Այգում բանջարեղեն աճեցնելու ուղեցույց

Բանջարանոցը պլանավորելիս կարևոր է իմանալ յուրաքանչյուր բույսի պահանջներն ու հատկանիշները։ Կարևոր է նաև որ բույսերն իրար չխանգարեն։

Հասուն վիճակում բույսի մոտավոր բարձրությունն իմանալը կօգնի միմյանց նկատմամբ ճիշտ տեղաբաշխել տարբեր տեսակի բույսերը՝ այնպես, որ բարձրահասակները չստվերեն ցածրահասակներին։

Բույսի
անվանումը
Հասուն բույսի բարձրու
թյունը [սմ]
Հեռավորու
թյունը
միմյանցից
[սմ]
Միջշարային
տարածու

թյունը
[սմ]
Առվույտ, Alfalfa, Люцерна посевная9115-3090-100
Արախիս, Peanut, Арахис 30–46 15-20 60-90
Բաթաթ, Sweet Potatoes, Батат 15–25 30-45 90-120
Բամիա, Okra, Бамия 91-12218-38 90-106
Բողկ, Radishes, Редис 10–30 1-105-10
Բրյուսելյան կաղամբ, Brussels sprout, Брюссельская капуста766060-90
Բրոկոլի, Broccoli, Брокколи 76 45-60 75-100
Գազար, Carrots, Морковь 15–302.5-530-45
Գազար վայրի, Parsnips, Пастернак 25–38 20-2545-60
Գայլուկ, Hops, Хмель 7-9 մետր 60-90240
Գանգրակաղամբ, Kale, Кале 61 30-45 60
Գետնախնձոր, Jerusalem Artichoke, Топинамбур  239–30545-9045-90
Գոնգեղ, Rutabagas, Брюква 30–36 15-2034-45
Դդմիկ, Zucchini, Кабачок30–6160-9090-120
Դդում շշաձև, Gourds – Bottle 61–91 244-365 360
Դդում մեծ, Gourds – Large (7–14 կգ) 61–91 120244–360
Դդում միջին, Gourds – Medium (3,5–7 կգ) 61 90-120 244–360
Դդում փոքր, Gourds – Small 61 90-120 180–240
Եգիպտացորեն,
Corn, Кукуруза
183–24425-3890-106
Եղերդ աղցանի, Endive, Цикорий салатный 20–25 1560
Եղերդ իտալական, Radicchio, Итальянский цикорий 30–41 20-2530
Լոբի թուփ, Beans, Bush, Фасоль куст 61 5-10 45-60
Լոբի մագլցող, Beans, Pole, 305–457 10-15 75-90
Լոլիկներ, Tomatoes, Помидоры 61–152 60-9090-150
Խավարծիլ, Rhubarb, Ревень 61–91 90-12090-120
Ծաղկակաղամբ,
Cauliflower, Капуста цветная
30–9145-6045-60
Ծնեբեկ, Asparagus, Спаржа122–15230-45150
Ծովաբողկ, Horseradish, Хрен 51–61 3060-90
Կաղամբ, Cabbage, Капуста 30-3623-3090-112
Կանկառ, Artichokes, Артишок91–1224560-90
Կանտալուպ, Cantaloupe, Канталупе30-469090-360
Կարտոֆիլ, Potatoes, Картофель  46–61 20-30 75-90
Կոլրաբի, Kohlrabi, Кольраби 23–38 3030
Հազար գլուխ, Lettuce – Head, Салат латук 20–25 3030
Հազար տերևային, Lettuce – Leaf,
Салат латук
38 2.5-7.5 2.5-7.5
Հիքամա, Jicama, Хикама  91–122 90-120120-240
Ձմերուկ, Watermelon, Арбуз38–6190-150180–240
Ճակնդեղ, Beets, Свекла307.5-1030-45
Ճարճրուկ,
Arugula, Рукола
911545
Մաղադանոս, Parsley, Петрушка 23–38 15 30-60
Մանանեխ, Mustard, Горчица 41–61 40-6045-60
Մանգոլդ շվեյցարական, Swiss Chard, Мангольд 30–41 15-3030-45
Նեխուր,
Celery, Сельдерей
30–4630-4560
Շաղգամ, Turnips,  Репа 30–385-1030-45
Ոլոռ չինական, Snow Peas, Китайский горошек 46–61 2.5- 5 45-60
Ոլոռ քաղցր, Snap Peas, Сладкий горошек 152–183 2.5- 5 45-60
Ոսպ, Lentil, Чечевица 30–76 1-2.5 15-30
Չինական կաղամբ/Պակ չոյ, Chinese Cabbage / Pak Choi3020–2545-75
Պղպեղներ, Peppers, Перец 46–61 35-4545-60
Պրաս, Leeks, Лук порей61 10-15 20-40
Ռեհան, Basil, Базилик 23–38 15 30-60
Սամիթ, Dill, Укроп 23–38 15 30-60
Սիսեռ կեղևահան, Peas, Shelling, Горох лущеный 71–81 15-2045-60
Սխտոր, Garlic, Чеснок 46–61 1045
Սմբուկ, Eggplants, Баклажан  46–61 30-60 75-91
Սոխ շալոտ, Shallots, Лук-шалот 76–91 15-3015-20
Սոխեր, Onions, Лук  61–76 10-1510-15
Սոյա, Soybeans (Edamame), Соя 61–76 5-1060
Սպանախ մանր տերևներով, Spinach – Baby Leaf 25–30 1-2.5 30-45
Սպանախ մեծ տերևներով, Spinach – Mature Leaf 25–30 5-10 30-45
Սքուաշ ամառային,
Squash, summer
61–76 60-90 90-180
Սքուաշ ձմեռային,
Squash, winter
25–3060-90120-180
Վարունգ, Cucumbers – Climbing/Trellis, Огурец 122–183 5-7.5 75
Վիգնա, Vígna, Вигна 41-462560
Ֆենխել (Fennel, Фенхель61 30-60 30-60
Ֆիզալիս, Tomatillos, Физалис91–12260-9090-180

