Սիսեռ

Սիսեռը (անգլ․՝ Chickpea կամ Garbanzo, ռուս․՝ Нут, լատ.՝ Cicer) լոբազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 44 տեսակ։ Ցեղի միակ մշակովի տեսակը Սիսեռ սովորականն է (անգլ․՝ Chickpea, ռուս․՝ Нут бараний, Турецкий горох, լատ․՝ Cicer arietinum)։ Հայաստանում վայրի վիճակում աճում է 2 տեսակ՝ 

Սիսեռ շատ փոքրիկ (Cicer minutum). Սիսեռ անատոլիական (Cicer anatolicum)։ Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Աճում է խճապատ, քարքարոտ և ժայռոտ վայրերում։

Բաց գրունտում սիսեռ աճեցնելը

Տեղը

Տեղը պետք է ամբողջ օրը արևի տակ լինի։ Սիսեռը կիսաստվերում էլ կաճի, բայց բերքը ավելի քիչ կլինի։ Հողը պետք է պարարտ լինի, փխրուն և ջրաթափանցիկ։ Մարգերը պետք է նախապես պարարտացնել հասուն կոմպոստով կամ լավ փտած գոմաղբով։ Պետք է խուսափել հողում ազոտի բարձր պարունակությունից՝ այն կհանգեցնի ոչ թե pat8i0ne8զարգացմանը, այլ կանաչ զանգվածի ավելացմանը։

Սիսեռի համար լավ հարևաններ են՝ կարտոֆիլը, վարունգը, եգիպտացորենը, ելակը, նեխուրը, ծիթրոնը։ Վատ հարևան է սխտորը։

Սկզբունքորեն, սիսեռ կարելի է աճեցնել նաև առնվազն 20 սմ խորությամբ ծաղկամանում։

Ցանելը

Սիսեռը զով եղանակի միամյա բույս է։ Բերքը հասունանում է մոտ 100 օրում։ Ցրտադիմացկուն է, բայց աճի համար օդի ջերմաստիճանի ամենահարմարավետ տիրույթը +21…+26°C է եւ երբ գիշերը օդի ջերմաստիճանը չի նվազում +18°C ից:

Բաց գրունտում սիսեռը ցանում են գարնանային վերջին ցրտահարության օրվանից 2-3 շաբաթ առաջ: Քանի որ սիսեռը բավականին երկար ժամանակ է հասունանում, ընդունված է շատ ավելի վաղ, տաք միջավայրում, տորֆից կամ թղթյա բաժակների մեջ սածիլներ աճեցնել, հետո, երբ օրերը տաքանան ու դրանք 7-10 սմ բարձրության հասած լինեն, տեղաթոխել բաց գրունտ։

Սերմերը ցանում են 4-5 սմ խորությամբ, միմյանցից 7-15 սմ հեռու։ Հետագայում ցանքը նոսրացնելով, պահում են 15 սմ հեռավորություն։ Նոսրացնելիս կտրում են հեռացվող բույսերի միայն վերգետնյա մասը՝ արմատների մնալը հողում օգտակար է։ Միջշարքային հեռավորությունը 45-61 սմ։ Ցանելուց առաջ սերմերը թրջել պետք չէ։ Ցանելուց հետո էլ շատ չեն ջրում՝ այնքան որ հողը խոնավանա։

Խնամքը

Ջրելն ու սնուցումը

Ցանված մարգերը պետք է մշտապես խոնավ պահել, մինչև ծիլերի երևալը։ Կանոնավոր պետք է ջրել սիսեռի ծաղկելու և պատրիճների ձևավորման շրջանում։ Պետք է խուսափել բույսը վերևից ջրելուց՝ թրջվելը կարող է ծաղիկների և պատրիճների թափվելու պատճառ դառնալ։ Երբ եղանակը տաքանա, խոնավությունը պահպանելու համար պետք է ցանքածածկել (մուլչապատել) բույսերը՝ եթե հնարավոր է, հնացած կոմպոստով։ Սիսեռը, ինչպես այլ լոբազգիներ, հողում ազոտ ֆիքսելու ունակություն ունի։

Բերքահավաքը

Ցանելուց մոտ 100 օր անց սիսեռը հասունանում է։ Հում ուտելու համար հատիկները հանում են դեռ չչորացած, մատղաշ պատրիճներից, իսկ չոր հատիկներ ստանալու համար սպասում են մինչև բույսի տերևները թոշմեն և դեղնաշագանակագույն դառնան, ինչից հետո կտրում են բույսի ողջ վերգետնյա մասը և դնում չորացման։ Չորացած հատիկները հավաքում են երբ պատրիճները չորանում ու բացվում են:

Սիսեռի սերմեր ծլեցնելը

Սիսեռի ծիլերն ունեն ընկույզի, թեթեւակի դառնություն ունեցող համ։ Դրանք պարունակում են մեծ քանակությամբ արժեքավոր սպիտակուցներ, թաղանթանյութ (клетчатка),

միկրոտարրեր, կուտակված է B խմբի վիտամինների ողջ համալիրը , կան նաև A եւ P վիտամիններ, ֆոլիաթթու։ Շնորհիվ օգտակար նյութերի յուրահատուկ հարաբերակցության, սիսեռի ծիլերն ունեն ուժեղ հակաօքսիդանտ ազդեցություն։ Սիսեռի ծիլերի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նպաստում է երիկամների քարերի ոչնչացմանը եւ դուրսբերմանը:

Ուշադրություն

– Ծլեցնելու համար օգտագործեք միայն գնետիկ մոդիֆիկացիայի չենթարկված սոյա։
– Ծլեցնելու համար օդի ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +20…+22°C է։
– Ուտում են միայն սոյայի սոյայի հատիկից աճած ծիլերը, հատիկները չեն ուտում։

Ծլեցնելու համար՝
  1. Հաշվի առնելով, որ թրջելուց հետո սիսեռի զանգվածն էականորեն ավելանալու է, վերցնում են հատիկների անհրաժեշտ քանակը, մաքրում են աղբից, դեն են նետում կոտրված կամ վնասված հատիկները։ Այնուհետև լավ լվանում են, քամում, լցնում խոր ամանի մեջ և վրան 4-5 անգամ շատ ջուր լցնում։ Ամանը դնում են տաք, արևի ուղիղ ճառագայթներից հեռու տեղում և թողնում, որ սերմերը 8-12 ժամ թրջվեն։
  2. Թրջելն ավարտելուց հետո ջուրը թափում են կամ, հաշվի առնելով, որ այնտեղ տարալուծված կենսաակտիվ նյութեր կան, պահեստավորում են՝ այգու կամ սենյակի բույսերը ջրելու համար։
  3. Սերմերը լցնում են ծլեցման ամանի մեջ, լավ քամում են և դնում թեքությամբ, բերնքսիվայր, որպեսզի և՛ ջուրը քամվի, և՛ օդափոխանակություն լինի։
  4. Օրական 3-4 անգամ, չհանելով ծլեցման ամանից, սերմերը ողողում են և նորից քամում ու դնում նույն դիրքով։ Դա անում են այնքան ժամանակ մինչև անհրաժեշտ երկարության ծիլեր աճեն։

Սովորաբար, 2-3 օրվա ընթացցում սիսեռը ծլում է և պատրաստ է ուտելու համար։ Ուտելուց առաջ սերմերը լավ լվանում են։

Պահպանման ժամկետը

Ծլած սիսեռը լվալուց և մի քիչ չորացնելուց հետո կարելի է մինչև 2 շաբաթ պահել սառնարանում։

Սիսեռի միկրոկանաչի աճեցնելը

Սիսեռի միկրոկանաչին ամենահեշտ աճեցվողներից է։ Աճում է շատ արագ, որոշ ժամանակ մթության մեջ պահելու կարիք չկա։ Մի խոսքով “ցանիր և մոռացիր” խմբի միկրոկանաչիներից է։ Բերքահավաքի համար պատրաստ է երբ հասնում է մոտ 4 սմ բարձրության:

ԹրջելըԱյո, 4-6 ժամ
Համը
Գույնը
Օգտակար նյութերըA և C վիտամիններ, կալցիում, երկաթ և ֆոսֆոր
ՀատկությունըՆպաստում է մարսողությանը, աջակցում է արյունաստեղծ գործունեությանը, նվազեցնում է արյան շաքարի մակարդակը եւ ամրացնում ոսկորները եւ նյարդերը:
Սերմի ծախսը (25×50 սմ տարայի համար)57-85 գրամ
Ծլելը1-3 օր
Մթության մեջ1-3 օր
Բերքահավաքը7-14 օրից
ՕգտագործելըԱղցանների, սմուզիների մեջ։

Միկրոկանաչի կարելի է աճեցնել ինչպես դրա համար նախատեսված հատուկ կոնտեյներներում, այնպես էլ ցանկացած հարմարեցված սաղր ամանում։

Աճեցնելը՝ քայլ առ քայլ
  1. Ձեռք բերել որակյալ, ցանկալի է օրգանական, սերմեր։ Համոզվել, որ սերմերը չեն ենթարկվել կենսաքիմիական մշակման։
  2. Ընտրել/ձեռք բերել միկրոկանաչի աճեցնելու համար հարմար աման։ Դա կարող է լինել միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված հատուկ կոնտեյներ, կամ հարմարեցված, ցանկացած մակերեսով, սաղր, դրենաժային ծակերով, պլաստիկ աման։
  3. Ըստ ամանի մակերեսի առանձնացված սերմերի խմբաքանակը լավ լվանալ հոսող ջրի տակ, նկատված օտար տարրերն ու վնասված հատիկները հեռացնել։
  4. Լցնել որևէ խոր ամանի մեջ, վրան լցնել սերմերի ծավալից առնվազն 3-4 անգամ ավել ջուր և թողնել 4-8 ժամ։ (Նախապես թրջելը էապես արագացնում է սերմերի ծլելը։ Ավելի երկար թրջել չի կարելի՝ կարող է ֆերմենտացիա սկսվել և սերմերը կկորցնեն ծլողունակությունը։)
  5. Պատրաստել հողախառնուրդ։ Կարելի է ձեռք բերել պատրաստի հողախառնուրդ ու մոտ 10% պերլիտ ավելացնել՝ փխրունությունը մեծացնելու համար։ Իսկ ինքնուրույն պատրաստելիս միմյանց հետ խառնել 3 մաս կոկոսի սուբստրատ կամ տորֆամամուռ + 1 մաս պերլիտ + 0.5-1 մաս կոմպոստ + 1 մաս ավազ (պարտադիր չէ)։ Լավ կլինի թթվայնությունը լինի Ph 6,1-7,8 միջակայքում։
  6. Պատրաստի հողախառնուրդը լցնել աճեցման ամանի մեջ, հարթեցնել, բայց շատ չսեղմել։ Հեղուկացիրով ցողել հողը ջրածնի պերօքսիդի լուծույթով, այնուհետև ջրով՝ այնպես, որ հողը չափավոր խոնավ լինի, ցեխ չդառնա։
  7. Թրջելն ավարտելուց հետո, սերմերը քամել և մեկ շերտով, խիտ ու հավասարաչափ բաշխել հողի մակերեսին եւ վրան լցնել նույն հողախառնուրդի բարակ շերտ՝ այնքան, որ սերմերը հազիվ ծածկվեն։ Ի դեպ, քամված ջուրը ճիշտ կլինի չթափել, այլ օգտագործել սենյակային բույսերը ջրելու համար՝ այնտեղ տարալուծված օգտակար նյութեր կան։
  8. Ցանքը ծածկել կափարիչով կամ պլաստիկ թաղանթով եւ ամանը դնել զով (18-22°C), մութ տեղում:
  9. Հետագա 2-3 օրվա ընթացքում պարբերաբար բացել ցանքը և, անհրաժեշտության դեպքում ցողելով ջրել և դնել նույն տեղում:
  10. Երբ սկսեն երևալ առաջին ծիլերը, բացել ամանի կափարիչը և ցանքը տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո։
  11. Հետագա 1-3 օրում սերմերը շարունակում են ծլել։ Պետք է շարունակել ցողելով ջրել ցանքը։ Հողը չպետք է չափազանց խոնավ լինի, հակառակ դեպքում բույսերը կարող են նեխել կամ բորբոս կառաջանա: Եթե դա տեղի ունենա, խուճապի մատնվել պետք չէ՝ պետք է ցողել ջրածնի պերօքսիդով։
  12. Պետք է շարունակել 16-ժամյա լույսի եւ 8-ժամյա մթության ռեժիմը դեռեւս 7-9 օրվա ընթացքում: Ընթացքում կարելի է համտեսել որոշ տերեւներ, որպեսզի ցանկալի համի վրա կանգ առնել։ Ամեն դեպքում, միկրոկանաչին ուտելու համար պատրաստ է երբ ունի 2-4 տերև։

