Ֆիկուս գաճաճ

Գաճաճ ֆիկուսը (անգլ․՝ Creeping fig կամ Climbing fig, ռուս․՝ Фикус карликовый, լատ․՝ Ficus pumila)  թթազգիների ընտանիքի ֆիկուս ցեղի մշտադալար, մագլցող, ծաղկող բույսերի տեսակ է, որն աճում է Արեւելյան Ասիայում (Չինաստան, Ճապոնիա, Վիետնամ)։

Բույսն ունի բարակ, սողացող ցողուններ, որոնք շատ արագ են աճում և սողում գետնով կամ մագլցում ծառերի վրա։ Գաճաճ ֆիկուսը իր օդային արմատների օգնությամբ կառչում է ծառերի բներից եւ կարճ ժամանակում պարուրում է ողջ ծառը։ Սակայն, դեկորատիվ սորտերը այդքան չեն մեծանում:

Գաճաճ ֆիկուսը երկու տարբեր տեսակի տերևներ է ձևավորում՝ երիտասարդ և հասուն։ Երիտասարդ տերևները սրտի են նման՝ կլորին մոտ լինելուց մինչև երկարավուն, 2,5-4 սմ երկարությամբ եւ 2 սմ լայնությամբ։ Կարող են հարթ լինել, կամ կնճռոտ։

Հասուն տերեւներն առաջանում են հասունացած գաճաճ ֆիկուսի վրա, դրանք զգալիորեն ավելի մեծ են՝ հասնում են 10 սմ երկարության, ունեն կոշտ հյուսվածք և ստորին կողմում ունեն արտահայտված երակացանց։ Բնության մեջ, նման տերեւներով ճյուղերի վրա են հայտնվում գաճաճ ֆիկուսի պտուղները՝ սիկոնիաները։ Սիկոնիաները կլոր են կամ տանձանման, բաց կանաչ գույնի, իսկ երբ հասունանում են՝ նարնջագույն են: Դրանք ուտելի չեն, բայց օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ։

Տան պայմաններում աճեցվող, դեկորատիվ գաճաճ ֆիկուսները միայն երիտասարդ տերևներ են ունենում։

Գաճաճ ֆիկուսի տարատեսակներ և սորտեր

Գաճաճ ֆիկուս ավկոտսանգ (անգլ․՝ Awkeotsang creeping fig, ռուս․՝ Фикус карликовый авкотсанг, Ficus pumila var. awkeotsang):
Սրա պտուղներից Թայվանում դոնդող են պատրաստում։

Գաճաճ ֆիկուս կաղնանման (անգլ․՝ Oak leaf creeping fig, ռուս․՝ Фикус карликовый кварцифолия, լատ․՝ Ficus pumila var. quercifolia):

Գաճաճ ֆիկուս կնճռոտ (անգլ․՝ Curly creeping fig, լատ․՝ Ficus pumila ‘Curly’)

Գաճաճ ֆիկուս խայտաբղետ (անգլ․՝ Variegated creeping fig, Фикус карликовый пестролистный, լատ․՝ Ficus pumila ‘Variegata’)

Գաճաճ ֆիկուս «Կոալա» (անգլ․՝ Creeping fig “Coala”, ռուս․՝ Фикус карликовый Коала, լատ․՝ Ficus pumila ‘Coala’)

Գաճաճ ֆիկուս «Դորտի» (ռուս․՝ Фикус пумила «Дорте», լատ․՝ Ficus pumila dorty)

Գաճաճ ֆիկուս «Սպիտակ սաննի» (լատ․՝ Ficus pumila “White Sunny”)

Գաճաճ ֆիկուս «Մինիմա» (անգլ․՝ Creeping fig “Minima”, ռուս․՝ Фикуса карликовый Минима, լատ․՝ Ficus pumila Minima):
Շատ մանր՝ մինչև 7մմ երկարությամբ տերևներ ունի։

Գաճաճ ֆիկուս փաթիլատերև (լատ․՝ Ficus pumila ‘Snowflake’)

Գաճաճ ֆիկուս Ոսկյա սիրտ (լատ․՝ Ficus pumila ‘Gold Heart’)

Խնամքը

Ոչ բնական միջավայրում աճող գաճաճ ֆիկուսները թույլ արմատային համակարգով, նուրբ եւ լավ խնամքի կարիք ունեցող բույսեր են: Անհրաժեշտ խնամք ապահովելու համար պետք է ուշադրություն դարձնել մի քանի գործոնների վրա․

  • հողախառնուրդը;
  • լուսավորությունը;
  • օդի ջերմաստիճանն ու խոնավությունը;
  • ջրելը։

Կարելի է գնել բույսերի համար նախատեսված ունիվերսալ հողախառնուրդ կամ պատրաստել ինքնուրույն՝ հավասար չափերով խառնելով ճմահող, տերևային բուսահող, տորֆ, խոշոր ավազ և մի քիչ փայտի մոխիր ավելացնելով։

Ինչպես ցանկացած բույս, գաճաճ ֆիկուսն էլ սնուցման կարիք ունի։ Կիրառելի են դեկորատիվ-սաղարթավոր բույսերի համար նախատեսված պարարտանյութերը։ Սնուցումն արվում է ողջ վեգետացիոն շրջանում՝ երկու շաբաթը մեկ անգամ: Աշնան սկզբին սնուցումը դադարեցվում է:

Գաճաճ ֆիկուսը լավ է իրեն զգում ինչպես արեւի լույսի տակ, այնպես էլ կիսաստվերում: Լուսավորությունն ավելի հարմար է լինի պայծառ ու ցրված, պետք է խուսափել ամռան արևի ուղիղ ճառագայթներից։ Անբավարար լույսի դեպքում, երկգույն տերեւներ ունեցող ֆիկուսները կորցնում են իրենց դեկորատիվ տեսքը եւ դառնում են միատարր կանաչ:

Սենյակում գաճաճ ֆիկուսի համար լավագույն տեղերը արեւելյան կամ արեւմտյան պատուհանագոգերն են։ Հարավային պատուհանագոգին տեղադրելիս, բույսին պետք կլինի մի փոքր ստվերել կամ տեղադրել պատուհանից որոշակի հեռավորության վրա:

Լուսավորության պակասը կարելի է փոխհատուցել ցերեկային լամպերի օգնությամբ:

Տաք սեզոնին օդի ամենահարմարավետ ջերմաստիճանը +20․․․+25°C է, իսկ ձմռանը՝ +10․․․+14°C։ Ամռանը, բույսը կարելի է հանել պատշգամբ կամ այգի, բայց ոչ կիզիչ արևի տակ։

Սենյակի չոր օդը կարող է գաճաճ ֆիկուսի հիվանդանալու պատճառ դառնալ, ուստի բույսը պետք է հաճախակի ցողել հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով։ Դա պետք է արվի ոչ միայն շոգին, այլև ձմռանը, մանավանդ երբ միացված են ջեռուցման սարքերը։ Շաբաթը մեկ անգամ գոլ ջրով ցնցուղն էլ միայն օգուտ կտա։

Լինելով խոնավասեր բույս գաճաճ ֆիկուսը շատ վատ է տանում երաշտը: Թույլ արմատային համակարգը միայն հողի մակերեսային շարտից կարող է ջուր ստանալ, այնպես որ, ծաղկամանի հողը պետք է միշտ չափավոր խոնավ լինի։

Բույսը պետք է ջրել հնեցված ջրով։ Ջրի լճացումից խուսափելու համար, ծաղկամանի հատակին պետք է դրենաժային լավ շերտ լինի։

Ջրելու հաճախականությունը կախված է տարվա եղանակից: Աամռանը՝ երեք օրը մեկ, աշնանը եւ ձմռանը ‘ շաբաթական 1-2 անգամ։ Գարնանը, աճի բուռն շրջանում, ջրելուն զուգընթաց նաև սնուցում կարելի է տալ:

Փարթամ սաղարթ ձեւավորելու համար, գարնանն անհրաժեշտ է մասնակի էտել բույսը, ինչպես նաեւ հեռացնել չոր ճյուղերն ու տերեւները:

Բազմացումը

Գաճաճ ֆիկուսը բազմացնում են կտրոններով, որոնք խոնավ հողի կամ ջրի մեջ շատ արագ արմատակալում են: Երբ արմատները հայտնվում են, բույսերը տեղափոխում են ծաղկամանի մեջ, բայց ոչ ավելի, քան վեց բույս մեկ ծաղկամանում: Հետագա խնամքը նույնն է, ինչ հասուն Ֆիկուսներինը։

Ծաղկամանը փոխելը

Երիտասարդ բույսերը այլ՝ քիչ ավելի մեծ ծաղկաման են տեղափոխում տարին մեկ անգամ, իսկ չորս տարեկանից մեծ բույսերը՝ ըստ արմատների աճից առաջացող պահանջի:

Ծաղկամանը պետք է լինի լայն ու ոչ շատ խոր։ Տեղափոխելիս պետք է հիշել որ գաճաճ ֆիկուսի արմատները շատ նուրբ են և հեշտությամբ պոկվում են, այնպես որ շատ զգույշ է պետք գործել։ Տեղափոխման լավագույն ժամանակը գարունն է։

Ծագող բարդությունները

Բույսի վիճակը կախված է պայմաններից, որոնցում այն գտնվում է եւ խնամքի որակից: Սխալ ջրելը, օդի խոնավության կամ լուսավորության պակասը էականորեն վնասում են բույսին։

Առավել հաճախ հանդիպող խնդիրներն են՝

  • Տերևները ոլորվում են, չորանում են։ – օդի չորություն;
  • Տերևները դեղնում են եւ թափվում։ – շատ կամ քիչ ջրելու հետևանք;
  • Նոր գոյացող տերեւներն ավելի փոքր են։ – տեղափոխել նոր, քիչ ավելի մեծ ծաղկաման;
  • Տերևաթափ։ – բույսը միջանցիկ քամու տակ է, ջերմաստիճանի կտրուկ անկում է եղել, ցածր լուսավորություն կամ ավելորդ խոնավություն;
  • Գույների խամրում կամ կորուստ – լույսի պակաս է կամ սթրես (նման տերեւները պետք է անմիջապես հեռացվեն, որպեսզի ամբողջ բույսը չփոխի գույնը):

Վատ օդփոխվող, չոր օդով սենյակներում գաճաճ ֆիկուսը կարող է ենթարկվել  սարդոստայնային տիզի հարձակմանը։ Այլ վտանգավոր վնասատուներ են վահանակիրները, թրիփսերը եւ ուտիճները։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

Ֆիկուսի այլ տեսակների մասին կարդացեք այստեղ ==>

Հղումներ

Խոտի ցուպիկ

Խոտի ցուպիկը (անգլ․՝ Hay bacillus կամ Grass bacillus, ռուս․՝ Сенная палочка, լատ․՝ Bacillus subtilis) պայմանական աերոբ բակտերիա է, որը գտնվել է հողի, կենդանիների և մարդու աղեստամոքսային տրակտում։

Ցուպիկը “խոտի” է կոչվում, որովհետև նախկինում այն բացառապես չոր խոտից էին ստանում։

Խոտի ցուպիկը շարժուն բակտերիա է, գոյատեւում է լայն ջերմաստիճանային տիրույթում (-5°C․․․+150°C), թեև առավել հարմարավետ է իրեն զգում +25°C․․․+30°C ջերմաստիճանում: Նորմալ կենսագործունեության համար խոտի ցուպիկին անհրաժեշտ է մթնոլորտային թթվածին: Չնայած, որոշ շտամեր պայմանական աերոբ են։

Կիրառումը հողագործությունում

Ամենազոր ցուպիկը

Վարունգը փրկել ալրացողից, պաշտպանել արմատապտուղները փտելուց, բարձրացնել բանջարանոցային մշակաբույսերի իմունիտետը, առողջացնել հողը եւ մաքրել այն տարբեր հիվանդությունների հարուցիչներից, այս ամենը կարող են անել խոտի ցուպիկից պատրաստուկները:

Խոտի ցուպիկը օգնում է պաշտպանել բերքը նեխելուց, իսկ բույսերը բազմաթիվ սնկային եւ բակտերիալ հիվանդություններից: Ըստ էության, դա ոչ այլ ինչ է, քան բնական հակաբիոտիկ։ Այն արտադրում է մի շարք ֆերմենտներ, որոնց շնորհիվ նեխախ զանգվածը հեռացվում է: Դրա կենսագործունեության արդյունքում սինթեզվում են ամինաթթուներ եւ վիտամիններ, որոնք օգտակար են բույսերի համար: Խոտի ցուպիկի մեկ այլ կարեւոր հատկությունն այն է, որ այն խմորիչ սնկերի, սալմոնելայի, ստաֆիլոկոկերի, ստրեպտոկոկերի եւ այլ պաթոգեն միկրոօրգանիզմների հակագոնիստ է: Bacillus subtilis-ի մեկ այլ կարեւոր առանձնահատկությունն այն է, որ այն հանդիսանում է խմորիչ սնկերի, սալմոնելայի, ստաֆիլոկոկերի, ստրեպտոկերի եւ այլ պաթոգեն միկրոօրգանիզմների անտագոնիստ է:

Բույսերի հիվանդություններ ոչ ամբողջական ցուցակը, որոնց բուժման և պրոֆիլակտիկայի համար օգտագործվում են խոտի ցուպիկ պարունակող դեղամիջեցները, հետևյալն է՝

  • (Alternaria leaf spot, Альтернариоз)
  • бактериальная и белая пятнистости
  • Բակտերիոզ (бактериоз)
  • бурая ржавчина
  • монилиальный ожог
  • Ալրացող (мучнистая роса)
  • (парша)
  • пероноспороз
  • ризоктониоз
  • снежная плесень
  • трахеомикоз
  • Ֆիտոֆտորոզ (фитофтороз)
  • Ֆոմոզ (фомоз)
  • церкоспороз
  • (белая, серая, черная сухая, плодовая, сухая, фузариозная и др. гнили)

Խոտի ցուպիկի հիման վրա ստեղծված տարածված դեղամիջոցներ են՝

  • Фитоспорин М – суспензии, паста, порошок, используемый штамм 26 Д с кислотами
  • Бактофит – производится в виде порошка и суспензии, штамм ИПМ215
  • Гамаир – порошок, таблетки, штамм М22 ВИЗР (արդյունավետ է լոլիկի, վարունգի, կաղամբի համար):

Խոտի ցուպիկի հիման վրա ստեղծված դեղամիջոցների օգտագործման հիմնական եղանակներն են՝

  • սերմերի, պալարների եւ սոխուկների թրջելը, ինչպես նաեւ սածիլների արմատների մշակումելը;
  • տերևները ցողելը՝ բուժման և կանխարգելման նպատակներով;
  • վեգետացիոն շրջանում ջրելը;
  • հողը մշակելը, մինչև բույսեր տնկելը փոսը ջրելը;
  • հողի և կոմպոստի կույտի ախտահանում, այդ թվում ջերմոցներում;
  • պահեստավորելուց առաջ բերքի պահման վայրերի նաև բերքի մշակում։

Խոտի ցուպիկը լիովին անվնաս է

ինչպես մշակաբույսերի, այնպես էլ կենդանիների և մարդու համար

Խոտի ցուպիկ պատրաստելը

Խոտի ցուպիկ կարելի է ինքնուրույն աճեցնել։ Մեխանիզմը պարզ է և հասարակ, նույնիսկ այգեգործության մեջ սկսնակը կարող է անել դա:

Անհրաժեշտ է վերցնել առանց բորբոսի նեխած խոտ: Այն ստանալու համար անհրաժեշտ է ցանկացած տիպի խոտ դնել ստվերում և ամեն օր խոնավացնել: Մի քանի շաբաթ անց հեռացնել բորբոսնած մասերը, իսկ մնացածը մանրացնել:

Հաջորդ քայլով պատրաստում են մերանը՝ 1 լիտր ջրին ավելացնելով 1 թեյի գդալ կավիճ և 100 գ նեխած և մանրացված խոտ: Այդ խառնուրդը եփում են 20-30 րոպե (խոտի ցուպիկը դիմանում է եփելուն): Եփված զանգվածը թողնում են 3-4 օր։ Երբ մակերեսին թաղանթ հայտնվի, մերանը պատրաստ է:

Մնաց պատրաստել թուրմը: 1 կգ խոտի վրա լցնել 5 լիտր ջուր, ավելացնել 5 ճաշի գդալ կրաքար և մերանը: Խառնել, ծածկել, թողնել տաք տեղում: Հեղուկ զանգվածի մակերեսին հայտնված թաղանթը ցույց կտա, որ թուրմը պատրաստ է։

Հղումներ

Փիփերթ

Փիփերթը (անգլ․՝ Mallow, ռուս․՝ Мальва, լատ․՝ Malva) կամ Մոլոշ, Բալբա, Բաղջուկ, փիփերթազգիների (տուղտազգիներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա 25-30 տեսակի խոտաբույսերի ցեղ է։

Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է այգիներում, բանջարանոցներում, ճանապարհների և բնակավայրերի մոտ, ցանքերում՝ որպես մոլախոտ և այլն։

Փիփերթը ուտելի խոտաբույս է: Հավաքում են գարնանը, ուտում են և՛ թարմ վիճակում, և՛ ապուրների մեջ:

Հղումներ

Քլորելա

Քլորելան (անգլ․՝ Chlorella, ռուս․՝ Хлорелла, լատ․՝ Chlorella) մոտ 13 տեսակի միաբջիջ, կանաչ ջրիմուռների ցեղ է։ Հայաստանում տարածված է 1 տեսակ՝ Քլորելա սովորականը (Chlorella vulgaris

Քլորելան սննդարար և կենսաբանորեն ակտիվ նյութերի գանձարան է: Այն առանձնանում է սպիտակուցի աննախադեպ բարձր պարունակությամբ՝ չոր զանգվածի ավելի քան 55%-ը։ Պարունակում է 20 ամինաթթուներ, այդ թվում ՝ անփոխարինելիներ։ Այնպես որ, բուսակերների համար քլորելան կարող է ամբողջովին փոխարինել միսը։

