Աուկուբա ճապոնական

Աուկուբա ճապոնական

Ճապոնական աուկուբան (անգլ.՝ Spotted laurel, Japanese laurel, Japanese aucuba, Gold dust plant, ռուս.՝ Аукуба Японская, լատ.՝ Aucuba japonica)  հոնազգիների ընտանիքի, աուկուբա ցեղի, մշտադալար, մինչև 5 մ բարձրությամբ թուփ է։

Տարածված է Ճապոնիայի և Կորեայի հարավում։ Աճում է մշտադալար բույսերի թփուտներում, ծովի մակարդակից 600 մ բարձրության վրա։ Խոնավ մերձարևադարձային կլիմայի բույս է։ Ստվերադիմացկուն է, գերադասում է բերվածքային հզոր, չափավոր խոնավ, սննդանյութերով հարուստ սևահողերը և կարմրահողերը։

Աուկուբա ճապոնականը պտուղներով

Բազմացնում են սերմերով և կտրոններով (արմատակալեցնում են ապակու տակ՝ կլոր տարվա ընթացքում)։ Խայտաբղետ տերևներով ձևերը բազմացնում են պատվաստով։ Հայաստանում մշակվում է միայն Իջևանի դենդրարիումում,

որտեղ միանգամայն դիմացկուն է և թեթևակի ցրտահարվում է միայն ցուրտ և երկարատև ձմեռների պատճառով։

Աուկուբայի խնամքը սենյակային պայմաններում

Լույսը
Պայծառ ծրված, կիսաստվեր
Օդի ջերմաստիճանը
Աճի շրջանում՝ +20°C․․․+25°C
Ձմռանը՝ +6°C․․․+12°C
Օդի խոնավությունը
Ցողելը պարտադիր չէ, խոնավասեր չէ։
Ջրելը
Շոգ եղանակին՝ առատ՝ վերին շերտի չորանալուց հետո
Ձմռանը՝ չափավոր
Սնուցումը
Աճի ողջ շրջանում, շաբաթական մեկ անգամ՝ համալիր պարարտանյութով։ Ձմռանը չեն սնուցում։
Հանգստի շրջանը
Ձմռանը՝ զով սենյակում (+10…+15°C)
Հողախառնուրդը
Լավ փխրուն, պարարտ:
Ծաղկամանը
Դրենաժային մեծ ծակերով
Բազմացնելը
Գարնանը։ Տնկաշիվով (2-3 տերևով), սերմով՝ դժվարությամբ։
Վնասատուներ
Ալրատիզեր
Բշտիկոտներ (Thrips, Трипсы, Thysanoptera)
Սարդոստայնային տիզեր (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae)
Վահանակիրներ և կեղծ վահանակիրներ վահանամիջատ (Diaspididae, Истинная и ложная щитовки)
Ուտիճներ (Aphid, Тля)

Հողախառնուրդի պատրաստման տարբերակներ

Տարբերակ 1

Տարբերակ 2

Արտաքին հղումներ

Հնդկայասաման

Հնդկայասամանը [Նիիմ, Ազադիրախթա] (անգլ.` Neem tree, Indian Lilac, չին․՝ 苦楝樹, ռուս․՝ Дерево ним, Азадирахта индийская, լատ.՝ Azadirachta indica) արևադարձային և մերձարևադարձային գոտիներում աճող ծառ է։

Աճում է նաև Իրանի հարավում գտնվող կղզիներում։ Հայրենիքը Հնդկաստանն է։

Հնդկայասամանը բավականին արագ աճող ծառ է, կարող է հասնել 15-20 մետր բարձրության, հազվադեպ 35-40 մ-ի։ Սաղարթը խիտ է, շրջանաձև, տրամագիծը կարող է կազմել 20-25 մ։

Հնդկայասամանի տերևներն օգտագործում են մաշկային հիվանդություններ բուժելու համար, քանի որ այն ունի հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ:

Հնդկաստանում հազարամյակներով են օգտագործել հնդկայասամանը.

