տալ։
  • Մոտ մեկ ամիս անց, սերմերը, անկախ ծլած կամ չծլած լինելուց, տեղափոխում են հետագա աճի համար նախապատրաստված պլաստիկ արկղի մեջ։ Արկղը պետք է դրենաժային անցքեր ունենա; Արկղի մեջ լցնում են սածիլներ աճեցնելու համար նախատեսված ունիվերսալ հողախառնուրդ, կամ ինքնուրույն պատրաստված հողախառնուրդ, կազմված տերևային բուսահողից (2 մաս), ավազից (1 մաս) և տորֆից (1մաս ):
  • Բոլոր, նաև չծլած սերմերը ցանում են մոտ 2 սմ խորությամբ, միմյանցից 5-7 սմ հեռու։ Ցանքը լավ խոնավացնում են:
  • Ծիլերը հայտնվում են 1-3 ամսում: Ցանքի համար ջերմոցային պայմաններ ստեղծելը արագացնում է ծլելը։ Արկղում բույսերը պահում և խնամում են ողջ ամառն ու աշունը։ Հոկտեմբերին բոլորին տեղափոխում են անհատական տարաների մեջ և ձմեռացման են դնում սառը տեղում՝ 0…+10oC ջերմաստիճանում։
  • Հաջորդ գարնանն արդեն, երիտասարդ գինկգոներին տեղափոխում են իրենց մշտական վայրերը՝ բաց գրունտ կամ թաղար։ Բաց գրունտում տեղը պետք է լինի պայծառ լուսավորված կամ կիսաստվերում, մոտակա ծառերից 2-3 մետր հեռու։ Պետք է նկատի ունենալ, որ գինկգոն տեղափոխություններ չի սիրում, այնպես որ տեղը ավելի լավ է ընտրել մտածված և վերջնական։

Երիտասարդ տնկիները սկզբում չափազանց դանդաղ են աճում, մինչեւ մշտական տեղում տնկելը պետք է առնվազն մեկ տարի սպասել: Մշտական տեղում էլ երիտասարդ ծառը բավականին երկար է հարմարվում, սկզբում զարգացնում է արմատները, հետո նոր սկսում վերգետնյա աճը։

Երիտասարդ տնկիների խնամքը, առաջին հերթին, ենթադրում է հողի կանոնավոր, չափավոր խոնավացում, քանի որ արմատների չորանալը միանգամայն անթույլատրելի է և կարող է հանգեցնել բույսի արագ մահվանը:

Աճի երկրորդ տարում գինկգոյի ծառին 2 անգամ սնուցում են համալիր պարարտանյութով՝ գարնանը և ամռան կեսին։

Մինչև բույսի 4-5 տարեկան դառնալը, ձմռան նախաշեմին ծառը հաստ շերտով մուլչապատում են և, հնարավորին չափ, ջերմամեկուսացնում։

Տնկաշիվերով գինկգո աճեցնելը

Եթե մոտակայքում հասուն ծառեր կան, դրանցից վերցված տնկաշիվերի միջոցով գինկգո բազմացնելն ավելի հեշտ և մատչելի է: Ցավոք, եթե ծառը չի հասել սեռահասունության, իսկ դա բավականին երկար է տևում (25-30 տարի), ու դեռ չի ծաղկել, հնարավոր չէ որոշել դրա սեռը։ Կանաչ տնկաշիվերը կտրում են ամռան սկզբին, շիվի ստորին կեսից և մի քիչ բարձր հեռացնում են տերևներն ու դնում են արմատավորման՝ խոնավ և թեթեւ հողի կամ սուբստրատի մեջ, մինիջերմոցային ծածկի տակ։ Եթե տնկաշիվերը մասամբ փայտացած են, առանց արմատակալման խթանիչի արմատներ չեն գոյանա։ Ցանկալի է ամեն օր ցողել տնկաշիվերի մնացած տերևները և ոչ մի դեպքում թույլ չտալ, որ հողը չորանա։

Արտաքին հղումներ

Պանդան

Պանդանը (անգլ․՝ Pandan, Screw palm, Screw pine, չին․՝ 七葉蘭, ռուս․՝ Панданус , լատ․՝ Pandanus amaryllifolius) Pandanaceae ընտանիքին պատկանող, մոտ 750 տեսակի բույսերի ցեղ է: Դրանք արմավենու տեսք ունեն, երկտուն ծառեր կամ թփեր են, որոնք բնիկ են

Հին աշխարհի արևադարձային և մերձարևադարձային շրջաններին: Տեսակների ամենամեծ բազմազանությունը Մադագասկարում և Մալեսիայում է:

Պանդանները շատ հարմարվող են, կարող են աճել բազմազան վայրերում ՝ ջրավազանների մոտ, բարձրադիր վայրերում, ճահճացած անտառներում և նույնիսկ հրաբուխների մոտ: Այն երկրներում, որտեղ աճում են պանդանները, մարդիկ օգտագործում են դրանց մեծ տերևները տանիքներ ծածկելու կամ տնային իրեր հյուսելու համար: Այս ցեղի որոշ բույսերի մասեր օգտագործվում են ավանդական բժշկության մեջ: Բացի այդ, պանդանի որոշ տեսակների պտուղները, տերևները և մատղաշ ճյուղերը օգտագործվում են արևելյան ասիայի երկրների շատ խոհանոցներում:

Բնության մեջ ցեղի որոշ ներկայացուցիչների բարձրությունը կարող է հասնել 15 մետրի, երբեմն նույնիսկ 25 մետրի: Կան նաեւ տեսակներ, որոնց բարձրությունը չի գերազանցում կես մետրը: Պանդաններն ունենում են օդային արմատներ, որոնք աստիճանաբար մխրճվում են հողի մեջ: Տարիքն առած բույսերի բունը աստիճանաբար մահանում է, բայց բույսը, շնորհիվ ձևավորած օդային արմատ-հենակների, մնում է կանգուն։

Պանդանի տեսակները

Խնամքը սենյակային պայմաններում

Տանը պանդան աճեցնելու հիմնական դժվարությունը դրա մեծ չափսերն են: Այդ պատճառով այս բույսը հարմար է տեղադրել ընդարձակ սենյակում կամ ձմեռային այգում: Իսկ ընդհանրապես, պանդանը ոչ պահանջկոտ և հեշտ խնամվող բույս է, այն հանգիստ հանդուրժում է ինչպես լույսի պակասը, այնպես էլ երաշտը: Սովորական բնակարանում կարելի է պահել երիտասարդ պանդան, որն ունի ավելի կոմպակտ չափսեր:

Լուսավորությունը։ Ամռանը պայծառ, բայց ցրված լույս է պետք, իսկ ձմռանը որքան շատ լույս, այնքան լավ։ Ամռանը կարելի բույսը դուրս բերել պատշգամբ կամ այգի, բայց զգուշությամբ՝ հնարավոր արևային այրվածքներից խուսափելու համար։

Օդի ջերմաստիճանը։ Ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +19…+25°C է։ Իսկ ձմռանը +12°C-ը թույլատրելիի նվազագույն շեմն է։ Սենյակը, որտեղ աճում է պանդանը, կարելի է օդափոխել նույնիսկ ցուրտ եղանակին: Կարևոր է թույլ չտալ, որ բույսը հայտնվի միջանցիկ, սառը քամու տակ:

Ջրելը։ Ջրել պետք է ծաղկամանի հողի վերին շերտի չորանալուց 1-2 օր հետո, գոլ, հնեցված ջրով, առատ։ Ձմռանը շատ ավելի չափավոր են ջրում։