Քլորելայում ճարպաթթուների ավելի քան 80%-ը ունեն բարձրագույն կենսաբանական ակտիվություն: Քլորելան նաև վիտամինների (A, B1, B2, B6, C, K, PP, E, pantothenic թթու, ֆոլիաթթու, բիոտին) ինչպես նաև միկրո եւ մակրո տարրերի (կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, կալիում, պղինձ, երկաթ, ծծումբ, ցինկ, կոբալտ եւ այլն) արժեքավոր աղբյուր է։ Բացի այդ, քլորելայի բջիջները պարունակում են շատ յոդ ու հարուստ են “կանաչ ոսկով”՝ քլորոֆիլով։

Քլորելան բույսեր աճեցնելու համար

Քլորելան բույսերի աճի 100% օրգանական, արդյունավետ կենսախթանիչ է։ Այն արագացնում է բույսերի արմատների ձևավորումը, աճը, զարգացումը եւ ծաղկումը, բարելավում է դրանց տեսքը, կրճատում է սենյակային բույսերի խնամքի ժամանակը եւ ծախսերը:

Քլորելան ամրացնում է բույսերի իմունիտետը, կայունությունը սթրեսների նկատմամբ, որոնք առաջանում են արտաքին անբարենպաստ ազդեցությունների, այդ թվում՝ երաշտի, տեղափոխման և կլիմայի փոփոխության հետ կապված։

Քլորելան վնասակար ազդեցություն չունի մարդու, կենդանիների եւ շրջակա միջավայրի վրա, նպաստում է շրջակա միջավայրի բարելավմանը:

Քլորելան օգնում է նվազեցնել ավանդական պարարտանյութերի կիրառումը՝ շնորհիվ հողից դրանց լվացման զգալի կրճատման և ազդեցության երկարացման:

Քլորելայի կախույթով (суспензия) ջրելը հարստացնում է հողը օրգանական նյութերով, բարելավելով դրա կառուցվածքը, խթանում է հողում գտնվող օգտակար միկրոօրգանիզմների աճը, նպաստում է հումուսային նյութերի կուտակմանը, բարձրացնում է միկրոտարրերի շարժունակությունը եւ ազատ ամինաթթուների պարունակությունը, բարելավում է հողի ֆերմենտացնող ակտիվությունը եւ ազոտական պարարտանյութերի օգտագործման գործակիցը, օգտահանության է ենթարկում ծանր մետաղների օքսիդները, ռադիոնուկլիդները, պեստիցիդները, կրճատում է ոռոգման ջրի ծախսը, նվազեցնում բույսերի հիվանդացությունները:

Քլորելայի կախույթով (суспензия) ջրելը 7-10 օրով արագացնում է պտուղների հասունացման ժամկետները, նպաստում է բերքատվության բարձրացմանը:

Քլորելան ակտիվորեն սինթեզում է “chlorelline” բնական հակաբիոտիկը, որը ոչնչացնում է պաթոգեն միկրոօրգանիզմները, ջրիմուռները եւ սննդային լուծույթում հայտնված բակտերիաները:

Կիրառումը

Հողի մշակումը

Այգու հողի միկրոֆլորան ակտիվացնելու համար, այն ցանքից առաջ ցողելով մշակում են քլորելայի կախույթով։ Մշակումը կատարվում է խոնավ հողի վրա, 0․5 լիտր կախույթ՝ մեկ քառակուսի մետրին հաշվարկով։

Սերմերն ու սածիլները թրջելը

Քլորելայի կախույթի մեջ սերմերը թրջելը մեծացնում է դրանց ծլողունակությունը, իսկ սածիլների, կպչունակությունը եւ աճի արագությունը։

ՄշակաբույսըԹրջելու տևողությունըԾանոթություն
Բարակ պատյանով սերմերը (վարունգ, կաղամբ, լոլիկ և այլն)5-7 ժամ 
Լոբազգիներ և հաստ պատյանով սերմեր15-20 ժամ 
Հացահատիկայիններ10-12 ժամԲացել ջրով 1/4
Սածիլներ40-50 րոպե 
Պատվաստելու համար կտրոններ10-15 ժամ 
Կտրոններ արմատակալման համարՄինչև արմատների առաջանալը 
Կախույթը պետք է +15…+25°C ջերմության լինի

Բույսերի սնուցում և պաշտպանություն

Բույսերի պարարտացումը կարող է կատարվել բույսերի շուրջ հողը ջրելու կամ բույսերի ցողման միջոցով՝ մինչեւ բույսերի տակի հողի խոնավացումը։ Ոռոգումը կարող է արվել նաև կաթիլային ոռոգման համակարգով։ Կախույթը կիրառելի է նաև հիդրոպոնիկ եղանակով աճեցման դեպքում՝ պայմանով, որ միկրոէլեմենտների հավասարակշռության վերահաշվարկ կատարվի:

ՆպատակըԿախույթի քանակը
Ցողելու համար1լ՝ 100լ ջրին
Ամեն օր ջրելիս 1լ՝ 20լ ջրին
Հաճախ ջրելիս 1լ՝ 10-15լ ջրին
Հազվադեպ ջրելիս1լ՝ 5լ ջրին

Վիրուսային և սնկային հիվանդությունների դեմ բույսերի մշակումը

Քլորելայի կախույթով (կարելի է 1/3 բացել ջրով) բույսերի մշակումը կատարվում է տերևները ցողելով։ Մշակումը պետք է կատարել շաբաթը մեկ անգամ, մինչեւ հիվանդության վերացումը:

Հնարավոր հիվանդությունների կանխարգելման նպատակով նպատակահարմար է ամիսը մեկ անգամ ցողել բոլոր բույսերը՝ 1/3-1/4 ջրով բացված:

Հղումներ

Տրիխոդերմա

Տրիխոդերման (Trichoderma, Триходерма), չնայած վատ զուգորդություններ առաջացնող անվանմանը, շատ օգտակար սնկերի ցեղ է։ Ցեղն ընդգրկում է 89 տեսակ։

Արտադրության և բժշկության մեջ օգտագործվող կարևոր տեսակներն են՝

  • Trichoderma hamatum
  • Trichoderma harzianum․ Ֆունգիցիդ է, օգտագործվում է բույսերի տերևները ցողելու, սերմերի և հողի մշակման համար՝ տարբեր սնկային հարուցիչների (պաթոգենների) դեմ:
  • Trichoderma koningii
  • Trichoderma longibrachiatum
  • Trichoderma reesei
  • Trichoderma virens
  • Trichoderma viride. Ֆունգիցիդ է, օգտագործվում է սերմերի եւ հողի մշակման համար` այլ սնկային հարուցիչների (պաթոգենների) դեմ:

Տրիխոդերման (T. harzianum, T. viride, T. koningii) և դրանից պատրաստված նյութերը ունեն հողի մեջ և բույսերի արմատների վրա այլ՝ վնասակար սնկերը ոչնչացնելու և ուտելու հրաշալի հատկություն։ Բացի այդ, պարզվել է, որ, բնակվելով բույսերի արմատների վրա, դրանք խթանում են արմատների, ուստի և բույսերի, աճը։ Օրինակ, փորձը ցույց է տվել, որ տրիխոդերմայով (Trichoderma  T-22) բնակեցված արմատներով եգիպտացորենի աճեցման համար մոտ 40%-ով պակաս ազոտական պարարտանյութ է պահանջվել։

Ըստ էության, տրիխոդերման սովորական հողի միկրոսկոպիկ սունկ է: Ապրելով և բազմանալով բույսերի արմատների վրա, այն ավելացնում է արմատի ներծծողունակությունը, արգելափակում է շրջակայքում պաթոգեն սնկերի զարգացումը և ուժեղացնում է բույսերի իմունիտետը։ Բացի այդ, սնվելու ընթացքում, տրիխոդերման քայքայում է բազմաշաքարները (polysaccharides,полисахариды)՝ բույսերի համար հեշտ յուրացվող դարձնելով հողի օգտակար նյութերը։

Բայց ամենակարևորն այն է, որ տրիխոդերմայով մշակված մարգերի բույսերը գրեթե երբեք սնկային հիվանդություններ չեն ունենում։

Այսինքն, տրիխոդերման արդյունավետ միջոց է հետևյալ հիվանդությունների դեմ՝

  • Ֆիտոֆտորոզ (phytophthorosis, фитофтороз);
  • Սպիտակ, գորշ եւ արմատային փտախտներ (белая, серая и корневая гнили);
  • Ֆուզարիոզ (фузариоз);
  • Տրախեոմիկոզ (трахеомикоз);
  • Ֆոմոզ (фомоз);
  • Ալտերնարիոզ (альтернариоз);
  • Ասկոխիտոզ (аскохитоз);
  • Գելմինտոսպորիոզ (гельминтоспориоз)
  • Արմատային փտախտ (Корневая гниль или черная ножка); 
  • Վերտիցիլյոզ (вертициллез); 
  • Ալրացող, կեղծ ալրացող (Мучнистая роса, ложная мученистая роса):

Տրիխոդերմայի տարբեր տեսակներից տարբեր պատրաստուկներ են վաճառվում՝ ռուսական Տրիխոդերմինը (Триходермин), Տրիխոպլանտը (Трихоплант), Գլիոկլադինը (Глиокладин), Տրիխոցինը (Трихоцин) ․․․

Չինական Trichoderma harzianum

Կարևոր է իմանալ

Տրիխոդերման եւ դրանից պատրաստուկները պարարտանյութ չեն, օրգանական են, թունավոր չեն մարդկանց, կենդանիների, միջատների եւ ձկների համար, չեն կուտակվում հողի մեջ եւ չեն ազդում բերքի համի, հոտի եւ արտաքին տեսքի վրա:

Ինչպես օգտագործել

Տրիխոդերմայի կիրառման ժամկետները եւ եղանակը կախված են այն խնդրից, որը ցանկանում եք լուծել: Սկզբունքորեն, դրա կիրառումը բույսերի աճեցման ցանկացած փուլում միայն օգուտ կտա: Բայց պետք է նկատի ունենալ, որ տրիխոդերման կարող է զարգանալ միայն միջավայրի +5․․․+35°C ջերմաստիճանում, ինչը նշանակում է, որ այն օգտագործելը տարվա ցուրտ եղանակին (վաղ գարնանը կամ ուշ աշնանը բերքահավաքից հետո) անիմաստ է:

Սերմերի մշակումը

Սերմերի նախնական մշակումը տրիխոդերմայով կատարվում է ցանելուց 1-3 օր առաջ: Սերմերը թրջում են ըստ պատրաստուկի վրա նշված հրահանգի։ Առավել հաճախ, առաջարկվում է 50 մլ պատրաստուկն ավելացնել 100 մլ ջրին եւ սերմերը 60 րոպե թրջել այդ լուծույթում։ Այդ կերպ մշակված սերմերը ավելի լավ են ծլում եւ սածիլի փուլում 20%-ով ավելի քիչ են տառապում սնկային հիվանդություններով:

Տրիխոդերմայով սածիլների և տնկիների մշակումը

Բույսերի իմունիտետի ամրապնդման եւ առավելագույն կպչունունակության ստանալու համար սածիլներն ու տնկիները տրիխոդերմայով մշակում են անմիջապես մշտական տեղում տնկելուց առաջ: Պատրաստում են լուծույթ՝ 100 մլ տրիխոդերման բացում են 10 լիտր ջրի մեջ եւ դրանով լավ ջրում են սածիլները։ Եթե սածիլները արդեն դուրս են բերվել ամաններից, կարելի է դրանք 30 րոպե ընկղմված պահել լուծույթի մեջ, հետո տնկել։

Հողի մշակում տրիխոդերմայով

Տրիխոդերմայով հողը մշակելն իմաստ ունի երկու դեպքերում՝ որպես հիվանդությունների կանխարգելման միջոց, բույսեր տնկելուց առաջ և հողի ընդհանուր, գարնանային կամ աշնանային մշակման համար: Առաջին դեպքում պատրաստում են լուծույթ՝ 50 մլ տրիխոդերմա 10 լիտր ջրում, որով ոռոգում են 10 քմ հող։ Երկրորդ դեպքում 150 մլ տրիխոդերման 10 լիտր ջրում եւ մշակում են 100 ք․մ․ հող:

Հղումներ

Բանջարեղեն

Բանջարեղեն (անգլ․՝ Vegetable, ռուս․՝ Овощи) են կոչվում այն խոտաբույսերը, որոնց հյութալի մասերը՝ տերևները, ցողունները, արմատները, սոխուկները, պտուղները, ընձյուղները օգտագործվում են մարդու սնունդում կամ անասնակեր են։