Հղումներ

Լոբազգիներ

Լոբազգիների կամ Բակլազգիների ընտանիքն (Bean family, Бобовые կամ Мотыльковые, Fabaceae կամ Leguminosae) ունի ավելի քան 20 հազար տեսակ բազմամյա և միամյա բույսեր, որոնք աճում են ողջ աշխարհում։

Տարածվածությամբ լոբազգիների մրցակիցը միայն հացահատիկայիններն են։ Սննդային բարձր արժեքի շնորհիվ լոբազգիներին հաճախ համեմատում են մսի հետ, ինչը ճշմարտությունից հեռու չէ՝ սպիտակուցների պարունակությամբ դրանք համադրելի են տավարի եւ խոզի մսի հետ:

Լոբազգիների ընտանիքի 5 ամենամեծ ցեղերն են՝
  1. Գազ, Կռնի, Խազիրան (Astragalus, Астрагал):Գրանցված է 2481 տեսակ։ Բազմամյա կամ միամյա խոտաբույսերի, կիսաթփերի, հազվադեպ՝ թփերի ցեղ է։ Հայաստանում աճում է 150 տեսակ։
  2. Ակացիա (Acacia, Акация): Գրանցված է 1380 տեսակ։ Ծառերի, թփերի, հազվադեպ՝ խոտաբույսերի ցեղ է։ Տարածված է Ասիայում, Ավստրալիայում, Աֆրիկայում, Մեքսիկայում։
  3. Ինդիգոֆերա (Indigofera, Индигофера): Գրանցված է 665 տեսակ։ Տարածված է Արևադարձային և Մերձարևադարձային գոտիներում։ Մի քանի տեսակներ աճում են նաև Հարավարևելյան ասիայի չափավոր կլիմայական գոտում։
  4. Կրոտալարիա (Crotalaria, Кроталярия)։ Գրանցված է 698 տեսակ։ Տարածված է Արևադարձային և Մերձարևադարձային գոտիներում։
  5. Միմոզա (Mimosa, Мимоза): Գրանցված է 618 տեսակ։ Այս ցեղից ամենահայտնին Պատկառուկն է (Shameplant, Touch-me-not, Мимоза стыдливая, Mimosa pudica)

Լոբազգիների ընտանիքի 917 ցեղերի ամբողջական ցուցակ ==>

Տարածված լոբազգիների այբբենական ցուցակ

  • Առվույտ (անգլ․՝ Alfalfa, ռուս․՝ Люцерна, լատ․՝ Medicago)։ Միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է 101 տեսակ, Հայաստանում, վայրի վիճակում՝ 10 տեսակ՝ Առվույտ գայլուկանման (Medicago lupulina), Առվույտ ցանովի (Medicago sativa), Առվույտ երկնագույն (Medicago coerulea), Առվույտ խավոտ (Medicago papiilosa), Առվույտ տատասկանման (Medicago tribuloides) և այլն։
  • Արախիս կամ Գետնանուշ (անգլ․՝ Peanut, ռուս․՝ Арахис, լատ․՝ Arachis)։ Ցեղն ընդգրկում է 74 տեսակ։
  • Երեքնուկ (անգլ․՝ Clover, ռուս․՝ Клевер, լատ․՝ Trifolium): Ցեղն ընդգրկում է 245 տեսակ։
  • Լոբի (անգլ․՝ Bean, ռուս․՝ Фасоль, լատ․՝ Phaseolus)։ Ցեղն ընդգրկում է 87 տեսակ։
  • Լուպին (անգլ․՝ , ռուս․՝ Люпин, լատ.՝ Lupinus): Ցեղը ներառում է 550 տեսակ, որոնց թվում ուտելի Սպիտակ լուպինը (Lupinus albus)։
  • Հացհամեմ (անգլ․՝ Trigonella, ռուս․՝ Пажитник, լատ․՝ Trigonella): Միամյա, հազվադեպ՝ բազմամյա, կումարինի սուր հոտով խոտաբույսերի ցեղ է։ Ցեղն ընդգրկում է 93 տեսակ։
  • Ոլոռ (անգլ․՝ Pea, ռուս․՝ Горох, լատ․՝ Pisum)։ Ցեղն ընդգրկում է 7 տեսակ։
  • Ոսպ (անգլ․՝ Lentil, ռուս․՝ Чечевица, լատ․՝ Lens): Ցեղն ընդգրկում է 7 տեսակ։
  • Սիսեռ (անգլ․՝ Cicer, ռուս․՝ Нут, լատ․՝ Cicer): Միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 44 տեսակ։ Ցեղի միակ մշակովի տեսակը Սիսեռ սովորականն է (անգլ․՝ Chickpea, ռուս․՝ Нут бараний, Турецкий горох, լատ․՝ Cicer arietinum
  • Սոյա (անգլ․՝ Soybean, ռուս․՝ Соя, լատ․՝ Glycine): Ցեղն ընդգրկում է 15 տեսակ։ Ամենահայտնի տեսակը Սոյա սովորականն է (Soybean, Соя обыкновенная, Соя культурная, Glycine max
  • Վիգնա (անգլ․՝ Vígna, ռուս․՝ Вигна, լատ․՝ Vígna)։ Ցեղն ընդգրկում է 108 տեսակ։ Ցեղի ամենատարածված ներկայացուցիչներն են՝ Վիգնա չինականը (անգլ․՝ Cowpea , ռուս․՝ Коровий горох , լատ․՝ Vīgna unguiculata ), a subspecies of the black eyed peas ( Black-eyed pea ), Մաշը (անգլ․՝ Mung bean կամ Maash, ռուս․՝ Маш , լատ․՝ Vigna radiata ), Ուրդը (անգլ․՝ Vigna mungo, ռուս․՝ Урд, լատ․՝ Vígna mungo ), Աձուկին (անգլ․՝ Adzuki bean, ռուս․՝ Адзуки, լատ․՝ Vigna angularis):
  • Վիկ (Wetches, Вика կամ Горошек, Vicia): Ցեղը ներառում է 230 տեսակ, որոնց թվում են դեկորատիվ բույսեր, կերային և հատիկաընդեղենային մշակաբույսեր։ Իսկ ամենահայտնին Բակլան է (անգլ․՝ Broad bean, Fava bean կամ Faba bean, ռուս․՝ Боб садовый, լատ․՝ Vicia faba)
  • Տափոլոռ (լատ.՝ Lathyrus): Ցեղը ներառում է 159 տեսակ։ ՀՀ-ում՝ 16-18 տեսակ՝. Տափոլոռ պալարավոր (Lathyrus tuberosus), Տափոլոռ անտառային (Lathyrus sylvestris), Տափոլոռ մարգագետնային (Lathyrus pratensis), Տափոլոռ նեղատերև (Lathyrus leptophyllus) և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում և անտառեզրերին, թփուտներում, առվակների ափերին, այգիներում, աղբոտում է ցանքերը և այլն։ Այս ցեղին է պատկանում Հոտավետ ոլոռիկը (անգլ․՝ Sweet pea, ռուս․՝ Чина душистая, Душистый горошек, լատ.՝ Lathyrus odoratus)
Լոբազգիները պայմանականորեն բաժանում են երեք խմբի՝
  • Պտղատու լոբազգիներ
  • Կերային լոբազգիներ
  • Դեկորատիվ լոբազգիներ

Հղումներ

Լիմոնախոտ

Լիմոնախոտը (անգլ․՝ Lemongrass, ռուս․՝ Лимонная трава, լատ․՝ Cymbopogon) հացազգիների ընտանիքի, բարձր, բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Մոտ 55 տեսակներից հատկապես Արևմտահնդկական լիմոնախոտ (West Indian Lemon Grass, Челнобородник лимонный, Cymbopogon citratus) տեսակը լայնորեն աճեցվում է որպես համեմունք և դեղաբույս։

Լիմոնախոտի հայրենիքը Հարավ-Արեւելյան Ասիան է, այն լայնորեն մշակվում է Աֆրիկայի, Ասիայի եւ Ամերիկաների արեւադարձային գոտիներում:

Մեր կլիմայական պայմաններում բաց գրունտում աճեցնելու համար բույսը հարմարեցված չէ, սակայն կարելի է աճեցնել սենյակային պայմաններում:

Հետաքրքիր է, որ այս հացազգին մշակվում է ոչ թե հատիկների, այլ տերեւների եւ ցողունների համար: Լիմոնախոտը հայտնի համեմունք է։ Առավել հաճախ այն օգտագործում են ապուրների եւ հնդկական Curry-ի հետ կամ ավելացնում են թեյին։

Բացի այդ, լիմոնախոտը արժեքավոր դեղաբույս է։ Դրա տերեւները պարունակում են B, C եւ A խմբի վիտամիններ, ֆոլիաթթու, կալիում, կալցիում եւ այլ օգտակար հանքանյութեր: Լիմոնախոտի եթերային յուղը ունի հակասնկային, հակամակաբույծ ազդեցություն, օգնում է ստամոքսի խանգարման, մրսածության, գլխացավի դեպքում:

Տանը լիմոնախոտ աճեցնելը

Տան պայմաններում բացի Արևմտահնդկական լիմոնախոտ (West Indian Lemon Grass, Челнобородник лимонный, Cymbopogon citratus) տեսակից աճեցնում են նաև Արևելահնդկական լիմոնախոտը (Восточно-индийское лимонное сорго կամ Малабарская трава, Cymbopogon flexuosus) ու Կիտրոնելան (Citronella grass, Цитронелла, Cymbopogon nardus): Բոլորի խնամքը նույնն է։

Աճեցնելու տեղը

Արևադարձային բույսի համար, բնականաբար, պետք է ընտրել լուսավոր ու տաք տեղ՝ դեպի հարավ նայող պատուհանագոգը։ Լիմոնախոտն, ի տարբերություն շատ բույսերի, չի վախենում արևի ուղիղ ճառագայթներից։ Թույլատրելի է նաև ցրված, պայծառ լուսավորությունը՝ լուսավոր պատուհանից ոչ ավելի քան 1,5 մ հեռավորության վրա։

Ուշադրություն

Չարժե լիմոնախոտն աճեցնել տրանսպորտի կամ արտադրական արտանետումների համար բաց պատշգամբում։ Լիմոնախոտի տերեւները կլանում և իրենց մեջ կուտակում են այդ վնասակար տարրերը։

Ծաղկամանը

Բնական պայմաններում լիմոնախոտը հասնում է մինչև 1,8-2 մետր բարձրության։ Ծաղկամանում դա հնարավոր չէ։ Նորմալ աճի համար բավարար է 25-30 սմ տրամագծով ծաղկամանը։

Հողախառնուրդը

Կարևոր է որ հողը լինի պարարտ և փխրուն։ Կարելի է գնել որևէ համապիտանի հողախառնուրդ կամ պատրաստել ինքնուրույն՝ հավասար մասերով իրար խառնել կենսահումուս և գետի ավազ։ Փխրունությունն ավելացնելու համար լրացուցիչ պերլիտ կամ վերմիկուլիտ ավելացնել։ Լավ դրենաժային շերտն էլ պարտադիր է։

