Category Archives: Որդաբուծություն

Անձրևաորդեր

Անձրևաորդերը (անգլ.՝ Earthworms, ռուս.՝ Дождевые черви, լատ.՝ Lumbricas terrestris), օղակավար որդերի տիպի սակավախոզանների դասի որդեր են։ Հայտնի է անձրևաորդերի մոտ 1500 տեսակ։

Հղումներ

Կենսահումուսի ատադրությունը և կիրառությունը

Վերջին տարիներին հանրապետության գյուղատնտեսական արտադրության գործընթացում զգալիորեն կրճատվել են օրգանական և հանքային պարարտանյութերի օգտագործման ծավալները:Արդյունքում խախտվել է հող-բույս- պարարտանյութ հարաբերակցությունը,որի տեսանելի չափանիշը վնասատուների և հիվանդությունների հարուցիչների հիվանդությունների նկատմամբ մշակաբույսերի դիմացկունության նվազումն  է  և բերքատվության անկումը:Սակայն այն,ինչ տեղի է ունենում հողում, մնում է քողարկված:Նման պայմաններում խախտվում է հողի հումուսի և սննդատարրերի հաշվեկշիռը:Հիմնահարցի լուծման ուղիներից մեկը կալիֆոռնիական կարմիր որդի միջոցով գոմաղբից և օրգանական տարբեր թափոններից կենսահումուսի ստացումն է:
1. Կենսահումուսի հատկությունները:Հողի բերրիությունը զգալիորեն  պայմանավորված է անձրևորդերի կենսագործունեությամբ:Անձրևորդերը իրենց մարսողական ուղու միջով անցկացնելով  հողը, օրգանական նյութերի հետ միասին, մանրացնում են այն մինչև միատարր զանգված,որը պարունակում է բույսերի սնման համար անհրաժեշտ բոլոր տարրերը:Անձրևորդերի կողմից հողի շերտերում առաջացած բազմաթիվ և բազմակիլոմետրանոց թունելների միջով բույսի արմատներին է հասնում օդ և սննդատարրերով հագեցած ջուր:Մահացած անձրևորդները,իրենց հերթին,սննդի կարևոր աղբյուր են հողային օգտակար մանրէների  համար:Պարզվել  է, որ հողային կարմիր որդերը սնվելով գոմաղբով, վերափոխում են այն կենսահումուսի,որը հանդիսանում է  անգերազանցելի օրգանական պարարտանյութ:Այսպես ծնվեց գյուղատնտեսության զարգացման ևս մեկ ուղղություն` որդաբուծություն( վերմիկուլտուրա):Ինչպես պարզվեց հետագայում,որդերը, բացի գոմաղբից,սնվում են գործնականորեն ցանկացած օրգանական նյութերով` բուսական մնացորդներ, սննդի թափոններ և այլն:
1959թ. Ամերիկայում ստացան կալիֆոռնիական կարմիր որդի հիբրիդը,որն ակտիվ գործում է արհեստական (արդյունաբերական) պայմաններում: Օրվա ընթացքում որդը օգտագործում է իր կշռին հավասար սնունդ` մոտ 1գ:Գոմաղբի 1 տոննա որդերի միջոցով  վերափոխվում է 600 կգ  կենսահումուսի, իսկ մնացած 400կգ–ը` որդերի  կենդանի մարմնի 100 կգ կենսազանգվածի,որն իր հերթին սպիտակուցային կեր է թռչունների, խոզերի, ձկների համար:
 Կենսահումուսը թանկարժեք  բնական պարարտանյութ է, որը պարունակում է բույսերի սնման համար անհրաժեշտ բոլոր տարրերը: Այն  հագեցած է խոնավությամբ, խոնավակայուն է, ունի մեխանիկական ամրություն:Կենսահումուսը հարուստ  է  կալիցիումով,որն իջեցնում է շրջապատի թթվայնությունը` անբարենպաստ պայմաններ ստեղծելով հողում հիվանդությունների զարգացման համար:
 Ինտենսիվ  ֆերմենտացիայի շնորհիվ կենսահումուսը պարունակում է  կենսաբանական ակտիվ նյութեր (աուկսիներ), որոնք նպաստում են սերմերի  ծլմանը, ուժեղացնում սածիլի կպչողականությունը, բարձրացնում բույսերի դիմացկունությունը հիվանդությունների նկատմամբ, արագացնում նրանց աճն ու զարգացումը, ապահովելով բարձր որակի մթերքի ստացումը:Կենսահումուսով աճեցրած բերքը էկոլոգիապես մաքուր է և  չի պարունակում նիտրատներ, ծանր մետաղներ:
 Կենսահումուսի  յուրահատուկ միկրոֆլորան վերկանգնում է հողի բոլոր ֆունկցիաները և բարձրացնում բերրիությունը:Իր բակտերային ֆլորայով գերազանցում է գոմաղբին, իսկ հիմնական սննդատարրերի պարունակությամբ 1 տ կենսահումուսը համարժեք է 7-8 տ գոմաղբին:Կենսահումուսը պարունակում է չոր օրգանական նյութ` 40-60% ,հումուս` 10-12, ազոտ`1-3, ֆոսֆոր` 1.3-2.3, կալիում` 1.2-2.5, կալցիում` 4.5-8.0, մագնեզիում` 0.5-2.3, երկաթ`0.5-2.5%: Անկենդան հողը վերակենդանացնելու համար մեկ հեկտարին անհրաժեշտ է 4.0-4.5 տ կենսահումուս:
Այն որպես օրգանական պարարտանյութ  կարելի է օգտագործել բոլոր մշկաբույսերի տակ:
 Կենսահումուս ստանալու համար  անհրաժեշտ որդի քանակը հաշվարկելիս պետք է ելնել տվյալ տնտեսության կենսահումուսի պահանջից և գոմաղբի առկայությունից: Մեկ հեկտար վարելահողը կենսահումուսով  պարարտացնելու դեպքում կպահանջվի 3-4 տոննա կենսահումուս,որը կարելի է ստանալ 6-7 տոննա գոմաղբից:Մեկ տոննա գոմաղբի արագ վերամշակման համար (ապրիլ- հուլիս) պահանջվում է 6000 հասուն որդ: Նշված քանակի որդերի բազմացման համար անհրաժեշտ է մեկ քառակուսի մետր մակերեսով ( 1մx1մ) 35-40 սմ հաստությամբ գոմաղբ: Մեկ միավոր որդերի բազմացումը կարելի է սկսել 1000 որդից` 50x50x40սմ փատյա կամ պլաստմասայից  արկղերում:

  1. Կենսահումուսի ստացման գործընթացի կազմակերպումը: Նախօրոք հաշվարկված և առանձնացված  տարածքի վրա(լայնությունը` 1.0-2.0 մ, երկարությունը` ըստ գոմաղբի քանակի), պետք է  փռել 5-10 սմ հաստությամբ ծղոտ, ծղոտի վրա 40-60 սմ հաստությամբ լցնել 5-6 ամիս հնությամբ գոմաղբ: Ցանկալի է, որպեսզի տարածքի հատակը ծածկված լինի բետոնով կամ հեռացվի հողի փխրուն շերտը: Թարմ գոմաղբ օգտագործելու դեպքում անհրաժեշտ է լվանալ հոսող ջրով այնքան ժամանակ, մինչև որ գոմաղբի կույտից հոսի  համեմատաբար պարզ ջուր: Գոմաղբի հետ կարելի է  օգտագործել բուսական և կենցաղային մնացորդներ, թուղթ, ստվարաթուղթ և այլն:Նշված եղանակով պատրաստի զանգվածի վրա լցնում է սեփական արտադրության կամ  գնված որդերը: Այս գործողությունը պետք է կատարել առավոտյան կամ երեկոյան ժամերին, քանի որ որդերը  խիստ զգայուն են  արեգակի ճառագայթների նկատմամբ: Երեք օր հետո և այնուհետև պարբերաբար գոմաղբը պետք է խոնավացնել ( 70-80%): Գերխոնավացումը կամ  ջրի կուտակումը վնասակար է  որդերի համար: Գոմաղբի վերափոխման ամբողջ ժամանակահատվածում անհրաժեշտ է կույտերը պաշտպանել առնետներից և կրետներից,որոնք ոչնչացնում են  որդերին:
  2. Որդերի և կենսահումուսի անջատումը: Որդերի ակտիվ գործունեությունը սկսվում  է հատակից և բարձրանում վեր:Գոմաղբի վերամշակման վերջում պետք է կատարել որդերի անջատումը կենսահումուսից,որն իրականացվում է հետևյալ ձևով, հարթակի վրա լցնում են 5-10 սմ հաստությամբ թարմ կեր (խառնուրդ): 5-6 օր հետո վերցնում են այդ նույն շերտը որդերի հետ միասին և լցնում նոր պատրաստված հարթակի վրա:Նշված գործողությունը կատարել 2-3 անգամ: Այդ ընթացքում հաջողվում է որդերի գրեթե լրիվ քանակը վերցնել (90-95%): Որդերն անջատելուց հետո մնում է որդակոմպոստը,որի խոնավությունը 80-82% է: Երբ կույտի խոնավությունը իջնի մինչև 50-60%, անհրաժեշտ է այն մաղել և օգտագործել,  կամ լցնել պոլիէթիլենային պարկերի մեջ:Մաղի վրա մնացած կոմպոստի չվերամշակված մնացորդները, որդերի հետ  միասին, պետք է լցնել նոր հարթակի վրա: Կենսահումուսից որդերի անջատումը կարելի է կատարել նաև ավելի պարզ եղանակով, հարթակի կույտի երկարությունը զուգահեռ, լցնել 30-40սմ  հաստությամբ թարմ խառնուրդ,որի մեջ կքաշվեն  որդերը: Որոշ ժամանակ անց (սովորաբար դա տևում է 3-5 օր) որդերից ազատված կենսահումուսն անջատել կույտից,մաղել և պահեստավորել:Մեկ տոննա  խառնուրդ (գոմաղբ) պարունակող հարթակից, գործընթացի վերջում, ստացվում է 600 կգ կենսահումուս և 100 կգ որդի զանգված` բաղկացած մինչև 100 հազար տարբեր հասունության և մեծության որդերից:Ձմռան պայմաններում զգալիորեն իջնում է որդերի ակտիվությունը:Ուստի, հնարավորության դեպքում, ցանակալի է կենսահումուսի արտադրությունը կազմակերպել տաք շինություններում, կամ ծածկի տակ:Այդ դեպքում  անհրաժեշտ է տալ ակտիվ սնուցում և վերին շերտը պարբերաբար խոնավացնել:

Ցածր ջերմաստիճանի պայմաններում որդերի նվազագույն  կենսագործունեությունն ապահովելու նպատակով, անհրաժեշտ է գոմաղբի կույտերը ծածկել ծղոտով կամ մեկուսիչ այլ նյութերով: Կենսահումուսի արտադրությունը կարելի է  շարունակել նշված ժամանակահատվածում տաք ծածկի պայմաններում, որի դեպքում հնարավոր է  կրկնապատկել կենսահումուսի ստացումը:
4        Կենսահումուսի օգտագործումը ոպես պարարտանյութ:
o   Սածիլի աճեցման համար լավ արդյունք  է տալիս երեք մաս հողի և մեկ մաս կենսահումուսի խառնուրդը:Սածիլի տնկման ժամանակ բնի մեջ լցնել 1-2 բուռ կենսահումուս:
o   Կարտոֆիլը շատ զգայուն է կենսահումուսի նկատմամբ, ցանկալի է յուրաքանչյուր պալարի տակ լցնել մինչև 100գ կենսահումուս:
o   Վարունգի, պոմիդորի, կաղամբի սածիլումից հետո ցանկալի է մուլչապատել 1-2սմ կեսահումուսի շերտով:Ոռոգման ընթացքում հումուսը կհասնի արմատներին:
o   Ելակը 7-10 օր շուտ է ծաղկում և հասունանում, եթե մարգերը մուլչապատվեն 1-2սմ հումուսի շերտով:
o   Եթե յուրաքանչյուր տարի պտղատու ծառերի բների վրա լցնենք 2-3 սմ հաստությամբ կենսահումուսի շերտ, ապա կուժեղանա  պտղաբերումը,իսկ պտուղները կլինեն խոշոր, գեղեցիկ և համով: Հողի մեկ հա-ի կենսահումուսով պարարտացման նորման 3.5-4 տ  է: Տնկիների տակ կարելի  տալ 4-5 կգ, պտղատու ծառերի տակ` 10 կգ, կանաչիների 1մ2 մակերեսին` 500 գրամ կենսահումուս:Գերհագեցնել  հողը  կենսահոմուսով անհնար է: Ինչքան շատ` այնքան լավ:
5     Կենսահեղուկը որպես օրգանական պարարտանյութ և աճի խթանիչ:
Բույսերը  հիվանդություններից պաշտպանելու համար կենսահումուսի առանձնահատուկ  հատկությունների օգտագործման  գաղափարը հանգեցրել է հեղուկ, խտացրած պատրաստուկի ստեղծմանը: Հեղուկ կենսահումուսը (կենսահեղուկ) բաց դարչնագույն  հեղուկ է, հումինային նյութերի բարձր պարունակությամբ: Լուծված և ֆիզիոլոգիապես ակտիվ վիճակում կենսահումուսը  պարունակում է  մի շարք  բաղադրիչներ`
հումատներ, ֆուլվոթթուներ, ամինաթթուներ, վիտամիններ, ֆիտոհորմոններ, միկրո և մակրոտարրեր, հողային մանրէների սպորներ: Այդ բոլոր նյութերը  յուրացվում են բույսերի կողմից և ազդում բջջային մակարդակով` ուժեղացնելով բույսերի իմունային համակարգը,որի շնորհիվ բույսը կարողանում է դիմակայել հիվանդությունների հարուցիչներին և ստրեսային իրավիճակներին(երաշտ,բարձր և ցածր ջերմաստիճաններ և այլն):