Բանջարեղենի հիմնական խմբերն են՝

  • Արմատապճղավորներ, որոնք հիմնականում աճեցվում են արմատներն ուտելու համար (Ճակնդեղ, Բողկ, Գոնգեղ, Ամսաբողկ, Գազար, Վայրի գազար, Արմատային մաղադանոս, Ստեպղին, Շաղգամ, Նեխուր արմատային ․․․)
  • Պալարապտղավորներ, որոնք հիմնականում աճեցնում են պալարներն (tubers, клубни) ուտելու համար (Կարտոֆիլ, Բաթաթ, Գետնախնձոր ․․․)
  • Տերևաբանջարներ, որոնք հիմնականում աճեցվում են տերևներն ու տերևակոթուններն ուտելու համար (Կաղամբ, Սավոյան կաղամբ, Բրյուսելյան կաղամբ, Ծաղկակաղամբ, Բրոկոլի, Կոլրաբի, Հազար, Սպանախ, Սամիթ, Տերևային նեխուր, Տերևակոթունային նեխուր, Տերևային մաղադանոս, Թրթնջուկ, Խավարծիլ ․․․)
  • Պտղաբանջարներ, որոնք հիմնականում աճեցվում են պտուղներ կամ մատղաշ սերմնարաններն ուտելու համար (Լոլիկ, Սմբուկ, Տաքդեղ, Ձմերուկ, Սեխ, Դդում, Դդմիկ, Սիսեռ, Ոլոռ, Լոբի, Բակլա, Եգիպտացորեն, Բամիա ․․․)
  • Սոխուկավորներ, որոնք հիմնականում աճեցվում են սոխուկներն ու տերևները ուտելու համար (Սոխ, Սեզատերև, Պրաս, Սխտոր ․․․)

Երբեմն առանձին խմբավորում են Լոբազգիներին, Համեմունքային բույսերը, Հացահատիկայիներին և այլն։

Բոլոր բաժանումները պայմանական են։ Օրինակ և՛ արմատապճղավորների, և՛ տերևաբանջարների մեծ մասի սերմերից աճեցվում է նաև միկրոկանաչի և ծլեցված սերմեր, կամ բաթաթի տերևներն էլ են ուտելի, հնդկոտեմի բոլոր մասերն են ուտելի և այլն։

Բանջարեղենի վերաբերյալ այլ նյութեր

Հղումներ

Բրոկոլի

Բրոկոլին (անգլ․՝ Broccoli, ռուս․՝ Брокколи, լատ․՝ Brassica oleracea var. italica) կաղամբազգիների ընտանիքի միամյա բույս է, բանջարանոցային  կաղամբի ենթատեսակ։ Ծաղկակաղամբի գենետիկական նախորդն է։ 

Հայրենիքը Միջերկրական ծովի շրջակայքն է համարվում։ Շնորհիվ իր առողջարար հատկությունների, մեծ տարածում է գտել ողջ աշխարհում։

Բաց գրունտում բրոկոլի աճեցնելը

  • Հասունացման ժամկետը՝ 85-90 օր
  • Ցրտադիմացկունության գոտի՝ 2-11
  • Ցանելու խորությունը՝ մոտ 1 սմ
  • Ծլելը՝ 3-14 օրում
  • Հեռավորությունը միմյանցից՝ 45-46 սմ
  • Միջշարային տարածությունը՝ 60-90 սմ
  • Բարձրությունը՝ 60-76 սմ
  • Աճի ուղղությունը՝ ուղղահայաց
  • Հողը՝ խոնավ, պարարտ, ջրաթափանց
  • Օդի նախընտրելի ջերմությունը՝ +4.5…+21°C
  • Լուսավորությունը՝ մշտապես արևից՝ կիսաստվեր
  • Վնասատուներ/հիվանդություններ՝ Բրոկկոլի չունի լուրջ հիվանդություններ, բայց կարող է վնասվել կաղամբ որդերի, լվիկների, թրիփսերի, լորձնէակների և ուտիճների կողմից։

Բրոկկոլին զով եղանակ եւ լիարժեք արեւ սիրող բույս է, կարելի է անմիջապես բաց գրունտում ցանել, բայց վաղ բերքահավաք անելու համար, վերջին գարնանային ցրտահարության օրվանից 6-8 շաբաթ առաջ, տաք միջավայրում պետք է սկսել սածիլներ աճեցնել։ Ցանելիս 2-3 սերմ են գցում մոտ 1 սմ խորությամբ փոսիկների մեջ։ Աշնանային առաջին ցրտահարության օրվանից մոտ 3 ամիս առաջ էլ բաց գրունտում վերջին ցանքը կարելի է անել։

Հողը պետք է բերրի լինի, փխրուն և լավ ջրաթափանցիկություն ունենա։ Թթվայնությունը՝ pH 6.0-7.0 տիրույթում։

Սերմերը ծլում են 3-14 օրվա ընթացքում, ցանքը սկսում են նոսրացնել երբ երկու իսկական տերևներ են ձևավորվում։ Բրոկկոլին սիրում է լիարժեք արևի լույսը, սակայն շոգ վայրերում, ամռան կեսօրին ստվերն ավելի բարենպաստ կլինի: Ամռան շոգից խուսափելու մեկ այլ ձև է վաղահաս սորտեր ցանելը։

Բրոկոլիի միկրոկանաչի աճեցնելը

Բրոկոլիի միկրոկանաչին շատ ավելի հարուստ է օգտակար նյութերով և վիտամիններով քան դրա սերմերն ու հասուն բույսը։

Բրոկկոլիի միկրոկանաչին ունի հասուն բրոկոլիից ավելի մեղմ համ։ Մի փոքր դառնահամը պայմանավորված է սուլֆորաֆան միակցության (sulforaphane) ներկայությամբ, որը շատ օգտակար է մարդու առողջության համար։

Բրոկկոլին բավականին արագ է ծլում եւ աճում։ Այնքան արագ, որ արդեն 7-րդ օրը կարելի է բերքահավաք անել։ Բացի այդ, բրոկկոլին մյուս միկրոկանաչիների համեմատ ավելի քիչ ջրելու կարիք ունի։ Ընդամենը պետք է հետևել, որ արմատները միշտ խոնավ միջավայրում լինեն։