Օդի խոնավությունը։ Սենյակի սովորական խոնավությունը հարմար է։ Բույսի սաղարթը չի կարելի ցողել կամ լվանալ: Եթե ​​օդը չափազանց չոր է, կարելի է ծաղկամանը դնել խոնավ խճաքարերով լի, սաղր սկուտեղի վրա:

Պանդանի համար վնասակար է տերևանութների մեջ ջրի մտնելը, դա կարող է մահացու լինել բույսի համար, այն սկսում է փտել։ Տերևների վրա կուտակված փոշին կարելի է մաքրել փոշու հատուկ խոզանակով կամ մաքրել խոնավ շորով՝ չմոռանալով սուր փշերի մասին:

Օդային արմատները։ Սենյակային պայմաններում օդային արմատներ կարող են չառաջանալ, բայց, առաջանալու դեպքում, դրանք կտրել չի կարելի։

Տեղափոխումը։ Երիտասարդ բույսերը քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխում են ամեն տարի։ Սկսած 3 տարեկանից, տեղափոխում են ըստ անհրաժեշտության՝ երբ արմատային համակարգը այլևս չի տեղավորվում ծաղկամանում։ Տեղափոխումն արվում է արմատային հողակույտը պահպանելով։

Մեծ, ծանր ծառ դարձած պանդանները կարելի է չտեղափոխել նոր ծաղկաման, այլ փոխարինել հողի վերին շերտը:

Հողախառնուրդը։ Խորհուրդ է տրվում կիրառել փտած գոմաղբից, ավազից և տերևային բուսահողից բաղկացած հողախառնուրդ։ Կարելի է օգտագործել արմավենիների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ։

Սնուցումը։ Պարարտացնում են օրգանական պարարտանյութերով, կամ համալիր, հանքայինով՝ ամիսը երկու անգամ ՝ վաղ գարնանից մինչև աշուն:

Հանգստի սեզեն։ Պրակտիկորեն չունի, զով սենյակում պահելու անհրաժեշտություն չկա։։

Ծաղկելը։ Սենյակային պայմաններում չի ծաղկում։

Բազմացնելը։ Բազմացնում են թուփը կիսելով, կողային “ձագուգներով” և, հազվադեպ, սերմերով։

Բազմացման ձևը կախված է տեսակից: Պանդանի բոլոր տեսակները բազմանում են սերմերով, բացի այդ, Սանդերի և Վեյչի պանդանները բնի շուրջ, օդային արմատներից վեր, ձևավորում են կողային “ձագեր”: Այդ “ձագերը” կարող են հաջողությամբ օգտագործվել բազմացման համար:

Սերմերը ցանվում են տորֆի և գետի ավազի խառնուրդի մեջ, տեղադրվում են մինի ջերմոցի մեջ (պլաստիկ թաղանթի տակ), որը օրը մեկ անգամ օդափոխում են: Հողը պարբերաբար խոնավեցնում են: Արմատակալումը տեղի է ունենում 3-4 շաբաթվա ընթացքում, օդի 25 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճանում:

Վնասատուները։ Առավել հաճախ ենթարկվում է որդանների, սարդոստայինային տիզերի, կեղծ վահանակիրների և վահանակիրների հարձակմանը։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

Հիվանդությունները։ Արմատի փտելը։

Հղումնր

Ֆիկուս բենգալյան

Բենգալյան ֆիկուսը (անգլ․՝ Indian banyan, Banyan fig, ռուս․՝ Фикус бенгальский, լատ․՝ Ficus benghalensis) թթազգիներին ընտանիքին պատկանող ծառ է, աճում է Բանգլադեշում, Հնդկաստանում և Շրի-Լանկայում։

Բնական միջավայրում այս մշտադալար ֆիկուսը 30-40 մետր բարձության է հասնում, ունի խոշոր՝ մինչև 30 սմ երկարություն ունեցող տերևներ և հարթ բուն գորշաշագանակագույն կեղեևով։ Աճում է “բանյան” ձևով՝ բարձրանում ու “թառում” է որևէ ծառի վրա, այնուհետև բաց է թողնում օդային արմատներ, որոնք հասնելով գետնին, հաստանում են և դառնում ծառի նոր բներ։

Բույսի պտուղներով սնվում են թռչունները և կաթնասունները: Սենյակային պայմաններում հասնում է մինչև 3 մետր բարձրության։

Բացի գեղեցիկ սենյակային բույս լինելուց բենգալյան ֆիկուսը համարվում է սենյակի օդը արդյունավետորեն մաքրող բույս։ Մաքրում է այնպիսի վնասակար նյութերից, ինչպիսիք են ամոնիակը, ֆորմալդեգիդը, բենզոլը, ֆենոլը։ Բացի այդ, բենգալյան ֆիկուսը արտաքին միջավայր է արտանետում մարդու ինքնազգացողությունը բարելավող նյութեր։

Բենգալյան ֆիկուսը կիրառություն ունի նաև կոսմետոլոգիայում և ժողովրդական բժշկությունում։

Խնամքը

Օդի ջերմաստիճանը: Գարուն-ամառ ժամանակահատվածում սենյակի օդի ջերմաստիճանը պետք է +18°C բարձր լինի: Ամենահարմարավետ ջերմասիճանային տիրույթը +18․․․ +22°C է, սակայն, լինելով արևադարձային բույս, դիմանում է շատ ավելի շոգին։ Ձմռան ամիսներին ջերմաստիճանը պետք է չիջնի +17°C-ից:
Օդի խոնավությունը: Հարմարավետ է սենյակի օդի 50%-60% խոնավության ցուցանիշը: Նման պայմաններ ապահովելու համար, չոր կլիմայում կիրառում են հնեցված ջրով բույսը պարբերաբար ցողելը, տերևները խոնավ սպունգով մաքրելը և/կամ ծաղկամանը ջրով և խիճով լի, սաղր տակդիրի վրա դնելը։
Լուսավորությունը։ Անհրաժեշտ է պայծառ լուսավորություն, սակայն իրեն լավ է զգում նաև ցրված, պայծառ լույսի ներքո: Հարավ-արևելք կամ հարավ նայող պատուհանի գոգը հարմար է բույսի համար:
Ջրելը: Ջրում են կանոնավոր ու չափավոր՝ թույլ չտալով որ ջուրը լճանա արմատների մոտ: Ջրել պետք է երբ ծաղկամանի հողի վերին շերտը մոտ 2 սմ խորությամբ չորանա։
Հողախառնուրդը։ Պարարտ, մի փոքր թթու կամ չեզոք: Ինքնուրույն պատրաստելիս խառնում են տերևային բուսահող (2 մաս), ավազ (1 մաս) և ճմահող (2 մաս)։
Սնուցումը: Վեգետացիոն շրջանում, երկու ամիսը մեկ սնուցում են կատարում՝ փոխնեփոխ կիրառելով օրգանական և համալիր, հանքային պարարտանյութեր:
Տեղափոխումը: Այլ, քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ տեղափոխում են ըստ անհրաժեշտության, ձմռան վերջին շաբաթներին՝ 2 կամ 3 տարին մեկ անգամ:
Բազմացումը։ Գագաթային կտրոններով և անդալիսով: Կտրոնները կարող են արմատակալել ինչպես ջրի մեջ, այնպես էլ խոնավ սուբստրատում։
Էտը: Ձևավորող էտ արվում է ամեն տարի:
Խնամքի առանձնահատկությունները: Սենյակային պայմաններում չի ծաղկում։ Բացասաբար է արձագանքում միջանցքային քամիներին: Սաղարթի հավասարաչափ զարգացման համար ծառը պետք է պարբերաբար մի փոքր պտտել իր առանցքի շուրջ: Բույսը պարունակում է կաթնային հյութ, որը վտանգավոր է բրոնխային ասթմայով տառապող մարդկանց համար: Բույսի հետ աշխատելիս խորհուրդ է տրվում ձեռնոց հագնել:

Հնարավոր բարդություններ

Թափվում են տերևները։ Պայմանավորված է չափից շատ ջրելով և արմատները ջրախեղդ անելով։

Մեծահասակ ծառի ներքևի տերևներն են թափվում։ Սա բնական գործընթաց է, բույսը փոխում է սաղարթը:
Տերևները թոշնում են։ Բույսը ջրի խիստ պակաս ունի:
Տերևների վրա հայտնվում են շագանակագույն բծեր: Դա կարող է պայմանավորված լինել հողի մեջ չափազանց շատ պարարտանյութի պարունակությամբ, սենյակի շատ ցուրտ լինելով, կամ օդի չորությամբ:
Տերևները կորցնում են ձգությունը և թոշնում են: Ծառն աճում է չափից մեծ ծաղկամանում կամ արմատային համակարգում ջրի լճացում կա:
Խունացած սաղարթ: Չափազանց վատ լուսավորության հեևանք:
Շատ դանդաղ աճ: Բույսը ժամանակին չի սնուցվում, ունի սննդանյութերի պակաս:
Նկատվում է նորահայտ տերևների մանրացում: Ոչ բավարար լուսավորության հետևանք է:
Բույսը անբնական ձգվում է: Լույսի պակաս ունի:
Վնասատուներ: Եթե ​​բույսը երկար ժամանակ գտնվում է չոր օդում, կարող են ենթարկվել ալրատիզի, սարդոստայնային տիզի, տրիփսերի կամ վահանակիրների հարձակմանը:

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

Հղումներ

Վիշապածառ

Վիշապածառը կամ Վիշապենի (անգլ՝ Dracaena, ռուս.՝ Драцена, լատ.՝ Dracaena)  շուշանազգիների ընտանիքի բազմամյա ծառերի կամ թփերի ցեղ է։ Հայտնի է վիշապածառի մոտ 150 տեսակ։

Նկարում՝ Dracaena fragrans Lemon Lime Stem

Տարածված արևելյան կիսագնդի մերձարևադարձային և արևադարձային շրջաններում։

Կենսաձևը՝ Ծառ, թուփ
Ընտանիքը՝ Շուշանազգիների
Հայրենիքը՝ Աֆրիկա, Ասիա, Ավստրալիա
Աճեցման
բարդությունը՝
 Հեշտ աճեցվող, սկսնակին հարմար
Չափսը՝ 30-90 սմ բարձրություն
Աճի արագությունը՝Բավականի դանդաղ՝ տարեկան10-15 սմ
Կյանքի տևողությունը՝ Բազմամյա
Օդի ջերմությունը՝Տարվա բոլոր եղանակներին գերադասելի ջերմաստիճանն է՝ +18․․․+23°С: Ձմռանը, եթե չջրել, բույսը կարող է դիմանալ մինչև +13°С ջերմաստիճանի նվազմանը:
Օդի խոնավությունը՝Ցողել ջրով շաբաթական 2 անգամ: Ձմռանը ջեռուցման սարքերից հեռու պահել:
Լուսավորությունը՝Վառ գույների տերևներ ունեցող  տեսակները գերադասում են պայծառ, ցրված լույս: Լավագույն տեղը հարավային կամ հարավարևմտյան լուսամուտից 1-2 մ հեռավորության վրա է: Նվազ լուսավորված տեղում բույսի գույները խամրում են: Միայն կանաչ գույնի տերևներ ունեցող տեսակները ավելի դիմացկուն են ստվերի նկատմամբ:
Հողախառնուրդը՝3 մաս այգու հող + 1 մաս տորֆ + 1 մաս խոշոր ավազ: Պետք է նաև լավ՝ առնվազն 3 սմ դրենաժ լինի:
Ջրելը՝Ամռանը շաբաթական 1-2 անգամ առատ ջրել: Ձմռանը 8-12 օրը մեկ: Չի կարելի ջրխեղդ անել և չի կարելի թողնել, որ հողն ամբողջովին չորանա:
Պարարտացումը՝Աճի շրջանում, ամռանը 2 շաբաթը մեկ սնուցել հեղուկ պարարտանյութով:
Բազմացումը՝Գարնանը՝ 7-8 սմ երկարությամբ կտրոններով: Արմատավորում են +24 °С օդի ջերմաստիճանին, տորֆավազային խառնուրդի մեջ, ծածկելով պոլիէտիլենային թաղանթով կամ շշով: Արմատակալում է 2-3 շաբաթից: Կարելի է և ջրի մեջ արմատակալել, ջրի մեջ գցելով մեկ կտոր ակտիվացված ածուխ՝ որպեսզի կտրոնները չնեխեն:  Գոդսեֆի և Սանդերի Վիշապածառերի արմատակալած կտրոնները կարելի է 3-4 հատով մեկ ծաղկաթաղարի մեջ տնկել:
Տեսականորեն հնարավոր է նաև սերմերով բազմացումը, փետրվար-մարտին ցանելով ավազի կամ տորֆի մեջ: Հաջողության դեպքում սերմերը ծլում են մեկ ամսվա ընթացքում:
Ծաղկելը՝Ծաղկում է ամռանը, շատ հազվադեպ, բաց դեղնավուն ծաղիկներով: Որոշ տեսակների ծաղիկները հոտավետ են:
Տեղափոխությունը՝2-3 տարին մեկ, մարտ կամ ապրիլ ամսին՝ երբ արմատներն ամբողջությամբ զբաղեցնեն ծաղկաթաղարի ծավալը:
Խնամքը՝Չափից ավել ձգված բույսը նպատակահարմար է կարճեցնել, իսկ կտրված գագաթը կարելի է արմատավորել: Ցանկալի է պարբերաբար սրբել տերևների վրայի փոշին: Տեևների չորացած ծայրերը պետք է կտրել:
Սանդերի Վիշապածառը կարելի է աճեցնել ջրում՝ պարբերաբար ավելացնելով պարարտանյութեր: Այդ բույսը բավականին ստվերադիմացկուն է, այն կարելի է տեղադրել սենյակի խորքում, ջրով անոթի մեջ: Սակայն, այդ վիճակում բույսը ձգվում է ու արագ կորցնում դեկորատիվ տեսքը: Պետք է լինում հաճախ կարճացնել:
Գոդսեֆի Վիշապածառը ամենա նվազ պահանջկոտ տեսակն է, նման չէ մյուս վիշապածառերին, ունի թփի տեսք:
Երիզված, Դերեմյան և Բուրավետ Վիշապածառերը բավականաչափ ստվերադիմացկուն են, բայց տերևները, անբավարար լույսի պատճառով, կորցնում են իրենց վառ գունավորումը:
Բարդությունները՝Վնասատուներն են՝   Սարդոստայնային տիզ, Spider mite, Паутинный клещ; Վահանամիջատ, Diaspididae, Щитовка; Ալրատիզ, MealybugsМучнистыми червецами; Տիզ, АphidТля; ԲշտիկոտներThrips, Трипсы: Գերխոնավության դեպքում ցողունը կարող է ներքևից նեխել: Չափից շատ լուսավորության դեպքում հայտնվում են բաց գույնի, չոր բծեր, իսկ անբավարար ջրելու հետևանքով՝ շագանակագույն բծեր: Տերևները փափկում և ոլորվում են, եթե ջերմաստիճանը ցածր է: Տերևների ծայրերը չո րանում են, իսկ ներքևի տերևները թափվում են, եթե օդի խոնավությունը շատ ցածր է: Հասուն բույսի ներքևի տերևների թափվելը, սակայն, նորմալ երևույթ է: Տերևները նեխում ու թափվում են, եթե միջավայրը շատ ցուրտ ու խոնավ է: Ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության դեպքում կարող է բոտրիտիս կոչվող սնկային հիվանդություն առաջանալ:
Օդի բարելավումը՝Հոտավետ վիշապածառը  արդյունավետորեն մաքրում է օդը ֆորմալդեգիդից:
Տոքսիկ հատկությունը՝ Չունի