Ֆիկուս բենգալյան

Բենգալյան ֆիկուսը (անգլ․՝ Indian banyan, Banyan fig, ռուս․՝ Фикус бенгальский, լատ․՝ Ficus benghalensis) թթազգիներին ընտանիքին պատկանող ծառ է, աճում է Բանգլադեշում, Հնդկաստանում և Շրի-Լանկայում։

Բնական միջավայրում այս մշտադալար ֆիկուսը 30-40 մետր բարձության է հասնում, ունի խոշոր՝ մինչև 30 սմ երկարություն ունեցող տերևներ և հարթ բուն գորշաշագանակագույն կեղեևով։ Աճում է “բանյան” ձևով՝ բարձրանում ու “թառում” է որևէ ծառի վրա, այնուհետև բաց է թողնում օդային արմատներ, որոնք հասնելով գետնին, հաստանում են և դառնում ծառի նոր բներ։

Բույսի պտուղներով սնվում են թռչունները և կաթնասունները: Սենյակային պայմաններում հասնում է մինչև 3 մետր բարձրության։

Բացի գեղեցիկ սենյակային բույս լինելուց բենգալյան ֆիկուսը համարվում է սենյակի օդը արդյունավետորեն մաքրող բույս։ Մաքրում է այնպիսի վնասակար նյութերից, ինչպիսիք են ամոնիակը, ֆորմալդեգիդը, բենզոլը, ֆենոլը։ Բացի այդ, բենգալյան ֆիկուսը արտաքին միջավայր է արտանետում մարդու ինքնազգացողությունը բարելավող նյութեր։

Բենգալյան ֆիկուսը կիրառություն ունի նաև կոսմետոլոգիայում և ժողովրդական բժշկությունում։

