Թաղարների մեջ բույսեր աճեցնելու ուղեցույց

Անվանումը Լույսը Թաղարի
նվազագոյն չափսը*

[լիտր]
Քանակը
թաղարում**

[բույս]
Հեռավորությունը
բույսերի միջև

[սմ]
Ռեհան
Basil
1 1
Սոխ կտրող
Chives
1 3
Վաղենակ
Calendula
1-2 3-5 8-10
Տերեփուկ կապույտ
Bachelor Buttons
1-2 3-5 8-10
Մեխակ
Dianthus
1-2 3-5 8-10
Թավշածաղիկ
Marigold
1-2 3-5 8-10
Ջրկոտեմ
Nasturtium
1-2 3-5 8-10
Մաղադանոս
Parsley
1-2 1
Զառ-մանուշակ
Pansy
1-2 3-6 8-10
Անանուխ
Peppermint
1-2 3-5 8-10
Ուրց
Thyme
1-2 1
Արուգուլա
Arugula
2 3-5 8-10
Արևքուրիկ
Hyssop
2-4 1
Հազար
Lettuce leaf
2-20 6-60 5-8
Շվեյցարական մանգոլդ
Swiss chard
4 4-5 10-15
Դդում
Pumpkin
4 1
Եղեսպակ
Sage
4 1
Սոխ
կանաչ
Onions green
4 10-12 5-8
Խնկենի
սովորական
Oregano
4 1
Գազար
Carrots
4-20 8-40 5-8
Համեմ չինական
Cilantro
4-20 1 20-30
Սամիթ
Dill
4-20 12-60 20-30
Լոբի
(թուփ)
Beans, Bush
8 3 10-15
Լոլիկ Չերրի 8 1
Բադրիջան
Eggplant
8-20 3
Գանգրակաղամբ
Kale
8-20 3 25-38
Սոխ
Onions
8-20 3-5 10-13
Սիսեռ
Peas
8-20 3-6 8-10
Պղպեղ
Peppers, bell
8-20 1
Պղպեղ կծու
Peppers,
hot
8-20 1
Վարունգ
(մագլցող)
12-20 3 Խմբել կենտրոնում
Վարունգ
(թուփ)
12-20 1
Լոբի
(մագլցող)
Beans, Pole
20 3 5-10
Բրոկոլի
Broccoli
20 1-2 31-46
Դդմիկ
Squash
20 1
Դդմիկ
Zucchini
20 1
Լոլիկ 20 1
Կանտալուպ
Cantaloupe
20 1
Կաղամբ
Cabbage
20-60 1-3 30-46

* Որքան փոքր է թաղարը, այնքան հաճախ բույսը ջրելու կարիք է առաջանում՝ երբեմն օրը երկու և ավելի անգամ:
** Կախված է թաղարի ձևից:
Տես նաև

ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ԱՃԵՑՆԵԼՈՒ
ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱՂԿԱԹԱՂԱՐՆԵՐԻ ՉԱՓՍԵՐԸ

Գլիցինիա

Գլիցինիան  (անգլ.՝ Wisteria, ռուս.՝ Глициния, լատ.՝ Glicinia Wistaria) պատկանում է լոբազգիների (Leguminosae) ընտանիքին։ Հայրենիքը Չինաստանը և Ճապոնիան է։

Հղումներ

Անթուրիում

Անթուրիումը (անգլ.՝ Anthurium, ռուս.՝  Антуриум, լատ.՝ Anthurium) պատկանում է նվիկազգիների (Araceae) ընտանիքին։ Բնության մեջ աճում է Կենտրոնական և Հարավային Ամերիկաների արևադարձային գոտիներում: 500-ից ավելի անթուրիումի տեսակներ կան:
Եթե փնտրում եք սենյակային ծաղիկ, որը աշնանն ու ձմռանը պայծառ գույներ կավելացնի ձեր բնակարանին, գնեք անթուրիում: Ճիշտ խնամքի դեպքում այն ծաղկում է համարյա անընդհատ: Կան նաև անթուրիումի այնպիսի տեսակներ, որոնք արժեքավոր են շնորհիվ իրենց տերևների գեղեցկության:

Ուշադրություն

Անթուրիումի բոլոր տեսակները թունավոր են, խնամելիս պետք է զգույշ լինել և հեռու պահել մանկահասակներից:

Իրականում անթուրիումի ծաղիկ համարվող վառ գույն ունեցող մասը բուն ծաղիկի՝ կոնաձև, սպիտակ կողրիկի ծածկոց-տերևն է: Երբ ծաղկելն ավարտվում  է այդ ծածկոց-տերևը կանաչում է և վերածվում է սովորական տերևի:
Անթուրիումը բուրմունք ունի: Տարբեր տեսակների բուրմունքը տարբեր է:
Անթուրիումը կարող է մինչև 70 սմ բարձրության հասնել:

Անթուրիումի սենյակային տեսակները

  1. Սենյակային պայմաններում հիմնականում հիբրիդային տեսակներ են աճեցնում: Ամենատարածվածը Անդրեի Դակոտա Անթուրիումն է, որը վառ կարմիր “ծաղիկներով” ծաղկում է շուրջ տարին:
  2. Տարածված է նաև Շերցերի Անթուրիումը, որի ծածկոց-տերևներն ավելի կլորավուն են: Ծաղիկները կարող են լինել կարմիր, նարնջագույն կամ բծավոր սպիտակ:
  3. Ինչպես ասվեց, կան նաև զուտ գեղեցիկ տերևների համար աճեցվող տեսակներ:

Խնամքը

Լուսավորությունը

Անթուրիումին անհրաժեշտ է ցրված, պայծառ լույս՝ առանց արևի ուղիղ ճառագայթների: Չնայած անթուրիումին հաճախ դասակարգում են որպես ստվերադիմացկուն բույս, խոր ստվերում այն լավ չի աճի ու չի ծաղկի:
Հյուսիսային պատուհանագոգերն, օրինակ, ամենահարմարավետ տեղը չեն անթուրիումի համար: Լավագույն տեղերը արևմտյան և արևելյան պատուհանների մոտ են:

Օդի ջերմաստիճանը

Անթուրիումը ջերմություն սիրող բույս է: Ձմռանը օդի ջերմաստիճանը չպետք է նվազի + 16-ից: Ամռանը ամենահարմարավետ ջերմաստիճանը +28 է:
Կարևոր խնդիր է բույսը միջանցքահովերից, իսկ ձմռանը նաև ջեռուցման սարքերից հեռու պահելը:

Օդի խոնավությունը

Խոնավասեր է: Լավ կլինի անթուրիումի ծաղկամանը տեղադրել  լայն, ջրով ու ավազով կամ մանր խճաքարով լի տակդիրի վրա, ինչպես նաև պարբերաբար ջրով ցողել բույսի շրջակա օդը: Բուսի տերևները ցողելը այնքան էլ ցանկալի չէ, քանի որ ջրի կաթիլները չորանալուց հետո սպիտակ բծեր են թողնում տերևների վրա:
Տերևների վրայի փոշին անհրաժեշտ է մաքրել փափուկ, խոնավ սպունգով:

Ջրելը

Ջրում են երբ չորանում է ծաղկամանի հողի վերին շերտը: Կարևոր է թույլ չտալ ոչ հողի լրիվ չորացումը, ոչ էլ ճահճացումը:
Օդի ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ քչացնում են ջրելու հաճախականությունը

Տեղափոխելը

  • Արագ աճն ու ծաղկելն ապահովելու համար, մինչև 5 տարեկան դառնալը անթուրիումը ամեն տարի տեղափոխում են նոր՝ քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ: Հինգ և ավելի տարեկան բույսերը տեղափոխում են 3 տարին մեկ:
  • Տեղափոխելիս ստուգում են բույսի արմատների վիճակը և հեռացնում են վնասված, փտած արմատները, իսկ կտրված քները մշակում են ածխափոշով:
  • Կարևոր է նոր ծաղկամանում լավ դրենաժային շերտ ստեղծելը:
  • Եթե բույսը “ձագուկներ” է տվել, դրանք կարելի է առանձնացնել:
  • Ծաղկաման ընտրելիս նկատի ունեցեք, որ բույսի փոքր-ինչ նեղված վիճակը խթանում է ծաղկելը, իսկ ազատ տեղ ունենալը նպաստում է “ձագուկների” ի հայտ գալուն:

Հողախառնուրդը

Հողախառնուրդը պետք է լինի պարարտ ու թեթև, որպեսզի արմատներին օդ հասնի:  Ցանկալի է, որ հողախառնուրդում լինեն  ճմահող, փշատերևի մանրեցված (2-5 սմ կտորներ) կեղևվ  խոշոր ավազ, պեռլիտ ու փայտածուխ:
Հողախառնուրդի անհրաժեշտ թթվայնությունը՝  թույլ թթվային (pH 5,5-6,5):

Մտղաշ բույսերի համար հողախառնուդի բաղադրատոմս
  • Տորֆ – 1 մաս;
  • Սֆագնում-մամուռ – 1 մաս;
  • Սոճենու մանրեցված կեղև (2-5 սմ կտորներ) – 1 մաս;
  • Պերլիտ – 1 մաս:
Մեկ և ավելի տարեկան բույսերի համար հողախառնուդի բաղադրատոմս
  • Տորֆ – 2 մաս;
  • Ճմահող – 0,5 մաս;
  • Սոճենու մանրեցված կեղև (2-5 սմ կտորներ) – 1 մաս;
  • Տերևային բուսահող – 1 մաս;
  • Սֆագնում-մամուռ – 1 մաս;
  • Խոշոր կարմիր ավազ կամ մանրեցված աղյուս – 1 մաս;
  • Փայտածուխ – 0,2 մաս:

Սնուցումը

Գարնանն ու ամռանը անթուրիումը լրացուցիչ սնուցման կարիք ունի: Օգտակար կլինի նաև պարբերաբար, ջրելու հետ մեկտեղ առտաարմատային սնուցում կազմակերպելը:

Բազմացումը

Անթուրիումը բազմացնում են՝

  1.  Բույսը տեղափոխելիս խոշոր բույսերը բաժանելով կամ “ձագուկներն” առանձնացնելով: Բաժանելու համար բույսը կտրատում են սուր, ախտազերծված դանակով, իսկ կտրվածքները մշակում են ածխափոշով: Առանձնացված բույսերը ջրում են չափավոր՝ գերխոնավ հողի մեջ “ձագուկները” չեն կպնի:
  2. Տերև ու օդային արմատ ունեցողկտրոնը արմատակալման դնելով:
  3. Սերմերով: Սակայն տնական պայմաններում սերմեր ստանալն ու դրանցով բազմացնելը բավականին բարդ գործ է: Անհրաժեշտ է ճիշտ ժամանակին արհեստական փոշոտում կազմակերպել, այնուհետև ճիշտ ժամանակին սերմը վերցնել ու անմիջապես տնկել: Անթուրիումի պտուղներն ու սերմերն էլ հասունանում է 9-12 ամսում, իսկ սերմից աճեցված բույսը սկսում է ծաղկել երրորդ տարում միայն:

Բույսի երիտասարդացումը

Աճին զուգահեռ անթուրիումի ներքևում մնացած տերևները մահանում են, իսկ նորերը աճում են գագաթից: Ժամանակի հետ բույսը կարող է կորցնել իր դեկորատիվ տեսքը, ուստի երիտասարդացման կարիք է առաջանում:
Երիտասարդացման համար կտրում և ջրի կամ այլ սուբստրատի մեջ արմատակալման են դնում բույսի գագաթը՝ անհրաժեշտ քանակությամբ հանգուցամեջեր թեղնելով վրան:

Հղումներ

Ցրտադիմացկուն արմավենիներ

Հողմաղաց արմավենի, Chinese windmill palm, Windmill palm, Китайская веерная пальма, Trachycarpus fortunei
(-18°C)
Դիմանում է մինչև  −18 °C ոչ երկարատև ցրտերին:

Հողմաղաց արմավենի Վագների, Трахикарпус Вагнера, Trachycarpus fortunei var.wagnerianus
(-20°C)
Հողմաղաց արմավենու ավելի գեղեցիկ ու ցրտադիմացկուն տեսակն է: Ծածկած վիճակում կարող է դիմանալ նույնիսկ −35 °C աստիճան կարճատև ցրտին:

Մացառախոզի արմավենի, Needle palm, Пальма дикобраза, Rhapidophyllum hystrix (−23 °C)
Լավ է աճում խոնավ գրունտում ու կիսաստվերում: Դիմանում է −25 °C ից −28 °C կարճատև ցրտերին, բայց կարող է ցրտահարվել 1-2 շաբաթ ձգվող −20 °C ցրտից:

Սաբալ արմավենի, Sabal palm, Сабаль пальмовидный, Sabal palmetto
(−13 °C)

