Հալվեի հյութը որպես պարարտանյութ

Հալվեի (Անմահաթուփ, Ալոե, ռուս․՝ Алоэ, լատ.՝ Aloe) տարբեր տեսակների մասին կարող եք կարդոլ այստեղ ==>

Մեզանում ամենատարածվածն են Հալվե ծառանմանը և Հալվե վերան։

Հալվեի հյութն ունի մանրեասպան հատկություն, պարունակում է սաթի, խնձորի, դարչնի և կիտրոնի օրգանական թթուներ և բազմաթիվ այլ օգտակար տարրեր: Հալվեի տերևները և ցողունները պարունակում են հակաօքսիդիչներ (B, E և C վիտամիններ, բետա-կարոտին), կենսաբանորեն ակտիվ այլ նյութեր:

Այսպիսով, հալվեի հյութը աճի կենսածին խթանիչ է, որն արագացնում է բույսերի նյութափոխանակությունը և բջիջների վերականգնումը։ Հալվեի տերևներից պատրաստված թուրմը օրգանական է, թունավոր չէ, լավ է յուրացվում և չի առաջացնում բույսի կախվածություն այդ նյութից․ գործնականում, չունի ոչ մի թերություն:

Որպես օրգանական պարարտանյութ, հալվեից պատրաստված թուրմը հիմնականում օգտագործվում է թույլ և վատ աճող բույսերը ամրապնդելու և առողջացնելու համար։

Ուշադրություն

Չի կարելի գործածել հալվեի համապատասխան մշակում չանցած, թարմ հյութը, քանի որ հակառակ արդյունք կլինի`կդանդաղի առանց այդ էլ թուլացած բույսերի աճը և բույսը կարող է սպանվել:

Ինչպե՞ս ճիշտ կիրառել

Թուրմը պետք է պատրաստել առնվազն 4 տարեկան հալվեի տերևներից։ Հալվեի հին, ներքևի տերևները ավելի շատ սննդանյութեր են պարունակում, քան մատղաշները։

Սենյակային բույսերի աճի խթանիչ պատրաստելու համար պետք է՝

  1. Կտրել հալվեի ամենացածր տերեւներից մի քանիսը;
  2. Դնել կտրված տերեւները պլաստիկ տոպրակի մեջ և, մեկ շաբաթ պահել սառնարանում (ոչ սառցախցում);
  3. Հանել սառնարանից և մանրացնել տերևները բլենդերով կամ մսաղացով, ստացված հյութը մարլյայով զտել;
  4. Պատրաստել լուծույթ, խառնելով ստացված հյութի 1 թեյի գդալը 1,5 լիտր հնեցված ջրի հետ:

Պատրաստված լուծույթով, շաբաթը մեկ, երկու անգամ կարելի է սնուցել բույսերի արմատները։

Սենյակային բույսերը պարարտացնելու համար, հալվեի լուծույթը մեկ այլ ձևով է պատրաստվում՝

  1. Կտրում են առավել հասուն տերեւները;
  2. Կտրված տերևները դնում են խոր ափսեի մեջ և տրորում՝ միատարր կանաչ զանգված ստանալու համար;
  3. Ստացված զանգվածից մեկ ճաշի գդալը լավ խառնում են 200 մլ ջրի հետ, լցնում շշի կամ բանկայի մեջ, փակում բերանը և 7 օր պահում զով ու մութ տեղում;
  4. Կիրառելուց առաջ ստացված թուրմը բացում են 4,8 լիտր եռացրած, գոլ ջրով:

Այս ձևով պատրաստված լուծութը հարմար է թե՛ սենյակային բույսերի արմատային պարարտացման, թե՛ բույսի սաղարթը ցողելու համար:

Նույն լուծույթում կարելի է թրջել բույսերի սերմերը, սոխուկները, արմատակալման համար դրվելիք կտրոնները։ Հինգ ժամ լուծույթի մեջ պահելուց հետո, սերմերը, սոխուկները կամ կտրոնները, առանց լվանալու ցանում կամ տնկում են հողի մեջ։ Որպես կանոն, այս եղանակով մշակումից հետո ստացված բույսերը արագ են աճում և չեն հիվանդանում:

Փորձը ցույց է տվել, որ նույնիսկ ժամկետանց սերմերը, հալվեի հյութով լուծույթում թրջելուց հետո, սկսում են լավ ծլել։

Լոլիկի, սմբուկի, կաղամբի, բողկի, հազարի այն սերմերը, որոնք ցանելուց առաջ պահվել են հալվեից պատրաստված լուծույթի մեջ, լավ են ծլում և ավելի քիչ են ենթարկվում սնկային և այլ հիվանդություններին:

Ուշադրություն

Հալվեից պատրաստված լուծույթի մեջ չի կարելի թրջել դդմի, պղպեղի, սոխի, նեխուրի սերմերը։

Դարչնածառ

Դարչնածառը  (անգլ․՝ Cinnamomum, ռուս․՝ Коричник, կամ Коричный лавр, լատ․՝ Cinnamomum), դափնազգիների ընտանիքի դարչնենիների ցեղի մշտադալար ծառերի կամ խոշոր թփերի անվանումն է։

Ունի ամուր, հաստակևղև տերևներ, դեղնականաչավուն կամ սպիտակավուն մանր ծաղիկներ։

Պտուղները երկարավուն, միասերմ են։ Առավել արժեքավոր են մշակվող երկու տեսակները՝ Չինական դարչնածառը (Cinnamomum cassia) և Ցեյլոնյան դարչնածառը (Cinnamomum zeylanicum)։ Առաջինը մշակվում է հարավային Չինաստանում, Վիետնամում, Լաոսում, Շրի Լանկայում, Ինդոնեզիայում, Լատինական Ամերիկայում, երկրորդը՝ Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի արևադարձային գոտիներում։

Դարչնածառ աճեցնելը տնային պայմաններում

Տանը դարչնածառ աճեցնելը դժվար չէ: Դարչնի ծառը բազմացվում է սերմերով կամ կիսափայտացած կտրոններով, որոնք արմատավորված են թաց ավազի մեջ` օդի +20 C ջերմաստիճանի պայմաններում: Սերմերը պետք է նոր հավաքված լինեն, քանի որ ժամանակի ընթացքում դրանք արագ կորցնում են ծլողունակությունը:

Սերմերը ցանում են ճմահողի, տերևային բուսահող և ավազի հավասար մասերից կազմված հողախառնուրդի մեջ:

Երկու իսկական տերեւների հայտնվելուց հետո սածիլները առանձին-առանձին տնկում են նույն հողախառնուրդով լցված, մոտ 7 սմ տրամագծով ծաղկամանների մեջ: Արմատակալած կտրոններն էլ նույն հողախառնուրդի մեջ են տնկում։

Դարչնածառը լավ լուսավորության կարիք ունի: Ամռանը բույսերը կարելի է դուրս բերել պատշգամբ կամ այգի, դնել մասնակի ստվերում, մի քիչ խորացնելով ծաղկամանը հողի մեջ, որպեսզի շատ չտաքանա: Ջրելը ամռանը առատ է, իսկ ձմռանը ՝ չափավոր: Ամռանը բույսերը պետք է պարարտացվեն օրգանական կամ հանքային պարարտանյութերի լուծույթներով:

Բույսերը սենյակ են բերում նախքան աշնանային ցրտերը և տեղադրվում լավ լուսավորված տեղում:

Դարչինի ծառը լավ է տանում էտը, սաղարթը ձևավորելը բավականին հեշտ է:

Դարչնի փոշու կիրառումը բույսեր աճեցնելիս

Դարչնի փոշին մրջյունների դեմ

Դարչնի հոտը վանում է մրջյուններին։ Դարչնի փոշին պետք է լցնել նրանց՝ տուն կամ ջերմոց մտնելու ճանապարհներին։

Որևէ բույս մրջյուններից պաշտպանելու համար, դարչնի փոշին կարելի է խառնել բույսի շուրջ գտնվող հողի հետ։

Դարչինը որպես արմատակալման խթանիչ

Դարչինը, որպես կտրոնների արմատակալումը խթանող միջոց նույնքան օգտակար է, որքան ուռենու, անանուխի, պատանենու ջրերը կամ հորմոնալ դեղամիջոցները: Արմատակալման դրվող բույսի կտրոնի խոնավ ծայրը, տնկելուց առաջ, պարզապես թաթախում են դարչնի փոշու մեջ։ Դա խթանում է գրեթե բոլոր բույսերի կտրոնների արմատակալումը, միևնույն ժամանակ պաշտպանում է կտրոնները սնկային հիվանդություններից։

Դարչինը որպես բնական ֆունգիցիդ

Դարչնի թուրմով բույսերը և դրանց տակի հողը սրսկելը, սնկային հիվանդությունների կանխարգելման և բուժման լավ միջոց է։

Մի քիչ դարչնի փոշին խառնում են գոլ ջրի հետ և թողնում 10-12 ժամ, այնուհետև առաջացած թուրմը ֆիլտրում են և սրկում բույսերը։

Թփերը և ծառերը գոլ լուծույթով ցողելը (10 ճաշի գդալ դարչնի փոշի, մեկ դույլ տաք ջրի համար) օգնում է վանել ուտիճներին և այլ վնասատուներին:

Էտից հետո դարչնի փոշիով կամ լուծույթով կարելի է մշակել բույսերի կտրվածքները։

Դարչնի կիրառումը սենյակային բույսերը խնամելիս

Բավական է ամիսը մեկ անգամ կես թեյի գդալ դարչնի փոշի լցնել 1,5-2 լիտր տարողությամբ ծաղկամանի հողի վերին շերտին ու այնուհետև ջրել ինչպես միշտ, որպեսզի տնային բույսը ենթակա չլինի վարակիչ և սնկային հիվանդությունների:

Դժվար ձմեռած, թուլացած բույսերին կարելի է ամրապնդել ծաղկամանի հողի մեջ, առանց արմատները վնասելու փոսիկներ բացելով և յուրաքանչյուրի մեջ լցնելով մեկական ճաշի գդալ դարչնի թուրմ, որը պատրաստվում է հետևյալ կերպ՝ մեկ գդալ դարչնի փոշին խառնում են 1 լիտր տաք ջրի հետ և մեկ օր թողնում արևի տակ։ Սա բավականին արդյունավետ միջոց է, ուստի այն չպետք է կիրառվի ոչ հաճախ, քան ամիսը երկու անգամ: Եթե ​​բույսը թույլ արմատային համակարգ ունի, ապա թուրմը կարելի է ներարկիչով ներարկել հողի մեջ:

Բույսը այլ ծաղկաման տեղափոխելիս, չի խանգարի բույսի արմատներին դարչնի փոշի ցանել, և երկու ճաշի գդալ դարչին դնել ծաղկամանի հողի ստորին հատվածուն:

Հղումներ

Մամուռներ

Մամուռները (անգլ․՝ Mosses, ռուս․՝ Мхи, լատ․՝ Bryophyta) ցամաքային, հազվադեպ քաղցրահամ ջրերի ինքնասուն, բույսեր են։ Հայտնի է մոտ 27000 տեսակ։

Որպես կանոն, մամուռները փոքր բույսեր են, որոնց երկարությունը միայն երբեմն է գերազանցում 50 մմ-ը։ Բացառություն են ջրային մամուռները, որոնց մի մասի երկարությունը կես մետրից ավելին է, և էպիֆիտները, որոնք կարող են նույնիսկ ավելի երկար լինել:

Մամուռները հանդիպում են բոլոր մայրցամաքներում, ներառյալ Անտարկտիդան, հաճախ ծայրահեղ կենսամիջավայրի պայմաններում են աճում:

Հայաստանում հանդիպում է մամռանմանների 430 տեսակ։ Ամենատարածված տեսակներն են՝ Տորտուլա գյուղականը (Syntrichia ruralis կամ Tortula ruralis), Գրիմիա օվալաձևը (Grimmia ovalis), Թելամամուռ արծաթափայլը (Bryum argenteum), Թելամամուռ ճմաձևը (Bryum caespiticium), Հոմալոտեցիում Ֆիլիպեն (Homalothecium philippeanum), Լերդամամուռ սովորականը (Marchantia polymorpha