Խնամքը

Օդի ջերմաստիճանը: Գարուն-ամառ ժամանակահատվածում սենյակի օդի ջերմաստիճանը պետք է +18°C բարձր լինի: Ամենահարմարավետ ջերմասիճանային տիրույթը +18․․․ +22°C է, սակայն, լինելով արևադարձային բույս, դիմանում է շատ ավելի շոգին։ Ձմռան ամիսներին ջերմաստիճանը պետք է չիջնի +17°C-ից:
Օդի խոնավությունը: Հարմարավետ է սենյակի օդի 50%-60% խոնավության ցուցանիշը: Նման պայմաններ ապահովելու համար, չոր կլիմայում կիրառում են հնեցված ջրով բույսը պարբերաբար ցողելը, տերևները խոնավ սպունգով մաքրելը և/կամ ծաղկամանը ջրով և խիճով լի, սաղր տակդիրի վրա դնելը։
Լուսավորությունը։ Անհրաժեշտ է պայծառ լուսավորություն, սակայն իրեն լավ է զգում նաև ցրված, պայծառ լույսի ներքո: Հարավ-արևելք կամ հարավ նայող պատուհանի գոգը հարմար է բույսի համար:
Ջրելը: Ջրում են կանոնավոր ու չափավոր՝ թույլ չտալով որ ջուրը լճանա արմատների մոտ: Ջրել պետք է երբ ծաղկամանի հողի վերին շերտը մոտ 2 սմ խորությամբ չորանա։
Հողախառնուրդը։ Պարարտ, մի փոքր թթու կամ չեզոք: Ինքնուրույն պատրաստելիս խառնում են տերևային բուսահող (2 մաս), ավազ (1 մաս) և ճմահող (2 մաս)։
Սնուցումը: Վեգետացիոն շրջանում, երկու ամիսը մեկ սնուցում են կատարում՝ փոխնեփոխ կիրառելով օրգանական և համալիր, հանքային պարարտանյութեր:
Տեղափոխումը: Այլ, քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ տեղափոխում են ըստ անհրաժեշտության, ձմռան վերջին շաբաթներին՝ 2 կամ 3 տարին մեկ անգամ:
Բազմացումը։ Գագաթային կտրոններով և անդալիսով: Կտրոնները կարող են արմատակալել ինչպես ջրի մեջ, այնպես էլ խոնավ սուբստրատում։
Էտը: Ձևավորող էտ արվում է ամեն տարի:
Խնամքի առանձնահատկությունները: Սենյակային պայմաններում չի ծաղկում։ Բացասաբար է արձագանքում միջանցքային քամիներին: Սաղարթի հավասարաչափ զարգացման համար ծառը պետք է պարբերաբար մի փոքր պտտել իր առանցքի շուրջ: Բույսը պարունակում է կաթնային հյութ, որը վտանգավոր է բրոնխային ասթմայով տառապող մարդկանց համար: Բույսի հետ աշխատելիս խորհուրդ է տրվում ձեռնոց հագնել:

Հնարավոր բարդություններ

Թափվում են տերևները։ Պայմանավորված է չափից շատ ջրելով և արմատները ջրախեղդ անելով։

Մեծահասակ ծառի ներքևի տերևներն են թափվում։ Սա բնական գործընթաց է, բույսը փոխում է սաղարթը:
Տերևները թոշնում են։ Բույսը ջրի խիստ պակաս ունի:
Տերևների վրա հայտնվում են շագանակագույն բծեր: Դա կարող է պայմանավորված լինել հողի մեջ չափազանց շատ պարարտանյութի պարունակությամբ, սենյակի շատ ցուրտ լինելով, կամ օդի չորությամբ:
Տերևները կորցնում են ձգությունը և թոշնում են: Ծառն աճում է չափից մեծ ծաղկամանում կամ արմատային համակարգում ջրի լճացում կա:
Խունացած սաղարթ: Չափազանց վատ լուսավորության հեևանք:
Շատ դանդաղ աճ: Բույսը ժամանակին չի սնուցվում, ունի սննդանյութերի պակաս:
Նկատվում է նորահայտ տերևների մանրացում: Ոչ բավարար լուսավորության հետևանք է:
Բույսը անբնական ձգվում է: Լույսի պակաս ունի:
Վնասատուներ: Եթե ​​բույսը երկար ժամանակ գտնվում է չոր օդում, կարող են ենթարկվել ալրատիզի, սարդոստայնային տիզի, տրիփսերի կամ վահանակիրների հարձակմանը:

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

Հղումներ

Ջրաշագանակ

Ջրաշագանակ կամ Ջրընկույզ (անգլ․՝ Water chestnut, Buffalo nut, Bat nut,, ռուս․՝ Рогульник, Водяной каштан, լատ․՝ Trapa) են կոչվում Trapa ցեղին պատկանող ջրային բույսերի 3 տեսակները՝ Trapa natansTrapa bicornis և Trapa rossica

Բոլոր տեսակները լողացող, ամենամյա ջրային բույսեր են, որոնք աճում են մինչև 5 մ խորությամբ, դանդաղ շարժվող ջրում։ Բնիկ են Եվրասիայի և Աֆրիկայի տաք բարեխառն տարածքներում: Տիղմում գոյացող, զարդաքանդակ հիշեցնող պտուղներ են ձևավորում, որոնք Trapa bicornis- ի դեպքում հիշեցնում են ցուլի գլուխ կամ թռչող չղջիկի ուրվագիծ: Յուրաքանչյուր պտուղ պարունակում է մեկ մեծ, օսլայով հարուստ սերմ:

Trapa natans և Trapa bicornis տեսակները, իրենց ուտելի սերմերի համար, շուրջ 3000 տարի է ինչ մշակվում են Հնդկաչինում։

Ջրաշագանակի Trapa bicornis տեսակի եփած սերմերը

Հղումներ

Ավազ

Ավազը մանրաբեկոր, փխրուն ապար է, որը կազմված տարբեր հանքանյութերի կլորավուն կամ անկյունավոր հատիկներից։ Ծագմամբ ավազը լինում է գետային, լճային, ծովային, անապատային, ըստ միներալային կազմության՝ քվարցային, գլաուկոնիտային, արկոզային, գրաուվակային, փայլարային և այլն։

Ավազի հիմնական բնութագիրը դրա մասնիկների չափսերն են։ Ըստ մասնիկների չափսերի ավազը դասակարգում են հետևյալ կերպ։

  • Շատ խոշոր ավազ։ Մասնիկները 3,0 – 5,0 մմ չափսի են։
  • Խոշոր ավազ։ Մասնիկները 2,5 – 3,0 մմ չափսի են։
  • Միջին չափսերի ավազ։ Մասնիկները 2,0 – 2,5 մմ չափսի են։
  • Մանր ավազ։ Մասնիկները 1,5 – 2,0 մմ չափսի են։
  • Շատ մանր ավազ։ Մասնիկները 1,0 – 1,5 մմ չափսի են։
  • Բարակ ավազ։ Մասնիկները 0.5 -1,0 մմ չափսի են։
  • Շատ բարակ աբվազ։ Մասնիկների չափսերը 0,5 մմ-ից փոքր են։

Այգեպաններըն ավազն օգտագործում են հողի ֆիզիկական կառուցվածքը բարելավելու համար։ Ավազը նաև լայնորեն օգտագործվում է սենյակային բույսերի համար տարատեսակ հողախառնուրդներ պատրաստելիս։

Հղումներ

Մագնեզիումի սուլֆատ

Մագնեզիումի սուլֆատը (անգլ․՝ Epsom salt, Magnesium sulfate, ռուս․՝ Сульфат магния, Английская соль) մագնեզիումի ծծմբաթթվական չեզոք, սպիտակ աղ է։ Հայտնաբերվել է Անգլիայի Էպսոմ կոչվող աղբյուրի ջրի մեջ, բուսաբան Նեեմիա Գրյուն (Nehemiah Grew) 1695 թվականին: Այս պատճառով էլ այս նյութը զուգահեռաբար անվանում են Անգլիական աղ, Epsom salt, Английская соль։

Մագնեզիումի սուլֆատի օգտագործումը այգեգործությունում նոր բան չէ։ Անկախ հողի կազմից և որակից, խորհուրդ է տրվում դրանով սնուցել սիզամարգերը, ծաղկաթմբերը, ծառերը, թփերը և մարգերը, հիմնավորելով, որ բույսերն արդյունքում արագացնում են աճը, բարելավվում է դեկորատիվ տեսքն ու բերքատվությունը, մրգերի համը։ Մագնեզիումի սուլֆատը պարունակում է մագնեզիում եւ ծծումբ, որոնք կարևոր են բույսերի առողջ աճի համար:

Մագնեզիումը, քլորոֆիլի մոլեկուլների կազմի մեջ մտնելով, առաջին հերթին նպաստում է բույսերի ֆոտոսինթեզի գործընթացի ճիշտ ընթացքին, դրանով իսկ ապահովելով դրանց բնականոն աճն ու զարգացումը: Բացի այդ, այս տարրը ներգրավված է բույսերի սպիտակուցների սինթեզի եւ ածխաջրերի ձեւավորման մեջ, օգնում է կայունացնել բջջային թաղանթները, կարգավորում է ջրային հավասարակշռությունը եւ ֆերմենտների ակտիվացումը, մասնակցում է նյութափոխանակությանը, օգնում է կլանել ֆոսֆորը եւ կալցիումը, էական դեր է խաղում ասկորբինաթթվի կուտակման գործում, նպաստում է ճարպերի, եթերային յուղերի եւ մրգերի հասունացման համար անհրաժեշտ այլ նյութերի կուտակմանը:

Բույսերի մոտ մագնեզիումի պակասի նշանները առավել հաճախ դրսևորվում են վեգետացիոն շրջանի երկրորդ կեսին, թեեւ կարող են լինել բացառություններ: Դրա ախտանիշներից են՝

  • Բույսի վերգետնյա եւ ստորգետնյա մասերի աճի դանդաղումը;
  • Բույսի կանաչ գույնի ընդհանուր խամրումը;
  • Սպիտակ շերտերի առաջացումը տերևների երակների միջեւ (միջերակային քլորոզ) կամ, հիմնականում հին տերևների մարմարի նախշ ստանալը;
  • Տերևների վրա մուգ շագանակագույն, շագանակագույն, մանուշակագույն և դեղին բծերի հայտնվելը եւ տերևների չորանալը կամ փխրուն դառնալն ու ժամկետից շուտ թափվելը;
  • Թթվային հողերում աճող բույսերի տերևների ստորին կողմը կարող է մանուշակագույն դառնալ;
  • Հիվանդությունների եւ սթրեսների նկատմամբ դիմադրողականության նվազումը;
  • Բերքատվության և պտուղների ու սերմերի որակի անկոււմը։

Մագնեզիումի պակասը հաճախ է հանդիպում թեթեւ հողերում, որոնք աղքատ են օրգանական նյութերով և/ կամ շատ թթվային հողերում (բարձր թթվայնությունը թույլ չի տալիս, որ բույսերը կլանեն մագնեզիումն ամբողջությամբ): Բացի այդ, մագնեզիումի դեֆիցիտը կարող է առաջանալ անձրեւաջրերով դրա լվացման հետևանքով: Բացի այդ, եթե հողը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, բույսերը կարող են կլանել այն մագնեզիումի փոխարեն, ինչը նաեւ հանգեցնում է կալիումի պակասին:

Ծծումբը, թեև փոքր քանակությամբ, նույնպես անհրաժեշտ է բույսերի համար։ Այն հանդիսանում է սպիտակուցների և մի շարք այլ կարևոր կենսաքիմիական ռեակցիաների, սինթեզի գործընթացի անբաժանելի մասը, ակտիվորեն մասնակցում է օքսիդավերականգնողական գործընթացներին, մտնում է ամինաթթուների և ֆերմենտների կազմի մեջ, բարձրացնում է պարարտանյութից և մթնոլորտից ազոտի կլանման մակարդակը, ինչպես նաև մշակաբույսերի դիմադրողականությունը հիվանդությունների և սթրեսների նկատմամբ:

Ծծմբի պակասը հանգեցնում է նաեւ մրգերի եւ սերմերի սպիտակուցների, շաքարների եւ ճարպերի քանակի նվազմանը եւ միաժամանակ, նիտրատների վնասաբեր կուտակմանը:

Բույսերի մոտ ծծմբի պակասի նշանները բավականին դժվար է ախտորոշել, քանի որ դրանք կարող են նման լինել ազոտական սովի ախտանիշներին: Առաջին հերթին այդ ախտանիշներն են՝