Վիշապածառի տեսակներ

Վիշապածառ երիզված (անգլ․՝ Madagascar Dragon Tree, ռուս․՝ Драцена окаймленная, լատ․՝ Dracaena marginata)։

Հայրենիքը Մադագասկարն է։ Բնական պայմաններում մինչև 6 մետր բարձրությամբ, ծաղկող ու պտուղներ տվող ծառ է։

Վիշապածառերից ամենատարածվածն է: Պահանջկոտ չէ։ :

Համեմատաբար արագ է աճում և հեշտությամբ բազմացվում է կտրոններով։ Երբ Վիշապածառը շատ է մեծանում, գագաթը կարելի է կտրել և առանձին արմատավորել: Իսկ կտրված տեղից նոր տերևների փունջ կառաջանա:

Հայտնի է Երիզված Վիշապածառի օդը մաքրելու ունակությունը: Մասնավորապես, մաքրում է բենզոլից (բենզոլ կա սիգարետի և այրվող գազի ծխի մեջ, ինչպես նաև սինթետիկ նյութերի և կենցաղային քիմիայի ապրանքների արտանետումներում), կլանում է ֆորմալդեգիդները (կա ներկերում, լաքերում ու լուծող հեղուկներում) և երեքքլորէթանը (կա լուծող հեղուկներում):

Երիզված վիշապածառի ենթատեսակներ են՝

  • Dracaena marginata colorama․ Կարմիրի և կանաչի երանգների համադրում ունեցող տերևների ընդհանուր տեսքը պայմանավորված է լուսավորվածությունից և օդի ջերմաստիճանից։
  • Dracaena marginata bicolor․ Կարմիր երիզով տերևները մուգ կանաչ են։
  • Dracaena marginata tricolor. Եռագույն, երիզված վիշապածառի այս տեսակի բաց կանաչ տերևներում կարմիրի, սպիտակի և ոսկեգույնի երանգներ կան։ Ծաղիկները սպիտակ և բաց դեղնավուն են։

Վիշապածառ բուրավետ (անգլ․՝ Striped dracaena, Compact dracaena, Corn plant, ռուս․՝ Драцена душистая, լատ․՝ Dracaena fragrans) Այս տեսակն ունի խոշոր, դեղին շերտ ունեցող, գեղեցիկ տերևներով ենթատեսակ: Վիշապածառ Բուրավետը բարեհաջող աճում է արևի տակ, բայց, հարավային պատուհանի մոտ լավ կլինի մի քիչ ստվերել: Հասուն բույսը իրեն լավ կզգա և ստվերում, միայն թե տերևների գույնը կխամրի:

Մաքրում է օդը բենզոլից (կա սիգարետի և այրվող գազի ծխի մեջ, ինչպես նաև սինթետիկ նյութերի և կենցաղային քիմիայի ապրանքների արտանետումներում), կլանում է ֆորմալդեգիդները (կա ներկերում, լաքերում ու լուծող հեղուկներում) և երեքքլորէթանը (կա լուծող հեղուկներում):

Բուրավետ վիշապածառը հաճախ ծաղկում է մանր, բուրավետ ծաղիկներով:

Dracaena fragrans (L.) Ker Gawl.

Բուրավետ վիշապածառի ենթատեսակներ են՝

  • Dracaena Fragrans Warneckii. Կանաչ տերևներն ունեն երկայնական սպիտակ և մոխրագույն շերտեր։ Հասնում է մինչև 2 մ բարձրության։ Ծաղկում է սպիտակ, բուրավետ ծաղիկներով։ Պահանջկոտ չէ։
  • Dracaena Fragrans Janet Craig․ Կարծր, փայտացած բնից աճում են նշտարաձև, երկարավուն ու փայլուն տերևները։ Երիտասարդ բույսերի տերևներն աճում են ուղղահայաց, մեծահասակների տերևները երկարում են մինչև 1 մետր ու խոնարհվում են։ Սենյակային պայմաններում չի ծաղկում։
  • Dracaena Fragrans Janet Craig Compacta (Джанет Крейг Компакта) — высотой до 2 метров. Листья глянцевые, собраны в темно-зеленые пучки. В домашних условиях неприхотлива.
  • Dracaena Fragrans Massangeana. Высота – 5 м. Крепкий ствол, крону формирует плотный пучок листьев.
  • Dracaena Fragrans Lindenii. Крона зеленая с широкой желтой или белой окаемкой;
  • Dracaena Fragrans Surprise. Мини-драцена. Высотой до 40см; Листья шириной — 1,5, длиной до 25 см. Форма удлиненного эллипса, с загнутыми краями. Расцветка желто-зеленая с продольной линией по центру;
  • Dracaena Fragrans Victoria. Зеленая крона с золотисто-желтой окаемкой;
  • Dracaena Fragrans Compacta. Растение с укороченным стеблем. Крона темно-зеленая. Ценится за свойство расти в условиях с низкой освещенностью.
  • Dracaena Fragrans Golden Сoast. Одеревесневший ствол, вдоль которого растут листья яркого зеленого цвета с желтой окантовкой;
  • Dracaena Fragrans Lemon Lime. Светло-зеленая с продольной темно-зеленой полосой, окаймленной узкими белыми полосами;
  • Dracaena Fragrans Kanzi. На листьях продольная полоса белого или желтого цвета;
  • Dracaena Fragrans Yellow Coast. У молодых растений стебель густо покрыт ланцетной зеленой, пестрой кроной. Со временем ствол оголяется и листья собираются в пучки формируя крону.

Վիշապածառ Գոդսեֆի, Dracaena godseffiana Hort, Драцена Годсефа

Այս տեսակը շատ է տարբերվում մյուսներից: Ունի բարակ ցողուն ու հաճախ խայտաբղետ տերևներ:
Գոդսեֆի Վիշապածառը շատ անպահանջկոտ է, աճում է ոչ շատ արագ, երկար ժամանակ մնալով ցածրահասակ թուփ:

Երբեմն ծաղկում է, սակայն ծաղիկներն, ինչպես և մյուս տիպերինը, առանձնապես գրավչություն չունեն:
Նույնիսկ  խայտաբղետ տերևներով տեսակները բավականին ստվերադիմացկուն են և կարող են դրվել հյուսիսային պատուհանի գոգին:

Վիշապածառ Սանդերի, Dracaena sanderiana, Драцена Сандера

Այս տեսակը ավելի շատ հայտնի է որպես Երջանիկ բամբուկ (Happy Bamboo, Бамбук удачи), չնայած որևէ առընչություն հնդկեղեգների (բամբուկների) հետ չունի:
Արագ աճող և հեշտ ճկվող բույս է, որին հեշտությամբ կարելի է ուզած ձևը տալ:

Վիշապածառ Սանդերի տարբեր, այդ թվում խայտաբղետ ու զոլավոր տեսակներ կան:

Ամենատարածվածը, սակայն, սովորական, ամբողջովին կանաչ տեսակն է:

Վիշապածառ Սանդերի հայրենիքը Կամերունն ու Հասակածային Աֆրիկան են:

Վիշապածոռ Ջամայիկայի երգ, Song of Jamaica, Драцена отогнутая, Dracaena reflexa

Աճում է Մոզամբիկում, Մադագասկարում, Մավրիկիոսում և Հնդկական օվկիանոսի մերձակա այլ կղզիներում: Լայնորեն աճեցվում է որպես դեկորատիվ, տնային բույս, որը գնահատվում է գունագեղ, մշտադալար տերևների և հաստ, անկանոն ցողունների համար:

Հղումներ

Ալբիցիա

Ալբիցիան (անգլ․՝ Silk tree, ռուս․՝ Альбиция, լատ․՝ Albizia) Ալբիզիան բակլազգիների (Fabaceae) ընտանիքի, հիմնականում արագ աճող մերձարևադարձային և արևադարձային, տերևաթափ ծառերի և թփերի ավելի քան 160 տեսակների ցեղ է:

Հանդիպում է Ասիայում, Աֆրիկայում, Մադագասկարում, Ամերիկայում և Ավստրալիայում, բայց հիմնականում Հին աշխարհի արևադարձային գոտիներում: Որոշ վայրերում որոշ տեսակներ համարվում են մոլախոտ:

Հայաստան ներմուծվել է և աճում է ցածրադիր վայրերում՝ չոր մերձարևադարձային շրջաններում (Մեղրի, Նոյեմբերյան, Իջևան), որտեղ և ամեն տարի առատ ծաղկում և պտղաբերում է։ Երևանի կանաչ տնկարկներում հանդիպում է հատուկենտ, դժվար է հարմարվում չորային և խիստ ցամաքային կլիմայի պայմաններին։ Երևանի բուսաբանական այգում, 1200 մ բարձրության վրա ցրտահարվում է։

Silk tree mimosa (Albizia julibrissin)

Ալբիցիայի խնամքը սենյակային պայմաններում

Լուսավորությունը

Ալբիցիան լավ, պայծառ լուսավորության կարիք ունի, բայց, միաժամանակ, երիտասարդ բույսերին կեսօրի արևի կզիչ ճառագայթներից պաշտպանելու կարիքը կա։ Ամռանը դուրս տանելը լավագույն լուծումն է բույսի համար։

Օդի ջերմաստիճանը

Վեգետացիոն շրջանում ալբիցիայի համար օդի ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +20…+25°C է։ Ձմռանը բույսը պետք է տեղափոխել զով տեղ (+8…+10°C): +5°C-ից ցածր օդի ջերմաստիճանը կարող է մահաբեր լինել։

Օդի խոնավությունը

Ալբիցիան խոնավասեր չէ, սաղարթը ցողելու կամ շրջակա օդը խանավացնելու կարիք չկա։

Ջրելը

Վեգետացիոն շրջանում ջրում են, երբ ծաղկամանի հողի վերին շերտը չորանում է։ Ջրում են առատ՝ սենյակային ջերմաստիճանի, հնեցված ջրով։ Ձմռանը էականորեն քիչ են ջրում՝ չթողնելով որ հողն ամբողջ խորությամբ չորանա։

Սնուցումը

Վեգետացիոն շրջանում, 2-3 շաբաթը մեկ սնուցում են դեկորատիվ-սաղրթավոր բույսերի համար նախատեսված համալիր պարարտանյութով։

Տեղափոխումը

Մեկ այլ, քիչ ավելի մեծ ծաղկաման բույսը տեղափոխում են գարնանը։ Երիտասարդ ալբիցիաների տեղափոխման կարիքն առաջանում է ամեն տարի, իսկ մեծահասակներինը՝ 2-3 տարին մեկ։ Ալբիցիան արագաճ է, ուստի դրա համար ընտրում են խոր և լայն ծաղկամաններ։

Հողախառնուրդը

Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Ճմահող (3 մաս), տորֆ (2 մաս), ավազ (1 մաս)։ Ծաղկամանում պետք է լավ դրաժային շերտ լինի։

Բազմացումը

Ալբիցիան բազմացնում են սերմերով կամ տնկաշիվերով (կտրոններով)։

Ցանելուց առաջ սերմերը 24-48 ժամ թրջում են գոլ ջրի մեջ։ Դրանից հետո ցանում են տորֆից ու ավազից պատրաստված հողախառնուրդի մեջ։ Սերմը հողի մեջ քիչ են խորացնում։ Ցանքի հողը միշտ չափավոր խոնավ են պահում, ծածկում են ապակիյով կամ պլաստիկ թաղանթով։ Ծլելը կարող է մի քանի ամիս տևել։

Տնկաշիվերով բազմացնելու համար, կողային ճյուղերից կտրում են 10-15 սմ երկարությամբ, կիսափայտացած կտրոններ և տնկում են տորֆից ու ավազից պատրաստված հողախառնուրդի մեջ։ Ապահովում են մինիջերմոցային պայմաններ։

Հիվանդություններ և վնասատուներ

Սենյակում շատ չոր օդի պայմաններում ալբիցիան կարող է ենթարկվել սարդոստայնային տիզի հարձակմանը։

Հազվադեպ է հիվանդանում՝ հիմնականում վատ խնամքի հետևանքով։

Հնարավոր բարդություններ
  • Կոկոնների չորանալը։ Ծաղկամանի հողը շատ է չորացել։
  • Տերևների թոշնելը։ Ջրախեղդ է արվել, հողախառնուրդը թեթև ու փխրուն չէ կամ շատ է չորացել։
  • Տերևների գույնը խամրում է։ Լույսի պակաս։
  • Տերևների եզրերը չորանում ու շագանակագույն են դառնում։ Քիչ ջրելու կամ օդի չորության հետևանք։
  • Տերևների մակերեսին գոյանում են մուգ բծեր։ Բույսը տառապում է միջանցիկ քամիներից։

Հղումներ

Եղեգնարմավ

Եղեգնարմավը (անգլ․՝ Neanthe bella palm, Parlor palm, ռուս․՝ Хамедорея, լատ․՝ Chamaedorea) արմավենազգիների ցեղ է, որն ընդգրկում է 107 տեսակի ցածրահասակ ծառեր, որոնք լայնորեն տարածված են Հարավային եւ Կենտրոնական Ամերիկաներում։ Դրանք համեմատաբար ցածրահասակ, 0.3-6 մ բարձրությամբ, եղեգնին նման, բարակ ճյուղերով արմավենիներ են։

Եղեգնարմավը սենյակային պայմաններում լավ աճող արմավենիներից է։ Նաև ընդգրկված է բնակարանի կամ աշխատասենյակի օդը մաքրող բույսերի ցանկում։

Եղեգնարմավի առավել հայտնի տեսակներն են՝

Եղեգնարմավ նրբագեղ (անգլ․՝ Neanta Bell palma, Salon palma, ռուս․՝ Хамедорея изящная, լատ․՝ Chamaedorea elegans)
Եղեգնարմավ Զեյֆրիցի (անգլ․՝ Bamboo palm, ռուս․՝ Хамедорея Зейфрица, լատ․՝ Chamaedorea seifrizii)

Խնամքը

Օդի ջերմաստիճանը։ Լավագույնը +16…+20°C տիրույթն է: Ձմռանը +12…+15°C: Բացասաբար է արձագանքում չափազանց բարձր եւ ցածր ջերմաստիճաններին: Եթե սենյակի օդը աստիճանաբար է սառչում, ապա արմավենու վրա դա քիչ է ազդում, նույնիսկ եթե օդի ջերմաստիճանը իջնի մինչեւ +10°C : Բույսի լիարժեք աճի եւ զարգացման համար անհրաժեշտ է օդի կանոնավոր օդափոխություն:

Օդի խոնավությունը։ Հարմարավետ է սենյակի օդի մոտ 50% խոնավությունը, սակայն իրեն վատ չի զգում նաև մի փոքր ավելի ցածր խոնավության դեպքում։ Ամռանն անհրաժեշտ է հնեցված ջրով պարբերաբար ցողել բույսը։

Լուսավորությունը։ Սիրում է պայծառ, ցրված լույս։ Արևի ուղիղ ճառագայթներից պետք է հեռու պահել։

Ջրելը։ Ամռանը ծաղկամանի հողը պետք է միշտ չափավոր խոնավ լինի։ Ջրել պետք է հողի վերին շերտի չորանալուց անմիջապես հետո։ Ձմռանը էականորեն քիչ են ջրում։

Հողախառնուրդը։ Կարելի է գնել սենյակային բույսերի համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ։ Ինքնուրույն պատրաստելու համար միմյանց, հավասար չափերով խառնում են փտած գոմաղբ, տորֆ, ավազ և ճմահող։

Սնուցումը։ Սնուցումն անհրաժեշտ է միայն ակտիվ աճի շրջանում։ Ամսկան երկու անգամ պետք է սնուցել հատուկ արմավենիների համար նախատեսված կամ ցանկացած այլ համալիր հանքային պարարտանյութով։

Տեղափոխումը։ Խորհուրդ է տրվում եղեգնարմավը այլ, քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ երբ արմատներն այնքան են մեծացել, որ դուրս են գալիս ծաղկամանի դրենաժային անցքերից։ Բույսի աճի դանդաղումը նույնպես կարող է դառնալ այդպիսի անհրաժեշտության ցուցիչ: Բավականին դժվար է մեծահասակ, մեծ բույսը տեղափոխելը։ Այն դառնում է ծանր ու մեծ: Նման դեպքերում տեղափոխելու փոխարեն կարելի է փոխել ծաղկամանի հողի վերին շերտը՝ այն չափով, որքան թույլ կտա արմատային համակարգը։

Տեղափոխման հրատապ անհրաժեշտություն կարող է առաջանալ բույսի հիվանդության կամ հողում մեծ թվով վնասատուների առկայության, ինչպես նաև շատ ջրելուց հողի թթվելու դեպքերում: Իսկ եթե ​​իրավիճակը կրիտիկական չէ, ապա պետք է սպասել և տեղափոխումն անել վաղ գարնանը՝ երբ բույսի ակտիվ աճը դեռ չի սկսվել:

Բազմացումը։ Խնամքի բոլոր կանոններին հետևելու դեպքում հնարավոր է հասնել եղեգնարմավի ծաղելուն և բազմաթիվ արմատամերձ «ձագուկներ» առաջանալուն։ Կենսունակ սերմեր ստանալու համար անհրաժեշտ է բույսի երկու սեռից էլ նույն սենյակում ունենալ, փոխարենը «ձագուկներին» առանձնացնելով կարելի է հեշտությամբ բազմացնել բույսը: Կարելի է նաև թուփը կիսելով բազմացնել եղեգնարմավը։

Սերմերով բազմացումն ամենաբարդն է, այդ դեպքում շատ կարևոր է, որ սերմերը թարմ լինեն: Սերմերը պետք է հավաքել և անմիջապես, մոտ հինգ օրով դնել թրջվելու աճի խթանիչի կամ սովորական ջրի մեջ: Հետո, յուրաքանչյուր սերմից վրայից զգուշորեն հանում են փափուկ կեղևը: Այդ փափուկ շերտի տակ կա նաև կոշտ շերտ, որի ամբողջականությունը պետք է փոքր-ինչ վնասել՝ սկարիֆիկացնել, օրինակ, օգտագործելով փոքրիկ, եռանկյունաձև խարտոց։ Դրանից հետո սերմերը ցանում են պատրաստված հողի մեջ և ծածկվում ապակիյով կամ թափանցիկ թաղանթով: Հողը պետք է պարբերաբար խոնավացվի, իսկ ցանքը օդափոխվի: Առաջին ծիլերը, կախված պայմաններից, հայտնվում են մեկից վեց ամիս անց:

Հիվանդություններ և վնասատուներ։ Լավ խնամքի դեպքում վնասատուները վտանգ չեն ներկայացնի, բացառությամբ դրանցից մեկի՝ սարդոստայնային տիզի, որը կարող է շատ խնդիրներ առաջացնել: Դրանց հայտնվելու դեպքում, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել։

Եղեգնարմավի տերևների ծայրերը կարող են չորանալ, ինչը օդի անբավարար խոնավության հետևանք կարող է լինել: Նոր տեղ տեղափոխված բույսի տերեւները կարող են սկսել դեղնել, ինչը կանցնի նոր տեղին հարմարվելուց հետո։ Աճին զուգընթաց, եղեգնարմավի ներքևի մասի տերևների չորանալն ու թափվելը բնական բան է:

Հղումներ

Նագեյա

Նագեյան (անգլ․՝ Nageia, ռուս․՝ Нагейя, լատ․՝ Nageia) Պոդոկարպ (Podocarpaceae) ընտանիքին պատկանող փշատերեւների ցեղ է, որն ընդգրկում է 1-54 մ բարձրությամբ մշտադալար թփեր և ծառեր:

The Plant List բույսերի տվյալների շտեմարանի տվյալներով (2021թ․ մայիսի դրությամբ) նշված է նագեյայի 6 տեսակ՝

  • Nageia fleuryi (Hickel) de Laub. Մինչեւ 30 մետր բարձրությամբ, բրգանման սաղարթով ծառ է։ Աճում է Կամբոջայում, Չինաստանում, Թայվանում, Լաոսում և Վիետնամում: Փայտը շատ արժեքավոր է, օգտագործվում է երաժշտական գործիքների, ուտելու փայտիկներ, ամանեղեն պատրաստելու համար:
  • Nageia formosensis (Dummer) C.N.Page Աճում է միայն Թայվանում։
  • Nageia maxima (de Laub.) de Laub. Աճում է միայն Մալայզիայում։
  • Nageia motleyi (Parl.) de Laub. Աճում է Բրունեյում, Ինդոնեզիայում, Մալայզիայում, Թաիլանդում։
  • Նագեյա Նագի (Asian bayberry, Nagi, Broadleaf Podocarpus) Nageia nagi (Thunb.) Kuntze Աճում է Չինաստանում, Թայվանում, Ճապոնիայում, լեռնալանջերին՝ 200-1200 մ բարձրության վրա։ Ցրտադիմացկունությամբ համապատասխանում է 9-11-րդ գոտիներին։ Նախկինում կոչվում էր Podocarpus nagi։
  • Nageia wallichiana (C.Presl) Kuntze It is a tree 10–54 մ բարձրությամբ ծառ է։ Աճում է Բրունեյում, Կամբոջայում, Չինաստանում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Լաոսում, Մալայզիայում, Մյանմայում, Թաիլանդում և Վիետնամում։
Նագեյա Նագիի սերմերը

Կարող է աճել և՛ թեթև (ավազոտ), միջին (կավային) և ծանր (կավե) հողերում: Նախընտրում է խոնավ հողը: Հողի թթվայնությունը pH ՝ թթու, չեզոք և հիմնական (ալկալային) հողեր: Կարող է աճել կիսաստվերում (բաց անտառ) կամ արևի տակ:

Նագեյա Նագին Չինաստանումմ և Ճապոնիայում տնկում են պարտեզներում, զբոսայգիներում, արգելավայրերում և նույնիսկ որպես փողոցային ծառեր։ Այն նաև տարածված է որպես բոնսայի ծառ: Փայտն օգտագործվում է տներ և կամուրջներ կառուցելու, կահույք, սպասք և այլ իրեր պատրաստելու համար: Սերմերից ստացվում է ուտելի յուղ, որն օգտագործվում է նաև արդյունաբերության մեջ:

Նագեյա Նագիի խնամքը սենյակային պայմաններում

Նագեյան սենյակում առողջարար ազդեցություն ունի։ Այն ոչ միայն մեղմ բուրմունք ունի, այլև ֆիտոնիցիդներ է արտադրում, որոնք ճնշում են օդի միջի պաթոգեն միկրոֆլորային։

Նագեյան նաև բոնսայի համար ամենաշատ օգտագործվող փշատերևներից է։

Լույսը։ Նագեյան լուսասեր է, անհրաժեշտ է ապահովել պայծառ լուսավորություն, երկար լուսային օր, որից մի քանի ժամը արևի ուղիղ ճառագայթների ներքո։

Օդի ջերմաստիճանը։ Ձմռանը պետք է պահել զով միջավայրում՝ +10․․․+12°С ջերմաստիճանում։ Օդի ջերմաստիճանը +6С° չպիտի նվազի։

Օդի խոնավությունը։ Խոնավասեր է։ Անհրաժեշտ է հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով պարբերաբար ցողել բույսը։

Ջրելը։ Ամռանը առատ, ցուրտ ամիսներին՝ չափավոր, այնպես որ ծաղկամանի հողը ամբողջովին չչորանա։

Սնուցումը։ Վեգետացիոն շրջանում բույսը պետք է ամիսը մեկ անգամ սնուցել համալիր պարարտանյութով։

Տեղափոխելը։ Այլ, քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխում են տարին մեկ անգամ, գարնանը։ Մեծահասակ բույսերը տեղափոխում են ըստ անհրաժեշտության՝ 2-3 տարին մեկ։

Հողախառնուրդը։ Հարմար է փշատերի համար նախատեսվախ պատրաստի հողախառնուրդը։ Ինքնուրույն պատրաստելու համար միմյանց են խառնում՝

Հողախառնուրդը պետք է թեթև թթվայնություն ունենա։

Հիվանդություններ և վնասատուներ։ Նագեյան շատ հազվադեպ է հիվանդանում կամ ենթարկվում վնասատուների հարձակմանը։

Սերմերով բազմացումը

Նագեյայի սերմերը ցանելուց առաջ պետք է ստրատիֆիկացվեն։ Սերմերը փաթաթում են տորֆամամուռով (սֆագնում մամուռով), դնում են օդափոխման անցքերով պոլիէթիլենային տոպրակի մեջ ու պահում են սառնարանի ներքին, ամենատաք մասում (t=+2…+4ºС): 60 օր անց սերմերը հանում են, զգուշորեն առանձնացնում են մամուռից և ցանում են տորֆից, գետի ավազից և վերմիկուլիտից կազմված հողախարնուրդի մեջ՝ միմյանցից 5 սմ հեռու և 1 սմ խորությամբ։

Հնարավոր է, որ որոշ սերմեր ծլած լինեն ստրատիֆիկացման ընթացքում։ Այդ դեպքում, չվնասելու համար, դրանք ցանում են առանց մամուռից առանձնացնելու։

Ցանքը լավ խոնավացնում են, ծածկում են թափանցիկ թաղանթով կամ ապակով և դնում են տաք, լավ լուսավորված տեղում, հետագայում պարբերաբար օդափոխում ու խոնավացնում են։ Ծիլերը հայտնվում են 2-8 շաբաթ անց։

Հղումներ

Նվենի

Նվենին կամ Տենդածառը (անգլ․՝ Eucalypt, ռուս․՝ Эвкалипт, լատ․՝ Eucalyptus) մրտենազգիների ընտանիքի մշտադալար ծառերի և թփերի ցեղ է։ Նվենիները բուսական աշխարհի հսկաներ են, հասնում են մինչև 100 մ և ավելի բարձրության։

Հայտնի է նվենիների 525 տեսակ, որոնց մեծ մասը աճում է Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Տասմանիայի անտառներում ՝ կազմելով յուրահատուկ անտառներ (անտառի բոլոր ծառերի 4⁄5-ը)։ Մի քանի տեսակներ հանդիպում են Նոր Գվինեայում և Ինդոնեզիայում, մեկ տեսակ հանդիպում է Ֆիլիպիններում: Միայն 15 տեսակներ են աճում Ավստրալիայից դուրս, և միայն ինը ծագումով Ավստրալիայից չեն: Նվենի ծիածանայինը միակ տեսակն է, որը վայրի աճում Հյուսիսային կիսագնդում:

Նվենիները տաք արեւադարձային կամ մերձարևադարձային կլիմայի բույսեր են։ Մի շարք տեսակներ լեռնային՝ չափավոր ցրտի գոտիներից են։ Ցեղում կան ինչպես ջերմասեր տեսակներ, որոնք չեն կարող դիմակայել զրոյից ցածր ջերմաստիճանին, այնպես էլ տեսակներ, որոնք կարող են դիմանալ −1-ից −14 ° C ցրտին: Բարձր լեռնային շրջաններում կան տեսակներ, որոնք կարող են դիմակայել -20-ից -24 ° C ցրտահարություններին:

Ներկայում այս բույսը բուծվում է շատ երկրներում ոչ թե օդը աղտահանելու իրեն վերագրվող ունակության, այլ արագ աճի և խոնավ տարածքները չորացնելու ունակության համար: Նվենիներ կարելի է գտնել Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Իսրայելի, Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի, Հարավային և Հյուսիսային Ամերիկայի, Հյուսիսային և Հարավային Աֆրիկայի, Կուբայի, Աբխազիայի, Ղրիմի հարավային ափերին և խոնավ, ճահճոտ վայրերում:

Հայաստանում կա 2 տեսակ՝ Նվենի ճիպոտայինը (Eucalyptus viminalis) և Նվենի մոխրագույնը (Eucalyptus cinerea)։

Նվենիներն ունեն բարձր դեկորատիվ նշանակություն և, ինչպես ասվեց, չորացնում են խոնավ հողերը։ Կեղևից ստանում են դաբաղանյութեր, տերևներից ու երիտասարդ ընձյուղներից՝ եթերայուղեր։ Նվենու թուրմը և յուղը օգտագործվում է օծանելիքի արտադրությունում, բժշկության մեջ որպես հականեխիչ և հակաբորբոքային միջոց, բնափայտը՝ վագոնաշինության և նավաշինության մեջ։

Տանը աճեցնելու ամենատարածված և հարմար տեսակներն են Նվենի մոխրագույնը (Eucalyptus cinerea), Նվենի գնդաձևը (Eucalyptus globulus), Նվենի թզատերևը (Eucalyptus ficifolia), Նիվենի գունիին (Eucalyptus gunnii) և Նիվենի կիտրոնայինը (Eucalyptus citriodora):

Նիվենիի խնամքը սենյակային պայմաններում

Օդի ջերմաստիճանը

Աճի շրջանում նիվենու նորմալ աճի և զարգացման համար անհրաժեշտ է օդի ջերմաստիճանը պահպանել +23 – +26°C տիրույթում, իսկ աշնանն ու ձմռանը +14 – +16°C տիրույթն է հարմարավետ:

Սենյակի լավ օդափոխությունը կարևոր է նվենու համար, բայց դրա հետ մեկտեղ բույսը պետք է պաշտպանված լինի միջանցիկ քամիներից:

Ջրելը և օդի խոնավությունը

Նվենին գարնանից աշուն պետք է առատ ջրել։ Հաճախականությունը որոշելու համար հետևում են ծաղկամանի հողի վերին շերտի վիճակին։ Ամենայն հավանականությամբ, ակտիվ աճի շրջանում բույսը կպահանջի ամենօրյա ոռոգում: Աշնանն ու ձմռանը ջրելը կարելի է կրճատվել, և ջրել երբ ծաղկամանի հողի վերին շերտը չորանա մոտ 2-5 սմ խորությամբ:

Ջրել պետք է հնեցված, գոլ ջրով (+18 – +20°C):

Նվենին ջրով ցողելու կարիք չկա, բայց նորմալ աճի և զարգացման համար, հատկապես ամռան շոգ օրերին, անհրաժեշտ է ապահովել օդի բարձր խոնավություն: Օդի խոնավությունը բարձրացնելու համար կարելի է բույսը ծաղկամանով դնել խիճով ու ջրով լցված տակդիրի վրա, այնպես, որ ծաղկամանը ջրից բարձր լինի, իսկ տակդիրի ջրի գոլորշին բարձրանա դեպի բույսը։

Լուսավորությունը

Նվենին լուսասեր ​​է, պահանջում է պայծառ լուսավորություն և արևի ուղիղ լույս՝ օրական առնվազն 5-6 ժամ, ուստի առավել բարենպաստ է այն տեղակայել արևելյան, հարավային կամ հարավ-արևելյան պատուհանների մոտ։ Ամռան տաք օրերին խորհուրդ է տրվում պատշգամբ կամ այգի դուրս բերել նվենուն:

Սնուցում

Գարնան սկզբից մինչև աշնան վերջը նվենին երեք շաբաթը մեկ պետք է սնուցվի համալիր պարարտանյութերով՝ միաժամանակ ուշադրություն դարձնելով որպեսզի դրանցում ֆոսֆորի նվազագույն չափաբաժին լինի։ Օգտակար է փոխնեփոխ օգտագործել օրգանական և հանքային պարարտանյութերը: Ձմռանը սնուցումը դադարեցվում է:

Էտելը

Նիվենին էտելու համար առավել բարենպաստ ժամանակը գարունն է: Բույսի հիմնական ճյուղը պետք է կտրել ցանկալի երկարության վրա, ինչը կնպաստի նոր, կողային ճյուղերի առաջացմանը և կզսպի նիվենու աճը դեպի վեր: Նոր հայտնված ճյուղերն էլ պետք է պարբերաբար քշտել՝ կտրել գագաթները՝ դրանց ճյուղավորումը խթանելու համար:

Եթե ​​բույսի ուղղահայաց աճը չի կասեցվում և այն ​​շատ է բարձրանում, կարող է հենակ դնելու անհրաժեշտություն առաջանալ։

Այլ ծաղկաման տեղափոխելը

Երիտասարդ տարիքում տարին մեկ բույսի տեղափոխում պետք է արվի: Հետագայում, աճին զուգընթաց հնարավոր կլինի տեղափոխել 3 տարին մեկ անգամ: Նվենին դժվար է տանում տեղափոխությունը, ուստի, ավելի մեծ ծաղկաման տեղափոխելիս, ցանկալի է պահպանել արմատի հողագունդը: Նոր ծաղկամանում տնկելիս բույսի արմատի վզիկը պետք է 5 սանտիմետրով բարձր լինի հողի մակերեսից:

Հողախառնուրդը

Նվենու համար անհրաժեշտ է պատրաստել փխրուն հողախառնուրդ՝ խառնելով ճմահող (2 մաս), փտած գոմաղբ (1 մաս), տորֆ (1 մաս), գոտի ավազ (1 մաս): Ծաղկամանի լավ դրենաժը պարտադիր է։

Նվենու բազմացումը

Նվենին բազմացնում են սերմերով կամ գագաթային կտրոններով։ Կտրոնների արմատակալումը մեծ դժվարությամբ է ստացվում, շատ ավելի հեշտ է սերմից աճեցնելը։

Սերմերը ցանում են փետրվար-մարտ ամիսներին: Հողը, որտեղ ցանում են սերմերը պետք է բաղկացած լինի հավասար համամասնությամբ ճմահողից և ավազից: Սերմերը ցանվում են հողի մակերեսին և չեն ծածկվում հողի շերտով, ցանքը ծածկում են պոլիէթիլենով կամ ապակիյով:

Սերմերի ծլելու համար բարենպաստ պայմաններ են ցրված լուսավորությունը, օդի մոտ 20-25°C ջերմաստիճանը: Ջրելը պետք է լինի չափավոր, ցանկալի է, ջրցանի միջոցով։ Նվենու առաջին ծիլերը պետք է հայտնվեն ցանելուց 7-8 օր հետո:

Ծաղկելը

Բնական պայմաններում նվենին ծաղկում է գարնանը և ամռանը փոքրիկ սպիտակ ծաղիկներով: Սենյակային պայմաններում նվենիները չափազանց հազվադեպ են ծաղկում։

Արագաճությունը

Նվենու աճի տեմպը շատ բարձր է։ Լավ խնամքի և անհրաժեշտ արտաքին պայմանների ապահովման դեպքում շաբաթական աճը կազմում է մոտ 3 սմ:

Հիվանդությունները և վնասատուները

Հակասեպտիկ հատկությունների շնորհիվ նվենին գործնականում չի հիվանդանում ու չի ենթարկվում վնասատուների հարձակմանը: Առաջացող բոլոր խնդիրների հիմնական պատճառը ոչ պատշաճ խնամքն ու պայմաններն են լինում: Նորմայից շեղված օդի ջերմաստիճանի, խոնավության, բույսի լուսավորության վիճակը կարող է հանգեցնել Սարդոստայնային տիզի (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae), Ուտիճների (Aphid, Тля) կամ Կլոր որդերինեմատոդների (Roundworms, Нематода, Nematodes) հարձակմանը: Վնասատուների հայտնաբերման դեպքում, անհրաժեշտ է շտապ վերականգնել խնամքի ճիշտ պայմանները, բույսը սրբել օճառաջրով և բուժել միջատասպաններով:

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==> ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

Սենյակային պայմաններում աճեցվող նվենու մահվան առաջին պատճառներից մեկը ոչ պատշաճ ջրելն է: Խոնավության պակասի հիմնական ախտանիշը տերևների գանգրացումն ու թառամելն է:

Այն, որ բույսն ավելի շատ լուսավորության կարիք ունի, ցույց է տալիս տերևների գույնի խամրումը, նոր տերևների չափի նվազումը, ընձյուղների ձգվածությունը։ Կարևոր է, որ նվենու լուսավորությունը լինի մշտապես և հավասարաչափ:

Նվենին արագ աճող բույս ​​է, ուստի նրա դանդաղ աճը, որպես կանոն, վկայում է կամ սենյակի վատ օդափոխություն, կամ էլ հաճախակի միջանցքային քամիների մասին:

Նվենու օգտակար հատկությունները

Նվենին ունի էվկալիպտոլ պարունակող եթերային յուղ, որն ունի մանրէասպան, հակասեպտիկ և հակավիրուսային հատկություններ: Համարվում է, որ նվենու արտադրած ֆիտոնիցիդները արդյունավետորեն մաքրում են սենյակի օդը բակտերիաներից:

Մրսածության հվանդությունները կանխարգելելու համար կարելի է նվենու մի տերև տրորել ձեռքերի մեջ և շնչել բույրը։

Կարևոր է հիշել․

Նվենու տերևներն ու դրանցից պատրաստված թուրմերն ու լուծույթները ուղղակիորեն ուտելը կամ խմելը, տերևները ծամելը կարող են թունավորման պատճառ դառնալ:

Նվենու մեկ այլ կարևոր հատկությունն այն է, որ այն արդյունավետորեն վանում է սենյակից ճանճերին ու մոծակներին:

Հղումներ