Մամուռները Հայաստանում տարածված են գլխավորապես միջին լեռնային և անտառային շրջաններում։ Առավել ուսումնասիրված տերևացողունային մամուռների դասը ներկայացված է 347 տեսակներով, որոնցից 108 տեսակը հազվագյուտ է։

Սովորաբար մամուռները ստվերոտ վայրերում խիտ կլաստերներ են կազմում, հաճախ ՝ ջրի մոտակայքում, չնայած դրանց կարելի է գտնել նաև համեմատաբար բաց, չոր տարածքներում: Բրիոֆիտների մեջ կան տեսակներ, որոնք ապրում են քաղցրահամ ջրերում: Ծովերում չկան, չնայած որոշ տեսակներ տեղակայվում են ալիքների հարվածների տակ գտնվող ժայռերի վրա:

Մամուռը ոչ միայն աճում է ճահիճներում, այլ նաև պայմաններ է ստեղծում դրանց առաջացման համար։

Մամուռների դասերն ու տեսակները

Մեր մոլորակի առաջին մամուռները հայտնվել են ավելի քան 400 միլիոն տարի առաջ՝ ծաղկավոր բույսերից շատ առաջ: Ձարխոտերի նման, այս բույսերը բազմանում են սպորներով: Մամուռների բազմությունը խմբավորված երեք դասերի՝

  • Տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ (անգլ․՝ Bryophytes, ռուս․՝ Бриофиты, լատ․՝ Bryophyta);
  • Լյարդամամուռներ (անգլ․՝ Liverworts, ռուս․՝ Печеночные мхи, լատ.՝ Hepaticopsida);
  • Անթոցերոտայիններ (անգլ․՝ Hornworts, ռուս․՝ Антоцеротовые, лат. Anthocerotaceae):

Ստորև ներկայացված են մամուռների մի քանի տարածված տեսակներ:

Աստղամամուռ կամ Տորտուլա գյուղական (անգլ․՝ Twisted moss կամ Star moss, ռուս․՝ Тортула сельская, Витой мох կամ Звездчатый мох, լատ․՝ Syntrichia ruralis կամ Tortula ruralis)

Գրիմիա օվալաձևը (անգլ․՝ Oval dry rock moss, ռուս․՝ Гриммия овальная, լատ․՝ Grimmia ovalis)

Թելամամուռ արծաթափայլը (անգլ․՝ Silvergreen bryum moss կամ Silvery thread moss, ռուս․՝ Серебристо-зеленый мох կամСеребристый нитяной мох, լատ․՝ Bryum argenteum)

Թելամամուռ ճմաձևը (անգլ․՝ Dry calcareous bryum moss, ռուս․՝ Ворсистый нитевидный мох, լատ․՝ Bryum caespiticium)

Հոմալոտեցիում Ֆիլիպեն (Homalothecium philippeanum)

Լերդամամուռ սովորականը կամ Մարշանցիա բազմաձևը (անգլ․՝ Common liverwort կամ Umbrella liverwort, ռուս․՝ Маршанция изменчивая, լատ․՝ Marchantia polymorpha)

Իսկ այժմ այգեգործների և խոլորձ աճեցնողների ամենասիրված մամուռը՝

Տորֆամամուռ, Սպիտակ մամուռ կամ Օշնա (անգլ․՝ Peat moss, ռուս․՝ Сфагнум, Сфагновый мох կամ Торфяной мох, լատ.՝ Sphagnum), տորֆամամուռազգիների ընտանիքի մամուռների ցեղ։

Հայտնի է ավելի քան 300, Հայաստանում՝ 5 տեսակ՝ Տորֆամամուռ ծոպավոր (Sphagnum fimbriatum), Տորֆամամուռ գորշ (Sphagnum fuscum), Տորֆամամուռ ցցված (Sphagnum squarrosum) և այլն: Ունի շատ սահմանափակ տարածում: Հանդիպում է Գեղամա (Գռիձոր), Զանգեզուրի (Գորհայք գ.) և Մեղրու (Ճգնավոր լ.) լեռնաշղթաներում: Զբաղեցնում է շատ փոքր՝ 50-100 մ2 տարածք: Աճում է հիմնականում շատ խոնավ վայրերում: Ռիզոիդներ չունի:

Տորֆամուռի օգտակար հատկությունները սենյակային բույսերի համար

Տմամուռը, իր արժեքավոր հատկությունների շնորհիվ, լայնորեն օգտագործվում է այգեգործության և ծաղկաբուծության մեջ: Տորֆամամուռը պարունակում է ֆենոլային նյութեր, տրիտերպենի միացություններ, շաքարներ, աղեր, պեկտիններ: Հայտնի է, որ տորֆամամուռը կանխում է վերքերի թարախակալումը, այսինքն ստերիլիզացնող հատկություն ունի։

Բացի այդ, տորֆամամուռը իր քաշից մոտ 20 անգամ ավել ջուր կարող է ներծծել և պահել իր մեջ, ուստի հողի հետ խառնելով էապես փխրեցվում է հողախառնուրդը և ավելացվում է դրա խոնավություն պահելու ժամանակը։

Կարևոր է իմանալ․

Տորֆամամուռը ավելացնում է մեծացնում է հողի թթվայնությունը։ Հաղախառնուրդում դրա ծավալը չպետք է գերազանցի 10% -ը:

Տորֆամամուռը լայնորեն կիրառում են խոլորձներ աճեցնելիս՝ որպես հավելում սուբստրատին, որպես բույսի համար խոնավություն ապահովող սուբստրատի ծածկ, որպես խոլորձի վերակենդանացման, բազմացման, կտրոնների արմատակալման միջավայր։

Կկվավուշ (անգլ․՝ Haircap, Great golden maidenhair, Great goldilocks, Common haircap moss, կամ Common hair moss, ռուս․՝ Кукушкин лён обыкнове́нный կամ Политрихум обыкновенный, լատ․՝ Polytrichum commune

Կկվավուշը մամուռների ամենատարածված տեսակներից է: Ունի մոտ 20−30 սմ երկարությամբ, կանաչաշագանակագույն, չճյուղավորված և ուղղաձիգ ցողուն: Ցողունը ծածկված է խիտ, նեղ, կանաչ տերևներով: Հողին ամրանում է ճյուղավորված ռիզոիդներով, որոնցով կլանում է ջուր և հանքային նյութեր, իսկ կանաչ տերևներով իրականացնում է ֆոտոսինթեզ: Պահանջկոտ բույս չէ, այն դիմանում է ուժեղ ցրտին և շոգին, հիմնականում տարածված է խոնավ անտառներում և ճահճուտներում:

Ռակիմիտրիումները

Ռակոմիտրիումը մամուռների ցեղ է Grimmiaceae ընտանիքում, այն ընդգրկում է 97 տեսակներ:

Ամենատարածված տեսակներն են ՝ Racomitrium microcarpum (մանրապտուղ), Racomitrium canescens (ալեհեր); Racomitrium lanuginosum (բրդոտ):

Նկարում Racomitrium lanuginosum է։ Անգլերեն անվանում են Woolly fringemossHoary rock-moss կամ Woolly moss.

Leucobryum glaucum -ի անգլերեն անվանումը Pincushion Moss է։ Լայնորեն տարածված է Հյուսիսային Ամերիկայի արևելքում և Եվրոպայում։ Աճում է ստվերում և կիսաստվերում՝ ինչպես բերրի, թթվային հողերում, այնպես էլ ավազուտներում:

Որոշ մամուռների ցուցակ դասակարգված ըստ լուսավորության պահանջի

Ստվեր

Atrichum undulatum, Aulacomnium palustre, Bartramia pomiformis, Bryoandersonia illecebra, Climacium americanum, Dicranum scoparium, Entodon seductrix, Hedwigia ciliata, Hylocomium splendens, Hypnum curvifolium, Hypnum imponens, Leucobryum albidum, Leucobryum glaucum, Mnium hornum, Plagiomnium ciliare, Polytrichum commune, Polytrichum juniperinum, Rhodobyrum ontariense, Sphagnum palustre, Thuidium delicatulum

Արև

Atrichum angustatum, Bryoandersonia illecebra, Bryum argenteum, Ceratodon purpureus, Climacium americanum, Entodon seductrix, Hedwigia ciliata, Leucobryum glaucum, Leucobryum albidum, Polytrichum commune, Polytrichum juniperinum, Sphagnum palustre

Մասնակի ստվեր/արև

Atrichum angustatum, Atrichum undulatum, Aulacomnium palustre, Bryoandersonia illecebra, Climacium americanum, Dicranum scoparium, Entodon seductrix, Hedwigia ciliata, Hylocomium splendens, Hypnum curvifolium, Hypnum imponens, Leucobryum albidum, Leucobryum glaucum, Mnium hornum, Plagiomnium ciliare, Polytrichum commune, Polytrichum juniperinum, Sphagnum palustre, Thuidium delicatulum

Ակվարիումները զարդարելու համար օգտագործվող մամուռի տարածված տեսակներ

  • Բոցամամուռ (անգլ․՝ Flame moss, ռուս․՝ Мох пламя, լատ․՝ Taxiphyllum sp. Flame Moss);
  • Տոնածառ մամուռ (անգլ․՝ Christmas Moss, ռուս․՝ Рождественский мох, լատ․՝ Vesicularia montagnei);
  • Ճավա մամուռ (անգլ․՝ Java moss, ռուս․՝ Мох яванский, լատ․՝ Vesicularia dubyana);
  • Լացող մամուռ (անգլ․՝ Weeping Moss, ռուս․՝ Плачущий мох, լատ․՝ Vesicularia ferriei Weeping);
  • Ռիչիա մամուռ (անգլ․՝ Floating crystalwort, ռուս․՝ Риччия плавающая, լատ․՝ Riccia fluitans);
  • Ռիկարդիա մամուռ (անգլ․՝ Jagged germanderwort, ռուս․՝ Мох Риккардия Хамедрифолия, լատ․՝ Riccardia Chamedryfolia);
  • Փյունիկ մամուռ անգլ․՝ Phoenix moss, ռուս․՝ Мох Феникс, լատ․՝ Fissidens fontanus)

Հղումներ

Նվենի

Նվենին կամ Տենդածառը (անգլ․՝ Eucalypt, ռուս․՝ Эвкалипт, լատ․՝ Eucalyptus) մրտենազգիների ընտանիքի մշտադալար ծառերի և թփերի ցեղ է։ Նվենիները բուսական աշխարհի հսկաներ են, հասնում են մինչև 100 մ և ավելի բարձրության։

Հայտնի է նվենիների 525 տեսակ, որոնց մեծ մասը աճում է Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Տասմանիայի անտառներում ՝ կազմելով յուրահատուկ անտառներ (անտառի բոլոր ծառերի 4⁄5-ը)։ Մի քանի տեսակներ հանդիպում են Նոր Գվինեայում և Ինդոնեզիայում, մեկ տեսակ հանդիպում է Ֆիլիպիններում: Միայն 15 տեսակներ են աճում Ավստրալիայից դուրս, և միայն ինը ծագումով Ավստրալիայից չեն: Նվենի ծիածանայինը միակ տեսակն է, որը վայրի աճում Հյուսիսային կիսագնդում:

Նվենիները տաք արեւադարձային կամ մերձարևադարձային կլիմայի բույսեր են։ Մի շարք տեսակներ լեռնային՝ չափավոր ցրտի գոտիներից են։ Ցեղում կան ինչպես ջերմասեր տեսակներ, որոնք չեն կարող դիմակայել զրոյից ցածր ջերմաստիճանին, այնպես էլ տեսակներ, որոնք կարող են դիմանալ −1-ից −14 ° C ցրտին: Բարձր լեռնային շրջաններում կան տեսակներ, որոնք կարող են դիմակայել -20-ից -24 ° C ցրտահարություններին:

Ներկայում այս բույսը բուծվում է շատ երկրներում ոչ թե օդը աղտահանելու իրեն վերագրվող ունակության, այլ արագ աճի և խոնավ տարածքները չորացնելու ունակության համար: Նվենիներ կարելի է գտնել Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Իսրայելի, Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի, Հարավային և Հյուսիսային Ամերիկայի, Հյուսիսային և Հարավային Աֆրիկայի, Կուբայի, Աբխազիայի, Ղրիմի հարավային ափերին և խոնավ, ճահճոտ վայրերում:

Հայաստանում կա 2 տեսակ՝ Նվենի ճիպոտայինը (Eucalyptus viminalis) և Նվենի մոխրագույնը (Eucalyptus cinerea)։

Նվենիներն ունեն բարձր դեկորատիվ նշանակություն և, ինչպես ասվեց, չորացնում են խոնավ հողերը։ Կեղևից ստանում են դաբաղանյութեր, տերևներից ու երիտասարդ ընձյուղներից՝ եթերայուղեր։ Նվենու թուրմը և յուղը օգտագործվում է օծանելիքի արտադրությունում, բժշկության մեջ որպես հականեխիչ և հակաբորբոքային միջոց, բնափայտը՝ վագոնաշինության և նավաշինության մեջ։

Տանը աճեցնելու ամենատարածված և հարմար տեսակներն են Նվենի մոխրագույնը (Eucalyptus cinerea), Նվենի գնդաձևը (Eucalyptus globulus), Նվենի թզատերևը (Eucalyptus ficifolia), Նիվենի գունիին (Eucalyptus gunnii) և Նիվենի կիտրոնայինը (Eucalyptus citriodora):

Նիվենիի խնամքը սենյակային պայմաններում

Օդի ջերմաստիճանը

Աճի շրջանում նիվենու նորմալ աճի և զարգացման համար անհրաժեշտ է օդի ջերմաստիճանը պահպանել +23 – +26°C տիրույթում, իսկ աշնանն ու ձմռանը +14 – +16°C տիրույթն է հարմարավետ:

Սենյակի լավ օդափոխությունը կարևոր է նվենու համար, բայց դրա հետ մեկտեղ բույսը պետք է պաշտպանված լինի միջանցիկ քամիներից:

Ջրելը և օդի խոնավությունը

Նվենին գարնանից աշուն պետք է առատ ջրել։ Հաճախականությունը որոշելու համար հետևում են ծաղկամանի հողի վերին շերտի վիճակին։ Ամենայն հավանականությամբ, ակտիվ աճի շրջանում բույսը կպահանջի ամենօրյա ոռոգում: Աշնանն ու ձմռանը ջրելը կարելի է կրճատվել, և ջրել երբ ծաղկամանի հողի վերին շերտը չորանա մոտ 2-5 սմ խորությամբ:

Ջրել պետք է հնեցված, գոլ ջրով (+18 – +20°C):

Նվենին ջրով ցողելու կարիք չկա, բայց նորմալ աճի և զարգացման համար, հատկապես ամռան շոգ օրերին, անհրաժեշտ է ապահովել օդի բարձր խոնավություն: Օդի խոնավությունը բարձրացնելու համար կարելի է բույսը ծաղկամանով դնել խիճով ու ջրով լցված տակդիրի վրա, այնպես, որ ծաղկամանը ջրից բարձր լինի, իսկ տակդիրի ջրի գոլորշին բարձրանա դեպի բույսը։

Լուսավորությունը

Նվենին լուսասեր ​​է, պահանջում է պայծառ լուսավորություն և արևի ուղիղ լույս՝ օրական առնվազն 5-6 ժամ, ուստի առավել բարենպաստ է այն տեղակայել արևելյան, հարավային կամ հարավ-արևելյան պատուհանների մոտ։ Ամռան տաք օրերին խորհուրդ է տրվում պատշգամբ կամ այգի դուրս բերել նվենուն:

Սնուցում

Գարնան սկզբից մինչև աշնան վերջը նվենին երեք շաբաթը մեկ պետք է սնուցվի համալիր պարարտանյութերով՝ միաժամանակ ուշադրություն դարձնելով որպեսզի դրանցում ֆոսֆորի նվազագույն չափաբաժին լինի։ Օգտակար է փոխնեփոխ օգտագործել օրգանական և հանքային պարարտանյութերը: Ձմռանը սնուցումը դադարեցվում է:

Էտելը

Նիվենին էտելու համար առավել բարենպաստ ժամանակը գարունն է: Բույսի հիմնական ճյուղը պետք է կտրել ցանկալի երկարության վրա, ինչը կնպաստի նոր, կողային ճյուղերի առաջացմանը և կզսպի նիվենու աճը դեպի վեր: Նոր հայտնված ճյուղերն էլ պետք է պարբերաբար քշտել՝ կտրել գագաթները՝ դրանց ճյուղավորումը խթանելու համար:

Եթե ​​բույսի ուղղահայաց աճը չի կասեցվում և այն ​​շատ է բարձրանում, կարող է հենակ դնելու անհրաժեշտություն առաջանալ։

Այլ ծաղկաման տեղափոխելը

Երիտասարդ տարիքում տարին մեկ բույսի տեղափոխում պետք է արվի: Հետագայում, աճին զուգընթաց հնարավոր կլինի տեղափոխել 3 տարին մեկ անգամ: Նվենին դժվար է տանում տեղափոխությունը, ուստի, ավելի մեծ ծաղկաման տեղափոխելիս, ցանկալի է պահպանել արմատի հողագունդը: Նոր ծաղկամանում տնկելիս բույսի արմատի վզիկը պետք է 5 սանտիմետրով բարձր լինի հողի մակերեսից:

Հողախառնուրդը

Նվենու համար անհրաժեշտ է պատրաստել փխրուն հողախառնուրդ՝ խառնելով ճմահող (2 մաս), փտած գոմաղբ (1 մաս), տորֆ (1 մաս), գոտի ավազ (1 մաս): Ծաղկամանի լավ դրենաժը պարտադիր է։

Նվենու բազմացումը

Նվենին բազմացնում են սերմերով կամ գագաթային կտրոններով։ Կտրոնների արմատակալումը մեծ դժվարությամբ է ստացվում, շատ ավելի հեշտ է սերմից աճեցնելը։

Սերմերը ցանում են փետրվար-մարտ ամիսներին: Հողը, որտեղ ցանում են սերմերը պետք է բաղկացած լինի հավասար համամասնությամբ ճմահողից և ավազից: Սերմերը ցանվում են հողի մակերեսին և չեն ծածկվում հողի շերտով, ցանքը ծածկում են պոլիէթիլենով կամ ապակիյով:

Սերմերի ծլելու համար բարենպաստ պայմաններ են ցրված լուսավորությունը, օդի մոտ 20-25°C ջերմաստիճանը: Ջրելը պետք է լինի չափավոր, ցանկալի է, ջրցանի միջոցով։ Նվենու առաջին ծիլերը պետք է հայտնվեն ցանելուց 7-8 օր հետո:

Ծաղկելը

Բնական պայմաններում նվենին ծաղկում է գարնանը և ամռանը փոքրիկ սպիտակ ծաղիկներով: Սենյակային պայմաններում նվենիները չափազանց հազվադեպ են ծաղկում։

Արագաճությունը

Նվենու աճի տեմպը շատ բարձր է։ Լավ խնամքի և անհրաժեշտ արտաքին պայմանների ապահովման դեպքում շաբաթական աճը կազմում է մոտ 3 սմ:

Հիվանդությունները և վնասատուները

Հակասեպտիկ հատկությունների շնորհիվ նվենին գործնականում չի հիվանդանում ու չի ենթարկվում վնասատուների հարձակմանը: Առաջացող բոլոր խնդիրների հիմնական պատճառը ոչ պատշաճ խնամքն ու պայմաններն են լինում: Նորմայից շեղված օդի ջերմաստիճանի, խոնավության, բույսի լուսավորության վիճակը կարող է հանգեցնել Սարդոստայնային տիզի (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae), Ուտիճների (Aphid, Тля) կամ Կլոր որդերինեմատոդների (Roundworms, Нематода, Nematodes) հարձակմանը: Վնասատուների հայտնաբերման դեպքում, անհրաժեշտ է շտապ վերականգնել խնամքի ճիշտ պայմանները, բույսը սրբել օճառաջրով և բուժել միջատասպաններով:

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==> ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

Սենյակային պայմաններում աճեցվող նվենու մահվան առաջին պատճառներից մեկը ոչ պատշաճ ջրելն է: Խոնավության պակասի հիմնական ախտանիշը տերևների գանգրացումն ու թառամելն է:

Այն, որ բույսն ավելի շատ լուսավորության կարիք ունի, ցույց է տալիս տերևների գույնի խամրումը, նոր տերևների չափի նվազումը, ընձյուղների ձգվածությունը։ Կարևոր է, որ նվենու լուսավորությունը լինի մշտապես և հավասարաչափ:

Նվենին արագ աճող բույս ​​է, ուստի նրա դանդաղ աճը, որպես կանոն, վկայում է կամ սենյակի վատ օդափոխություն, կամ էլ հաճախակի միջանցքային քամիների մասին:

Նվենու օգտակար հատկությունները

Նվենին ունի էվկալիպտոլ պարունակող եթերային յուղ, որն ունի մանրէասպան, հակասեպտիկ և հակավիրուսային հատկություններ: Համարվում է, որ նվենու արտադրած ֆիտոնիցիդները արդյունավետորեն մաքրում են սենյակի օդը բակտերիաներից:

Մրսածության հվանդությունները կանխարգելելու համար կարելի է նվենու մի տերև տրորել ձեռքերի մեջ և շնչել բույրը։

Կարևոր է հիշել․

Նվենու տերևներն ու դրանցից պատրաստված թուրմերն ու լուծույթները ուղղակիորեն ուտելը կամ խմելը, տերևները ծամելը կարող են թունավորման պատճառ դառնալ:

Նվենու մեկ այլ կարևոր հատկությունն այն է, որ այն արդյունավետորեն վանում է սենյակից ճանճերին ու մոծակներին:

Հղումներ

Կամելիա

Կամելիան (անգլ․՝ Camellia, ռուս․՝ Камелия, լատ․՝ Camellia) թեյազգիների ընտանիքին պատկանող մերձարևադարձային մշտադալար, խոշոր, գեղեցիկ ծաղիկներով բույսերի ցեղ է։

Բնական պայմաններում աճում են արևելյան և հարավային Ասիայում՝ Հիմալայների արևելքից մինչև Ճապոնիա և Ինդոնեզիա: Գոյություն ունեն նկարագրված 100–300 տեսակ, կան նաև շուրջ 3000 հիբրիդներ:

Հանրահայտ թեյի ծառը (Camellia sinensis), որի տերևներից և բողբոջներից, մշակելուց հետո տարբեր թեյեր են պատրաստում, նույնպես կամելիա է: Դեկորատիվ Ճապոնական կամելիան (Camellia japonica) ու Սասանքվա կամելիան (Camellia sasanqua), ինչպես նաև դրանց հիբրիդները աշխարհով մեկ տարածված կամելիաների հարյուրավոր սորտեր են “ծնել”։ Ձիթաբեր կամելիայից (Camellia oleifera) ստանում են, այսպես կոչվող, թեյի սերմի յուղ, որն օգտագործվում է խոհարարության և կոսմետիկայի մեջ:

Հայաստանում կամելիաները մշակվում են սենյակային կամ ջերմոցային պայմաններում, որպես դեկորատիվ բույսեր։ Հայաստանում շատ տարածված է ճապոնական կամելիան, իր մի շարք հիբրիդներով, որոնցից ամենա աչքի ընկնողը Chan dleri elegans-ն է։ 