  • Բուսերի աճի եւ զարգացման դանդաղումը;
  • Հատկապես երիտասարդ տերևների ընդհանուր դեղնելն ու ծռմռվելը;
  • Տերևների երակները եւ հիմնամասերը, առաջին հերթին ներքեւից, սկսում են ձեռք բերել հստակ, բայց ոչ պայծառ կարմրավուն գույն;
  • Տերևները դեպի վեր են ձգվում ու փխրունանում են;
  • Ծաղիկները մանրանում են ու դալկանում, ծաղկում են ծուլորեն դանդաղ ու երկարատև;
  • Հիվանդությունների եւ սթրեսների նկատմամբ դիմադրողականությունը նվազում է;
  • Պտուղների եւ սերմերի բերքատվությունն ու որակը նվազում են:

Ծծմբի պակաս առավել հաճախ նկատվում է թեթեւ հողերում, որոնք աղքատ են օրգանական նյութերով։ Ինչպես մագնեզիումը, ծծումբը նույնպես կարող է անհետանալ հողից՝ անձրևաջրերով լվացվելու արդյունքում:

Երբ և ինչպես կիրառել մագնիումի սուլֆատը

Բույսերի պահանջը մագնեզիումի եւ հատկապես ծծմբի նկատմամբ կախված է թե՛ բույսի տեսակից, թե՛ հողի տեսակից ու որակից: Օրինակ, ծծմբի ամենաբարձր պահանջարկը բնորոշ է կաղամբին, լոբուն եւ հացահատիկային բույսերին, իսկ մագնեզիումինը՝ կարտոֆիլին, լոլիկին, վարունգին եւ արմատապարալային բանջարեղենի համար: Ծաղիկներից մագնեզիումի եւ ծծմբի պակասն ավելի սուր են զգում վարդերը:

Ամենից շատ մագնեզիումի կարիք բույսերն ունեն ակտիվ աճի շրջանում եւ երշտի ժամանակ։ Իսկ ծծմբի կարիք ամենաշատն ունեն գարնանը եւ ուշ աշնանը: Արդեն նշվեց, որ որքան բարձր է հողի թթվայնությունը եւ աղքատ է օրգանական կազմը, այնքան ուժեղ է մագնեզիումի սուլֆատի նկատմամբ բույսերի պահանջարկը:

Մագնեզիումի սուլֆատը պարունակում է մոտ 17% MgO (մագնեզիումի օքսիդ) եւ մոտ 13% S (ծծումբ)։ Տարբեր արտադրողների մոտ այս տոկոսային հարաբերակցությունը կարող է մի փոքր տարբեր լինել: Սովորաբար մագնեզիումի սուլֆատով հողի սնուցումն արվում է գարնանը կամ աշնանը, երբ հողը նախապատրաստում են հետագա ցանքսի կամ տնկարկի համար։

Մագնեզիումի սուլֆատով սնուցումը կարող է արվել նաև ողջ վեգետացիոն շրջանում՝ ինչպես արմատային, այնպես էլ արտաարմատային սնուցման եղանակով, ընդորում, գարնանը ազոտական եւ ֆոսֆորային պարարտանյութերի հետ համատեղ, մնացած ժամանակ ինքնուրույն:

Սնուցումն արվում է ջրային լուծույթով, չոր հողում պարարտանյութը գրեթե չի աշխատում։ Մագնեզիումի սուլֆատի բյուրեղիկները լավ են լուծվում սենյակային ջերմաստիճանի ջրում։ Պատրաստված լուծույթը անմիջապես են օգտագործում։

Մագնեզիումի եւ/կամ ծծմբի սուր դեֆիցիտի ախտանիշների դեպքում, խորհուրդ է տրվում 2-3 անգամ, 5-7 օրը մեկ կատարել մագնեզիումի սուլֆատով բույսերի սնուցում:

Որպես պրոֆիլակտիկ միջոց, կամ աղքատ և/կամ թթվային հողերում բույսերի աճը խթանելու համար, բավարար կլինի երեք-չորս շաբաթը մեկ սնուցելը։ Առաջին սնուցումն արվում է ինտենսիվ աճի սկզբում, երբ ձևավորված են 4-8 իսկական տերեւներ, հետագայում՝ ծաղկելուց հետո։

Հատապտղային թփերի եւ պտղատու ծառերի համար, դրանց ծաղկելուց հետո, արվում է ամենամյա գարնանային, ընդամենը մեկ արմատային սնուցում։

Մագնեզիումի սուլֆատի կիրառման նորմը կախված է մշակաբույսի և հողի տեսակից ու կազմում է չոր վիճակում 15-100 գ՝ 1 քմ-ին: Ավելի շատ պարարտանյութ պետք է տրվի ավազային, թեթեւ հողերի դեպքում, ավելի քիչ՝ տորֆային կամ ծանր, կավային հողերի:

Մագնեզիումի սուլֆատի կիրառումը սենյակային բույսեր աճեցնելիս

Կարելի է շաբաթը մեկ անգամ, ջրելուց առաջ մեկ-երկու պտղունց մագնեզիումի սուլֆատ շաղ տալ սենյակային բույսի ծաղկամանի հողի մակերեսին: Իսկ ջրելու կամ ցողելու միջոցով սնուցելիս, լուծույթի խտությունը պետք է լինի 10-20 գ մագնեզիումի սուլֆատ 5 լ ջրի համար։

Մագնեզիումի սուլֆատի կիրառումը վարդեր աճեցնելիս

Բրիտանացի վարդերի սիրահարները շատ են գնահատում մագնեզիումի սուլֆատը եւ ավանդաբար օգտագործում են վարդեր աճեցնելիս:
Մագնեզիումի սուլֆատով վարդերի սնուցումը ապահովում է վարդերի վառ ու պայծառ ծաղկում, իսկ տերևները ավելի մուգ կանաչ գույն են ստանում։ Բացի այդ, թփերն ավելի դիմացկուն են դառնում վարդերի հիվանդությունների և վնասատուների նկատմամբ։

Նախքան տնկելը վարդի թփերը թրջում են կես բաժակ մագնեզիումի սուլֆատի՝ 1 գալոն (4,54 լիտր) ջրի լուծույթում։ Դա ամրապնդում է վարդի արմատները։ Բացի այդ, տնկելու փոսի մեջ լցնում են մեկ ճաշի գդալ մագնեզիումի սուլֆատ։

Արդեն աճող վարդերի սնուցման, ինչպես նաև էտված թփերի արագ վերականգնման համար, նույնպես մագնեզիումի սուլֆատ են օգտագործում։ Կես բաժակ մագնեզիումի սուլֆատը լուծում են 4.54 լ ջրի մեջ և այդ լուծույթով ջրում են ձմեռացումից նոր դուրս եկած թփերը ու այնուհետև, ողջ վեգետացիոն շրջանում՝ ամիսը մեկ անգամ։

Լուծույթ պատրաստելու փոխարեն կարելի է ջրելուց առաջ մեկ ճաշի գդալ մագնեզիումի սուլֆատ լցնել թփերի բների շուրջ։

Վարդերի համար վերը նշվածը կիրառելի է բոլոր այլ գեղեցիկ ծաղկող թփերի համար:

Մագնեզիումի սուլֆատի կիրառումը բանջարեղեն աճեցնելիս

Մագնեզիումի սուլֆատով սնուցումը ավելացնում պղպեղների և լոլիկների բերքատվությունը։ Դրա համար բավական է մեկ թեյի գդալ մագնեզիումի սուլֆատը լուծել 4.54 լ ջրի մեջ և երկու շաբաթը մեկ անգամ ցողել պղպեղի և լոլիկի թփերը։

Մագնեզիումի սուլֆատի կիրառումը պտղատու ծառերի սնուցման համար

Խորհուրդ է տրվում տարին երեք անգամ ծառերի բների շուրջ 3 ճաշի գդալ մագնեզիումի սուլֆատ շաղ տալ։ Դա խթանում է ծառերի աճը և ավելի համեղ են դառնում պտուղները։

Հղումներ