  • իմունային համակարգը ամրացնելու;
  • արյունը մաքրելու (դետոքսիկացնելու);
  • լյարդի գործունեությունը բարելավելու;
  • մարսողական և շնչառական համակարգերը բուժելու համար։

Հնդկայասամանի պտուղներից և սերմերից են ստանում հանրահայտ նիիմ յուղը (անգլ.` Neem oil, ռուս․՝ Масло ним)։

Նիիմ յուղի հիման վրա պատրաստված լուծույթներով պայքարում են տիզերի, թրթուրների եւ սենյակային բույսերի այնպիսի վնասատուների դեմ, ինչպիսիք են սարդոստայնային տիզերը, ուտիճները, բշտիկոտները, սպիակաթևիկները, վահանակիրները, կեղծ

վահանակիրները, որդանները եւ այլ:

Նիիմ յուղի 1%-նոց լուծույթը նաև օգտագործում են բույսերի բորբոսի (mildews) և ժանգի (rusts), այլ սնկային (fungi) հիվանդությունների՝ Փտախտի (Root rot, Корневая гниль), (Black spot), (Sooty mold, Чернь)  կանխարգելման եւ բուժման համար:

Հայտնի է, որ նիիմ յուղը արդյունավետորեն զսպում է նեմատոդների՝ արմատային կլոր որդերի բազմացումը։ Ընդորում, օգտակար՝ անձրևային որդերը չեն վնասվում։

Նիիմ յուղն անվտանգ է մարդու և ընտանի կենդանիների համար։ Նախատեսված է բոլոր բանաջարանոցային բույսերի, պտղատուների, հատապտղային և դեկորատիվ մշակաբույսերի, այդ թվում ՝ վարդերի և սենյակային բույսերի մշակման համար:

Նիիմ յուղի կիրառման ձևերը

Նիիմ յուղի լուծույթներն օգտագործում են ինչպես ցողելու եղանակով, այնպես էլ բույսերը ջրելով։

Նախազգուշացումներ

  • Չնայած անվնասությանը, հնդկայասամանի յուղը բավականի սուր, յուրահատուկ հոտ ունի;
  • Որոշ տեսակի բույսերի համար հնդկայասամանի յուղը կարող է վնասակար լիներ, ուստի, նախքան ամբողջ անծանոթ բույսի բուժում սկսելը, պատք է ցողել բույսի 2-3 տերեւները եւ սպասել առնվազն մեկ օր (ավելի լավ կլինի 1 շաբաթ): Համոզվելուց հետո, որ մշակումը չի ազդել տերևների վրա, շարունակել բուժումը;
  • Միջոցը կիրառելիս անհրաժեշտ է հետեւել վրան գրված բոլոր հրահանգներին։

Բույսի բուժումը պետք է սկսել վարակվածության կամ վնասատունների առաջին նշանները հայտնաբերելուց անմիջապես հետո։ Բույսի սաղարթն այնպես են ցողում, որպեսզի լավ թրջվեն տերևների երկու կողմերը և բոլոր ճյուղերը։

Ծանր վարակման դեպքերում իմաստ ունի նախ լվանալ բույսը միջատասպան օճառով։ Ապա, մաքրաջրելուց հետո, ցողել նիիմ յուղի պատրաստուկով։

Բորբոսի մլակներից ազատվելու համար, կարելի է նաև ծաղկամանի հողը ցողել կամ մի փոքր ջրել։

Բուժումն անմիջապես չի գործում, այն դանդաղ է գործում, ուստի կրկնակի բուժում, ըստ անհրաժեշտության, պետք է նախաձեռնել 1-2 շաբաթ անց: Իսկ պրոֆիլակտիկ նպատակով ցողումներ արվում են առնվազն ամիսը մեկ անգամ:

Բաղադրատոմսը

Այգեգործական խանութներում լինում են նիիմ յուղի հիմքի վրա պատրաստված հեղուկներ, բայց ավելի էժան եւ հեշտ է ինքնուրույն պատրաստելը։

Տարբերակ 1 (վերցված է ռուսական կայքից)

Մեկ թեյի գդալ (4 .9 մլ) նիիմի յուղը և 1 թեյի գդալ հեղուկ օճառը խառնում են 1 լիտր գոլ ջրի հետ։

Տարբերակ 2 ( վերցված է ամերիկյան կայքից)

1.5 թեյի գդալ (7.4 մլ) նիիմի յուղը և ¼ թեյի գդալ աման լվալու հեղուկը խառնում են 946.353 միլիլիտր (32 ounces) գոլ ջրի հետ։

Ստացված լուծույթն անհրաժեշտ է լավ խառնել և լցնել հեղուկացիրի մեջ։ Օգտագործելուց առաջ և ընթացքում հեղուկը պետք է հաճախակի թափահարել՝ որպեսզի այն միատարր մնա։

Բացօդյա բույսերի մշակումները պետք է իրականացվեն վաղ առավոտյան կամ երեկոյան ժամերին՝ որպեսզի տերեւների վրա արեւայրուկներ չառաջանան: Ազդեցությունը ուժեղացնելու համար խորհուրդ է տրվում բաքային խառնուրդներ անել այնպիսի դեղամիջոցների հետ, ինչպիսիք են Էկոգելը, Ալիրին-Բ, Գամաիրը, Ֆիտովերմը:

Հղումներ

AIOSEO Settings

Toggle 

Կլոր որդեր

Կլոր վորդեր կամ Նեմատոդներ (անգլ.՝ Rowndworms, Eelworms, ռուս.՝ Нематвды, լատ.՝ Nematodes)

Կլոր որդերը բույսերի ամենավտանգավոր վնասատուներից են։ Դրանք միկրոսկոպիկ ճիճուներ են, որոնք մակաբույծ են՝ հարձակվում են բույսի արմատի, ցողունի եւ տերեւների վրա, սնվում են բույսի հյութերով, ինչը հյուծում է բույսը, խաթարում է արտաքին տեսքը, նվազեցնում է բերքը, հաճախ նաև հանգեցնում մահվանը:

Պայքարը կլոր որդերի դեմ

Բույսերի վարա մակաբուծող կլոր որդերի 3 տեսակ կա՝

  • ցողունային
  • տերևային
  • արմատային

Ցողունային կլոր որդերը

Փոքր թելանման կլոր ճիճուներ են՝ առավելագույնը 2 մմ երկարությամբ: Համարվում են կլոր որդերի ամենավտանգավոր տեսակը։ Մշակաբույսերից այս վնասատուի հիմնական նախասիրությունների ցանկում են՝ պղպեղը, եգիպտացորենը, մաղադանոսը, սոխը եւ սխտորը, վայրի գազարը, վարունգը, լոլիկը եւ բողկը: Ծաղիկներից նախընտրում է՝ կակաչներին, հակինտներին, մեխակներին, բեգոնիաներին, ֆլոքսերին: Հատապտուղներից ամենաշատը ելակի վրա են հարձակվում: Հացահատիկներից սիրում է տարեկանն ու վարսակը: Գրեթե բոլոր լաոբազգիներին նույնպես։ Եվ սա ամբողջ ցուցակը չէ։

Ցողունային կլոր որդերը մակաբուծում են ողջ ամառաը և այդ ընթացքում էգերը ձվադրում են ավելի քան 200 ձու: Բույսի մեջ մակաբույծն ապրում է շուրջ տարին:

Ախտահարման արտաքին նշանները

Բույսի ցողունի մեջ ցողունային կլոր որդերն ներթափանցում են արմատից, ցողունից բացի, վնասում են տերևներն ու բողբոջները: Հարձակման ենթարկված բույսերը անհրապույր տեսք են ստանում, որդի գտնվելու մասերում, դրա արտաթորած թունավոր նյութերի և ֆերմենտների ազդեցությամբ, գոյանում են ուռուցքներ։ Նոր ճյուղերը վատ են զարգանում կամ ընդհանրապես կանգնում է աճը։ Բույսի վարակված մասերը նախ գունատվում են, ապա դառնում են շագանակագույն եւ ամբողջովին թոշնում են:

Տերևային կլոր որդերը

Այն տեղերում, որտեղ տերևային կլոր որդերը վնասել տերեւները, նկատվում է հյուսվածքների գունաթափում։ Այնուհետև այդ բծերը դեղնում են, հետո դառնում մանուշակագույն և, ի վերջո, սկսում են չորանալ։ Վնասված հյուսվածքները զգալիորեն ավելի բարակ են, նոր տերեւները փոքր են աճում և աստիճանաբար բույսը ամբողջությամբ չորանում ու մահանում է։ Տերևային կլոր որդերի զարգացումը, բազմացումը տեղի է ունենում մեկ բույսի մեջ՝ մինչեւ բույսի մահանալը։ Մեկ վարակված տերևի մեջ կարող են մինչեւ 15 հազար կլոր որդեր ապրել։ Այս տեսակի մակաբույծները գրունտի մեջ մտնում են միայն ժամանակավորապես՝ այլ բույս տեղափոխվելու համար։

Արմատային կլոր որդերը

Կլոր, մինչեւ 2 մմ երկարությամբ թելի նման ճիճուներ են։ Այս մակաբույծը կարող է տարեկան տալ 5-6 սերունդ։ Տարածվում է հողով, կարող է բերվել տնկիների, սածիլների հետ, կամ այգեգործական գործիքների միջոցով։ Արմատային կլոր որդերով կարող է վարակվել ցանկացախ տիպի գրունտ, նույնիսկ խանութից գնված հողախառնուրդը կարող է տհաճ անակնկալ մատուցել։