Օդի ջերմաստիճանն ու խոնավությունը

 Օդի նվազագույն ջերմաստիճանը +16оС է, իսկ ամենահարմարավետը +20…+25оС տիրույթն է։ Օդի խոնավությունը՝ չափավոր, սիրում է հաճախակի ցողվել մանր կաթիլներով։

Լիմոնախոտը տառապում է միջանցիկ քամիներից, դա կարող է բերել արմատների նեխելուն։ Ձմռանը, սենյակը օդափոխելիս, պետք է բույսը պաշտպանել սառը օդի հոսքերից։ Հնարավորության դեպքում, ամռանը օգտակար է լիմոնախոտը բաց երկնքի տակ պահել։

Խնամքը

Լիմոնախոտի խնամքը կանոնավոր ջրելն ու սնուցում տալն է։ Պետք է նաև ուշադրություն դարձնել օդի խոնավությանը եւ ջերմությանը: Խորհուրդ չի տրվում թփի շուրջը հողը փխրեցնել :

Ջրելը

Լիմոնախոտը խոնավություն սիրող բույս է։ Ամռանը պետք է առատ ջրել, բայց հողը ցեխ ու ճահիճ չդարձնել։ Ամռան խիստ շոգին կարելի է փոքր չափաբաժիններով օրական երկու և ավելի անգամ ջրել։

Ձմռանը ջրելը քչացնում են։ Ջրում են հողի մակերեսը չորանալուց հետո։

Սնուցումը

Սնուցումն արվում է ակտիվ աճի շրջանում՝ ապրիլից հոկտեմբեր: Հարմար է կիրառել համալիր հեղուկ պարարտանյութ: Դա արվում երկու շաբաթը մեկ, ջրելու ժամանակ։ Քանի որ լիմոնախոտը ակտիվորեն ավելացնում է կանաչ զանգվածը, այն հատկապես ազոտական պարարտանյութերի կարիք ունի, այդ թվում ‘ օրգանական:

Բազմացնելը

Լիմոնախոտը կարելի է բազմացնել սերմերով, թուփը բաժանելով և ցողունները արմատակալելու դնելով։

Սերմով բազմացնելը
  • Սածիլներ աճեցնելու համար նախատեսված կոնտեյները լցնում են բերրի հողով եւ լավ ցողում են ցողիչով:
  • Առանց խորացնելու, հողի մակերեսով բաշխում են սերմերը և վրան ծածկում 2-3 մմ հաստությամբ հողի կամ ավազի շերտով։
  • Ցանքը եւս մեկ անգամ լավ ցողում են։
  • Կոնտեյները ծածկում են պլաստիկ թաղանթով կամ ապակիով, դնում են ջերմ լուսավոր տեղ։ Օդի +18оС ջերմաստիճանի դեպքում ծիլերը հայտնվում են մոտ մեկ շաբաթ անց:
  • Ծիլերի հայտնվելուց հետո կոնտեյները բացում են: Հետևում են, որպեսզի հողը միշտ խոնավ լինի, ըստ անհրաժեշտության, պարբերաբար ցողում են հողը:
  • Մոտ 1-2 շաբաթից հասակ առած թփերը զգուշորեն տեղափոխում են առանձին ծաղկամանների մեջ:
Թուփը բաժանելը

Երբ լիմոնախոտի թուփը աճել եւ լցրել է ամբողջ ծաղկամանը, այն կարելի է հանել և բաժանել թուփը մի քանի մասերի: Գերադասելի է դա անել գարնանը կամ ամռան սկզբին։

Դուրս հանած թուփը զգուշորեն թափ տալով արմատներն ազատում են հողից, որպեսզի երևան տեղերը որտեղից կարելի է բաժանել թուփը։ Բաժանում են ձեռքերով կամ սուր դանակով, բաժանված թփերը տնկում են առանձին ծաղկամաններում և լավ ջրում։

Ցողունը արմատակալելու դնելը

Փորձը ցույց է տալիս, որ կարելի է նույնիսկ խանութից գնված լիմոնախոտի ցողունից արմատակալած տնկի ստանալ։ Դրա համար դրանք պետք է լինեն ամբողջական՝ ստորին հատվածը պահպանված։

  • Բաժակի մեջ 2-3 սմ հնեցված, գոլ ջուր են լցնում ու ցողունը դնում մեջը։ Անհրաժեշտ է, որ օդի ազատ հոսք լինի դեպի ձեւավորվող արմատները:
  • Բաժակը դնում է տաք, լուսավոր տեղ, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների տակ։
  • Ջրի մակարդակը հաստատուն են պահում։
  • Մոտավորապես մեկ շաբաթ անց, ցողունի վրա երիտասարդ արմատներ են ձեւավորվում։
  • Չսպասելով արմատների երկարանալուն, բույսը տնկում են բերրի հողի մեջ և հետագայում ապահովում են սովորական խնամք։

Հիվանդություններ և վնասատուներ

Լիմոնախոտը մեծ քանակությամբ եթերային յուղեր է պարունակում։ Այն հազվադեպ է հիվանդանում և ենթարկվում վնասատուների հարձակմանը։ Որպես սարդոստայնային տիզի դեմ կանխարգելիչ միջոց, խորհուրդ է տրվում պարբերաբար ցողել բույսը նաև ձմռանը։

Բերքահավաքը

Ըստ անհրաժեշտության, թարմ տերեւները կտրում են երբ դրանք հասնում են 25-30 սմ երկարության: Ամբողջական բերքահավաք անում են ձմռանը, երբ տերեւները սկսում են չորանալ:

Կտրած տերևները մանրացնում են, 1-2 սմ երկարությամբ կտորները փռում են թղթի կամ կտորի վրա և չորացնում են։ Պահում են ապակե հերմետիկ տարայի մեջ։

Լիմոնախոտի ցողուններն էլ են ուտելի։ Երբ ցողունի տրամագիծը հասնում է 2-4 սանտիմետրի, այն կտրում են հողի մակարդակով եւ օգտագործում որպես սոուսների, ապուրների հավելում եւ մսային ճաշատեսակներում: Կտրված ցողունը կրկին աճում է:

Ուշադրություն

Լիմոնախոտի տերևների եզրերը շատ սուր են: Բերքահավաքը պետք է իրականացվի ձեռնոցներով:

Սխալներ

Անփորձ մշակողները կարող են հետեւյալ դժվարությունների հանդիպել՝

  • Բույսը չի աճում կամ մահանում է սածիլի փուլում: Հաճախ դա պայմանավորված է լինում հողի գերխոնավացմամբ։ Եթե ցանելիս հողը լավ խոնավ է եղել, այլևս մինչև սերմերի ծլելը ջրելն անհրաժեշտ չէ։ Հետագայում էլ չափից շատ ջրելը վնասակար է։
  • Բույսը լավ արմատներ է զարգացնում, բայց հետո դրանք նեխում են։ Խնդիրը կրկին կապված է չափից շատ ջրելու հետ։ Կարելի է փորձել ջրել ներքևից՝ տակդիրի միջից։
  • Որոշ մարդկանց մոտ բույսի եթերային յուղի մեջ պարունակվող նյութերը կարող են ալերգիա առաջացնել:

Հղումներ

Ստվերադիմացկուն բանջարեղեն

Բանջարեղենի մեծ մասին 6-8 ժամ ուղիղ արեւի լույս է անհրաժեշտ։ Սակայն, կիսաստվերում (3-6 ժամ արեւի ուղիղ ճառագայթներ) բարեհաջող աճողներ էլ կան։ Ի դեպ, ոչ մի միրգ կամ բանջարեղեն չկա, որ նորմալ աճի լրիվ ստվերում։

Կիսաստվերում լավ աճող բանջարեղեն

  • Հազարը (lettuce), Ճարճրուկը (arugula), Գանգրակաղամբը (Քեյլը) (kale) և Շվեյցարական մանգոլդը, (swiss chard) լիովին կբավարարվեն օրական 3-4 ժամ լիարժեք արևի լույսով։ Ավելին, կեսօրի կիզիչ արևից պաշտպանված լինելը շատ օգտակար կլինի դրանց նուրբ տերևների համար։
  • Բրոկոլի (Broccoli) և Սպանախը (spinach) նույպես լավ կաճեն կիսաստվերում։ Շոգ կլիմայում կիսաստվերը կզսպի դրանց ժամանակից շուտ ընձյուղվելուց։
  • Ճակնդեղը (Beets) և Բողկը (radishes) գուցե ավելի փոքր արմատապտուղներ ձևավորեն, բայց լավ կանաչ զանգված՝ տերևներ կաճեցնեն։  Կաղամբը (Cabbage) կիսաստվերում կաճի, բայց ամուր գլուխներ չի ձևավորի։
  • Համեմ, Մաղադանոս, Սխտոր, Կարտոֆիլ։
  • Այնտեղ, որտեղ արևը լուսավորում է առավոտյան, իսկ կեսօրից հետո ստվեր է, կարելի է փորձել Նեխուր (celery), Գազար (carrots), Վայրի գազար (Parsnips, Пастернак) և Լոբի (թուփ) (bush beans) աճեցնել։
  • Այնտեղ, որտեղ առավոտյան արև չկա, բայց լուսավոր է կեսօրից հետո, հարմար է մագլցող բանջարեղենի համար՝ Վարունգ (cucumber), Լոբի (pole beans), Ոլոռ (peas):

Մի քանի այլ ստվերադիմացկուն բույսեր

  • Հաղարջը (currants, смородина) եւ Փշահաղարջը (gooseberries, крыжовник) աճում և պտղաբերում են կիսաստվերում։ Կարելի է տնկել դրանք ցանկապատի կամ պատերի տակ՝ ճյուղերը լավ տարածելով, որ լույսը հասնի բույսի բոլոր տերևներին:
  • Մոշը (BlackBerry, ежевика) և Ազնվամորն (raspberries, малина) էլ կարող են աճել կիսաստվերում, սակայն մշտական արևը միանգամայն այլ որակ է ապահովում։
  • Խավարծիլի (Rhubarb, ревень) անունն արդեն հուշում է, որ կիսաստվերի բույս է։
  • Կիսաստվերին դիմացող Ելակի սորտեր էլ կան, օրինակ ամերիկյան “Alexandria” կամ ռուսական Дали, Мальга, Магнус, Флорин, Пандора, Зенкора, Эверли, Барон Солемахер, Летиция սորտերը;
  • Ինչ վերաբերում է ծառերին, ապա Տանձն ու Սալորը լավագույն ընտրությունն են։ Տանձն, իրոք, օրական ընդամենը մի քանի ժամ արեւի պահանջ ունի՝ ցանկալի է կեսօրին։ Սալորը կգեղեցկացնի լանդշաֆտը։ Պարզապես պետք է հաշվի առնել, որ տանձի եւ սալորի ծառերի շատ տեսակներին անհրաժեշտ են խաչաձեւ փոշոտում, այնպես որ, պետք կլինի մեկից ավելի ծառ տնկել:

5 խորհուրդ կիսաստվերում բույս աճեցնելու վերաբերյալ

  1. Բացի ամենաշոգից, ցանկացած այլ կլիմայում սերմերը սկզբում պետք է ցանել այգու առավել արեւոտ մասերում՝ թե անմիջապես հողի մեջ, թե՛ առանձին ծաղկամանում կամ այլ տարայում, ապա, պայծառ արևի տակ դրանց ծլելուց և մի քիչ մեծանալուց ու ամրանալուց հետո տեղափոխել կիսաստվերում աճելու։
  2. Պետք է փորձել ավելացնել տարբեր առարկաներից դեպի բույսերն արտացոլվող լույսը։ Օրինակ սպիտակ ներկել պատերը, ցանկապատն ու այլ առարկաներ։ Կարելի է հայելիներ տեղադրել կամ ալյումինե փայլաթիթեղ օգտագործել։
  3. Ստվերախիտ տեղերի հողը ուշ է տաքանում գարնանը և շուտ է սառչում աշնանը, ուստի տարատեսակ ծածկերով պետք է ձգտել երկարաձգել հողի՝ բույսերի աճի համար հարմարավետ ջերմաստիճանի պահպանման ժամկետը։
  4. Լորձնէակներն ու խխունջները հաճախ թաքնվում են հենց խոնավ, ստվերախիտ տեղերում, այնպես որ, այդ տեղերում պետք է գարեջրով թակարդներ դնել և հետաձգել մուլչապատումը մինչև տաքերն ընկնելը։
  5. Բույսերի միջև բավարար տարածք է պետք թողնել, որպեսզի միմյանց չստվերեն։

Մանանեխ

Մանանեխը (անգլ․՝ Mustard, ռուս․՝ Горчица, լատ․՝ Sinapis) կաղամբազգիների (խաչածաղկավորների) ընտանիքի (Sinapis և Brassica) ցեղի միամյա, ձիթատու, մեղրատու բույսերի անունն է։

Տարածված մանանեխներ են Սպիտակ մանանեխը (Sinapis alba), Կապտամոխրագույն մանանեխը (Brassica juncea) և Սև մանանեխը   (Brassica nigra)։ Ընդորում, վերջին երկուսը մանանեխ ցեղին չեն պատկանում։

Մանանեխի սերմեր

Մանանեխ աճեցնելը

Տնային պայմաններում մանանեխ կարող է աճեցնել նույնիսկ սկսնակ այգեպանը: Շատերն աճեցնում են որպես լավ համեմունք և աղցանի բաղադրիչ, կան նաև որպես սիդերատ ցանողներ՝ հողի կառուցվածքի բարելավման, ազոտ պարունակող նյութերի կուտակման եւ մոլախոտերի աճի կանխարգելման նպատակով:

Մանանեխի համար նախընտրելի է բերրի, չեզոք կամ թույլ ալկալինային հողը։ Այն հարմար է ցանել այնտեղ, որտեղ նախկինում աճում էին կարտոֆիլ եւ այլ բանջարեղեն, բայց ոչ կաղամբազգիներ: Հողը նախապատրաստում են աշնանը: Ոչ բերրի հողի հետ խառնում են փտած գոմաղբ կամ կոմպոստ, պարարտացնում են սուպերֆոսֆատով եւ կալիումային պարարտանյութով։ Նույնը կարելի է անել բերրի հողի հետ, բայց պարարտանյութերի շատ ավելի քիչ չափաքանակով։ Հողի բարձր թթվայնության դեպքում, կիր են խառնում հողի հետ։ Գարնանը հողը մինչեւ 10 սմ խորությամբ փխրեցնում են:

Տնամերձ հողամասում մանանեխը կարող է ցանվել առանձին մարգով կամ այլ վաղահաս կանաչեղենի հարեւանությամբ: Սեզոնի ընթացքում ցանել և բերք ստանալ կարելի է մի քանի անգամ։ Միայն խորհուրդ չի տրվում աճեցնել ամռան շոգին, քանի որ բույսն այդ պայմաններում արագ ընձյուղվում է: Սերմերը ցանում են ոչ ավել քան 2 սմ խորությամբ, միմյանցից 10 սմ հեռավորության վրա, միջշարային 30-40 սմ տարածք թողնելով։ Առաջին ծիլերը հայտնվում են 3-4 օրում՝ եթե օդի միջին ջերմաստիճանը պահպանվում է +20°С աստիճան: Շատ խիտ տնկարկը խորհուրդ է տրվում նոսրացնել, ինչը հնարավորություն կտա լավ բերք ստանալ:

Բույսերի սնուցումը կատարում են առաջին իսկական տերեւների առաջացումից հետո: Սնուցող լուծույթը պատրաստվում է միզանյութից (1 թեյի գդալ) եւ ջրից (10 լիտր): 1 քմ-ի համար պետք է նախատեսել 3 լիտր լուծույթ: Հետագա խնամքը մոլախոտերից ազատելն է և շաբաթական 2 անգամ առատ ջրելը: Եթե բույսի տերեւները կոշտանում և դառնանում են, պետք է ավելի հաճախ ջրել։

Պատուհանագոգին մանանեխ աճեցնելը

Մանանեխ կարելի է աճեցնել նաև պատուհանի գոգին։ Միայն շոգն ու տոթը կարող են խանգարել լավ աճին։ Նախքան սերմերը ցանելը, դրանք պետք է թրջել 1%-նոց կալիումի պերմանգանատի (марганцовка) լուծույթում: Նույն լուծույթով պետք է մշակել ծաղկաթաղարը։ Այնուհետև սերմերը պետք է ծլեցնել՝ կամ ծլեցման համար նախատեսված ամանում, կամ մշտապես խոնավ պահվող լաթի մեջ։ Որպես հողախառնուրդ կարելի է վերցնել այգու հողը, խառնել դրան կոկոսի մանրաթել/պերլիտ և հարստացնել կենսահումուսով կամ կոմպոստով։ Պետք չէ մոռանալ դրենաժային շերտի անհրաժեշտության մասին։

Սերմերը ցանում են 1-2 սմ խորությամբ, ցանքը լավ ջրում են և ծածկում ապակյա կամ պոլիէթիլենային ծածկով:

Ցրտադիմացկուն սորտերը ծլում են նույնիսկ + 1°С ջերմաստիճանին, բայց տնային պայմանների համար ավելի լավ է ընտրել ջերմասեր տեսակներ, ինչպիսիք են սեւ կամ ֆրանսիական մանանեխը։
Ծիլերի հայտնվելուց հետո թափանցիկ ծածկը հանում են:

Մանանեխի աճի եւ զարգացման համար օդի լավագույն ջերմաստիճանը + 23°С է: Եթե սենյակում շատ շոգ է, բույսը մատղաշ տերևներ ձևավորելու փոխարեն սկսում է ընձյուղվել:

Ուտելու կամ ճաշատեսակներին ավելացնելու համար, արդեն 3-րդ շաբաթից կարելի է կտրել բույսի ստորին տերեւները:

Ժամանակից շուտ ընձյուղվելը կանխելու համար անհրաժեշտ է բույսը ամեն օր առատ ջրել։

Մանանեխի սերմեր ծլեցնելը

  1. Հաշվի առնելով, որ թրջելուց հետո սերմերի զանգվածն ավելանալու է, վերցնում են հատիկների անհրաժեշտ քանակը, մաքրում են աղբից, լավ լվանում են, քամում, լցնում խոր ամանի մեջ և վրան 5-6 անգամ շատ ջուր լցնում։ Ամանը դնում են տաք, արևի ուղիղ ճառագայթներից հեռու տեղում և թողնում, որ սերմերը 6-12 ժամ թրջվեն։
  2. Թրջելն ավարտելուց հետո ջուրը թափում են կամ, հաշվի առնելով, որ այնտեղ տարալուծված կենսաակտիվ նյութեր կան, պահեստավորում են՝ այգու կամ սենյակային բույսերը ջրելու համար։
  3. Սերմերը լցնում են ծլեցման ամանի մեջ, նորից լավ լվանում են և լավ քամում, այնուհետև դնում են մութ տեղում՝ թեքությամբ, բերնքսիվայր, որպեսզի և՛ ջուրը քամվի, և՛ սերմերի համար օդափոխանակություն լինի։
  4. Օրական 2-3 անգամ, չհանելով ծլեցման ամանից, սերմերը 3-4 անգամ լավ ողողում և քամում են, այնուհետև դնում են նույն դիրքով։
  5. Երրորդ օրվանից սկսած ծլեցման ամանը հանում են մթից և դնում լուսավոր տեղում, բայց ոչ արևի տակ։
  6. Շարունակում են 4-րդ կետում գրվածն անել և, ծլեցման 5-6-րդ օրը, երբ փոքրիկ տերևներն արդեն բացված են և դրանց մեծ մասը կանաչել է, ծիլերը պատրաստ են ուտելու համար։

Մանանեխի ծլեցված սերմերը գրգռում են ախորժակը, ուժեղացնում են ստամոքսային հյութի արտադրությունը, ունեն հակաբորբոքային և հակասեպտիկ ազդեցություն, հիանալի հակացինոտինային միջոց են, օգտագործում են աղիների մաքրման համար, բուժում են հազը:

Մանանեխի ծլեցված սերմերն ուտում են հում վիճակում՝ առանձին կամ ավելացնելով աղցաններին:

Մանանեխի միկրոկանաչի աճեցնելը

  • Սաղր ամանի մեջ, 3-4 սմ բարձրությամբ, հող կամ այլ սուբստրատ (կտավատի կամ կոկոսի մատեր; արհեստական քեչա կամ հանքային բամբակ, ջուտի ծղոտ, վերմիկուլիտ, պեռլիտ, թղթյա անձեռոցիկներ կամ սրբիչներ) են լցնում և լավ խոնավացնում են:
  • Սերմերը հավասարապես բաշխում են սուբստրատի ողջ մակերեսով ու նորից ցողում են։
  • Ցանքը ծածկում են ոչ թափանցիկ կափարիչով կամ այլ հարմարեցված ծածկով՝ սերմերը խոնավ և մութ միջավայրում պահելու համար։
  • Երբ մանանեխի ծիլերի վրա սկսում են երևալ տերեւները, կափարիչը հեռացնում են եւ ցանքը տեղափոխում են լավ լուսավորված վայր:
  • Միկրոկանաչին պատրաստ է լինում 5-14 օր անց, երբ բույսերն ունեն 4- 8 սմ բարձրություն և 2 իսկական տերևները բացվել են։
  • Միկրոկանաչին մկրատով կամ սուր դանակով կտրում են հողից կամ սուբստրատից մի քանի միլիմետր բարձրության վրա։

Ըստ գիտական հետազոտությունների, զարգացման 2 իսկական տերև ձևավորած փուլում բույսը պարունակում է տասնյակ անգամ ավելի շատ վիտամիններ, հանքանյութեր եւ կենսաբանորեն ակտիվ նյութեր, քան նույն բույսի ծիլերն ու ավելի մեծահասակները: Հավաքված բերքը օգտագործվում է միայն թարմ տեսքով, միկրոկանաչու ջերմային մշակումը էականորեն նվազեցնում է դրա օգտակարությունը:

Մանանեխի միկրոկանաչին պարունակում է՝

  • այլ բույսերում հազվադեպ հանդիպող E եւ P վիտամիններ;
  • արժեքավոր հանքանյութեր (կալցիում, մագնեզիում, սելեն, ցինկ, ֆոսֆոր, մանգան);
  • մեծ քանակությամբ վիտամին C եւ ռուտին;
  • եթերային յուղեր;
  • սննդային մանրաթելեր;
  • օմեգա-3 եւ օմեգա-6 թթուներ:

Մանանեխի միկրոկանաչի ուտելը ամրացնում է օրգանիզմի իմունիտետը, բարձրացնում է կենսունակությունը, արագացնում է նյութափոխանակությունը: Մշտական օգտագործման դեպքում այն օգնում է ամրապնդել անոթների պատերը, կանխարգելում է ուռուցքային հիվանդությունների զարգացումը, մեղմացնում է կլիմաքսի ախտանիշները: Մանանեխի ծիլերն ունեն նաեւ հակասեպտիկ եւ հակաբորբոքային հատկություններ:

Մանանեխի միկրոկանաչին կարելի է ուտել առանձին կամ օգտագործել տարատեսակ սմուզիներ, վիտամինային կոկտեյլներ, աղցաններ պատրաստելիս։ Դրանք լավ խավարտ կլինեն մսով և ձկով ճաշերի համար։

Կարդացեք նաև “ՄԱՆԱՆԵԽԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ” հոդվածը ==>

