Հալվե ծառանման

Հալվե ծառանման (անգլ.՝ Krantz aloe, Candelabra aloe, ռուս.՝ Алоэ древовидное, Столетник, լատ.՝ Alóe arboréscens) Հալվե ցեղի սուկուլենտ բույս է: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է, տարածված է Մոզամբիկում, Զիմբաբվեում, Սվազիլենդում և Մալավիում:

Հալվե ծառանմանը լայն կիրառություն է գտել բժշկության և կոսմետոլոգիայի բնագավառներում: Ժողովրդական բժշկության մեջ նույնպես շատ է կիրառվում:
Հալվե ծառանմանը, որպես գեղեցիկ սենյակային բույս, հաջողությամբ աճեցվում է ողջ աշխարհում: Լավ խնամքի դեպքում այն կարող է նույնիսկ ծաղկել դեղին կամ կարմիր ծաղիկներով:

Խնամքը

Հալվե ծառանմանը պահանջկոտ բույս չէ, մի քանի հեշտ կանոնների հետևելով կարելի է շատ լավ բույս աճեցնել:

Լուսավորությունը

Հալվե ծառանմանի լավ աճի համար անհրաժեշտ է պայծառ լուսավորություն, բայց արևի ուղիղ ճառագայթների ներքո բույսի վրա կարող են այրվածքներ արաջանալ: Այրվածքները կարող են լինել մուք շագանակագույն կամ նարնջագույն բծերի տեսքով:

Խորհուրդ է տրվում սենյակում Հալվե ծառանմանը  տեղադրել արևելյան կամ արևմտյան լուսամուտների գոգին:

Հողախառնուրդը և պարարտացումը

Հալվե ծառանմանը տնկելու կամ այլ ծաղկաման տեղափոխելու համար կարելի է կակտուսների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ գնել:
Ինքնուրույն պատրաստելու համար առաջարկվում են հետևյալ բաղադրատոմսերը՝

  1. Տարբերակ

Հավասար ծավալներով խառնել

  • խանութից գնված պատրաստի հողախառնուրդ սենյակային բույսերի համար;
  • գետի, լվացած, խոշոր ավազ կամ գրանիտի մանրախիճ:

2. Տարբերակ
Հավասար ծավալներով խառնել

  • խանութից գնված պատրաստի հողախառնուրդ սենյակային բույսերի համար;
  • գետի, լվացած, խոշոր ավազ;
  • ագրոպեռլիտ կամ կարմիր ավազ:

3. Տարբերակ
Խառնել

Բոլոր տարբերակներով պատրաստված հողախառնուրդներին կարելի է ավելացնել շատ փոքր քանակություններով փայտի մոխիր և/կամ չեզոք կամ թույլ թթվային տորֆ:
Ծաղկամանը պետք է լավ դրենաժային շերտ ունենա, իսկ հողախառնուրդը արմատների համար ապահովի առավելագույն ջրա և օդաթափանցիկություն:
Հալվե ծառանմանի սնուցումը պարարտանյութերով կատարվում է տարին մեկ անգամ, գարնանը կամ ամռանը՝ բույսի ակտիվ աճի շրջանում:

Օդի ջերմաստիճանը

Զմռանը, երբ Հալվե վերան մտնում է հանգստի ռեժիմ, ցանկալի է ապահովել  +14 – +17°C: Տարվա մյուս եղանակներին ամենից հարմարավետ ջերմաստիճանը +18 – +26°C է:

Օդի խոնավությունը

Ճիշտ և ժամանակին ջրելու դեպքում օդի խոնավությունը բույսի համար կարևոր նշանակություն չունի: Ջրով ցողելու անհրաժեշտություն նույնպես չկա:

Ջրելը

Հալվե ծառանմանը հաստ, հյութալի տերևներ ունի, որոնց մեջ պաշարում է ջուրը: Ուստի հաճախակի ջրելու անհրաժեշտություն չկա և պետք է խուսափել բույսը ջրախեղդ անելուց, ինչը կարող է փտեցնել բույսը:
Հալվե ծառանմանը  ջրում են գոլ, հնացված ջրով, ծաղկամանի հողը չորանալուց հետո:
Ջրելիս պետք է խուսափել բույսի տերևները թրջելուց:

Տեղափոխումը

Առողջ Հալվե ծառանմանը արագ է աճում և բույսի կողերից շատ “ձագուկներ” են բուսնում:
Տեղափոխումը ավելի մեծ ծաղկամանի մեջ անում են երբ բույսի արմատներն ամբողջությամբ զբաղեցնեն եղած ծաղկամանը: Նախընտրելի են լայն, ոչ շատ խորը ծաղկամանները, քանի որ Հալվե ծառանմանի արմատները ավելի շատ մակերեսայն աճ ունեն:
Խորհուրդ է տրվում տեղափոխումը կատարել բույսի արմատները զգուշորեն ազատելով հին հողից, քանի որ հին հողն արդեն ամբողջովին զուրկ կլինի սննդարար տարրերից:
Տեղափոխելուց հետո բույսը պետք է լավ ջրել ու այլևս չջրել մոտ 3 շաբաթ:
Տեղափոխությունից հետո կարող է տեղի ունենալ բույսի գույնի փոփոխություն:

Բազմացումը

Հալվե ծառանմանը կարելի է բազմացնել  կողային “ձագուկներով”, տերևներով և սերմերով:

“Ձագուկներով” բազմացնելու համար ախտահանված սուր դանակով առանձնացնում են առնվազն 3-4 տերև ձևավորած “ձագուկը” մորից: Առաջացած վերքերը մշակում են ակտիվացված ածխի փոշիով:  Եթե առանձնացված “ձագուկն” ունի սեփական արմատներ, ապա այն կարելի է անմիջապես տնկել, իսկ եթե ոչ, ապա պետք է վարվել այնպես, ինչպես վարվում են տերևով բազմացնելիս:
Տերևով բազմացնելու համար ախտահանված, սուր դանակով կտրում են տերևը և կտրած տեղը մշակում ակտիվացված ածխի փոշիով: Այնուհետև կտրված տերևը թողնում են 2-3 օր՝ որպեսզի վերքը չորանա:
Ծաղկամանի մեջ լցնում են մաքուր, խոնավ ավազ, որի մեջ էլ տնկում են տերևը: Մոտ մեկ շաբաթից տերևը կարմատակալի:
Սերմերով բազմացնելու համար, հողախառնուրդով լի ծաղկաթաղարի մեջ, 2 սմ միմյանցից հեռու դնում են Հալվե ծառանմանի սերմերը և սեղմելով մի թեթև խրում հողի մեջ: Հետո ավազի բարակ շերտով ծածկում են սերմերը:
Ծաղկաթաղարը իր բարձրության 1/3-ով ընկղմում են ջրի մեջ, ծածկում ցելոֆանով կամ ապակիով և տեղադրում լուսավոր տեղում:  Ստեղծված մինիջերմոցում պետք է լինի +25 – +32°C: 3-4 օրից պետք է հայտնվեն առաջին ծիլերը:
Առանձին ծաղկամաների մեջ նոր բույսերը կարելի կլինի տեղափոխել տերևների ձևավորվելուց հետո:

Ոչ բարենպաստ պայմաններ

  1. Լույսի պակաս: Բույսը շատ է ձգվում վեր: Պետք է ավելացնել լուսավորությունը:
  2. Հողի գերխոնավություն: Փտում են բույսի արմատներն ու ցողունի ներքին հատվածը կամ դալկանում ու չորանում են տերևները: Դադարեցնել ջրելը և ջրել միայն հողը չորանալուց հետո:
  3. Սառը ջրով ջրելը: Տերևները հանկարցակաի պոկվում են:  Պետք է բացառել սառը ջրով ջրելը:
  4. Քիչ ջրելը: Տերևների վրա շագանակագույն բծեր են առաջանում: Պետք է ավելի առատ ջրել:
  5. Սնկով վարակվելը: Փափուկ, մուգ բծեր տերևների վրա: Պետք է մշակել բույսը ֆունգիցիդով, իսկ կանխարգելման համար, հաճախ օդափոխել սենյակը:

Վնասատուները

  • Ալրատիզ
  • Վահանամիջատ
  • Սարդոստայնային տիզը
  • Նեմատոդա
  • Տրիփսեր
  • Ֆիլոքսերա
Հղումներ

