Լանտանա

WP_20170925_004Լանտանան (անգլ․՝ Shrub verbenas or Lantanas, ռուս․՝ Лантана, լատ․՝ Lantana) աղավնիճազգիների (Verbenáceae) ընտանիքին պատկանող գեղեցիկ, բազմամյա թուփ կամ կիսաթուփ է։ Հայրենիքը՝ Հնդկաստանի, Մեքսիկայի և Կոլումբիայի մերձարևադարձային գոտիներն են, սակայն, այժմ նաև լավ տարածվել է Միջերկրականի ափերին և Միջին Արևելքում։ Հայաստանում կարելի է աճեցնել որպես մեկամյա կամ սենյակային բույս։
Նուրբ, փոքրիկ և տարբեր գույների ծաղիկներից կազմված ծաղկաբույլերը գեղեցկացնում են թուփը ողջ ամառվա ընթացքում։
Ոչ պահանջկոտ, ակտիվ աճող բույս է։

Լանտանայի բազմացումը

Լանտանան բազմացնում են սերմերով կամ կտրոններով։ Սերմերով բազմացումը ջանքեր է պահանջում, բայց թույլ է տալիս մեծ քանակով նոր բույսեր ստանալ։ Պետք է հաշվի առնել, որ սերմերով բազմացնելիս տեսակի հատկությունները ոչ միշտ են պահպանվում։
WP_20170924_003Սերմերը խորհուրդ է տրվում ցանել ավազատորֆային խառնուրդի մեջ՝ նոյեմբերին։ Մինչև ցանելը, 1,5-2 ժամով թրջելով դրանք տաք (50-60°C) ջրում, ինչից հետո մշակելով աճի որևէ խթանիչով։ Ցանքի համար ստեղծում են ջերմոցային պայմաններ՝ +20…+22°C օդի ջերմությամբ։
Ծիլերը հայտնվում են 3-4 շաբաթից, ինչից հետո դրանք պահում են ավելի նվազ՝ +12…+14°C ջերմաստիճանում։ Աճը խթանելու համար կարող է լրացուցիչ լուսավորության անհրաժեշտություն առաջանալ։ 2-3 տերև ձևավորած ծիլերը կարելի է տեղափողել առանձին բաժակների մեջ։
Ավելի դյուրին է լանտանայի բազմացումը կտրոններով։ Գարնանը, էտելու ժամանակ պետք է առանձնացնել չորս տերևներով, տաս սանտիմետր երկարությամբ կտրոններ, որոնց արմատակալումն իրականացվում է փխրուն, պարարտ հողի մեջ։ Տնկած կտրոնները պահում են տաք, լուսավոր սենյակում , ընդորում, առաջին երկու շաբաթը պահում են մինի ջերմոցի տակ։ Այնուհետև, մի քանի ժամով մինի ջերմոցը բացում են, նորից փակում մեկ շաբաթով, ինչից հետո ընդհանրապես բացում։

Լանտանայի խնամքը

Լանտանա աճեցնելը շատ հեշտ է։ Բույսը արագ է աճում և դրա համար հատուկ պայմաններ պետք չեն։ Բույսը շատ է սիրում պայծառ լուսավորություն և երկար լուսային օր, ուստի գերադասելի է տեղադրել այն հարավային պատուհանի մոտ։ Ամռանը խորհուրդ է տրվում բույսը պատշգամբ կամ այգի դուրս հանել, որտեղ այն կփարթամանա և երկար ժամանակ կծաղկի։ Արևի ուղիղ ճառագայթներից չի վախենում նույնիսկ շատ շոգ օրերին, միայն պետք է առատ ջրել։ Ստվերում բույսի տերևները մանրանում են ու ծաղկել չի կարողանում։
Եթե ձմեռները տաք են և ցրտահարության վտանգ չկա, լանտանան կարելի է աճեցնել բաց գրունտում։
Սենյակում աճեցնելիս օդի լավագույն ջերմաստիճանը +22…+27°C է, իսկ ձմռանը՝ +10…+12°C։
Լանտանայի որոշ տեսակներ կարող են դիմանալ մինչև -2°C կարճատև ցրտահարմանը։
Լանտանան ջրով ցողելու կարիք չկա, սակայն, երբեմն արժե լվանալ տերևները։ Ծաղկման շրջանում խուսափեք ցողել ծաղիկները ՝ դա կհանգեցնի արագ թոշնելուն։
Կանոնավոր ջրելը կարևոր է՝ գրունտի հաճախակի չորանալը կարող է հանգեցնել տերևների թոշնելուն ու աճի դանդաղելուն։ Պետք է հետևել, որ գրունտի միայն վերին շերտը չորանա՝ ոչ ավել։
Ջրելու ջուրը պետք է լինի հնացված և գոլ։
Գարնան սկզբից մինչև ծաղկելու ավարտը լանտանան ամսական երկու անագամ  լրացուցիչ սնուցման կարիք ունի։
Բույսի լավ տեսք ստանալու համար, այն պետք է ձևավորել էտելու միջոցով։
Լանտանայի արմատները շատ արագ են զարգանում ու տարածվում, ուստի,   1-3 տարին մեկ ծաղկաթաղարը պետք է լինում ավելի մեծով փոխարինել։ Տեղափոխումը լավ կլինի անել գարնան սկզբին։ Ծաղկաթաղարը պետք է լինի խոր և տարողունակ, պետք է ապահովվի լավ դրենաժ։
Հողախառնուրդը կազմվում է՝

Հիվանդությունները և վնասատուները

Ցուրտ ու խոնավ սենյակում լանտանան կարող է հիվանդանալ տերևային ժանգով (листовая ржавчина). Չափից շատ ջրելը կարող է հանգեցնել արմատների փտելուն։
Հյութեղ տերևները հաճախ են ենթարկվում վահանակիրների, ուտիճների,  սպիտակաթևիկների, սարդոստայնային տիզերի և ալրատիզերի հարձակմնանը։
Բաց գրունտում լանտանան ավելի շատ է տուժում վնասատուներից, ուստի խորհուրդ է տրվում գարնանը բույսի կանխարգելիչ մշակումներ անել։

Հղումներ