Հղումներ

Ծլեցված սերմեր և միկրոկանաչի

Նմանություններ և տարբերություններ

Ե՛վ ծլեցված սերմերը, և՛ միկրոկանաչին ուտում են բույսերի աճի ամենավաղ փուլում՝ ծլելուց հաշված օրեր անց։ Այդ պատճառով երբեմն շփոթ է առաջանում, սակայն դրանք տարբեր բաներ են և բույսերի աճի միանգամայն տարբեր փուլերում են գտնվում։

Միկրոկանաչու և ծիլերի նմանությունները

Երկուսն էլ աճեցվում են նույն սերմերի օգտագործմամբ, երկու դեպքում էլ սերմերը նախապես թրջում են։ Ե՛վ ծլեցված սերմերը, և՛ միկրոկանաչին հումակերների ու նիհարել փորձողների սիրած ուտելիք են։

Տարբերությունները

  • Ծլեցված սերմերը ուտում են ծլեցման դնելուց 3-5 օր անց, իսկ միկրոկանաչին՝ 7-14 օր հետո:
  • Ծիլերը կարճ են՝ 2,5-7 սմ, իսկ միկրոկանաչին ավելի երկար է՝ 10-20 սմ:
  • Ծլեցումն արվում է առանց հողի կամ այլ սուբստրատի օգտագործման, միայն ջուր է անհրաժեշտ։ Միկրոկանաչին որպես կանոն աճեցնում են հողի կամ որևէ սուբստրատի վրա, կամ հիդրոպոնիկ եղանակով։
  • Սերմեր ծլեցնելիս տերեւներ չեն առաջացնում, միայն շաքիլի տերևներ (семядоли), իսկ միկրոկանաչիները ձեւավորում են իրական տերեւներ:
  • Ծլեցված սերմերն ուտում են ամբողջությամբ, իսկ միկրոկանաչու միայն հողից վեր գտնվող մասն են ուտում։
  • Ընդհանուր առմամբ միկրոկանաչիներն ավելի օգտակար և սննդարար են քան ծլեցված սերմերը։
  • Ծլեցումը ընթանում է մթության մեջ, իսկ միկրոկանաչու աճի հանար լուսավորություն է անհրաժեշտ։
  • Ծլեցված սերմերն միկրականաչուց ավելի քիչ հյուսվածքներ (клетчатка) են պարունակում։
  • Ծլեցված սերմերն, ընդհանուր առմամբ, ավելի էժան են վաճառվում, քան միկրոկանաչին։

Ծլած սերմի և միկրոկանաչու արտաքին տեսքը

Ծլեցված սերմերի մասին կարդացեք այստեղ ==>

Միկրոկանաչի աճեցնելու մասին կարդացեք այստեղ ==>

Հացհամեմ

Հացհամեմը (անգլ․՝ Trigonella, ռուս․՝ Пажитник, լատ․՝ Trigonella) բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին պատկանող, մինչև 80 սմ բարձրությամբ ցողունով, միամյա, հազվադեպ՝ բազմամյա,

կումարինի սուր հոտով խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 95, Հայաստանում՝ 17 տեսակ՝ Հացհամեմ երկնագույն (Trigonella caerulea), Այծառվույտ (Trigonella foenum-graecum), Հացհամեմ գլխիկավոր (Trigonella capitata), Հացհամեմ թրաձեվ (Trigonella gladiata), Հացհամեմ բարակ (Trigonella tenuis), Հացհամեմ աստղաձև (Trigonella astroides) և այլն։ Տարածված է Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, թփուտներում, կավահողերում, ճամփեզրերին և այլն։

Հացհամեմը օգտագործվում է սննդի, համեմունքների, կոսմետիկայի, օճառի, բորբոքումների բուժման եւ նույնիսկ մարսողության բարելավման եւ խոլեստերինի իջեցման համար:

Որպես համեմունքային բույսեր մշակության մեջ տարածված են հացհամեմի երկու տեսակները՝ Այծառվույտ, Հունական խոտ կամ Շամբալա (Fenugreek, Пажитник сенной, Trigonella foenum-graecum), Հացհամեմ երկնագույնը (Пажитник голубой, Trigonella caerulea)։

Այծառվույտ (Trigonella foenum-graecum)
Հացհամեմ երկնագույն (Trigonella caerulea)

Ինչպես հացհամեմ աճեցնել

Սերմերը։ Լավ կլինի ստուգված մատակարարից թարմ, ծլողունակությունը չկորցրած սերմեր ձեռք բերել։

Որտեղ ցանել։ Հացհամեմ կարելի է աճեցնել ինչպես դաշտում կամ այգում, այնպես էլ, առնվազն 30 սմ խորությամբ, ծաղկամանում։ Հացհամեմը սիրում է աճել արևկող տեղերում, սակայն դա չի նշանակում, որ կհրաժարվի աճել կիսաստվերում։

Հողը, որտեղ ցանում են, պետք է փխրուն լինի և լավ դրենաժային հատկություն ունենա։ Մի փոքր թթվայնությունը (PH 6,4) գերադասելի է, սակայն 6,0 – 7,0 PH տիրույթն էլ նորմալ է։

Հացհամեմը տաք հող է սիրում, սերմերը ցանում են անմիջապես իր տեղում։ Նախապես սածիլներ աճեցնել կարելի է, սակայն այնպիսի տարայում, օրինակ տորֆի բաժակներում, որ հետո առանց արմատները վնասելու հիմնական տեղում տնկել լինի։

Ինչպես ցանել։ Ցանելուց առաջ հացհամեմի սերմերը մեկ գիշեր թրջում են գոլ ջրի մեջ, այնուհետև մի փոքր չորացնում են և ցանում՝ ամենևին չհետևելով սերմերի հավասարապես բաշխմանը հողի մակերեսին։ Ցանելուց հետո սերմերը պետք է ծածկել մոտավորապես 0,5 սմ բարձրությամբ հողի շերտով։

Ջրելը։ Ցանելուց հետո ցանքը լավ ջրում են։ Հետագա 3-5 օրերին էլ, մինչև առաջին ծիլերի հայտնվելը, հողը միշտ խոնավ պետք է լինի։

Բերքահավաքը։ Եթե հացհամեմն աճեցվում է տերևների համար, ապա ցանելուց 3-4 շաբաթ անց, երբ բույսերը հասնեն մոտ 14 սմ բարձրության, կարելի է արմատից մի փոքր վերև կտրել թփերն ու հավաքել։ Սերմեր ստանալու համար պետք է սպասել այնքան, մինչև սերմով պատիճները հասունանան և դեղնեն ու հավաքել դրանք մինչև բացվելը։

Հացհամեմի սերմերը

Թեյ հացհամեմի սերմերից

Օգտակարությունը

  • Բարելավում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը;
  • Բուժում է արտրիտը, հոդատապը (պոդագրան) և այլ բորբոքումները;
  • Խթանում է կերակրող մայրերի կաթի արտադրությունը, հարստացնում է կաթը մագնիումով և վիտամիններով;
  • Երկաթի բարձր պարունակության շնորհիվ, օգնում է արյան պակասության դեպքում (անեմիա);
  • Կարգավորում է արյան ճնշումը, իջեցնում է շաքարի և խոլեստերինի մակարդակը;
  • Մեղմում է դաշտանային ցավերը;
  • Միզամուղ է, օգնում է արագ դետոքսիկացնել օրգանիզմը;
  • Ամրացնում է օրգանիզմի իմունային համակարգը։

Հակացուցումներ

Հացհամեմի սերմերի թեյը անվտանգ է, բացառությամբ հացհամեմի, սոյայի, առախիսի նկատմամբ ալերգիա ունեցողների համար։ Նրանց մոտ կարող են առաջանալ որոշակի բարդություններ, ինչպիսիք են ստամոքս-աղիքային խանգարում, սրտխառնոց, փսխում, դեմքի այտուցում եւ հազ։

Հացհամեմի սերմերի թեյ խորհուրդ չի տրվում խմել հղիներին և շաքարախտից բուժվողներին։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ թեյը նվազեցնում է արյան մակարդելությունը, ինչը լավ է սրտի աշխատանքի համար, բայց կարող է վտանգավոր լինել այլ հիվանդությունների դեպքում։

Ամեն դեպքում

Հացհամեմի սերմերի թեյ ամեն օր խմելու հարցով անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։

Ինչպես պատրաստել

  • Աղացած կամ հավանգի մեջ տրորած 1 թեյի գդալ (11 գ) հացհամեմի սերմերը լցնել 1 բաժակ (240 մլ) եռման ջրի մեջ, բաժակը ծածկել և թրմել 5-6 րոպե։ Հացհամեմի սերմերի հետ միասին կարելի է այլ խոտեր (նանա, ուրց և այլն) կամ թեյ գցել։
  • Մեկ այլ տարբերակով ամբողջական կամ հավանգի մեջ տրորած սերմերը լցնում են 1 բաժակ (240 մլ) տաք ջրով կաթսայի մեջ, և եռացնում 5-6 րոպե։
  • Թեյքամիչով քամել թեյը մեկ այլ բաժակի մեջ և խմել՝ տաք կամ սառը վիճակում։

Հացհամեմի սերմեր ծլեցնելը

Հացհամեմի ծլած սերմերը սննդարար շատ տարրեր են պարունակում, որոնցից հիմնականներն են սպիտակուցները (29%), կալիումը, օսլան, շաքարը, եթերային յուղը, A, C և B վտամինները և Ֆերմենտները (էնզիմները)։ Բացի այդ, առկա են բոլոր անփոխարինելի ամինաթթուները։

Մեկ թեյի գդալ սերմերի էներգետիկ արժեքը 12 կիլոկալորիա է։

Հացհամեմի 100 գամ սերմերը պարունակում են՝

  • Ճարպեր՝ 6,4 գ;
  • Սպիտակուցներ՝ 23 գ;
  • Ածխաջրեր՝ 58,4 գ, այդ թվում հյուսվածքներ (клетчатка)` 10 գ;

Հանքանյութերի պարունակությունը՝

  • Կալիում՝ 770 մգ;
  • Կրածին՝ 176 մգ;
  • Մագնիում՝ 191 մգ;
  • Երկաթ՝ 33,5 մգ;
  • Ֆոսֆոր՝ 296 մգ;
  • Նատրիում՝ 67 մգ;
  • Ցինկ՝ 2,5 մգ։

Վիտամինների պարունակությունը՝

  • С՝ 3 մգ;
  • В1՝ 0,32 մգ;
  • В2՝ 0,3 մգ;
  • В9 (ֆոլացին, ֆոլին, ֆոլինաթթու)՝ 57 մգ;
  • РР՝ 1,6 մգ։

Ինչպես ծլեցնել

  • Ծլեցնելու համար նախատեսված սերմերը լավ լվանում են և քամում։
  • Սերմերը լցնում են ծլեցման համար նախատեսված ամանի կամ սովորական բանկայի մեջ, որի բերանը հետո փակում են մարլայով ու կապում։
  • Այնուհետև սերմերի վրա լցնում են 1-2 օր հնեցված ջուր ու 8–14 ժամ թողնում, որ թրջվեն։
  • Թրջլուց հետո սերմերը լավ քամում են և դնում բերնքսիվայր։
  • Մոտավորապես 12 ժամը մեկ սերմերը նորից ողողում են ջրով, լավ քամում են ու նորից դնում բերնքսիվայր։
  • Երբ 3–5 օր անց սերմերի ծիլերի երկարությունը հավասարվի սերմի երկարությանը, դրանք պատրաստ են օգտագործման համար։ Ավելի շատ ծլեցնելու դեպքում սերմերը կարող են դառնանալ։