 
 Կարդալ Հալվեի այլ տեսակների մասին ==>

Սենյակային բույսերի սնուցումը կենսահումուսով

Կենսահումուսը հաճախ են օգտագործում սենյակային բույսերի սնուցման նպատակով և տնկելու կամ տեղափոխելու համար հողախառնուրդներ պատրաստելիս:
Փոքր ծաղկամանների համար հողախառնուրդ պատրաստելիս, բավարար է 2-3 թեյի գդալ կենսահումուս ավելացնել հողախառնուրդին: Մեծ ծաղկամանների համար պատրաստվող հողախառնուրդներին խորհուրդ է տրվում ավելացնել 200 գրամ կենսահումուս՝ ամեն 1 կգ հողախառնուրդին:
Աճի շրջանում խորհուրդ է տրվոմ 2 ամիսը մեկ կենսահումուսով սնուցում տալ սենյակային բույսերին: Կարելի կենսահումուսը պարզապես խառնել ծաղկամանի մակերեսային հողի հետ, բայց, որպես կանոն, սնուցման համար պատրաստում են կենսահումուսի լուծույթ:
Կենսահումուսի լուծույթ պատրաստելու համար 1 բաժակ կենսահումուսը լավ խառնում են  5 լիտր պաղ ջրի հետ ու պահում 24 ժամ տաք տեղոմ:
Ստացված լուծույթը իր մեջ պարունակելու է կենսահումուսի բոլոր օգտակար տարրերը՝ ֆիտոհորմոնները, վիտամինները, հումատները և այլն:
Այդ լուծույթով բույսերը ջրելը խթանում է դրանց աճը, և նպաստում է բուռն ծաղկմանը:
Բացի այդ, կենսահումուսի լուծույթում սերմերը թրջելը բարձրացնում է դրանց ծլողունակությունը:

Կարդալ նաև

Հետաքրքիր է իմանալ կենսահումուսի մասին

Կենսահումուսը բնապահպանական առումով անվտանգ օրգանական պարարտանյութ է: Մոլորակի աճող բնակչության

համաշխարհային պարենային անվտանգության ապահովման և սովի դեմ պայքարելու նպատակով, առաջատար տնտեսություններն օգտագործում են քիմիական տարրեր` հսկայական քանակությամբ հանքային պարարտանյութ արտադրելու համար:

Հանքային պարարտանյութերը կտրուկ բարձրացնում են բերքատվության մակարդակը, սակայն, միևնույն ժամանակ, հանգեցնում են հողի աղակալման, հողի կառուցվածքի քայքայման, բուսահողի ողողման (բուսահողը հողի բերրիության հիմնական աղբյուրն է), հողի միկրոֆլորայի և կենդանական աշխարհի ամբողջական ոչնչացման, արդյունքում` հողի անբերրիության:
Վերջերս ավելի ու ավելի շատ մարդիկ են մտահոգված իրենց առողջությամբ և եկող սերունդների բարեկեցությամբ:

Յուրաքանչյուր մարդ կարող է իրեն թույլ տալ ապրել առողջ հողի վրա, օգտվել հարուստ վիտամիններով առողջարար պտուղներից և վայելել բույսերի հաճելի բուրմունքը` համոզված լինելով, որ դրանք էկոլոգիաես մաքուր են և անվտանգ:

Օրգանական պարարտանյութերն արդյունավետ լուծում են համարվում բնապահպանական խնդիրների լուծման, հողի և բույսերի առողջության պահպանման համար:

Բնական միջավայրում 1 սմ շերտ բուսահողի առաջացման համար պահանջվում են հարյուրավոր տարիներ: Հումուսային շերտը կարող է ավելանալ 1 սմ-ով 3-5 տարում, եթե հողին ավելացնենք կոմպոստ, գոմաղբ կամ ցանքածածկ, որտեղ հողի մանրէները դրանք կվերածեն այնպիսի նյութերի, որոնք կարող են հեշտությամբ յուրացվել բույսերի կողմից: Սակայն դա երկար և անարդյունավետ մեթոդ է: Այն կարել է արագացնել կենսատեխնոլոգիայի միջոցով:

Անձրևաորդերն օրգանական նյութերը (գոմաղբ կամ պարարտանյութ) շատ ավելի արագ են վերամշակում, քան դա կատարում են հողի միկրոօրգանիզմները կոմպոստացման գործընթացում: Հողի հետ զուգահեռ, անձրևաորդերը մարսում են մեծ քանակությամբ բերքի մնացորդներ, նեմատոդներ, բակտերիաներ, սնկեր և ջրիմուռներ: Կապրոլիտների հետ միասին 2 (որդերի կողմից արտազատված հողային զանգվածները), որդերն արտադրում են մեծ քանակությամբ բուսահող, ամինոթթուներ, էնզիմներ, վիտամիններ և բիոակտիվ այլ նյութեր, որոնք ճնշում են հողում պաթոգեն միկրոֆլորան:

Բացի այդ, որդերի կողմից վերամշակված օրգանական նյութը կորցնում է հոտը, ախտահանվում է և չեզոքացվում, հատիկավորվում է և բուրում, ինչպես հողը: Անձրևաորդերն արտադրում են օրգանական պարարտանյութ, որն ապահովում է հարուստ բերք և էկոլոգիապես մաքուր բերքի արտադրություն:
Հումուսի ազդեցությունը հողի բերրիության վրա ունի համալիր բնույթ: Հայտնի է, որ հումուսացված նյութերն ազդում են բույսի նյութափոխանակության վրա, խթանում են օքսիդատիվ էնզիմները, որոնք, իրենց հերթին, ակտիվացնում են բջիջներում էներգետիկ փոխանակումը: Որպես հետևանք, բույսերը դառնում են ավելի դիմացկուն հողի ցրտահարումների և հիվանդությունների նկատմամբ, ավելի լավ են կլանում բույսերի սննդային տարրերը, և բարձրանում է բույսերի բերքատվությունը: Հումինաթթուներն ունեն կլանման հատկություն և թուլացնում են բույսերի վրա ծանր մետաղների թունավոր ազդեցությունը:

Կենսահումուսն առաջանում է հողի որդերի կողմից օրգանականան թափոնների մշակման միջոցով: Բույսի սնման համար անհրաժեշտ հիմնական տարրերի պարունակությամբ այն գերազանցում է բոլոր հայտնի օրգանական պարարտանյութերին: Այն հարուստ է օգտակար միկրոֆլորայով և աճի խթանիչներով, չի պարունակում բույսերի հիվանդությունների ախտածիններ և մոլախոտերի սերմեր, խթանում է բողբոջելու կարողությունը, նպաստում է բերքատվության աճին, բարելավում է հողի կառուցվածքը, մրգի համային հատկանիշները և պահպանելիությունը, ապահովում է մրգի ավելի վաղ (1-2 շաբաթ շուտ) հասունացում: Կենսահումուսը հողը հարստացնում է բակտերիաներով, էնզիմներով, հումինաթթուներով, վիտամիններով և բույսերի առողջության համար անհրաժեշտ բնական հակաբիոտիկներով:

Կենսահումուսն արդյունավետ է բաց գրունտում և ջերմոցներում, և հատկապես, երբ կիրառվում է հյուծված և աղտոտված հողերի նկատմամբ (այդ թվում` այն հողերի նկատմամբ, որոնք աղտոտված են հանքային պարարտանյութերով): Դա փխրուն, փոքր հատիկավոր (1-3 մմ հատիկներ) նյութ է, որի խոնավությունը կազմում է մինչև 3 50-60%: Դա սև գույնի, հոտից զուրկ նյութ է: Կենսահումուսն ունի ջուրը կլանող հատկություն, չի պարունակում պաթոգեն օրգանիզմներ, մոլախոտերի սերմեր և վնասակար աղտեղություններ: Ազոտի, ֆոսֆորի, կալիումի (N, P, K) պարունաությունը, համապատասխանաբար, կազմում է 2,5%, 1,5% և 1,8%, օրգանական նյութի պարունակությունը 60% – ից ավել է, իսկ pH-ի արժեքը 6,5 – 7,5 է:

Կենսահումուսում առկա սննդարար տարրերը կապվում են հումինաթթուների հետ և պարունակում են բույսերի համար անհրաժեշտ բոլոր մակրո- և միկրոէլեմենտները, ինչպես նաև կենսածին կալցիում: Կենսահումուսում առկա սննդատարրերը փոխազդեցության մեջ են մտնում հողի հանքային նյութերի հետ և ձևավորում են կոմպլեքս միացություններ: Արդյունքում, դրանք պաշտպանված են ողողումներից և ջրում կազմալուծվելուց և նաև` ապահովում են երկարաժամկետ սնունդ բույսերի համար:

Կենսահումուսը միայն հումուսացված պարարտանյութ չէ, այն նաև եզակի միկրոկենսաբանական պարարտանյութ է, որը պարունակում է հողի բերրիության համար անհրաժեշտ մի շարք օգտակար միկրոօրգանիզմներ: Հողում ներմուծելու դեպքում, այն պահպանում է առողջ հողին բնորոշ բնական բակտերիաների կապակցությունները: Հողը կենսահումուսով անհնար է <<գերհագեցնել>>: Դուք կարող եք ավելացնել այնքան կենսահումուս, որքան ունեք: Հումուսը հողում պարունակվող օրգանական միացությունների խառնուրդ է: Հումուսի շնորհիվ հողում պարունակվող օրգանական նյութը կազմում է 85-90% , որը կարևոր չափանիշ է հողի պտղաբերության գնահատման համար:
Բուսահողը բաղկացած է առանձին (այդ թվում `հատուկ) օրգանական միացություններից, ստացվում է դրանց փոխազդեցության արդյունքում, ինչպես նաև օրգանական – հանքային կազմավորումների տեսքով հանդես եկող օրգանական միացություններից:

Բուսահողը հողում պարունակվող օրգանիզմների, հիմնականում, անձրևաորդերի թափոնային արտադրանքն է: Հումուսի արտադրության մեջ որդերի դերի մասին առաջին անգամ հիշատակել է Չարլզ Դարվինը:
Բույսերը չեն կարող անմիջականորեն յուրացնել հումուսացված նյութերը: Դա ապացուցել է Պրյաշնիկովը դեռևս վաղ 20 – րդ դարում: Դրանք սիմբիոտիկ միկրոօրգանիզմներն են, որոնք քայքայում են բուսահողը` բույսերի յուրացման համար:
Կենսահումուսը (վերմիկոմպոստը) օրգանական պարարտանյութ է, որը ստացվում է անձրևաորդերի կողմից անասունների գոմաղբի մշակման ընթացքում: Այն, 4 կոմպոստի համեմատությամբ, 10-12 անգամ ավելի արդյունավետ է:

Կենսահումուսն առկա բոլոր օրգանական պարարտանյութերից լավագույնն է: Դա մակրո և միկրոէլեմենտների, էնզիմների և օրգանական նյութերի <<կոկտեյլ>> է` փաթեթավորված որպես կոպրոլիտներ, փաթեթ, որն իդեալական է բույսերի կողմից յուրացման համար:

Վերմիկոմպոստը ցանկացած հող դարձնում է բերրի բնական ճանապարհով: Վերմիկոմպոստացման արդյունքում ծանր մետաղների թունավոր հատկությունները ճնշվում են, քանի որ նրանք կազմում են նվազ լուծվող կոմպլեքս միացություններ, որոնց յուրացումը բույսերի կողմից դառնում է գրեթե անհնար:
Կենսահումուսն էապես տարբերվում է այլ օրգանական պարարտանյութերից ջրում լուծվող ազոտի, ֆոսֆորի և կալիումի բարձր խտություններով: Միկրոէլեմենտները դառնում են ավելի շարժուն: Վերմիկոմպոստի հետ միասին հողը ձեռք է բերում միկրոօրգանիզմներ, որոնք կենսական նշանակություն ունեն հողի առողջության և թափոնների` ֆիտոհորմոնների համար, որոնք արագացնում են բույսի աճը:
Սույն տեղեկատվական նյութը ստեղծվել է <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ-ի կողմից <<Ասենք ոչ քիմիկատներին մեր շրջապատում>> ծրագրի շրջանականերում:

Խանութներում վաճառվում է կենսահումուս պատրաստված ձիու գոմաղբից՝ 2,5կգ, 10լ և 20լ տոպրակներով:

WP_20170301_009

և նույն կենսահումուսից պատրաստված լուծույթ 1 լիտրանոց պլաստիկ շշով:

WP_20170306_003
  • Բարձրացնում է սերմերի ծլողունակությունը;
  • Խթանում է բույսերի արմատների  զարգացումը;
  • Նպաստում է կտրոնների արագ արմատակալմանը;
  • Խթանում է բույսերի աճը;
  • Ամրացնում է բույսերի իմունային համակարգը;
  • նվազեցնում է նիտրատների քանակը պտուղների մեջ;
  • Խոչնդոտում է ծանր մետաղների և ռադիոնուկլեիդների մուտքը բույսի մեջ;
  • Մեծացնում է շագարների և սպիտակուցների պարունակությունը պտուղների և բանջարեղենի մեջ;
  • Վերացնում է խլորոզը, խթանում է բույսերի ծաղկումն ու պտղաբերությունը:

Որքան արև է պետք կանաչեղեն աճեցնելու համար

Անունը Տեղի լուսավորվածությունը
Արև Արև Արև
6 ժամ և ավելի 4-6 ժամ 2-4 ժամ
Անանուխ
(Mint, Мята, Méntha)
+ +
Անիսոն
(Anise, Анис обыкновенный, Pimpinella anisum)
Զոպա
(Hyssop, Иссоп, Hyssopus)
Ճարճրուկ (Rocket salad,
Руккола, Eruca sativa)
+
Բորաժ
(Borage, Бораго, 
Borago)
+
Դաղձ
(Mentha, Мята, Méntha)
Դանդուռ
(Purslane, Портулак, Portulaca)
Դափնի
(Bay, Лавр, Laurus nobilis)
+ +
Եղեսպակ
(Sage, Шалфей, Sālvia officinālis)
+
Թարխուն
(Tarragon, Эстрагон, Artemísia
dracuncúlus)
+ +
Խավարածիլ (Rheum, Ревень, Rheum)
Խնկենի
(Խնկածաղիկ, Oregano, Душица, Origanum) 
Խնկունի
(Հազրեվարդ, Rosemary, Розмарин, Rosmarinus)
Ծիթրոն
(Savory, Чабер, Satureja)
Կերբելուկ (Chervil,
Кервель, Anthriscus cerefolium)
+
Կորեական նանա-Korean
mint-Корейская мята-Agastache rugosa
Համեմ, գինձ (Coriander,
Кориандр, Coriandrum sativum)
+ +
Ղանձիլ (Черемша, Ramsons, Allium
ursinum
)
Մաղադանոս
(Parsley, Петрушка, Petroselínum)
+ +
Մանանեխ (Mustard, Горчица
салатная, Brassica
juncea
)
Մեղվախոտ
(Lemon balm, Мелисса, Melissa officinalis)
Նեխուր
(Apium, Cельдерей, Apium)
Ուրց
(Thyme, Тимьян, Thymus)
Չաման (Քիմիոն,
Caraway, Тмин, Carum)
Պերիլա
(Perilla, Перилла, Perilla
)
+
Ռեհան
(Basil, Базилик, Ocimum basilicum)
+
Սամիթ (Dill,
Укроп, Anéthum)
+
Սպանդ
(Rue, Рута, Ruta)
Սոխ կտրող, սեզատերև
(Chives, Шнитт-лук, Allium schoenoprasum)
+ +
Սուսամբար (Majoram,
Майоран, Origanum majorana)
+

Սենյակային բույսերը դասակարգված ըստ հարմար ուղղության պատուհանի

Պայծառ լույսի բույսեր

ՊատուհանՀեռավորություն
Արևելյան և Արևմտյան0
Հարավային30-150 սմ

Աֆելանդրա (անգլ․՝ Zebra plant, ռուս․՝ Афеландра, լատ․՝ Aphelandra squarrosa)

Բաղեղ սովորական (անգլ.՝ English Ivy, Common Ivy, ռուս.՝ Плющ обыкновенный, լատ.՝ Hedera helix)

Բաղրջուկ (Չինական վարդ, անգլ․՝ Hibiscus, ռուս․՝  Гибискус, լատ․՝ Hibiscus)

Բոկարնեա (անգլ․՝ Ponytail palm, Elephant’s foot ռուս․՝ Бокарнея, լատ․՝ Beaucarnea recurvata)

Թանձրատերևուկ (անգլ.՝ Jade plant, Friendship tree, Lucky plant, or Money tree, ռուս.՝ Толстянка, լատ.՝ Crassula)

Իշկաթնուկ Միլիուսի (անգլ.՝ Crown of thorns, Christ plant, Christ thorn, ռուս.՝ Молочай Милиуса, լատ.՝ Euphorbia milii)

Կակտուսներ և սուկուլենտներ (անգլ․՝ Cactus & Succulentsլ, ռուս.՝ , լատ.՝ )

Կեղծ արալենի (անգլ.՝ False Aralia, ռուս.՝ Плеранда, լատ.՝ Plerandra elegantissima)

Կոդիեում (անգլ.՝ Croton, ռուս.՝ Кодиеум, Кротон, լատ.՝ Codiaeum)

Մարգարիտների շարան (անգլ․՝ String of pearls, ռուս․՝ Крестовник Роули, լատ․՝ Curio rowleyanus)

Մոմաբաղեղ (անգլ.՝  Waxplant, Waxvine, Waxflower, Hoya, ռուս.՝ Хойя, լատ.՝ Hoya)

Շքածառ, Արաուկարիա (անգլ․՝ Norfolk island pine, ռուս․՝ Араукария разнолистная, լատ․՝ Araucaria heterophylla)

Պիտոսպորում (Australian laurel, Japanese pittosporum, Mock orange, Japanese cheesewood, ռուս․՝ Питтоспорум Тобира, Смолосемянник обыкновенный, Питтоспорум пахучий, լատ․՝ Pittosporum Tobira)

Պոդոկարպուս (անգլ․՝ Podocarpus, ռուս․՝ Подокарп, Ногоплодник, լատ․՝ Podocarpus)