Այս մակաբույծները բավականին շատակեր եւ ամենակեր են, նրանց մենյուն բաղկացած է ավելի քան 2 հազար տեսակի բույսերից։ Առավել ենթակա են հարձակման լոլիկը, ոլոռը, հազարը, նեխուրը, սոխը, սխտորը, կաղամբը եւ ճակնդեղը։ Ախտահարման արտաքին նշաններից նշվում է բույսի դանդաղ աճը։ Կարող է թվալ, որ բույսն ունի ջրի կամ պարարտանյութի պակաս:

Փորված-հանված բույսի արմատները ծուռումուռ են, բարակ և ուռուցքներ ունեն։

Կլոր որդերով վարակված հողը բուժելու ժողովրդական մեթոդներ

Ցողունային եւ տերևային կլոր որդեր

Այս վնասատուներին վերացնելը հեշտ չէ, մանավանդ երբ դրանք հողում են։ Ավելին, պայքարի ոչ մի միջոց 100 տոկոսանոց չէ, այնպես որ կարևոր են կանխարգելիչ միջոցառումները․

  • Վարակված բույս հայտնաբերելու դեպքում, պետք է անմիջապես հանել հողից ու այրել այդ բույսը։ Ոչ մի դեպքում նման բույսը չի կարող դրվել կոմպոստի մեջ:
  • Միշտ պետք է վերահսկել հողի վիճակը, կլոր որդերը հաճախ բնակություն են հաստատում թթվայնություն ունեցող հողում։
  • Եթե ցանված լոբազգիների սերմերը երկար ժամանակ չեն ծլում, պետք է բացել հողն ու նայել սերմերի վիճակը։ Դրանք կարող են արդեն մի կլոր վորդերով պատված լինել։ Կարելի է օգտագործել պլաստիկ թաղանթով ցանքածածկումը, ինչի արդյունքում արևը լավ կտաքացնի թաղանթի տակի հողը եւ բարձր ջերմաստիճանը կսպանի որդերին։
  • Կան բույսեր, որոնք կարող են ոչնչացնել կլոր որդերին։ Դրանք են՝ аммобиум, тмин, гелихризум и акроклинум

Արմատային կլոր որդեր

Պակաս դժվար չէ արմատային կլոր որդերի դեմ պայքարը։ Քանի դեռ բույսը չի դադարեցրել աճը դժվար թե կասկածներ առաջանան։ Բույսի արտաքին նշաններն էլ կարող են մոլորեցնել, դրանք կարող են նման լինել այլ միջատների ազդեցությանը կամ բույսերի այլ հիվանդություններին: Հայտնաբերել արմատային կլոր որդերին հնարավոր է միայն բույսը փորել-հանելուց ու արմատը զննելուց հետո: Ինչպես ցողունայի և տերևային կլոր որդերի դեպքում, ավելի շուտ կօգնի վարակի կանխարգելումը:

  • Ծածկի տակ գտնվող գրունտում արմատային կլոր որդերին կարելի է ոչնչացնել բարձր ջերմաստիճանի ներգործությամբ, օրինակ գրունտը տաք գոլորշիով շոգեխաշելով։ Ցածր ջերմաստիճանն էլ է մահացու։
  • Արմատային կլոր որդերին վանելու հատկություն ունեն հետևյալ բույսերը՝ ծնեբեկը, բողկը, մանանեխը, թավշածաղիկը, վաղենակը եւ (Coreopsis)

Ընդհանուր կանխարգելիչ միջոցառումներ ցողունային եւ արմատային կլոր որդերի համար

  • Գրագետ ցանքաշրջանառության և միայն օրգանական պարարտանյութերի կիրառում:
  • Բույսերի՝ վնասատուների նկատմամբ առավել կայուն սորտերի օգտագործում:
  • Վարակված բույսերի արագ հեռացում եւ ոչնչացում:
  • Կենսապատրաստուկի կիրառում, որի գիշատիչ սնկերը ուտում են հողի միջի միջատներին ու թրթուրներին (Нематофагин, Nematofagin):
  • Սոխուկավոր բույսերը կարելի է փրկել սոխուկների ջերմային մշակմամբ:
  • Սիդերատներ ցանելը։ Գերադասելի են խաչածաղկավոր մշակաբույսերը:

Ցավոք, կլոր որդերից արագ ազատվել գրեթե անհնար է: Սակայն, եթե սովորություն դարձվի պատշաճ հոգ տանել այգու և բուսերի նկատմամբ, գրագետ ցանքաշրջանառություն անել, հարմար բոլոր արանքներում սովորական թավշածաղիկներ աճեցնել, որոնց ներկայությամբ կլոր որդերը կորցնում են վերարտադրվելու կարողությունը, ապա կարելի է զգալիորեն նվազեցնել կլոր որդերի տարածման ռիսկը։

Արտաքին հղումներ