Հացհամեմի ծլեցված սերմերն ուտում են փոքր չափաբաժիններով՝ օրական 1 թեյի գդալի չափ՝ ճաշի հետ կամ ճաշից 5-10 րոպե առաջ։ Ծիլերը լավ են համատեղվում բանջարեղենի, բրնձի հետ, կարելի է մատուցել մրգերի, խաշած կարտոֆիլի, սենդվիչների եւ աղցանների հետ։

Հացհամեմի միկրոկանաչի

Սովորաբար հացհամեմի միկրոկանաչին որպես համեմունք օգտագործվում է աղցանների մեջ եւ հնդկական խոհանոցի շատ ճաշատեսակներում: Այն շատ օգտակար է լյարդի եւ ստամոքսի դիսպեպսիայի

բուժման համար, ինչպես նաեւ օգնում է կարգավորել արյան շաքարի մակարդակը: Հացհամեմի միկրոկանաչին պարունակում է նաեւ ինսուլինի արտադրության համար պատասխանատու ամինաթթու: Հացհամեմի միկրոկանաչի ուտելը օգտակար է նաև արյան մեջ որոշակի ճարպերի, այդ թվում, խոլեստերինի եւ տրիգլիցերիդի թույլատրելիից բարձր մակարդակի դեպքում։ Ավելին, այն նաեւ օգնում է նվազեցնել դաշտանի ցավերը եւ կանխարգելում է հաստ աղիքի քաղցկեղը։

Ինչպես աճեցնել հացհամեմի միկրոկանաչին

  • Միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված սերմերը նախ, վերը նկարագրված ձևով ծլեցնում են։
  • Պատրաստում են հողախառնուրդ՝
    • այգու հող՝ 50%;
    • կոմպոստ՝ 30%;
    • ավազ՝ 20%:
    • Հողախառնուրդը, 3-4 սմ շերտով լցնում են սաղր, դրենաժային անցքեր ունեցող ամանի մեջ և լավ խոնավացնում։
  • Ծլեցված սերմերը մեկ շերտով, հավասարաչափ բաշխում են հողի մակերեսին, ծածկում են նույն հողի բարակ, 0,5 սմ շերտով, այնուհետև լավ ջրում ցողիչով։
  • Ցանքը դնում են լուսավոր տեղում, ամեն օր զննում են և, ըստ անհրաժեշտության, ցանկալի է վաղ առավոտյան կամ երեկոյան, ցողում են։ Հողը միշտ պետք է չափավոր խոնավ մնա, գերխոնավությունը բորբոսնելու է հանգեցնում։
  • Ցանելուց 9-12 օր անց կարելի է սկսել բերքահավաքը։ Կարելի է աստիճանաբար կտրել և ուտել միկրոկանաչին կամ հավաքել բերքը անմբողջությամբ, պլաստիկ տուփի կամ տոպրակի մեջ պահել սառնարանում։

Հղումներ

Չաման, շամբալա, այծառվույտ, հացհամեմ, հունական խոտ… անվանումները՝ բազում, իսկ օգուտը՝ անվիճելի

Այս անհավանական օգտակար բույսն ունի բազում անվանումներ. շամբալա, չաման, այծառվույտ, հացհամեմ, հունական խոտ: Ամբողջ աշխարհում գնահատվում են այս բույսի պտուղները, որոնք ոսկեգույն փոքրիկ հատիկներ են:

Չինական և այուրվեդայական բժշկությունը հին ժամանակներից օգտագործում է չամանի սերմերն ընդհանուր բժշկության մեջ և կոսմետոլոգիայում: Արաբ գեղեցկուհիները պարբերաբար սննդի մեջ օգտագործում են այս բուժիչ բույսի պտուղները:

Չամանի սերմերի օգուտը

1. Մարսողություն

Չամանի պտուղները դրական ազդեցություն են գործում աղեստամոքսային տրակտի վրա, բարձրացնում են ախորժակը և բարելավում են մարսողության գործընթացը: Խորհուրդ է տրվում ծլած սերմերն օգտագործել լյարդի ֆունկցիաների թուլացում ունեցող հիվանդներին:

2. Շաքարային դիաբետ

Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ շամբալայի սերմերը տեսանելի ազդեցություն են ունենում արյան մեջ շաքարի նվազեցման վրա: Լավ էֆեկտի համար խորհուրդ է տրվում ամեն օր ընդունել 2 թ/գ մանրացրած հատիկներ՝ նախապես խառնելով կաթի հետ:

3. Առողջ մաշկ

Չամանի պտուղներից պատրաստված մածուկը ցուցաբերում է հակաբորբոքիչ և հանգստացնող ազդեցություն, առաջացնում է ռեգեներացիայի գոծընթաց: Դրա համար այն լայնորեն օգտագործվում է քերծվածքների, վերքերի և մաշկային խոցերի բուժման ժամանակ:

4. Խոլեստերինի հսկողություն

Բույսը շատ օգտակար է նրանց համար, ովքեր ունեն ավելորդ քաշ, սրտի և անոթների հիվանդություններ: Տարբեր ուտեստների մեջ ավելացրեք չաման, օգտագործեք ծլեցրած սերմերը, խմեք հատիկներից պատրաստված թուրմը և դուք լավ ծառայություն կմատուցեք ձեր օրգանիզմին՝ իջեցնելով խոլեստերինի մակարդակն անոթներում:

5. Շնչուղիների հիվանդություն

Շամբալայի պտուղներից պատրաստված կաթնային եփուկն իսկական փրկություն է չոր հազի ժամանակ: Իսկ եթե ձեզ տանջում է կոկորդի ցավը, ահա գերազանց բաղադրատոմս ողողումներ կատարելու համար. 2 ճ/գ սերմը 30 րոպե եփել 1 լ ջրի մեջ: Այդ թուրմով պարբերաբար ողողեք կոկորդը:

6. Կանացի առողջություն

Չամանի պտուղների օգտագործումը գործում է՝ որպես էստրոգենների արտադրման բնական խթանիչ: Կերակրող մայրերի մոտ չամանը խթանում է լակտացիան: Այսպես. եթե կրծքի կաթը չի բավականացնում, օրը 3 բաժակ եփուկ խմեք (2 թ/գ պտուղը՝ 1 բաժակ տաք կաթի համար):

Պատրաստեց Անի Գաբուզյանը, 168.am

Կանեփ

Կանեփը (անգլ․՝ Cannabis, ռուս․՝ Конопля, լատ․՝ Cannabis) կանեփազգիների ընտանիքին պատկանող, միամյա խոտաբույս է։ Հայտնի է կանեփի 3 ենթատեսակ։

  • Սովորական կամ մշակովի կանեփ (Cannabis Sativa L.), որից ստանում են թել ու սերմ;
  • Հնդկական կանեփ (Cannbis Indica Lam.), որից ստանում են թմրանյութեր (հաշիշ, մարիխուանա);
  • Մոլախոտային կանեփ (Cannabis ruderalis janisch.), որը գարնանացան բույսերի ցանքերի մոլախոտ է։

Կանեփի տերևներից և ծաղիկներից ստացվում է աշխարհում ամենալայն տարածում գտած թմրամիջոցը, որն ունի բազմաթիվ բացասական ազդեցություններ, որոնք խիստ վնաս են հասցնում ձեր առողջությանը և ընդհանուր բարեկեցությանը:

Տարբեր երկրներում կանեփի թմրամիջոցը ստացել է տարբեր անվանումներ՝ «մարիխուանա», «պլան», «քոլ», «տերև», «հաշ», «գանջա» և այլն:
Մարիխուանայի օգտագործումը, պահելը, աճեցնելը կամ վաճառելը Հայաստանում արգելված է: Արգելված է նաև մարիխուանայի ազդեցությամբ մեքենա վարելը:

Կանեփի սերմերը

Կանեփի սերմերը օգտակար և սննդարար ուտելիք են, ունեն նաև բուժիչ հատկություններ։

Կանեփի սերմը պարունակում է մարդու օրգանիզմի կենսագործունեության և առողջության համար շատ կարևոր 20 ամինաթթուներ, որոնք մկանային ակտիվության, արյան շրջանառության, ուղեղի աշխատանքի, մետաբոլիզմի և այլ պրոցեսների մասնակից են։

Սերմերը նարև մեծ քանակությամբ սպիտակուց և պրոտեին են պարունակում, ինչի պակասը հաճախ զգում են բուսակերները։ Վիտամիններով էլ հարուստ են՝ վիտամին A, B խմբի վիտամինների մեծ մասը և C, D, E, PP վիտամիններ։

Օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուների մեծ պարունակությունը նաև հազվադեպ հարաբերակցությամբ է՝ 1:3 (ինչպես ձկան յուղն է), ինչը լավագույն հարաբերակցությունն է մարդու օրգանիզմի համար։

Նաև միկրո և մակրոտարրերի մեծ պաշար ունեն սերմերը՝ (K)կալիում, (P) ֆոսֆոր, (Ca) կրածին, (Mg) մագնիում, (Fe) երկաթ, (Ma) մանգան, (Na) նատրիում, (Cu) պղինձ, (Zn) ցինկ, (S) ծծումբ:

Այդպիսով, կանեփի սերմերը՝

  • Հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն ունեն։
  • Ամրացնում են իմունային համակարգը։
  • Բարելավում են նյարդային համակարգի և ուղեղի աշխատանքը, լավացնում են հիշողությունը։
  • Հանգստացնող ազդեցություն ունեն, բարելավում են քունը։
  • Ամրացնում են սրտանոթային համակարգը։
  • Բարելավում են լյարդի և լեղապարկի աշխատանքը, օրգանիզմից դուր են բերում տոքսինները։
  • Խթանում են վնասված հյուսվածքների վերականգնումը։
  • Դրական են ազդում պոտենցիայի վրա։
  • Խթանում են կերակրող մայրերի կաթի արտադրությունը։
  • Թեթևացնում են տարատեսակ ցավերը, այդ թվում դաշտանի հետ կապված։
  • Նվազեցնում են ուռուցքային հիվանդությունների առաջացման վտանգը։

Կանեփի սերմերն ուտելու օրական չափաբաժինը 2-3 ճաշի գդալն է։ Ավելի շատ ուտելը կարող է մարսողական խնդիրներ առաջացնել։

Ուտելու համար սերմերի մշակման տարբեր ձևեր են կիրառում՝ մաքրած, աղացած, կաթ կամ ձեթ սարքած, ծլեցված, միկրոկանաչի աճեցրած ․․․։

Կանեփի ծլեցված սերմեր և միկրոկանաչի

Ծլեցված սերմերի մասին կարդացեք այստեղ ==>
Միկրոկանաչիների մասին կարդացեք այստեղ ==>

Կանեփի ծլեցված սերմերը (Cannabis sprouts, Проростки конопли) շատ ավելի հարուստ են վիտամիններով և այլ օգտակար տարրերով, քան չծլած սերմերը։ Վերը, սերմերի համար թվարկված բոլոր օգտակար հատկությունները նույնն են ծիլերի դեպքում։

Ինչպես ծլեցնել կանեփի սերմերը

  • Սերմերը մաքրում ու լվանում են հոսող, սառը ջրով, այնուհետև քամում են։
  • Քամված սերմերի վրա լցնում են սենյակային ջերմաստիճանի, սերմերի ընդհանուր ծավալից 4-5 անգամ շատ, 1-2 օր հնեցված ջուր, որի մեջ մոտ 12 ժամ թրջում են սերմերը։
  • 12 ժամ անց ջուրը թափում են իսկ քամված սերմերը հարթ շերտով լցնում են ոչ խոր, լայն ամանի հատակին ու ծածկում խոնավ կտորով կամ մի քանի տակ ծալած մարլայով։
  • 12 ժամը մեկ սերմերը լվանում են, քամում ու նորից ծածկում խոնավ կտորով։
  • Սերմերը ծլում են 6-7 օրում։