Սոլեյրոլիա (անգլ․՝ Baby’s tears, Baby tears, ռուս․՝ Солейролия, լատ․՝ Soleirolia soleirolii)

Ցիտրուսայիններ (անգլ․՝ Citrus, ռուս․՝ Цитрус, լատ.՝ Citrus)

Ֆիկուս բենջամինա (անգլ․՝ Weeping fig, ռուս․՝ Фикус бенджамина, լատ․՝ Ficus Benjamina)

Միջին լուսավորության բույսեր

ՊատուհանՀեռավորություն
Հյուսիսային0
Արևելյան/Արևմտյան30-90 սմ
Հարավային90-300 սմ

Անթուրիում (անգլ.՝ Anthurium, ռուս.՝ , լատ.՝ )

Արդիզիա (անգլ.՝ Coral berry, ռուս.՝ Ардизия, լատ.՝ Ardisia)

Բաղեղ շվեդական (անգլ.՝ Swedish Ivy, ռուս.՝ Шпороцветник, Плектрантус, լատ.՝ Plectranthus)

Բեգոնիա , Փղականջ (անգլ.՝ Begonia, ռուս.՝ Бегония, լատ.՝ Begonia)

Դիֆենբախիա (անգլ․՝ Dumb cane, չին․՝ 花叶万年青属, ռուս․՝ Диффенбахия, լատ․՝ Dieffenbachia L)

Կորդիլին (անգլ.՝ Ti plant, ռուս.՝ Кордилина, լատ.՝ Cordyline)

Ձարխոտ բոստոնյան, Պտեր բոստոնյան, Բոստոնյան ձարխոտ (անգլ․՝ Boston swordfern, Wild Boston fern, ռուս․՝ Нефролепис возвышенный, լատ․՝ Nephrolepis exaltata)

Ձարխոտ ծնեբեկ (անգլ.՝ Asparagus fern, ռուս.՝ Спаржа, լատ.՝ Asparagus)

Ձարխոտ թռչնի բույն (անգլ.՝ Bird’s-nest fern, ռուս.՝ Птичье гнездо, լատ.՝ Asplenium nidus)

Մարանտա (անգլ.՝ Maranta, ռուս.՝ Маранта, լատ.՝ Maranta)

Շեֆլերա (անգլ.՝ Schefflera, ռուս.՝ Шеффлера, լատ.՝ Schefflera)

Պեպերոմիա (անգլ.՝ Radiator plant, ռուս.՝ Пеперомия, լատ.՝ Peperomia)

Պլատիցերիում (անգլ.՝ Staghorn fern, ռուս.՝ Платицериум, լատ.՝ Platycerium)

Սագոենի (անգլ.՝ Sago palm, Cycas, ռուս.՝ Саговник, լատ.՝ Cycas)

Վիշապածառ (անգլ՝ Dracaena, ռուս.՝ Драцена, լատ.՝ Dracaena)

Տոլմիա (անգլ.՝ Piggyback plant, ռուս.՝ Толмия, լատ.՝ Tolmiea menziesii)

Տրադիսկանցիա զեբրինա  (անգլ․՝ Wandering Jew, ռուս․՝ Традесканция зебрина, լատ․՝ Tradescantia zebrina)

Ցիսուսը (անգլ.՝ Cissus, ռուս.՝ Циссус, լատ.՝ Cissus)

Քլորոֆիտում (անգլ.՝ Spider Plant, ռուս.՝ Хлорофитум, լատ.՝ Chlorophytum)

Ֆիկուս կաուչուկաբեր (անգլ.՝ Rubber plant, ռուս.՝ Фикус каучуконосный, լատ.՝ Ficus elastica)

Ֆիկուս քնարատերև (անգլ.՝ Fiddle-leaf fig, ռուս.՝ Фикус лировидный, լատ.՝ Ficus lyrata)

Ցածր լուսավորության բույսեր

ԼուսամուտՀեռավորություն
Հյուսիսային30-90 սմ
Արևելյան/Արևմտյան60-300 սմ
Հարավային460-610 սմ

Ագլաոնեմա (անգլ.՝ Aglaonema, Chinese evergreen, ռուս.՝ Аглаонема,  լատ.՝ Aglaonema)

Դավալիա ձարխոտ (անգլ.՝ Rabbit’s foot fern, ռուս.՝ Даваллия, լատ.՝ Davallia fejeensis)

Եղեգնարմավ (անգլ․՝ Neanthe bella palm, Parlour palm, ռուս․՝ Хамедорея изящная, լատ․՝ Chamaedorea elegans)