Մինչև ցանելը թրջելը Կարիք չկա։
ՀամըԹեթև, խրթխրթան, թեթևակի դառը։
ԳույնըԲաց կանաչ տերևներ, Bright green leaves, թեթևակի վարդագույն ցողուններ։
Օգտակար նյութերը Հարուստ է A, C, K վիտամիններով, պրոտեինով, կալցիումով։
Հատկությունը Կանխում է թոքերի եւ հաստ աղիքի քաղցկեղը, ամրացնում է ոսկորները, բարելավում է մարսողությունը եւ այլն։
Սերմի ծախսը (25×50 սմ տարայի համար) 28-29 գրամ
Մթության մեջ պահելը4 օր
Ծլելը 1-2 օրից
ԼույսըՊայծառ, ցրված արևի լույս կամ արհեստական՝ 16 ժամ միացած, 8 ժամ անջատած։
Բերքահավաքը 7-10 օրից
Օգտագործելը Օգտագործվում է բանջարեղենային աղցաններում, ապուրներում, որպես միսի կամ ձկան խավարտ:

Միկրոկանաչի կարելի է աճեցնել ինչպես դրա համար նախատեսված հատուկ կոնտեյներներում, այնպես էլ ցանկացած հարմարեցված սաղր ամանում։

Աճեցնելը՝ քայլ առ քայլ
  1. Ձեռք բերել որակյալ, ցանկալի է օրգանական, սերմեր։ Համոզվել, որ սերմերը չեն ենթարկվել կենսաքիմիական մշակման։
  2. Ընտրել/ձեռք բերել միկրոկանաչի աճեցնելու համար հարմար աման։ Դա կարող է լինել միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված հատուկ կոնտեյներ, կամ հարմարեցված, ցանկացած մակերեսով, սաղր, դրենաժային ծակերով, պլաստիկ աման։
  3. Պատրաստել հողախառնուրդ։ Կարելի է ձեռք բերել պատրաստի հողախառնուրդ ու մոտ 10% պերլիտ ավելացնել՝ փխրունությունը մեծացնելու համար։ Իսկ ինքնուրույն պատրաստելիս միմյանց հետ խառնել 3 մաս կոկոսի սուբստրատ կամ տորֆամամուռ + 1 մաս պերլիտ + 0.5-1 մաս կոմպոստ + 1 մաս ավազ (պարտադիր չէ)։ Լավ կլինի թթվայնությունը լինի Ph 6,1-7,8 միջակայքում։
  4. Պատրաստի հողախառնուրդը լցնել աճեցման ամանի մեջ, հարթեցնել, բայց շատ չսեղմել։ Հեղուկացիրով ցողել հողը ջրածնի պերօքսիդի լուծույթով, այնուհետև ջրով՝ այնպես, որ հողը չափավոր խոնավ լինի, ցեխ չդառնա։
  5. Սերմերը մեկ շերտով, խիտ ու հավասարաչափ բաշխել հողի մակերեսին եւ վրան լցնել նույն հողախառնուրդի բարակ շերտ՝ այնքան, որ սերմերը հազիվ ծածկվեն։
  6. Ցանքը ծածկել կափարիչով կամ պլաստիկ թաղանթով եւ ամանը դնել զով (18-22°C), մութ տեղում:
  7. Հետագա 2-3 օրվա ընթացքում պարբերաբար բացել ցանքը և, անհրաժեշտության դեպքում ցողելով ջրել և դնել նույն տեղում:
  8. Երբ սկսեն երևալ առաջին ծիլերը, բացել ամանի կափարիչը և ցանքը տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո։
  9. Հետագա 1-3 օրում սերմերը շարունակում են ծլել։ Պետք է շարունակել ցողելով ջրել ցանքը։ Հողը չպետք է չափազանց խոնավ լինի, հակառակ դեպքում բույսերը կարող են նեխել կամ բորբոս կառաջանա: Եթե դա տեղի ունենա, խուճապի մատնվել պետք չէ՝ պետք է ցողել ջրածնի պերօքսիդով։
  10. Պետք է շարունակել 16-ժամյա լույսի եւ 8-ժամյա մթության ռեժիմը դեռեւս 7-9 օրվա ընթացքում: Ընթացքում կարելի է համտեսել որոշ տերեւներ, որպեսզի ցանկալի համի վրա կանգ առնել։ Ամեն դեպքում, միկրոկանաչին ուտելու համար պատրաստ է երբ ունի 2-4 տերև։

Հղումներ

Բոկ չոյ և Պակ չոյ

Բոկ չոյը (անգլ․՝ Bok Choy, Buk Choy, Chinese chard, Chinese white cabbage, Mustard cabbage, ռուս․՝ Бок-чой, լատ․՝ Brassica rapa subsp. chinensis) Չինաստանում, Հարավ-Արևելյան Ասիայում, այժմ նաև աշխարհի շատ այլ երկրներում լայնորեն տարածված կաղամբազգի մշակաբույս է։

Չինարենի Կանտոնի բառբառով “Բոկ չոյ” նշանակում է սպիտակ բանջար։ Այս բանջարի հարյուրավոր տեսակներ կան։ Այն տեսակը, որը կոչվում է Baby Bak Choy իրականում ոչ թե դեռահաս Բոկ չոյն է, այլ Բոկ չոյի գաճաճ տեսակը։

Պակ չոյ է (անգլ․՝ Pak Choy, Baby buk choy, ռուս․՝ Пак чой, լատ․՝ Brassica rapa subsp. chinensis, green stemmed variety) կոչվում Բոկ չոյի կանաչ կոթուններով տեսակը, բայց կան նաև որոշ տարբերություններ բուրմունքի և տեքստուրայի առումով։

Բաց գրունտում Բոկ չոյ/Պակ չոյ աճեցնելը

  • Հասունացման ժամկետը՝ 100 օր
  • Ցրտադիմացկունության գոտի՝ 1-9
  • Ցանելու խորությունը՝ 1սմ
  • Հեռավորությունը միմյանցից՝ 30-60 սմ
  • Միջշարային տարածությունը՝ 75 սմ
  • Աճի ուղղությունը՝ ուղղահայաց
  • Հողը՝ Խոնավ, կոմպոստով հարուստ
  • Օդի նախընտրելի ջերմությունը՝ զով
  • Լուսավորությունը՝ արևկող, բայց շոգ ամռան կեսօրին ստվերը օգտակար է
  • Վնասատուներ/հիվանդություններ՝ կարող է ենթարկվել ուտիճների և թրթուրների հարձակմանը