Ինչպես աճեցնել կանեփի միկրոկանաչի

  • Սաղր ամանի մեջ, 4-5 սմ բարձրությամբ հողի հարթ շերտ են լցնում և լավ խոնավացնում։
  • Վերը նշված ընթացակարգով սերմերը ծլեցնելուց հետո, դրանք մեկ շերտով փռում են պատրաստված հողի վրա և թեթևակի սեղմում՝ որպեսզի հողի հետ շփումը մեծ լինի։
  • Ցանքը նորից ցողում են 1-2 օր հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով և ծածկում խոնավ, ոչ թափանցիկ կտորով։ Եթե ցանքը կատարվում է 2 և ավելի նույնատիպ ամանների մեջ, ցանկալի է դրանք իրար վրա դնել ու միայն վերևինը ծածկել։
  • Տեղը, որտեղ աճեցվելու է կանեփի միկրոկանաչին պետք է +20…+25℃ օդի ջերմաստիճան ու 50-60% խոնավություն ունենա։
  • Հինգ օր շարունակ, օրական մեկ անգամ պետք է ցողել ցանքը։ Եթե միմյանց վրա դրված ամաններ են, ապա ցողելուց հետո փոխում են դրանց հերթականությունը, իսկ հինգերրորդ օրն արդեն միմյանց վրա չեն դնում, սակայն բոլորը պետք է ծածկված լինեն ոչ թափանցիկ կտորով։
  • Վեցերրորդ օրը ծածկերը հանում են և ցանքը, հետագա աճեցման համար, տեղադրում են լուսավոր տեղում։
  • Լուսավոր տեղում տեղադրելուց 4-5 օր անց կանեփի միկրոկանաչին պատրաստ կլինի օգտագործման համար։ Այդ ընթացքում էլ ցանքի հողը միշտ խոնավ են պահում։

Հղումներ

Ցորեն

Ցորենը (անգլ․՝ Wheat, ռուս․՝ Пшеница, լատ․՝ Triticum) դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի, հիմնականում միամյա, խոտաբույսերի ցեղ է, ընդգրկում է 25-ից ավելի վայրի և մշակովի տեսակ։ Հայաստանում տարածված է 13 տեսակ։

Ցորենի հատիկներից ստացվող ալյուրն օգտագործվում է հացի, ձավարի, մակարոնեղենի, հրուշակեղենի, վիսկիի, օղու, գարեջրի արտադրության մեջ։ Ցորենն օգտագործվում է նաև որպես անասնակեր։

Ցորենի ծլած սերմեր

Ցորենի ծլած սերմերը (Wheat sprouts, Проростки пшеницы) վիտամինների իսկական շտեմարան են։ Ցորենի սերմը պարունակում է B5, E, C, D, P վիտամիններ, ինչպես նաև կրածին, կալիում, քրոմ, պղինձ,

սիլիցիում, սելեն, ցինկ, երկաթ, յոդ, ֆոլիաթթու։

Ծլելու պահին սերմի քիմիական կազմի մեջ փոփոխություններ են տեղի ունենում։ Բարդ սպիտակուցները, ճարպերն ու ածխաջրերը տրոհվում են ու դառնում պարզ և դյուրամարս տարրեր։ Ազատվում են բոլոր օգտակար նյութերը։

Արդյունքում, համեմատած չոր սերմի հետ, 4-5 անգամ ավելանում է վիտամինների քանակը։ Օրինակ, 50 գրամ ցորենի ծլած սերմերի մեջ նույնքան վիտամին C կա, որքան 1 լիտր նարնջի հյութի մեջ։

Եթե չծլած ցորենի սերմում կա 20% սպիտակուցներ, 2,2% ճարպեր, 64% ածխածիններ, ապա ծլածում կա 26% սպիտակուցներ, 10% ճարպեր, 34% ածխածիններ:

Ցորենի ծլած սերմերի ներառումը սննդակարգում մաքրում է օրգանիզմը, բարելավում է նյութափոխանակությունը, բարձրացնում է դիմադրողականությունը։ Կարգավորվում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը։ Լավանում է ալերգիայից տառապողների ինքնազգացողությունը։

Ցորենի սերմ ծլեցնելը

Ցորենի սերմերը պետք է ձեռք բերել վստահելի աղբյուրներից, որպեսզի վստահ լինեք, որ սերմերը ծլողունակ են և թունաքիմիկատներով չեն մշակվել։

Սերմերը ծլեցնելու տարբեր ձևեր կան։ Մեր կայքի “Ծլած սերմեր” հոդվածում կարող եք գտնել ձևերից մեկի նկարագրությունը։ Մեկ այլ տարբերակ ներկայացնում ենք ստորև։

  • Ցորենի սերմերը հոսող ջրի տակ լավ լվանում են, ջրի մակերեսին հայտնված սերմերն ու թեփուկները թափում են։
  • Սերմերը մոտ 12 ժամ թողնում են ջրի մեջ, ինչից հետո ջուրը թափում են, սերմերը նորից լվանում են և թողնում ջրի մեջ ևս 12 ժամով։
  • Կրկին ջուրը թափում են, սերմերը լվանում են ու լավ քամում։
  • Քամված սերմերը լցնում են ոչ շատ խոր, լայն ափսեի մեջ, հարթեցնում են, որպեսզի առաջանա 2-2,5 սմ բարձրությամբ շերտ և վրան փռում են 2-3 տակ ծալված մարլա։
  • Ափսեն դնում են արևի ուղիղ ճառագայթներից հեռու, օդի սենյակային ջերմաստիճան ունեցող տեղում։
  • Ջրցողիչով պարբերաբար ցողում են մարլան՝ այնպես, որ միշտ խոնավ մնա։
  • Ծլեցումը տևում է մոտ 2 օր, սերմերի վրա առաջանում են 1-2 մմ երկարությամբ ծիլեր։

Եթե սերմերը 2 օրից չեն ծլում, սևանում են կամ բորբոսնում, ուրեմն դրանք ուտելի չեն, պետք է թափել։

Ցորենի սերմեր պետք է ծլեցնել փոքր չափաբաժիններով, որպեսզի թարմ ուտվի և պահպանման խնդիր չառաջանա։ Սառնարանում ծիլերը կարելի է պահել 48 ժամից ոչ ավել։

Ծիլերը կարելի է ուտել այնպես, ինչպես կան, լավ ծամելով հատիկները։ Կարելի է նաև դրանք աղալ և խառնել բանջարեղենի կամ մրգային աղցանների և այլ ուտեստների հետ։ Շատ համեղ է մեղրի և ընկույզի հետ խառնած, մածունի հետ և այլն։

Հակացուցումներ

Ցորենի սերմերի ծիլեր ուտելը հակացուցված է ստամոքսի խոց և աղեստամոքսային այլ հիվանդություններ ունեցողների համար։

Խորհուրդ չի տրվում ուտել նաև հետվիրահատական շրջանում գտնվողներին և մինչև 12 տարեկան երեխաներին։

Առողջ մարդիկ էլ, երբ նոր են սկսում ուտել ծիլերը, կարող են կարճատև ստամոքսային խանգարումներ ունենալ։ Եթե խանգարումները կարճ ժամանակից չեն դադարում, պետք է դադարեցնել ուտելը։

Ցորենի միկրոկանաչի

Ցորենի միկրոկանաչին (անգլ․՝ Wheatgrass, ռուս․՝ Ростки пшеницы կամ Витграсс) սերմի ծլելուց 7-10 օր հետո լրիվ հասունության չհասած կանաչ զանգվածն է։

Համացանցը լի է ցորենի միկրոկանաչու օգտակարության մասին հոդվածներով ու դրանք ամենևին անհիմն չեն։ Առանձնակի տարածում է գտել ցորենի միկրոկանչիու թարմ հյութի ամենօրյա օգտագործումը:

Ցորենի միկրոկանաչու օգտակար հատկությունները

  • Ցորենի միկրոկանաչին սննդարար է և լի է մասնավորապես ՝ A, C և E վիտամիններով, ինչպես նաև պարունակում է 8 հիմնական ամինաթթուներ, որոնք մեր օրգանիզմը չի արտադրում և դրանք պետք է ներմուծվեն։ Հարուստ է նաև երկաթով, կալցիումով և մագնեզիումով։
  • Պպարունակում է տարբեր հակաօքսիդանտներ։ որոնք կանխում են բջիջների վնասումը և նվազեցնում օքսիդատիվ սթրեսը, ինչպես նաև, մեծ հավանականությամբ, պաշտպանում են սրտի հիվանդություններից, քաղցկեղից և առողջության հետ կապված տարբեր այլ խնդիրներից:
  • Քլորոֆիլի լավագույն աղբյուրներից է։ Մասնավորապես, թար, նոր կտրած ցորենի միկրոկանաչու հյութի մոտ 70% քլորոֆիլ է: Քլորոֆիլն առկա է բոլոր կանաչ բույսերի մեջ և ունի առողջության համար օգտակար բազմաթիվ ու բազմազան հատկություններ: Սկսած բորբոքային պրոցեսները նվազեցնելուց, մինչև օրգանիզմից տոքսինների հեռացումը: Քլորոֆիլի մոլեկուլն ունի նույն կառուցվածքը, ինչ հեմոգլոբինի մոլեկուլը, ուստի այն ակտիվորեն օժանդակում է թթվածնի շրջանառությանը: Իրականում, ցորենի միկրոկանաչու օգուտների մեծ մասը գալիս է քլորոֆիլից:
  • Կարող է օգնել արյան մեջ շաքարի կարգավորմանը։ Չնայած գիտական ուսումնասիրությունների մեծ մասը, ցավոք, վերաբերվել է կենդանիներին և ոչ թե մարդկանց:
  • Կարող է նվազեցնել խոլեստերինը. Ինչպես նաև բարձրացնում է «լավ» HDL խոլեստերինի մակարդակը:
  • Կարող է օգնել նիհարելուն։ Ցորենի միկրոկանաչու միջի թիլակոիդները օգնում են շուտ կշտանալուն:

Եվ սա դեռ ամենը չէ։ Ցորենի միկրոկանաչու օգտագործումը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը, իր հակաբակտերիալ և հակասեպտիկ հատկությունների շնորհիվ օգնում է բարելավել շնչառական ֆունկցիան (ներառյալ սինուսների խնդիրները), ազատվել պզուկներից և սպիերից, հանգստացնել կոկորդը, կարգավորել աղիների աշխատանքը։ Քիմիաթերապիա ստացող հիվանդներին օգնում է հաղթահարել դրա բացասական կողմնակի ազդեցությունները:

Ինչպես աճեցնել

  • Ցորենի սերմերը հոսող ջրի տակ լավ լվանում են, ջրի մակերեսին հայտնված սերմերն ու թեփուկները թափում են։
  • Սերմերը մոտ 12 ժամ թողնում են ջրի մեջ, ինչից հետո ջուրը թափում են, սերմերը նորից լվանում են և թողնում ջրի մեջ ևս 12 ժամով։
  • Կրկին ջուրը թափում են, սերմերը լվանում են ու լավ քամում։
  • Քամված սերմերը լցնում են ոչ շատ խոր, լայն ափսեի մեջ, հարթեցնում են, որպեսզի առաջանա 2-2,5 սմ բարձրությամբ շերտ և վրան փռում են 2-3 տակ ծալված մարլա։
  • Ափսեն դնում են արևի ուղիղ ճառագայթներից հեռու, օդի սենյակային ջերմաստիճան ունեցող տեղում։
  • Ջրցողիչով պարբերաբար ցողում են մարլան՝ այնպես, որ միշտ խոնավ մնա։
  • Ծլեցումը տևում է մոտ 2 օր, սերմերի վրա առաջանում են 1-2 մմ երկարությամբ ծիլեր։
  • Ծլեցնելուց հետո, սերմերով ափսեն բացում և տեղափոխում են լուսավոր տեղ։
  • 5-7 օրից կանաչ զանգվածը հասնում է 7-10 սմ բարձրության և արդեն կարելի է բերքահավաք սկսել։ Այդ օրերի ընթացքում պետք է սերմերը մշտապես խոնավ վիճակում լինեն, բայց ոչ ջրի մեջ։ Դրա համար օրական երկու անագամ կամ ցողում են սերմերը կամ էլ առատ ջրում ու 5 րոպե անց ջուրն ամբողջությամբ քամում։