Գաճաճ Սաբալ, Dwarf palmetto, Сабаль малый, Sabal minor
(-18 °C)

Կանարյան խուրմա, Canary Island date palm, Pineapple palm, Финик канарский, Phoenix canariensis
(−12 °C)

Խամերոփս, Mediterranean dwarf palm, European fan palm, Хамеропс приземистый, Chamaerops humilis
(18°C)

Չիլիական արմավենի, Chilean wine palm, Юбея чилийская, Jubaea chilensis (−16 °C )

Շվեդական բաղեղ

Շվեդական բաղեղը (անգլ.՝ Swedish ivy, Swedish begonia, ռուս.՝ Плектрантус мутовчатый, լատ.՝ Plectranthus verticillatus) ոչ մի կապ չունի Շվեդիայի ու բաղեղների հետ: Բնության մեջ աճում է Ճապոնիայի, Հնդկաստանի, Մալազիայի և Աֆրիկայի արևադարձային գոտիներում, իսկ շվեդական անունը վաստակել է Շվեդիայում որպես սենյակային բույս լայն տարածում գտնելուց հետո:
Բազմամյա, ծաղկող խոտաբույս է, աճում է շատ արագ, մեծանում է հասնելով 60-80 սմ բարձրության ու լայնքի:

Խնամքը

Օդի ջերմաստիճանը

Ամռանը՝ սենյակի ջերմաստիճանը, օգտակար է, եթե գիշերվա ջերմաստիճանը փոքր-ինչ ցածր է ցերեկայինից:
Ձմռանը՝ +10°С աստիճանից ոչ ցածր:

Օդի խոնավությունը

Հատուկ պահանջներ չկան, լավ է տանում սենյակի չոր օդը, սակայն, տերևները մաքրելու համար պարբերաբար ցողելը չի խանգարի:

Լուսավորությունը

Սիրում է պայծառ, ցրված լուսավորություն: Ձմռանը ցանկալի է տեղադրել հարավարևմտյան ուղղության պատուհանի գոգին, իսկ գարնանից սկսած, այդ պատուհանից 1 մետր հեռավորության վրա:

Հողախառնուրդը

Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, սակայն լավ չի աճում ծանր, կավային գրունտում: Լավագույն բաղադրատոմսն է՝

Պետք է նաև ապահովել լավ դրենաժ:

Ջրելը

Ջրում են հնացված, փափուկ ջրով, չափավոր, ամռանը մի քիչ ավելի շատ: Ջրել պետք է այն պահին երբ հողը մի քիչ չորացել է իսկ տերևները թոշնելու նշաններ են տալիս: Հողի լիովին չորանալն անթույլատրելի է:

Պարարտացումը

Վեգետացիոն շրջանում, ամսական 1-2 անգամ լրացուցիչ սնուցում է պետք տալ, ընդվորում, նախընտրելի են օրգանական պարարտանյութերը:

Բազմացումը

Հեշտությամբ բզմացվում է գագաթային կտրոններով, որոնք արմատակալման են դրվում ջրում կամ խոնավ ավազի մեջ:

Տեղափոխումը

Արագ է աճում, ուստի տարին մեկ անագամ ավելի մեծ ծաղկամանի մեջ տեղափոխելու կարիք կա: Երբ շատ մեծանալով բույսը կորցնում է դեկորատիվ տեսքը, պարզապես նոր բույս են ստանում կտրոններից:
Էտը
Գարնանը, խիտ ու թարմ թուփ ունենալու համար, խորը էտ են անում՝ թողնելով 10 սմ երկարությամբ ճյուղեր:

Բարդություններ

Շվեդական բաղեղը կարող է ենթարկվել ալրատզերի, սարդոստայնային տիզերի հարձակմանը:
Եթե բույսը դանդաղեցնում է աճը ու նոր տերևները փոքր են, ուրեմն պետք է տեղափոխել բույսը ավելի մեծ ծաղկամանի մեջ:
Մանր, դալկացած տերևները խոսում են լուսավորության պակասի մասին:
Պայծառ արևի տակ տերևները դեղնում են կցկվում կամ էլ մուգ դառչնագույն են դառնում ու չորանում:
Շատ ջրելու հետևանքով կարող են թափվել տերևները, իսկ ճյուղերը սկսեն փտել:

Հղումներ