Խորհուրդ է տրվում տաք միջավայրում Բոկ չոյի/Պակ չոյի սածիլներ աճեցնել եւ մեկ ամիս անց տնկել դրանք բաց գրունտում։ Լավագույն արդյունքի հասնելու համար, սածիլները, մինչև դրսում տնկելը, մեկ շաբաթ պետք է կոփել՝ օրեցօր ավելացնելով դրսում գտնվելու ժամանակը։ Բույսերի գլուխները ձևավորվում ու պնդանում են մոտ 70 օրվա ընթացքում: Այդ պահից դրանք կարելի է հավաքվել։ Հողն առողջ պահելու համար, բերքահավաքի ժամանակ հողից հեռացնում են ողջ բույսը՝ ներառյալ արմատները։ Բոկ չոյի/պակ չոյի գլուխները կարող են մինչև երեք ամիս թարմ մնալ։

Բոկ չոյի/Պակ չոյի միկրոկանաչի աճեցնելը

Բոկ չոյի/Պակ չոյի միկրոկանաչիները շատ ավելի հարուստ են օգտակար նյութերով քան դրանց սերմերն ու հասուն բույսերը։

Մինչև ցանելը թրջելը Պետք չէ
ՀամըՄատղաշ չինական կաղամբի, թեթևակի քաղցր
ԳույնըՄեղմ կանաչ տերևներ, սպիտակ ցողուն
Օգտակար նյութերը Վիտամիններ C, K եւ E, բետա-կարոտին եւ երկաթ
Հատկությունը Ցածր կալորիականության շնորհիվ կարող է օգտագործվել նիհարելու դիետայի մեջ: Կանխարգելում է փորկապությունը, նվազեցնում է խոլեստերինը, նպաստում է աղիների մաքրմանը տոքսիններից։ Պարունակում է գլյուկոզինոլատներ, որոնք ազատ են արձակում իզոտիոցինատներ, որոնք իրենց հերթին քաղցկեղածիններին ճնշելով կարող են կանխել քաղցկեղի զարգացումը։
Սերմի ծախսը (25×50 սմ տարայի համար) 28-29 գրամ
Մթության մեջ պահելը 2-3 օր
Ծլելը 2-3 օրից
ԼույսըՊայծառ, ցրված արևի լույս կամ արհեստական՝ 14-16 ժամ միացած, 8-10 ժամ անջատած։
Բերքահավաքը 8-12 օրից
Օգտագործելը Ավելացնում են մսային և ձկնային ուտեստներին, բանջարեղենին, ծովամթերքին և սմուզիներին։ Արդյունավետ օգտագործվում է որպես աղցանների հիմնական բաղադրիչ։

Միկրոկանաչի կարելի է աճեցնել ինչպես դրա համար նախատեսված հատուկ կոնտեյներներում, այնպես էլ ցանկացած հարմարեցված սաղր ամանում։

Աճեցնելը՝ քայլ առ քայլ

  1. Ձեռք բերել որակյալ, ցանկալի է օրգանական, սերմեր։ Համոզվել, որ սերմերը չեն ենթարկվել կենսաքիմիական մշակման։
  2. Ընտրել/ձեռք բերել միկրոկանաչի աճեցնելու համար հարմար աման։ Դա կարող է լինել միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված հատուկ կոնտեյներ, կամ հարմարեցված, ցանկացած մակերեսով, սաղր, դրենաժային ծակերով, պլաստիկ աման։
  3. Պատրաստել հողախառնուրդ։ Կարելի է ձեռք բերել պատրաստի հողախառնուրդ ու մոտ 10% պերլիտ ավելացնել՝ փխրունությունը մեծացնելու համար։ Իսկ ինքնուրույն պատրաստելիս միմյանց հետ խառնել 3 մաս կոկոսի սուբստրատ կամ տորֆամամուռ + 1 մաս պերլիտ + 0.5-1 մաս կոմպոստ + 1 մաս ավազ (պարտադիր չէ)։ Լավ կլինի թթվայնությունը լինի Ph 6,1-7,8 միջակայքում։
  4. Պատրաստի հողախառնուրդը լցնել աճեցման ամանի մեջ, հարթեցնել, բայց շատ չսեղմել։ Հեղուկացիրով ցողել հողը ջրածնի պերօքսիդի լուծույթով, այնուհետև ջրով՝ այնպես, որ հողը չափավոր խոնավ լինի, ցեխ չդառնա։
  5. Սերմերը մեկ շերտով, խիտ ու հավասարաչափ բաշխել հողի մակերեսին, այնուհետև ցողել հեղուկացիրով։
  6. Ցանքը ծածկել կափարիչով կամ պլաստիկ թաղանթով եւ ամանը դնել զով (18-22°C), մութ տեղում:
  7. Հետագա 2-3 օրվա ընթացքում պարբերաբար բացել ցանքը և, անհրաժեշտության դեպքում ցողելով ջրել ու դնել նույն տեղում:
  8. Երբ սկսեն երևալ առաջին ծիլերը, սովորաբար ցանելուց հետո չորրորդ օրը, բացել ամանի կափարիչը և ցանքը տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո։
  9. Հետագա 1-3 օրում սերմերը շարունակում են ծլել։ Պետք է շարունակել ցողելով ջրել ցանքը։ Հողը չպետք է չափազանց խոնավ լինի, հակառակ դեպքում բույսերը կարող են նեխել կամ բորբոս կառաջանա: Եթե դա տեղի ունենա, խուճապի մատնվել պետք չէ՝ պետք է ցողել ջրածնի պերօքսիդով։
  10. Պետք է շարունակել 16-ժամյա լույսի եւ 8-ժամյա մթության ռեժիմը դեռեւս 5-7 օրվա ընթացքում: Ընթացքում կարելի է համտեսել որոշ տերեւներ, որպեսզի ցանկալի համի վրա կանգ առնել։

Հղումներ