Ինչպես օգտագործել

Ամենահզոր ու արդյունավետ կիրառման միջոց համարվում է ամեն առավոտ, նախաճաշից մեկ ժամ առաջ 60 մլ ցորրենի թարմ միկրոկանաչու հյութ խմելը։ Դա կոչվում է “wheatgrass shot”:

Սակայն, ցորենի միկրոկանաչին կարող է օգտագործվել նաև որպես այլ հյութերի, սմուզիերի, տարբեր այլ ըմպելիքների, ինչպես նաև աղցանների, սոուսներ կարևոր բաղադրիչ:

Ուշադրություն

Առաջին անգամ սննդակարգի մեջ ցորենի միկրոկանաչի ներգրավելը կարող է մի փոքր անհանգստացնել ստամոքսին, քանի որ օրգանիզմը դեռ սովոր չէ այդ սնունդի հզոր թունազերծող հատկությանը: Դրանից խուսափելու համար, պետք է սկսել 1/2 դոզայից (30 մլ): Կարող են նաև այլ կողմնակի բարդություններ առաջանալ, ինչպիսիք են գլխացավը, սրտխառնոցը և հոգնածությունը:

Այլ բույսերից ստացվող միկրոկանաչիների մասին կարդացեք այստեղ ==>

Հղումներ

Արևածաղիկ

Արևածաղիկը (անգլ․՝ Sunflower, ռուս․՝ Подсолнух, լատ․՝ Helianthus) աստղածաղկազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ է։ Արևածաղկի մոտ 70 տեսակներից միայն 3-ի հայրենիքն է Հարավային Ամերիկան, մնացածը Կենտրոնական կամ Հյուսիսային Ամերիկայից են։

Դրանցից ամենատարածվածը Միամյա արևածաղիկն է (Helianthus annuus), որը, որպես արժեքավոր սննդամթերք և անասնակեր ապահովող բույս, մշակվում է ողջ աշխարհում։

Տեղեկանք աճեցնելու վերաբերյալ

Հիշե՛ք։

Նույն տեղում արևածաղիկ աճեցնում են 3-4 տարի անց։
Արևածաղիկ չեն աճեցնում լոլիկից, ճակնդեղից և լոբազգիներից հետո։
Արևածաղկի լավագույն նախորդող բույսերն են եգիպտացորենը և հացահատիկները։
Արևածաղկի արմատի շրջակայքում ոչ մի մշակաբույս նորմալ չի աճի։
Արևածաղիկը լավ աղքատեցնում է հողը, ուստի հաջորդ տարի իր աճած տեղում խորհուրդ է տրվում աճեցնել լոբազգիներ։

  • Ցանելը։ Գարնանը, երբ հողը 10 սմ խորությունում տաքանա 8-12 ˚C։ Ցիլերը դիմանում են մինչև -5˚C ցրտահարությանը։
  • Լուսավորությունը։ Պայծառ արևի տակ։
  • Հողը։ Ցանկացած, բացի բարձր թթվայնություն ունեցող, ճահճացած կամ աղակալած հողերից։ Իսկ ամենից հարմարը պարարտ կավահողն է։
  • Ջրելը։ Հաճախ և առատ։ Ամենից շատ ջուր բույսին անհրաժեշտ է մինչև առաջին չորս զույգ տերևներ ձևավորելը, իսկ այնուհետև կոկոն ձևավորելու, ծաղկելու և սերմերը լցնելու շրջանում։ Ամռանը ջրում են ամեն օր, իսկ երաշտի դեպքում, նույնիսկ օրը 2-3 անգամ։
  • Սնուցումը։ Վեգետացիոն ողջ շրջանում անհրաժեշտ է կանոնավոր սնուցում՝ օրգանական և/կամ հանքային պարարտանյութերով։
  • Բազմացումը: Սերմերով՝ սածիլներով, կամ առանց սածիլավորման։
  • Վնասատուները։ Տափաստանային ծղրիդներ (степные сверчки), (долгоносики), (подгрызающие совки), (песчаные медляки), (луговые мотыльки), (проволочники), մայիսյան բզեզներ (майские жуки) և դրանց թրթուրները, բուսակեր փայտոջիլներ (растительноядные клопы), ուտիճներ (тля)։
  • Հիվանդությունները։ Պերոնոսպորոզ (пероноспороз [ложная мучнистая роса]), էմբելիզիյա (эмбеллизия [черная пятнистость]), ֆոմոփսիս (фомопсис [серая пятнистость]), ցողունի ֆոմոզ (фомоз стебля), մոխրափտախտ (угольная [пепельная] гниль), չոր փտախտ (сухая гниль), (вертициллезный вилт), գորշ փտախտ (серая гниль), ալտերնարիոզ (альтернариоз [бурая пятнистость]), սկլերոտինիոզ (склеротиниоз [белая гниль]), ասկոխիտոզ (аскохитоз), ալրացողային սնկեր (мучнистая роса), ժանգ (ржавчина), (заразиха), (бактериоз), (вирусная мозаика) և ծաղիկների կանաչելը (позеленение цветков):

Քչերը գիտեն, որ արևածաղկի սերմերի կենսաբանական արժեքն ավելի մեծ է, քան մսինը կամ ձվինը: Բացի այդ, նրանց յուրացումը շատ ավելի հեշտ է:

Արևածաղկի սերմերը պարունակում են ավելի շատ D վիտամին, քան ձողաձկան լյարդը, որը միշտ համարվել է վիտամին D-ի հարուստ աղբյուր: Արևածաղկի սերմերի մեջ առկա նյութերը բարելավում են մաշկի ու լորձաթաղանթների վիճակը, կարգավորում են թթվահիմնային հավասարակշռությունը: Այդ իսկ պատճառով արևածաղկի սերմերը հաճախ օգտագործվում են կոսմետոլոգիայի մեջ:
Սերմերի մեջ առկա հանքանյութերից առավել կարևոր են ֆոսֆորն ու կալիումը, կա նաև շատ մագնիում, որը խթանում է սրտի աշխատանքը: Սերմերը պարունակում են նաև երկաթ, սելեն, ցինկ, ֆտոր, նատրիում, կրեմնիում, քրոմ, յոդ, մոլիբդեն: Արևածաղիկը պարունակում է 5 անգամ ավելի շատ կալիում, քան բանանը կամ նարինջը:
Բացի B խմբի վիտամիններից, արևածաղկի սերմերը հարուստ են նաև A և Е վիտամիններով: 50 գ արևածաղկի սերմը բավական է հասուն մարդու վիտամին E-ի օրական պաշարը բավարարելու համար: Այն հզոր հակաօքսիդանտ է, որն ունի վառ արտահայտված հակաքաղցկեղային ազդեցություն:

Կեղևազուրկ արևածաղկի սերմի ծլեցումը

Արևածաղկի սերմի ծիլեր աճեցնելու համար պետք է ձեռք բերել թունաքիմիկատներով չմշակված, ցանկալի է օրգանական եղանակով աճեցված, կեղևազուրկ սերմեր։

  • Կեղևից մաքրած սերմերը լվանում են, այնուհետև 6-8 ժամ թրջում են սենյակային ջերմաստիճանի, հնեցված ջրում։
  • Սերմերը լավ քամում են, 1-2 շերտով փռում են լայն ամանի մեջ և ծածկում խոնավ շորով, մարլայով կամ կափարիչով՝ սերմերի համար ապահովելով մթություն և մշտական խոնավություն։
  • Սերմերը մշտապես խոնավ են պահում։ 1-2 օրից դրանք ծլում են և պատրաստ են լինում օգտագործման համար։

Ավելի հարմար է այդ բոլորն անել ծլեցման համար նախատեսված ամաններով, կամ, պարզապես կիրառել մարլայով բերանը փակած ապակյա բանկա։

Ծլեցման աման

Ծլեցված սերմերը կարելի է լավ ծամելով առանձին ուտել, կարելի է աղալ և ավելացնել աղցաններին, սմուզիներին, կոկտեյլներին։ Կարելի է նաև շարունակել աճեցնելը և ստանալ արևածաղկի միկրոկանաչի։

Ծլած սերմերի օգտակարության և աճեցման մասին կարդացեք մեր կայքի “Ծլած սերմեր” հոդվածում ==>

Արևածաղկի միկրոկանաչի աճեցնելը

Արևածաղկի միկրոկանաչի աճեցնելու համար պետք է ձեռք բերել թունաքիմիկատներով չմշակված, ցանկալի է օրգանական եղանակով աճեցված սերմեր։

Աճեցման հաջորդող փուլերն են՝

  • Սերմերը լվանում են հոսող ջրով, քամում են, այնուհետև լցնում են ծլեցման ամանի մեջ, վրան լցնում են սերմերի ծավալից մոտ 4 անգամ շատ, գոլ, հնեցված ջուր և թողնում են 12-14 ժամ թրջվի։
  • Ջուրը ծլեցման ամանից թափում են իսկ միջի սերմերը, առանց հանելու, նորից լվանում են ու լավ քամում։
  • Քամված բայց խոնավությունը չկորցրած սերմերով ծլեցման ամանը 1-3 օր պահում են մութ տեղում, այդ ընդացքում 12 ժամը մեկ սերմերն, առանց ծլեցման ամանից հանելու, ողողում են ու քամում, դնում տեղը։ Երբ սերմերի ծիլերը դառնում են 1-5 մմ երկարության, ծլեցումն ավարտված են համարում։
  • Աճեցնելը շարունակելու և միկրոկանաչի ստանալու համար, ծլած սերմերը լցնում և մեկ շերտով տարաբաշխում են վաղօրոք պատրաստված մատուցարանի կամ այլ սաղր ամանի մեջ՝ որտեղ խոնավ, 4-5 սմ բարձրությամբ հող, կոկոսի սուբստրատ, կանեփից դոշակ են փռում։ Կարելի է առանց տակը որևէ բան փռելու էլ աճեցնել։
  • Մատուցարանի վրա մեկ այլ մատուցարան են դնում և որևէ ծանր բան, որպեսզի սերմերը լավ սեղմված մնան հատակին։ Դրա արդյունքում բույսերի արմատներն ավելի ուժեղ են աճում, հետագայում տերևներն ավելի մեծ են լինում և հեշտությամբ ազատում են իրենց կեղևներից։ Այս դիրքով սերմերը պահում են 2-3 օր։
  • Ընթացքում ստուգում են, որ հողը միշտ խոնավ լինի ու, անհրաժետության դեպքում, խոնավացնում են։
  • 5-6-րդ օրը մատուցարանը բացում են և դնում լուսավոր տեղում։
  • 7-8 օրերին պարբերաբար ցողում են բույսերը և հետևում, որ հողը միշտ չափավոր խոնավ լինի։
  • Հաջորդ օրերին կարելի է սկսել կտրել և օգտագործել միկրոկանաչին։
  • Աճեցնելը կարելի է շարունակել մինչև տերևների երկրորդ զույգի սռաջանալը (բույսի մոտ 10 սմ բարձրություն)։

Բերքահավաք կարելի է անել մաս-մաս կամ միանգամից։ Բերքը կարելի է մինչև մեկ շաբաթ, պլաստիկ ամանի մեջ պահել սառնարանում։

Տարբեր բույսերի միկրոկանաչեղեն աճեցնելու և դրանց օգտակարության մասին կարդացեք մեր կայքի “ՄԻԿՐՈԿԱՆԱՉԻ․ Ի՞ՆՉ ԱՃԵՑՆԵԼ․ ՕԳՈՒՏՆ ՈՒ ՎՆԱՍԸհոդվածում ==>

Հղումներ