Կենսահումուսի ջրային լուծույթի պատրաստումը: Անհրաժեշտ է 2կգ կենսահումուսը լուծել եռացրած, մինչև սենյակային ջերմաստիճան հասցրած 10լ ջրում և  թողնել 12 ժամ: Լուծույթի նստվածքի վրայի հեղուկը հենց  կենսահումուսի լուծույթն է 0.03% խտությամբ: Այն պետք է  զգուշորեն առանձնացնել նստվածքից, քամել և լցնել շշերի մեջ: Կենսահեղուկը պահանջվող խտություններով օգտագործելու ընթացում նոսրացնում են ջրով:
 Սերմերի նախացանքային մշակումը: Սերմերի նախացանքային մշակումը ճնշում է  հիվանդությունների հարուցիչներին, բարձրացնում է սերմերի ծլունակությունը և  ծլարձակման էներգիան, խթանում արմատագոյացումը: Բանջարային մշակաբույսերի սերմերի մշակումը կատարվում է 1:5 հարաբերության լուծույթում (100մլ կենսահեղուկը 0.5լ ջրում): Սերմերի մշակումը կատարվում է մառլյայի տոպրակներով` 8ժամ տևողությամբ: Կարտոֆիլի պալարները մշակում են 1:25 հարաբերության լուծույթով (400մլ կենսահեղուկը 10լ ջրում): Կարտոֆիլի մեծ քանակության դեպքում անհրաժեշտ է պալարները փռել մեկ շերտով, լույսից պաշտպանված տեղում և ցողել լուծույթով մինչև թրջվելը, այնուհետև ծածկել 10-12 ժամ տևողությամբ:
 Խաղողի կտորնները և պտղատուների տնկիների  արմատները թրջում են 1:25  հարաբերությամբ լուծույթով` 24 ժամ տևողությամբ:
Արտաարմաատային սնուցում:  Հանդիսանում է հիվանդություններից պաշտպանության և  բերքատվության բարձրացման առավել արդյունավետ միջոց: Մշակումը պետք է կատարել 1:10 հարաբերության լուծույթով (100մլ կենսահեղուկը 1լ ջրում), 2-3 անգամ` սեզոնում: Ցողել առավոտյան ժամերին, մանր դիսպերսիոն սրսկիչով` մառախուղի տեսքով:
 Բանջարանոցային  բույսերի առաջին արտարմատային սնուցումը կատարվում է 5-6 տերևի փուլում, սածիլով մշակելու դեպքում` սածիլացման 3-4րդ օրում:Կարտոֆիլի մշակման դեպքում կարելի է համատեղել կոլորադյան բզեզի դեմ օգտագործվող պատրաստուկներով:Հետագա սրսկումները անցկացնել 10-14 օր հետո:Լոլիկի, վարունգի, սմբուկի ծաղկման փուլում, ճակնդեղի, բողկի, գազարի արմատապտուղ կազմելու ընթացքում, կարտոֆիլը` ծլելուց հետո: Բույսերը հիվանդություններով վարակվելու դեպքում մշակումները կատարվում են հաճախ:
 Կենսահեղուկը համատեղելի է  թունաքիմիկատների հետ, որը թույլ է տալիս սնուցումը համատեղել վնասատուների և հիվանդությունների դեմ տարվող պայքարի հետ: Կենսահեղուկի զուգակցված օգտագործումը պեստիցիդների հետ իջեցնում է դրանց բացասական աղդեցությունը, բարձրացնում բույսերի դիմացկունությունը, ինչպես նաև քմիական պաշտպանության միջոցների չափաքանակի իջեցման շնորհիվ հնարավորություն է տալիս նվազեցնել պեստիցիդային ծանաբեռնվածությունը ագրոհամակեցությունների վրա:
 Այսպիսով, կենսահեղուկը բույսերի վրա օգտագործելիս ցուցաբերում է հետևյալ հատկությունները.