Camellia japonica

Հղումներ

Կալամոնդին

Կալամոնդինը (անգլ․՝ Calamondin, Philippine lime կամ Philippine lemon, ռուս․՝ Каламондин, կամ Цитрофортунелла, լատ․՝ Citrofortunella microcarpa) ցիտրուսայինների ընտանիքի բազմամյա, մշտադալար ծառ է։

Կալամոնդինը հիբրիդ է կումկվատի և ցիտրուսիային մեկ այլ տեսակի՝ Մանդարին նարնջագույնի (Citrus reticulata) միջև։

Հիմնականում մշակվում է Ֆիլիպիններում: Ծագումով Ֆիլիպիններից, Բորնեո և Սուլավեսի կղզիներից և Չինաստանից է: Կալամոնդինը շատ է օգտագործվում ֆիլիպինյան ավանդական խոհանոցում՝ տարբեր համեմունքների, ըմպելիքների, ուտեստների, մարինադների և պահածոների մեջ: Օգտագործվում է նաև մալայզիական և ինդոնեզական խոհանոցներում:

Կալամոնդինը նաև դեկորատիվ ծառ է, որը յուրաքանչյուր ոք կարող է աճեցնել տանը: Հաճելի ցիտրուսային բույր, գեղեցիկ և պայծառ տեսք. սա պարզապես մի փոքր թվարկում է այն պատճառների, թե ինչու շատերը սիրեցին նրան: Կարևոր է նաև, կալամոնդինի խնամքը բարդ չէ և խնդիրներ չի առաջացնում նույնիսկ սկսնակների համար:

Ինչպես աճեցնել կալամոնդինը սենյակային պայմաններում

Սենյակային պայմաններում կալամոնդինը ձևավորվում է որպես կոմպակտ թուփ կամ անոստաբուն, փոքր ծառ, իսկ բնական պայմաններում երբեմն հասնում է հինգ մետր բարձրության:

Կալամոնդինի խնամքը համարյա ոչնչով չի տարբերվում մյուս ցիտրուսայինների խնամքից։

Տան պայմաններում ցիտրուսայինների խնամքի ընդհանուր կանոններին կարելի է ծանոթանալ այստեղ ==>

Վնասատուները

Ցիտրուսայինների հիմնական վնասատուներն են՝

  • Վահանակիրը և կեղծ վահանակիրը (Diaspididae, Истинная и ложная щитовки);
  • Սարդոստայնային տիզը (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae);
  • Սպիտակաթևիկ (Белокрылка);
  • Ուտիճը (Aphid, Тля)։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

Հղումներ

Մանդարին

Մանդարինը (անգլ․՝ Mandarin, ռուս․՝ Мандарин, լատ․՝ Citrus reticulata)  սապատազգիների ընտանիքի ցիտրուս ցեղի մշտադալար, ոչ մեծ ծառ է։ Աճում է արևադարձային և մերձարևադարձային այն շրջաններում,

որտեղ ձմռանը օդի ջերմաստիճանը -8 °C-ից ցածր չի լինում։ Բերք է տալիս տնկելուց 3-4 տարի անց։ Ապրում է 30-40 տարի։ Բազմանում է աչքապատվաստով, ինչպես նաև կտրոններով։ Որպես պատվաստակալ օգտագործվում է վայրի պոնցիրուս եռատերևը (Citrus trifoliata)։ Վեգետացիայի ընթացքում կարող է տալ 3-4 աճ։

Գենետիկական ուսումնասիրությունների համաձայն,՝ մանդարինը բնօրինակ ցիտրուսային 4 տեսակներից մեկն է։ Արհեստական կամ բնական հիբրիդացման միջոցով այն շատ հիբրիդային ցիտրուսային սորտերի նախահայրն է: Կիտրոնի և պոմելոյի հետ մանդարինի հայտնի հիբրիդներ են քաղցր և թթու նարինջները, թուրինջները, շատ տեսակի լիմոններ ու լայմեր:

Սենյակային պայմաններում մանդարին աճեցնելը

Մանդարինը ցիտրուսայիններից ամենաքիչ պահանջկոտն է, տնային պայմաններում այն աճեցնելը ավելի հեշտ է քան լայնորեն տարածված լիմոնը։

Սերմից աճեցնելը

Ցանելու համար վերցնում են հասած մանդարինի թարմ սերմեր: Սերմերը արագ են կորցնում ծլողունակությունը. անհրաժեշտ քանակի ծիլեր ստանալու համար ցանում են եռակի, քառակի ավել սերմեր:

Ցանելուց առաջ սերմերը 10-12 ժամով թրջում են «Էպին-էքստրա» կամ «Ցիրկոն» աճի խթանիչների լուծույթի մեջ: Դա ուժեղացնում է ապագա բույսերի ուժը, խթանում արմատային համակարգի զարգացումը:

Ցանելու ճիշտ ժամանակը հունվարի վերջ-փետրվարի սկզբն է, երբ ցերեկային ժամերը սկսում են երկարել:

Ցանում են փխրուն, սննդարար, ֆոսֆորի բարձր պարունակությամբ հողի մեջ: Հենց ֆոսֆորն է կարևոր դեր խաղում աճի սկզբում: Մեծ քանակությամբ ֆոսֆոր պարունակվում է հումուսում և կոմպոստում:

Սերմերը կամ միանգամից ցանում են առանձին տարաների մեջ, կամ էլ մեկ, ընդհանուր տարայի մեջ՝ հետագայում սածիլելու նպատակով։ Սերմը հողի մեջ ցանելու խորությունը 1 սմ է: Ցանքը լավ խոնավացվում է և ծածկվում պլաստիկով կամ ապակիյով` ջերմոցային միկրոկլիմա ապահովելու համար: Սկզբնական փուլում սածիլի համար լույսը կարևոր չէ, հիմնականը `ջերմությունն է: Ծլեցման համար անհրաժեշտ է օդի 20-25 ° C տաքություն: Ցանքը պարբերաբար ջրում են և օդափոխում: 3-4 շաբաթ անց հայտնվում են առաջին ծիլերը և ցանքը տեղափոխում են լուսավոր տեղ:

Երկու իսկական տերևներ հայտնվելուց հետո սածիլները կարելի է տեղափոխել առանձին ծաղկամանների մեջ: Հենց որ արմատները լցնեն ծաղկամանի ողջ ծավալը, բույսը տեղափոխում են քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ։

Խնամքը

Լուսավորությունը

Բոլոր ցիտրուսայինների նման, մանդարինը սիրում է պայծառ, ցրված լուսավորությունը: Ամենահարմար տեղը արևելյան լուսամուտի գոգին է: Առավոտյան կանուխ այն կլուսավորվի տաք, բայց ոչ կիզիչ արևի լույսով:

Օդի խոնավությունը

Բնության մեջ մանդարինն աճում է խոնավ կլիմայով մերձարևադարձային գոտիներում: Բնակարանում դժվար է ապահովել 90-95% խոնավություն, բայց տանը մանդարինն իրեն հիանալի կզգա նույնիսկ 60-65% խոնավությամբ օդում:

Խոնավության բարձրացման պարզ և բյուջետային միջոց է ծաղկամանի մոտ կամ տակը ջրով լի, բաց տարաների տեղադրումը: Երբ ջուրը գոլորշիանում է, պարբերաբար ավելացնում են: Բայց խոնավոացնելու լավագույն և հուսալի մեթոդը ժամանակակից խոնավեցնող սարքերի օգտագործումն է:

Պետք չէ մոռանալ մի կարևոր կանոնի մասին՝ մանդարինը պետք է հեռու պահել օդը չորացնող ջեռուցման սարքերից:

Օդի ջերմաստիճանը

Ակտիվ աճի շրջանում օդի օպտիմալ ջերմաստիճանը 18-25°C է: Աշնանն ու ձմռանը մանդարինը կարող է պահվել ավելի սառը պայմաններում `13-15 ° C ջերմաստիճանում:

Եթե ​​մանդարինը ձմռանը մնում է պատուհանագոգին, ապա պետք է համոզվել, որ ճյուղերը չեն դիպչում պատուհանի սառը ապակիներին և պաշտպանել բույսը ցրտաշունչ օդից:

Հողը

Հողախառնուրդը պետք է լինի թեթև, բերրի և չեզոք թթվայնություն ունենա, այդ պատճառով տորֆ չեն օգտագործում խառնուրդում: Վաճառքում կան ցիտրուսայինների համար նախատեսված պատրաստի խառնուրդներ: Ինքնուրույն պատրաստելու համար հավասար չափերով խառնում են ճմահողը, տերևային բուսահողը, փտած գոմաղբը և կոմպոստը:

Ոռոգում

Մանդարինը պետք է ջրել անձրևաջրով կամ ծորակի հնեցված ջրով։ Սառը ջուրը տաքացնում են սենյակային ջերմաստիճանի՝ 20-25 ° C: Ամռանից մինչև աշուն ջրում են հաճախ և առատ, բայց առանց հողը ճահճացնելու։ Ձմռանը ավելի հազվադեպ են ջրում՝ ուշադրություն դարձնելով հողի վերին շերտի խոնավությանը։ Եթե ​​այդ ժամանակահատվածում մանդարինը պտուղներ ունիի, ապա պետք չէ կտրուկ կրճատել ջրելը:

Էտը

Մանդարինը առանց էտելու էլ կաճի, բայց գեղեցիկ բույս, առանց ձևավորման, չի ստացվի: Լավ ձևավորված ծառը պետք է լինի ճյուղավորված և հովհարաձև: Դրա շնորհիվ այն կկարողանա առավելագույնի հասցնել արևի լույսի կլանումը՝ աճի և զարգացման համար:

Ճիշտ կլինի բույսի աճը կարգավորել հենց սկզբից ՝ ավելորդ ճյուղերը քշտելով ու կտրելով։ Գարնանը հասունացած հիմնական ճյուղը էտում են մոտ 15 սմ բարձրության վրա, վերեւում թողնելով մի քանի բողբոջ, որպեսզի կողային ճյուղերը սկսեն դրանցից աճել: Ապագա ծառի հիմնական կմախքային 3-4 ճյուղերը քշտում են 25 սմ երկարության վրա։ Երկրորդ կարգի աճող ճյուղերը քշտում են 10 սմ երկարությամբ: Հետագա 3-րդ և 4-րդ կարգի ճյուղերին թողնում են 5 սմ: Այդպիսով, 2-3 տարի հետո ձևավորվում է կոկիկ, փոքրիկ ծառ: Որպեսզի այն հավասարաչափ աճի, յուրաքանչյուր 10-14 օրը մեկ այն պետք է աստիճանաբար և զգուշորեն շրջվի դեպի լույսը տարբեր կողմերով:

Սնուցում

Մանդարինը սնուցում են 10-12 օրը մեկ անգամ՝ ցիտրուսայինների համար նախատեսված համալիր հանքային և օրգանական պարարտանյութերով: Որպես օրգանական պարարտանյութեր կարելի է օգտագործվել ցածր խտության գոմաղբի կամ խոտերի թուրմեր։

Ձմռանը մանդարինները չեն սնուցում: Այդ ժամանակ բույսի ակտիվությունը կրճատվում է, և արմատները չեն կլանում սննդանյութերը: Արդյունքում, պարարտանյութերը կուտակվում են հողի մեջ` նորմայից ավել խտությամբ:

Ծառը այլ, ավելի մեծ ծաղկաման տեղափոխելուց հետո նույնպես որոշ ժամանակով դադարեցնում են սնուցումը։ Չէ որ նոր հողի մեջ բույսի համար 1-2 ամսվա սնունդ կա:

Տեղափոխում

Մանդարինը այլ ծաղկամանի մեջ տեղափոխում են աճելուն զուգընթաց: Մինչև 7 տարեկան բույսերը անհրաժեշտ է լինում տարին մեկ անագամ տեղափոխել, իսկ ավելի մեծերը ՝ 5 տարին մեկ:

Տեղափոխումն անում են ձմռան վերջին կամ գարնան սկզբին: Նոր ծաղկամանի տրամագիծը չպետք է գերազանցի նախորդի չափսը 3-5 սմ-ից ավելի:

Տեղափոխելիս աշխատում են բույսին նվազագույն վնաս հասցնել՝ պահպանել արմատն իր հողակույտով: Տեղափոխելուց առաջ և հետո բույսը ջրում են: Նոր ծաղկամանը լավ դրենաժային շերտ պետք է ունենա:

Կոշտ ջրով ջրելու դեպքում, ժամանակի ընթացքում հողի մակերեսին կարող է առաջանալ սպիտակ աղերով աղտոտված շերտ: Ցանկալի է տարեկան 2 անգամ փոխարինել այդ 2-2,5 սմ խորությամբ շերտը նոր հողով:

Հաճախակի տրվող հարցեր

Ինչպե՞ս արագացնել մանդարինի բերքատու դառնալը

Դրա համար կան մի շարք միջոցառումներ՝

  • Ցանելուց առաջ սերմերի մշակում խթանիչ նյութերով։ Օրինակ սրանցով՝ «Эпин-экстра», «Циркон», гумат натрия, «Гетероауксин» Այս խթանիչները վաղ տարիքից բույսերին օգնում են հարմարվել չոր օդին և լուսավորության պակասին:
  • Ամենաուժեղ, առողջ տնկիների ընտրությամբ։ Ծուռ ճյուղեր չունենան, խոշոր տերևներ և ձիգ տեսք ունենան:
  • Հավասարակշռված սնուցում։ Ֆոսֆոր-կալիումի պարարտանյութերով կանոնավոր սնուցումը այլ միկրոտարրերով սնուցելու հետ միսաին խթանում է պտղաբերությունը:
  • Կմախքային ճյուղերի ծայրերի քշտելը (կտրելը) խնայում է բույսի ուժը և օգնում բույսին պտղաբեր կարճ ճյուղերով սաղարթ կազմել:
  • Ակոսումն ու օղակումը հին մեթոդներ են, որոնք թույլ են տալիս վերաբաշխել սննդանյութերի հոսքը սաղարթին և դրանով արագացնել պտղատու բողբոջների ձևավորումը:
  • Պատվաստումը։ Պատվաստացուն՝ գարնան սկզբին կտրված մանդարինի մատղաշ կտրոնը պատվաստվում է ցանկացած ցիտրուսայինի սերմից աճեցված պատվաստակալի վրա: 2-3 տարի անց ձեւավորվում է մեկ բույս, որը սկսում է ծաղկել ու պտուղ տալ:

Ինչու են մանդարինի ծաղիկները թափվում

  • Եթե ​​բույսը չունի բավարար ուժ և էներգիա բոլոր ծաղիկները պտղի վերածելու համար, կրճատում է դրանց քանակը:
  • Սենյակի օդի բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում ծաղիկների ձևավորման վրա: Ջերմության պատճառով ծաղիկներն ու բողբոջները թափվում են կամ ծաղկման գործընթացը հետաձգվում է ավելի ուշ ժամկետի:
  • Այդպես մանդարինը կարող է արձագանքել անկանոն ջրելուն, օրինակ, երբ ծաղկամանի հողը թողնում են իսպառ չորանա, այնուհետև շատ առատ ջրում են:
  • Ազոտի ավելցուկը սնուցման մեջ հանգեցնում է բույսի կանաչ զանգվածի մեծացմանը և քիչ ծաղիկներ են առաջանում, որոնք շուտով սկսում են թափվել:

Ինչու են մանդարինի տերևները դեղնում և թափվում

Պատճառներից մեկը ազոտի և երկաթի պակասը կարող է լինել։ Ազոտի պակասի դեպքում դեղնելը սկսվում է բույսի ստորին տերեւներից և տարածվում ամբողջ բույսի վրա: Որպես բուժում բույսը ցողում են միզանյութի կամ բորի թթվի լուծույթով `1 գ, 1 լիտր ջրին:

Քլորոզոի՝ երկաթի պակասի պատճառով առաջացած հիվանդության դեպքում, սկզբում մատղաշ տերևները դառնում են բաց դեղնավուն, ապա հին տերևներն են փոխում գույնը: Քլորոզի համար մանդարինը ամսական մեկ անգամ ցողում են երկաթի խելատով:

Բացի նշված պատճառներից, տերևները կարող են դեղնել և թափվել ՝ պայմանավորված հետևյալով՝

  • չոր օդ սենյակում;
  • միջանցիկ քամիներ;
  • հողի գերպարարտացում;
  • տեղի փոփոխություն։

Տերևաթափ կարող է լինել նաև բնական պատճառներով. աշուն-ձմեռ ժամանակահատվածում հանգստի ռեժիմի անցնելիս:

Վնասատուները

Ցիտրուսայինների հիմնական վնասատուներն են՝

  • Վահանակիրը և կեղծ վահանակիրը (Diaspididae, Истинная и ложная щитовки);
  • Սարդոստայնային տիզը (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae);
  • Սպիտակաթևիկ (Белокрылка);
  • Ուտիճը (Aphid, Тля)։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

Հղումներ

Թեյ

Թեյը կամ Չինական կամելիան (անգլ․՝ Tea tree, ռուս․՝ Чай, Чайный куст, или Камелия китайская, լատ․՝ Camellia sinensis) թեյազգիների (Theaceae) ընտանիքի, մշտադալար թփերի կամ փոքր ծառերի տեսակ է, որի տերևները և բողբոջները օգտագործվում են թեյ արտադրելու համար: Պետք չէ շփոթել Camellia sinensis թեյը նույնպես թեյ

անվանվող Melaleuca alternifolia– ի՝ որից թեյի ծառի յուղ են ստանում կամ Նոր Զելանդիայի թեյի ծառի՝ Leptospermum scoparium-ի հետ, դրանք տարբեր բույսեր են:

Թեյի հայրենիքը Հարվ-Արևելյան Ասիայի արևադարձային և մերձարևադարձային, լեռնային անտառների գոտիներն են։

Կա թեյի երկու հիմնական սորտ՝ Camelia. sinensis var. sinensis եւ Camelia sinensis var. assamica: Սպիտակ թեյը, դեղին թեյը, կանաչ թեյը, մուգ թեյը և սեւ թեյը, բոլորը, տարբեր մշակումներ կիրառելով, ստացվում են այդ երկու սորտերից։

Ինչպես տանը թեյ աճեցնել

Սենյակային պայմաններում սովորաբար աճեցնում են թեյի Camelia. sinensis var. sinensis տեսակը։ Բնական պայմաններում մոտ 2 մետր բարձրության հասնող թեյի այս թուփը տանը, ծաղկամանում հասնում է 40-50 սմ բարձրության, ծաղկում է գեղեցիկ, նուրբ ծաղիկներով։ Մյուս տեսակը շատ ավելի պահանջկոտ է արտաքին պայմանների նկատմամբ։

Սերմից աճեցնելը

Սերմից թեյ աճեցնելը հեշտ չէ. թեյի սերմերը շատ ցածր ծլողունակություն ունեն, ուստի ցանել պետք է որքան հնարավոր է թարմ, նոր հավաքած սերմեր և մեծ քանակի, որպեսզի գոնե մի մասը ծլի։

Թեյի սերմերը կլոր, մուգ շագանակագույն են, 10-13 մմ տրամագծով:

Սովորաբար թեյը ցանում են ձմռան վերջում կամ գարնան սկզբին։

Ցանելուց առաջ թեյի սերմերը 2 օր թրջում են գոլ ջրի մեջ, ամեն օր ջուրը թարմացնում են, հետո ցանում 3 սմ խորությամբ՝ ետևյալ հավասար մասերից կազմված հողախառնուրդի մեջ՝

Թույլ թթվայնությամբ հողը ամենահարմարն է թեյի աճեցման համար։

Ցանելուց հետո պետք է հողը հեղուկացիրով առատորեն խոնավացնել, ջերմոցային վիճակ ստանալու համար, ցանքը ծածկել ապակով կամ պլաստիկով և դնել տաք տեղ։ Սերմերը բավական երկար են ծլում՝ 1,5-2,5 ամիս:

Առաջին ծիլերը հայտնվելուց հետո ցանքը տեղափոխում են պայծառ լուսավորության տակ, որոշ ժամանակ անց հանում են ծածկը և երբ առաջին իսկական տերևները ձեւավորվեն, կարելի է սածիլները տեղափոխել առանձին, փոքր ծաղկամանների մեջ։ Չարժե անմիջապես մեծ տարաներ ընտրել:

Կտրոնով բազմացնելը

Թեյի կանաչ կտրոններ կտրում են գարնանը կամ ամռանը բույսը էտելուց հետո: Կտրվում են տարեկան ճյուղերից՝ 6-8 սմ երկարությամբ։ Յյուրաքանչյուր կտրոնի վրա թողնում են 3-4 տերև: Կտրոնի ներքևի մասի կտրվածքը թեք են անում, կտրվածքը մշակում են արմատակալումը խթանող նյութերով հետո տնկում հողախառնուրդի մեջ։

Տնկարկի համար նույնպես ջերմոցային պայմաններ են ստեղծում։

Խնամքը

Թեյի թուփը բավականին լավ է հարմարվում լուսավորությանը, իրեն լավ կզգա ինչպես արևոտ լուսամուտի պատուհանագոգին, այնպես էլ լուսավոր սենյակի խորքում: Բայց բույսը պաշտպանել է պետք կեսօրի Արևի ուղիղ և կոշտ ճառագայթներից: Պետք է նկատի ունենալ, որ եթե լուսավորությունը «միակողմանի» է, ժամանակի ընթացքում թեյի թուփը կարող է նկատելիորեն թեքվել դեպի լույսի աղբյուրը, մյուս կողմից տեղի և դիրքի կտրուկ փոփոխություններ բույսը չի սիրում։ Ծաղկամանը խորհուրդ է տրվում պտտել աստիճանաբար, շատ փոքր քայլերով։ Լուսավորության ցածր մակարդակի դեպքում ճյուղերը կարող են ձգվել:

Թեյի թուփը շատ ավելի պահանջկոտ է օդի ջերմաստիճանի նկատմամբ: Գարնանն ու ամռանը նրան պետք է օրական առնվազն +20°C ջերմաստիճան, բայց ուշ աշնանը և ձմռանը արժե բույսը պահել +8…+10°C- ից ոչ ավելի բարձր ջերմաստիճանում գտնվող սենյակում (ապակեպատ պատշգամբ, տեռաս և այլն): Իհարկե, առանց այս հանգստյան ժամանակահատվածի, թեյը չի մեռնի, բայց թուփը շատ ավելի վատ տեսք կունենա և իրեն վատ կզգա: Տաք սենյակում ձմռանը թեյի թուփը պահելիս, պետք է օդի բարձր խոնավություն ապահովվի և հեռու պահվի ջեռուցող սարքերից։

Ընդհանրապես, թարմ և բավարար խոնավ օդի առկայությունը թեյի առողջ թփի աճեցման կարևոր պայման է: Ուստի հնարավորության դեպքում, ամռանը, երբ գիշերվա օդի ջերմաստիճանը +15°C- ից բարձր է, թուփը ծաղկամանով պետք է հանել այգի կամ բաց պատշգամբ։

Թուփը պետք է կանոնավոր կերպով ջրել գոլ, հնեցված ջրով։ Ծաղկամանի հողը պետք է միշտ խոնավ լինի, պարբերաբար փխրեցվի և մուլչապատվի։ Ծաղկամանի լավ դրենաժը պետք է ապահովագրի հողակույտը ճահճացումից։ Ծաղկման շրջանում ջրելը կրճատում են, բայց տերևները շարունակում են առատ ցողել։

Ինչ վերաբերում է թեյի թուփը սնուցելուն, ապա դա արվում է ողջ տարվա ընթացքում, բացառությամբ ձմռան հանգստի ժամանակահատվածի: Բույսը սնուցում են երկու շաբաթը մեկ համալիր պարարտանյութերով։