  • Բարձրացնում է սերմերի ծլունակությունը և ծլարձակման էներգիան
  • Նպաստում է կտրոնների արագ արմատակալմանը
  • Խթանում է արմատագոյացումը, բույսերի աճը և զարգացումը
  • Մեծացնում  է բույսերի ֆոտոսինթեզը
  • Ուժեղացնում  է բույսերի իմունիտետը
  • Գյուղատնտեսական մթերքներում փոքրացնում է նիտրատների, ծանր մետաղների և ռադիոնուկլիդների քանակը
  • Մթերքում բարձրացնում է շաքարների, սպիտակուցների և վիտամինների քանակը
  • Բարձրացնում է բերքատվությունը և կրճատում բերքի հասունացման ժամկետները:

Օրգանական հեղուկ  պարարտանյութի օգտագործումը հնարավորություն կտա աննշան ծախսումների դեպքում ապահովել էկոլոգիապես մաքուր մթերքի բարձր բերքի ստացումը:
6.    Վերմիկուլտուրայի օգտագործումը անասնապահությունում:
Որդի կենսազանգվածը տարբերվում է բարձր սննդային արժեքով: Որդերը պարունակում են ամինաթթուներ, այդ թվում շատ կարևոր` լիզին և մեթիոնին, ինչպես նաև ֆերմենտներ, վիտամիններ, միկրոտարրեր: Որդերի մարմնի չոր  նյութերը կազմում են 17-23%: Դրանք պարունակում են  հում պրոտեին` 60%, լիպիդներ` 6-9%:
  Որդերով կարելի է կերակրել թռչուններին,խոզերին, ձկներին, ինչպես հում, այնպես էլ  խաշած վիճակում` սպիտակուցներով նրանց պահանջը բավարարող քանակով: Որդերից կերային ալյուր պատրաստելու նպատակով անհրաժեշտ է դրանց առանձնացնել  որդակոմպոստից, լվանալ, չորացնել և աղալ: Այդպիսի ալյուրը կենսաքիմիական կազմով մոտենում է մսալյուրին, գերազանցելով նրան անփոխարիելի ամինաթթուների կազմով: Սնման ռացիոնում 15% կենդանի որդեր ավելացնելով` ձկների աճը ավելանում է 33.5%: Դրա հետ մեկտեղ ձկնեղենը ձեռք է բերում բարձր ապրանքային հատկություններ:
AgroWEB | Տավուշ