Թեյի թփի համար մեկ այլ անհրաժեշտ բան է էտը (թփի ձևավորումը): Առաջին անգամ երիտասարդ թուփը էտում են երկրորդ տարում, վաղ գարնանը՝ կտրելով հիմնական ճյուղի աճի կետը մոտ 15 սմ բարձրության վրա՝ առատ ճյուղավորումը խթանելու համար: Ապագայում, ամեն տարի միաժամանակ, բոլոր հիմնական ճյուղերը կրճացնում են 30-35 սմ երկարություն թողնելով, միաժամանակ հեռացնելով վնասված և թույլ ճյուղերը:

Սենյակային պայմաններում թեյի թուփը գործնականում չի հիվանդանում, իսկ վնասատուներից կարող է ենթարկվել ուտիճների և վահանակիրների հարձակմանը։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

Մոտավորապես երեք տարին մեկ անգամ, մեծահասակ թփերը, չվնասելով հողակույտը, տեղափոխում են 2 անգամ ավելի մեծ ծաղկամանի մեջ, կամ հանում և կարճացնում են արմատները:

Ամռանն ու աշնանը թեյի թուփը ուրախացնում է անուշահոտ սպիտակ ծաղիկներով, իսկ ձմռան սկզբին ձևավորվում են սերմերը։

Ճիշտ խնամքի դեպքում, թեյի թուփը մեկ տարում մոտ 30 սմ աճ է ունենում։ Ծաղկել սկսում է մոտ 1,5 տարեկանից։

Բույսի անձնագիրը

Լույսը
Պայծառ ծրված, կիսաստվեր
Օդի ջերմաստիճանը
Աճի շրջանում՝ +20°C․․․+25°C
Ձմռանը՝ +8°C․․․+10°C
Օդի խոնավությունը
Կանոնավոր ցողել
Ջրելը
Վերին 5․․․10 սմ շերտի չորանալուց հետո
Սնուցումը
Աճի ողջ շրջանում, 15 օրը մեկ
Հանգստի շրջանը
Ձմռանը (կարող է չլինել, բայց ցանկալի է)
Հողախառնուրդը
Լավ փխրուն, թույլ թթվային
Ծաղկամանը
Դրենաժային մեծ ծակերով
Առնվազն 2 անգամ մեծ արմատի հողագնդից
Բազմացնելը
Տնկաշիվով (6-8 սմ), սերմով

Հղումներ

Կիտրոն

Կիտրոնը (անգլ․՝ Citron, ռուս․՝ Цитрон, լատ․՝ Citrus medica) ցիտրուսայինների ընտանիքի բազմամյա, մշտադալար ծառ է։

Հայաստանում սխալ կարծիք կա, իբր “կիտրոն”-ը “լիմոնի” հայերեն անվանումն է։ Իրականում դրանք տարբեր ցիտրուսային մրգեր են և չի կարելի լիմոնին (Citrus limon) կիտրոն (Citrus medica) ասել։

Կիտրոնի պտուղը խոշոր, հաստ կեղևով, անուշահոտ ցիտրուսային միրգ է: Կիտրոնի ծառը մեկն է այն չորս օրիգինալ ցիտրուսային ծառերից, որոնցից մնացած բոլոր ցիտրուսային տեսակները զարգացել են բնական կամ արհեստական հիբրիդացման եղանակով:

Կիտրոնը լայնորեն օգտագործվում է ասիական խոհանոցում, ինչպես նաև ավանդական դեղամիջոցներում, օծանելիքում, կրոնական ծեսերի և ընծաների համար: Կիտրոնի հիբրիդները այլ ցիտրուսայինների հետ առանձնանում են իրենց տարածվածությամբ, օրինակ, լիմոնը և լայմերը։

Կիտրոնի տեսակները

Կիտրնի ութ տեսակ կա, դրանք են.

  1. Citrus medica «Corsican»;
  2. Citrus medica «Diamante»;
  3. Citrus medica «Etrog»;
  4. Citrus medica «Sarcodactylus» (հայտնի է նաև որպես «Fingered Citron» կամ Բուդդայի ձեռք «Buddha’s Hand»);
  5. Citrus medica «Bajoura»;
  6. Citrus medica «Chhangura»;
  7. Citrus medica «Madhankri»;
  8. Citrus medica «Turunji»:

Բուդդայի ձեռք կիտրոնի պտուղը (Buddha’s Hand, Citrus medica “Sarcodactylus”)

Կիտրոն աճեցնելը տնային պայմաններում

Խորհուրդ է տրվում կիտրոնն աճեցնել ծառի չափսերին համապատասխանող կավե ծաղկամանում։

Որպես հողախառնուրդ կարելի է կիրառել ցիտրուսայինների կամ կակտուսների համար նախատեսված հողախառնուրդներ՝ ավելացնելով տորֆ, որպեսզի հոը մի քիչ թթվայնություն ունենա։

Մեկ այլ բաղադրատոմս՝

Պարարտանյութ ընտրելիս, ընտրեք հատուկ թթվային հող սիրող բույսերի համար պատրաստված պարարտանյութեր և օգտագործեք դրանք բույսի աճի շրջանում՝ նշված դոզայի կեսի չափով։ Վեգետացիոն շրջանում բույսին սնուցում տվեք 2 շաբաթը մեկ անգամ։

Մի ջրեք կիտրոնի ծառը, մինչև հողը չչորանա մակերեսից մոտավորապես 2,5 սմ ցածր: Ջրելիս օգտագործեք հնեցված ջուր, առատ ջրեք և հետո անպայման թափեք ծաղկամանի տակդիրի մեջ իջած ջուրը։

Ծառը տեղադրեք արևոտ պատուհանի մոտ, որտեղ ջերմաստիճանը չի իջնում ​​+18°C-ից: Գարնանը, եղանակը տաքանալուց հետո, տեղափոխեք դուրս, իսկ աշնանը հետ բերեք:

Կիտրոն աճեցնելու համար օդի հարմարավետ խոնավությունը 50% է: Ամռանը, նման ցուցանիշ ապահովելու համար, բույսը տեղադրում են ջրով ու քարերով լցված, լայն տակդիրի վրա՝ այնպես, որ ջուրը չհասնի արմատներին։

Կիտրոնի ծառը կսկսի ծաղկել, երբ այն մոտավորապես երեք տարեկան է: Եթե բույսը ներսում է, փոշոտեք ծաղիկները արհեստական եղանակով։

Եթե ձեզ հաջողվի պտուղներ ստանալ, հետևեք, որ ճյուղերը չկոտրվեն պտուղների ծանրության տակ։

Մինչ ծառը դեռ երիտասարդ է, կտրեք դրա կենտրոնական ճյուղի գագաթը, որպեսզի կողային ճյուղավորում գնա։ Էտեք նաև կողային ճյուղերը, մինչ բույսը փոքր է` կարճ, ուժեղ հորիզոնական ճյուղեր ստանալու համար, որոնք ունակ կլինեն տալ ամենամեծ կիտրոնային պտուղները:

Բազմացումը

Կիտրոնը թույլ զարգացած կորիզներ է ունենում, ուստի բազմացվում է միայն կտրոններով։ Հարկավոր է կտրել 10-15 սմ երկարությամբ, կիսափայտացած ցողուն, թողնել 3 տերև: Կտրվածքը պետք է լինի հարթ, առանց քառթվածքների, դա անելը հարմար է սուր դանակով՝ 30 – 45 աստիճան անկյան տակ: Արմատավորելու համար կտրոնները տեղադրվում են թաց ավազի մեջ ու , ծածկվում ապակիով կամ պլաստիկ թաղանթով։ Արմատակալումը տևում է 3-ից 4 շաբաթ:

Վնասատուները

Ցիտրուսայինների հիմնական վնասատուներն են՝

  • Վահանակիրը և կեղծ վահանակիրը (Diaspididae, Истинная и ложная щитовки);
  • Սարդոստայնային տիզը (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae);
  • Սպիտակաթևիկ (Белокрылка);
  • Ուտիճը (Aphid, Тля)։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

Հղումներ

Ցիտրուսայիններ

Ցիտրուսայինները (անգլ․՝ Citrus, ռուս․՝ Цитрус, լատ.՝ Citrus) սատապազգիների (Rudaceae) ընտանիքին պատկանող, ծաղկող, մշտադալար ծառերի և թփերի ցեղ է։ Հայրենիքը Չինաստանն է, Ճապոնիան, Արևելյան Հնդկաստանը և Ավստրալիան։

Ցիտրուսայինների որոշ տեսակների բարձրությունը հասնում է մինչև 8 մետրի, ծաղիկները սպիտակ կամ բաց վարդագույն են, շատերի պտուղները ուտելի են, թեթև շփումից արձակում են հաճելի բուրմունք, հասունացած ժամանակ դեղնաոսկեգույն են, նարնջագույն կամ բաց դեղին։

Հայաստանի պայմաններում ցիտրուսայինների մի քանի տեսակներ մշակվում են ջերմատներում և սենյակային պայմաններում՝ թաղարների, արկղերի կամ ծաղկամանների մեջ, իսկ երբեմն նաև՝ ուղղակի ջերմատան գրունտում։

Ցիտրուսայինների տեսակները

Ժամանակակից բոլոր ցիտրուսայինները ունեն ընդամենը չորս «նախնիներ», որոնց երբեմն կոչում են «բնօրինակ» կամ «հիմնարար» տեսակներ։ Դրանք են `

  • Citrus reticulata — Մանդարին, Mandarin orange, Мандарин, Չինաստան;
  • Citrus maxima — Պոմելո, Pomelo, Помело, Մալայան արշիպելագ;
  • Citrus medica — Կիտրոն, Citron, Цитрон, Հնդկաստան;
  • Papeda — Պապեդա։

Մնացած գրեթե բոլոր ցիտրուսային մրգերը հիբրիդներ են, որոնք ներառում են այս չորս տեսակները միմյանց հետ, նրանց հիմնական սերունդների և վայրի ցիտրուսային այլ տեսակների հետ խաչասերված վերջին մի քանի հազար տարվա ընթացքում:

Այժմ, The plant list կայքի տվյալներով, ցիտրուսայինների ցեղն ընդգրկում է 33 տեսակի բույս և ևս 141 անվանումով տեսակների կարգավիճակը դեռ հստակեցված չէ։

Ահա բնության և մարդու միջամտությամբ ստեղծված ցիտրուսայինների մի քանի հանրահայտ հիբրիդ տեսկներ՝

  • Բերգամոտ (անգլ․՝ Bergamot orange, ռուս․՝ Бергамот, լատ․՝ Citrus bergamia);
  • Թուրինջ (անգլ․՝ Grapefruit, ռուս․՝ Грейпфрут, լատ․՝ Cītrus paradīsi);
  • Լայմ (անգլ․՝ Lime, ռուս․՝ Лайм настоящий, լատ․՝ Citrus aurantiifolia);
  • Լիմոն (անգլ․՝ Lemon, ռուս․՝ Лимон, լատ․՝ Citrus limon);
  • Կումկվատ (անգլ․՝ Kumquat, ռուս․՝ Кумкват, լատ․՝ Citrus japonica);
  • Կալամոնդին (անգլ․՝ Calamondin, Philippine lime կամ Philippine lemon, ռուս․՝ Каламондин, կամ Цитрофортунелла, լատ․՝ Citrofortunella microcarpa);
  • Նարինջ (անգլ․՝ Sweet Orange, ռուս․՝ Апельсин, լատ․՝ Citrus sinensis);
  • Տանժերին (անգլ․՝ Tangerine, ռուս․՝ Танжерин, լատ․՝ Citrus tangerina);
  • Տրիֆոլիատա (անգլ․՝ Trifoliate orange, ռուս․՝ Трифолиата, լատ․՝ Citrus trifoliata):

Տան պայմաններում ցիտրուսայինների խնամքի ընդհանուր կանոններ

Ցիտրուսային մրգերն ապրում են 50-60 տարի, իսկ տանը հոգատար խնամքի պայմաններում արձանագրվել են մինչև 40 տարեկան ծառեր:

Ծաղկամանը

Ցիտրուսայինի արմատների մեծ մասը բավականաչափ մոտ են հողի մակերեսին, այնպես որ լայն ծաղկամանները խորերից հարմար են։

Արմատավորվող կտրոնների համար հարմար են 15 սմ տրամագծով ծաղկամանները, մեկ տարեկան տնկիների համար՝ 20 սմ, երկուսից երեք տարեկանների համար՝ 25 սմ, չորսից վեց տարեկանների համար՝ 30 – 35 սմ, իսկ հասուն ծառերի համար 40-55 սմ:

Հողը

Ցիտրուսների համար հարմար է պարարտ, փխրուն, օդի և ջրի համար հեշտ թափանցելի հողախառնուրդը՝ 5,5-ից 7,0 pH թվայնությամբ:

Վաճառքում լիում են ցիտրուսայինների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդներ, իսկ ինքնուրույն պատրաստելու համար խառնում են՝

Տեղափոխումը

Բույսի աճին զուգընթաց այն քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխելիս պետք է ապահովել լավ դրենաժային շերտ, որը կարող է կազմված լինել խճաքարերից ու ածխի կտորներից։ Հաջորդը կարող է լինել բարակ շերտով փռված տորֆամամուռը, այնուհետև մի քիչ փտած գոմաղբ և արդեն բուն հողախառնուրդը։

Տորֆամամուռը (սֆագնում) ոչ միայն լավ դրենաժ է ապահովում, այլև պաշտպանում է բույսի արմատները փտելուց ու կլանում, պահում է իր մեջ, այնուհետև վերադարձնում ավելորդ ջուրն ու դրա միջի օգտակար տարրերը։

Հաճախակի տեղափոխումները օգնում են ձևավորել ուժեղ ծառ, ուստի ցանկալի է, որ մատղաշ ցիտրուսայինները տարին երկու կամ նույնիսկ երեք անգամ տեղափոխվեն, իսկ մեծահասակները ավելի հազվադեպ ՝ 3-4 տարի մեկ:

Լուսավորությունը

Ցիտրուսայինների ակտիվ աճի, ծաղկման և պտղաբերման համար լուսավոր ժամերի տևողությունը պետք է լինի առնվազն 12 ժամ: Գարնանն ու ամռանը բավականաչափ արև է: Տան հարավային պատուհանագոգերին գտնվող բույսերը նույնիսկ պետք է կեսօրին ստվերել, բայց խոր աշնանը և ձմռանը նպատակահարմար է կազմակերպել լրացուցիչ արհեստական լուսավորություն, միաժամանակ իջեցնելով օդի ջերմաստիճանը և բարձրացնելով խոնավությունը:

Ցիտրուսային մրգերը լավ են աճում պայծառ, ցրված լույսի ներքո, իսկ արևի ուղիղ ճառագայթները ճնշում են բույսերին, երբեմն տերևները գանգրանում են այդ պատճառով:

Հետաքրքիր է, որ ցիտրուսայինները ընտելանում են մեկ տանը կամ նույնիսկ մեկ պատուհանին և դրանց վերադասավորելու, առավել եւս մեկ այլ տեղ տեղափոխելու դեպքում, կարող են թուլանալ կամ հիվանդանալ։ Մի խոսքով, դժվարությամբ են ընտելանում նոր պայմաններին։

Արդարացված հին հնարք. գարնանը և ամռանը բույսը պատուհանից մի քիչ հեռու է դրվում սենյակում, իսկ աշնանը և ձմռանը տեղադրում են պատուհանագոգին՝ ապակուն մոտ: Այդպիսով, ցիտրուսայինը ողջ տարվա ընթացքում ստանում է մոտավորապես նույն քանակությամբ լույս, ինչպես իր հայրենիքում:

Հավասարակողմ զարգացման համար, խորհուրդ է տրվում երիտասարդ ցիտրուսայինները յուրաքանչյուր 10 օրը մեկ 10 աստիճանով շրջել իր ուղղահայաց առանցքի շուրջ։ Այդպիսի աստիճանական, փոքր շրջադարձերի շնորհիվ բույսը կտրուկ փոփոխություններ չի ունենում:

Ոռոգումը

Ոռոգման համար լավագույնն են անձրևաջուրը կամ հալված ձյան ջուրը։ Ծորակի ջուրը պարունակում է բույսերի համար վնասակար քլոր, որից ոռոգման համար նախատեսված ջուրը մաքրելու համար պետք է այն առնվազն մեկ օր հնեցվի լայն բերանով, բաց տարայի մեջ։

Անհրաժեշտ է կանոն դարձնել բույսը զգուշորեն, դանդաղ, թեթեւ հոսքով, գոլ ջրով ջրելը: Ջրի ջերմաստիճանը լավ կլինի սենյակի օդի ջերմաստիճանից մոտ 5 աստիճանով բարձր լինի։ Լավագույն արդյունքը տալիս է երեկոյան ջրելը, այդ ժամերին բույսերն առավել լավ են օգտագործում հողի խոնավությունը:

Եթե ծորակի ջուրը կոշտ է, անհրաժեշտ է այն փափկացնել։

Սովորական ոռոգումը պետք է միայն խոնավացնի հողը, և կարիք չկա, որ ջուրը հասնի մինչև ծաղկամանի տակդիրը, բայց երրորդ անգամվա ջրելը պետք է լինի առատ՝ այնպես, որ ջուրն անցնի ամբողջ հողակույտով և հասնի տակդիրին։

Հատկապես ուշադիր պետք է լինել ջրելու նկատմամբ երբ ծառը ծաղկած է։

Ցիտրուսայինները շատ լավ են արձագանքում գոլ ջրով ցնցուղի տակ լողացնելուն, միայն թե անհրաժեշտ է պլաստիկ թաղանթով փակել ծաղկամանի հողը։

Սնուցումը

Ծաղկամանի հողը պետք է դիտարկել ոչ թե որպես բույսի սնուցման աղբյուր, այլ որպես ֆիզիոլոգիական միջավայր, որտեղ զարգանում և ապրում է բույսի արմատային համակարգը, որտեղ բոլոր սննդանյութերը պետք է պարբերաբար ավելացվեն:

Մարտ ամսից մինչև հոկտեմբեր, յուրաքանչյուր 15 օրը մեկ անհրաժեշտ է ցիտրուսայինները սնուցել փտած գոմաղբի լուծույթով: Լուծույթի խտությունը պետք է լինի՝

  • ձիու գոմաղբի համար՝ 1:8;
  • կովի գոմաղբի համար՝ 1:10;
  • թռչնաղբի համար՝ 1:25;

Սնուցելուց առաջ բույսը նախապես ջրվում է, որպեսզի հետո կիրառվող պարարտանյութը հավասարաչափ բաշխվի հողում և չայրի բույսի արմատները: Բացի այդ, բույսերի համար օգտակար է ամսական ջրելը կալիումի պերմանգանատի բաց-վարդագույն լուծույթով:

Որոշ պարարտանյութեր (էֆեկտ, Վիտո և այլ) հարմար օգտագործել սաղարթային սնուցման համար, այսինքն, տերևները ցողելու համար։ Այդ դեպքում վերցվում է հողի միջոցով սնուցման չափաբաժնի կեսը:

Փայտի մոխիրը նույնպես լավ սնուցում է։ Սաղարթային սնուցման համար մոխրաջրի զտված լուծույթը պատրաստվում է 1:20 հարաբերակցությամբ:

Սաղարթային սնուցումը շատ արագ դրական արդյունք է ապահովում, ուստի հաճախ կիրառվում է այն դեպքերում
երբ բույսը շտապ օգնության կարիք ունի, օրինակ ՝ ծաղկամանը փոխելիս կամ հիվանդությունների ժամանակ։

Պարարտանյութ ձկներից. 200 գ թարմ կամ սառեցված ձուկը մեկ ժամ եփում են 1 լիտր ջրով: Ստացված արգանակը զտում և պահում են սառնարանում: Օգտագործելուց առաջ 2 ճաշի գդալ արգանակը բացում են մեկ բաժակ տաք ջրի մեջ և լցնում լիտրանոց բանկայի մեջ, այնուհետև ավելացնում են բանկայի ջուրը մինչև 1 լիտր լրանալը և դրանով ջրում են բույսերը:

Ուշադրություն

Պետք չէ սնուցել հիվանդ, թուլացած կամ նոր տեղափոխված բույսերըլ: Նոր ծաղկաման տեղափոխումից 1,5-2 ամիս հետո նոր կարելի է վերսկսել սնուցումը։

Ձմեռացումը

Աշնան վերջին և ձմռանը բնակարանում օդը, որպես կանոն, չափազանց չոր է և տաք, ինչը հատկապես վնասում է ցիտրուսայիններին, որոնք սովոր են զով և խոնավ ձմեռներին իրենց հայրենիքում: Օդի խոնավության բացակայությունը խաթարում է բույսերի բնականոն կենսագործունեությունը, նրանք տերևների միջով ավելի շատ ջուր են գոլորշիացնում, քան նրանց արմատային համակարգը կարող է կլանել: Ձմռանը ջրի պակասություն կարող է առաջանալ նաև այն ժամանակ, երբ հողը հագեցած է խոնավությամբ: Սառած արմատները չեն կարողանում ջրից կլանել սննդանյութերը: Արդյունքում ՝ բույսը կորցնում է տերևները և հիվանդանում: Ջրել պետք զգուշորեն, փոքր չափաբաժիններով։

Գիտնականները մշակել են ցիտրուսայինների ձմռացման երկու ձև՝ (1) առանձնացված, զով սենյակում կամ (2) իր մշտական տեղում՝ պատուհանի գոգին։

Առաջինը ձևը նախընտրելի է, բայց դրա համար պետք է ունենալ պայծառ և զով տեռաս կամ տաքացվող, ապակեպատ պատշգամբ, որտեղ ջերմաստիճանը կարելի է պահել +5-+10 աստիճան տիրույթում: Այդ պայմաններում ցիտրուսայինները բարեհաջող ձմեռում են նույնիսկ լույսի պակասի դեպքում: Ջրելը պետք է լինի շատ հազվադեպ և միայն այնպես, որ փոքր-ինչ խոնավանա հողը։ Այս կերպ բույսերը մտնում են քնի մեջ: Գարնանամուտին սկսում են գոլ ջրով ջրել, ապա և սկսում են ցողել:

Երկրորդ տարբերակում, երբ ​​բույսը ձմեռում է իր տեղում, պետք է ապահեվել ծառի լրացուցիչ լուսավորություն (հոկտեմբերի 15-ից մարտի 15-ը)։ Պատուհանագոգին որքան զով լինի, այնքան լավ: Օդը մաքրելու համար պետք է պարբերաբար բացել պատուհանը, իսկ խոնավությունը բարձրացնելու համար մարտկոցների վրա թաց լաթեր կամ ջրով լի անոթներ դնել։ Ջրելն ըստ անհրաժեշտության, հալված ձյան կամ անձրևային գոլ ջրով, որպեսզի ծաղկամանի միջի հողը տաքանա: Ծաղկամանի հողը լավ կլինի մուլչապատել՝ որպեսզի խոնավությունը երկար պահպանվի և ջրելու կարիք քիչ առաջանա: Ծառի սնուցումը նշված պայմաններում բույսը պահելիս կատարում են ամիսը մեկ անգամ։

Ցիտրուսյինների խնամքը ամռանը՝ բաց երկնքի տակ

Ամռանը ցիտրուսայինները դուրս հանելը օգտակար է, տերևներով կլանելով արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները, նրանք ամրանում ու լավ աճում են։ Բայց պետք չէ մոռանալ արտաքին պայմանների կտրուկ փոփոխության բացասական ազդեցության մասին։ Այս դեպքում անցում է կատարվում ցրված մեղմ լուսավորությունից դեպի կոշտ, ուղղակի ճառագայթների լույս, ուլտրամանուշակագույն ճառագայթների դեֆիցիտից դեպի դրանց առատություն: Հետեւաբար, ավելի լավ է ծառը դնել ստվերում կամ ծառերի սաղարթի տակ: Որպեսզի ծաղկամանը և միջի հողը շատ չտաքանան, ծաղկամանը խորացնում են հողի մեջ:

Կարևոր փուլ է ամռան վերջին կամ աշնանը բույսերի վերադարձնելը պատուհանագոգ: Հողի վրա ցրտահարություն սկսվելուց մեկ-երկու շաբաթ առաջ դրանց պետք է աստիճանաբար ընտելացնել սենյակային պայմաններին։ Ցերեկը դրանք պետք է պահել բաց երկնքի տակ, իսկ գիշերը բերել սենյակ, ջրել գոլ ջրով և ցողել տերևները:

Ձևավորումը

Արթնացող, ոչ պետքական բողբոջները քշտելով (պոկելով) հնարավոր է առաջացնել ճյուղերի աճ ցանկացած ուղղությամբ: Պտղաբերման սկիզբը կախված է նաև բույսի սաղարթի ճիշտ ձևավորումից, եթե ծառը աճում է ձողի տեսքով, բերքի սպասելն անիմաստ է, իսկ եթե այն ուժեղ ճյուղավորվում է, արագ ծաղկում է:

Ճիշտ ձեւավորումը հատկապես կարևոր է սերմից աճեցված տնկիների համար: Սովորական պատուհաններով սենյակում բույսի հիմնական կմախքային ճյուղերը կարճ են պահում:

Ցիտրուսային ծառի ձևավորման նպատակը նպաստելն է դրա ճյուղավորմանը, ինչը կնպաստի արագ և բարձր բերքատվության անցնելուն։

Մոտեցումը հետևյալն է․ կենտրոնական ճյուղից սկսած կարճացվում են բոլոր ճյուղերը։ Հասունացած կենտրոնական ճյուղը կտրում են մոտ 15-20 սմ բարձրության վրա: Հետագայում դրա վրա սկսում են աճել մի քանի կողմնային ճյուղեր, որոնցից թողնում են 3-4-ը (ապագա կմախքի ճյուղերն են), իսկ մնացածները հեռացվում են։ Այդ ճյուղերն էլ կտրում են մոտ 20 սմ երկարության վրա, հետագայում դրանցից ճյուղավորված բոլոր ճյուղերը պահում են 10 սմ երկարությամբ:

Մրգատվությունը

Ցիտրուսայինի հզորությունը տերևների մեջ է, ուստի տերևները պետք է պաշտպանված լինեն, դրանք պարունակում են սննդանյութերի պաշար, առանց որի բուսերը մեռնում են:

Տերևները պետք է լվանալ առնվազն ամիսը մեկ անգամ, ցնցուղի տակ, որպեսզի նրանք ազատ և խոր շնչեն, ու որքան բարձր է օդի խոնավությունը, այնքան երկար են բույսի տերևները: Հետեւաբար, անհրաժեշտ է դրանք հաճախակի ջրով ցողել:

Միայն 3-4 տարեկան բույսին կարելի է թույլ տալ ծաղկել, և միայն այն ժամանակ, երբ այն լավ վիճակում է: Բույսի վրա կարող են չափից շատ սերմնարաններ և բողբոջներ առաջանալ, ետեւաբար, ավելորդ ծաղիկները հեռացվում են դեռ բողբոջի փուլում, հետևելով կանոնին՝ մեկ պտուղը պետք է ապահովված լինի 15 լավ, հասուն տերևներով:

Շատ սերմնարաններ պետք չէ թողնել երիտասարդ, դեռ չհասունացած ծառի վրա: Պտուղները կարող են անվտանգ ձևավորվել և հասունանալ, բայց բույսը դրանից հետո կարող է հիվանդանալ կամ նույնիսկ մահանալ:

Բազմացումը

Ցիտրուսայինները կարող են բազմացվել սերմերով և կտրոններով։

Սերմից աճեցված ծառերը շուտ չեն պտղաբերում՝ 8-10 տարեկանում (բացառությամբ գրեյպֆրուտի, պոմելոյի և Մեյեր լիմոնի, որոնք, լավ խնամքի դեպքում, հաճախ պտուղաբերում են 4-5-րդ տարում), այն դեպքում, երբ սորտային բույսերը, լավ խնամքի դեպքում, սովորաբար բերք են սկսում տալ կյանքի երրորդ տարում:

Սերմից աճեցված ցիտրուսայինները, որպես կանոն, լավ են զարգանում և արագորեն վերածվում են գեղեցիկ խիտ սաղարթավոր ծառերի, որոնք, կարծես, շուտ ծաղկելու են, բայց, ցավոք, հաճախ պետք է սպասել 8-ից 15 տարի:

Չնայած սերմից աճեցրած ծառերը անվանում են «վայրի», գիտնականորեն ապացուցվել է, որ ցիտրուսայինի սերմերից աճում են միայն «մշակվող» ձևերը, որոնք աճում են իրենց տեսակի բոլոր օրենքներին համապատասխան և որոշակի ժամանակ անց պտուղաբերում են:

Մերձարևադարձային գոտիներում սերմից աճած ցիտրուսայիններն առաջին պտուղները տալիս են 5-6 տարեկանում: Ամեն ինչ օրվա լուսավոր ժամերի տևողության հետ է կապված, քանի որ մերձարևադարձային գոտում ամբողջ տարին լուսավոր օրվա տևողությունը համարյա հավասար է գիշերայինին:

Սերմերով բազմացման առավելությունն այն է, որ այդպիսի բույսերը պակաս քմահաճ և պահանջկոտ են լինում։ Կարելի է մշակել բույսի նոր ձևեր, որոնք կատարելապես հարմարեցված կլինեն տեղի պայմաններին: Նման ձևով աճեցված պտղատու ծառերից ստացված կտրոնները հիանալի նյութ կլինեն հետագա բազմացման համար:

Լավ, սենյակային պայմաններին հարմարված նոր բույս աճեցնելու համար պետք է սերմեր վերցնել սենյակային պայմաններում աճող, բերքատու ծառից, որն արդեն իսկ ընտելացած է անբավարար լուսավորությանը և սենյակի չոր օդին։ Լավ կլինի նաև, որ բույսն ունենա ցածր սաղարթ։ Այդպիսի ծառի պտղից վերցված սերմերից աճաց ցիտրուսային ծառը կարող է ամրացնել և բարելավել ժառանգած հատկությունները:

Ինչ խոսք, կարելի է վերցնել նաև սերմեր վերցնել խանութից գնված պտուղներից, սակայն դրանք կպահպանեն իրենց ծնողներից ժառանգություն ստացած արտաքին պայմանների նկատմամբ ավելի բարձր պահանջներ:

Թարմ սերմերի ծլողունակությունը բավականին բարձր է։ Սերմերը ծլում են մոտ մեկ ամվա ընթացքում։

Երկու իսկական տերև ունեցող սածիլներն արդեն կարելի է տեղափոխել բերրի, փխրուն հողախառնուրդով փոքր ծաղկամանների մեջ: Տնկելիս սածիլի արմատային վզիկը չեն խորացնում։

Կյանքի առաջին օրերից, սելեկցիայի նպատակով, ցիտրուսայինի սածիլները պետք է ընտելացվեն սենյակային «դաժան» պայմաններին ՝ աշուն-ձմեռ ժամանակ լույսի պակասին և չոր օդին: Պետք չէ արհեստական լուսավորություն տալ կամ ջերմոցայինխոնավություն ապահովել։

Այդ պայմաններում ոչ բոլոր տնկիները նորմալ կզարգանան, բայց խնդիրն այն է, որ ընտրվեն հենց «սպարտացի» առանձնյակները: Եվ երբ ընտրությունն ավարտվում է, ավելի արագ զարգացող, առողջ բույսերը առանձնացվում են հետագա աճեցման համար ու արդեն ընտրվածների համար պետք է կիրառել արագ աճ և բերքատվություն խթանող միջոցներ՝ լրացուցիչ լուսավորություն, օդի խոնավություն, հողի պարարտացում։

Սածիլները պետք է ամսական 2 անգամ սնուցել գոմաղբի լուծույթով։

Եթե ծառը ուժեղ աճում է, բայց պտուղ չի տալիս, ֆոսֆորային պարարտանյութերի դոզաները պետք է ավելացվեն:

Բոլոր տնկիները ավելի լավ կզարգանան, եթե նոյեմբերից փետրվար ամիսներին պահվեն սառը սենյակում +4 – +6 C ջերմաստիճանում կամ սովորական սենյակում ՝ լրացուցիչ լուսավորմամբ, բայց ցանկալի է, որ սենյակում ջերմաստիճանը լինի +14 – +18 C սահմաններում էր:

Բազմացում կտրոններով

Ցիտրուսայինների կտրոնները լավ արմատակալում են խոնավ ավազի մեջ (կամ հողի և ավազի խառնուրդի մեջ)՝ բարձր խոնավության պայմաններում (տոպրակի կամ ապակե տարայի տակ): Կոնտեյների հատակին լցնում են դրենաժ, հետո հողի շերտ, իսկ վերևում ՝ 5 սմ շերտով ավազ: Հաշվարկը պարզ է. արմատները ձևավորվում են ավազի մեջ, անցնում են հողի շերտի մեջ և այնտեղից սկսում են ստանալ հանքային սնուցում:

Կտրոնները կտրվում են մեկ տարեկան ճյուղերից, դրանք պետք է ունենան 3-5 տերև, ստորին կտրվածքը արվում է թեք, բողբոջի տակից կամ երկու բողբոջների արանքում, իսկ վերին մասը բողբոջից 5 մմ բարձր:

Կտրոնների ստորին հատվածները փոշոտում են մանրացված փայտածուխով և 2 սմ խորությամբ ընկղմում խոնավ ավազի մեջ: Տնկելուց հետո ցողում են ջրով և ծածկում ապակե տարայով կամ պլաստիկով ու դնում են տաք տեղում, արևի ուղիղ ճառագայթներից հեռու: Հետագայում անհրաժեշտ է ամեն օր երեկոյան ցողել կտրոնները և համոզվել, որ ավազը չի չորացել: Արմատները հայտնվում են մեկուկես ամիս անց։

Օդային արմատակալում

Արմատակալման այս ձևը թույլ է տալիս արդյունքում ստանալ նոր, փոքրից միջին չափսերի ծառ, որը ի վիճակի կլին ծաղկել հաջորդ տարի:

Օդային արմատակալումը կատարվում է հասուն մայր բույսի ճյուղի վրա: Գարնանը, ծառի սաղարթում, ընտրվում է բոլոր ուղղություններով լավ զարգացած, ճյուղավորված մի ճյուղ։ Այդ ճյուղի այն տեղում, որտեղ արմատներ պետք է առաջանան, 1-2 սմ լայնությամբ, օղակաձև կտրվում, հանվում է կեղևը: Այդ տեղը բոլոր կողմերից փաթաթվում է թաց տորֆամամուռով (որքան շատ մամուռ, այնքան ավելի լավ), իսկ հետո տորֆի շերտ խառնված ավազի կամ կոկոսի մանրաթելի հետ։ Վերջում այդ ամենը փաթաթում են պոլիէթիլենով և կապում ներքևից (օղակի տակ) և վերևից (օղակից վեր): Խառնուրդը պետք է միշտ խոնավ լինի: Այն տեղում, որտեղ կեղևը հեռացվել էր սկսում են առաջանալ նոր արմատներ: Աշնանը արմատակալած այդ ճյուղը կտրում են և տնկում ծաղկամանի մեջ։

Վնասատուները

Ցիտրուսայինների հիմնական վնասատուներն են՝

  • Վահանակիրը և կեղծ վահանակիրը (Diaspididae, Истинная и ложная щитовки);
  • Սարդոստայնային տիզը (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae);
  • Սպիտակաթևիկ (Белокрылка);
  • Ուտիճը (Aphid, Тля)։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

Հղումներ