Զամիոկուլկաս (Զանզիբարի գանձ, Դոլարի ծառ, անգլ.՝ Zanzibar gem, ZZ plant, Zuzu plant, ռուս.՝ Замиакулькас, Дволларовое дерево, լատ.՝ Zamioculcas)

Թուջե ծաղիկ (անգլ․՝ Cast Iron Plant, Bar-room plant, չին․՝ 蜘蛛抱蛋, ռուս․՝ Аспидистра высокая, լատ․՝ Aspidistra elatior

Պոթոս (անգլ.՝ Devil’s ivy, Pothos, ռուս.՝ Эпипремнум золотистый, լատ.՝ Epipremnum aureum)

Սանսևիերիա (անգլ.՝ Mother-in-law’s tongue, Devil’s tongue, Jinn’s tongue, Bow string hemp, Snake plant և Snake tongue, ռուս.՝ Сансевие́ра, Сансевье́ра, Тёщин язык, Щучий хвост, լատ.՝ Sanseviera)

Սինգոնիում (անգլ.՝ Arrowhead plant, Syngonium, ռուս․՝ Сингониум, լատ․՝ Syngonium)

Սպաթիֆիլում (անգլ.՝ Peace Lily, ռուս.՝ Спатифиллум, լատ.՝ Spathiphyllum)

Ֆիլոդենդրոն սրտիկատերև (անգլ.՝ Heartleaf Philodendron, ռուս.՝ Филодендрон плющевидный, լատ.՝ Philodendron hederaceum)

Տես նաև՝ ՈՐ ԲՈՒՅՍԻ ՀԱՄԱՐ, ՈՐ ԿՈՂՄԻ ԼՈՒՍԱՄՈՒՏԻ ԳՈԳԸ ԸՆՏՐԵԼ ==>

Ջերմակարպետներ սածիլների համար

Հաճախ անհրաժեշտ է լինում սածիլներ աճեցնել մինչև օրերի տաքանալը: Սերմերի համար անհրաժեշտ ջերմաստիճան ապահովելու, ինչպես նաև առողջ, փարթամ ստանալու համար շատ օգտակար է սածիլների տակ փռելու համար նախատեսված այս ջերմակարպետը:
Նույն հաջողությամբ ջերմակարպետը կարելի է օգտագործելմիրգ և բանջարեղեն չորացնելու համար:
Ջերմակարպետները 2 չափսի են՝
Մեծը՝ 220-230 Վ, 75սմx50սմ, 68/83 Վտ, 50°C

Փոքրը՝  220-230 Վ, 50սմx50սմ, 45/55 Վտ, 45°C

Ստվերադիմացկուն սուկուլենտներ

Ընդհանուր առմամբ բոլոր սուկուլենտներն էլ լավ են աճում երբ  օրվա գեթ մի մասը արևի տակ են: Դրանցից շատերը խեղճանում են և չեն ծաղկում, եթե առնվազն 6 ժամ չեն լինում արևի տակ: Որոշներն էլ ավելի գունեղ են դառնում և լավ են ծաղկում օրական 8 և ավելի ժամ արևի ուղիղ լուսավորություն ունենալով:
Մյուս կողմից, որոշ սուկուլենտներ կեսորվա ժամերին արևից այրվածքներ կարող են ստանալ և մահանալ: Այդ վտանգը առանձնապես մեծ է խոնավ կլիմայում, երբ օդի ջերմաստիճանը +32°C-ից բարձր է:
Սուկուլենտները կարող են դիմանալ երկարատև երաշտին և, որպես կանոն հանգստի մեջ են գտնվում ձմռանը: Սակայն աճի շրջանում ժամանակին և ճիշտ ջրելը խթանում է բույսի աճն ու ծաղկելը:
Բոլոր դեպքերում պետք է հիշել, որ ավելի լավ է քիչ ջրել, քան չափից ավել:
Իսկ հիմա անդրադառնանք այն սուկուլենտներին, որոնք լավ են աճում ցածր լուսավորության պայմաններում, առանց Արևի ուղիղ ճառագայթների:

Հալվե վերա (Aloe vera)

Թանձրատերևուկ (Jade Plant, Crassula ovata)

Սատանայի ողնաշար (Devil’s Backbone, Euphorbia tithymaloides)

Սանսևիերիայի բազմաթիվ տեսակներ (Sansevieria)

Կալանխոե Բլոսֆելդի (Florist Kalanchoe, Kalanchoe blossfeldiana)

Լիանատիպ կամ ամպելային տիպի լավ ստվերադիմացկուն սուկուլենտներ են՝

 Մոմաբաղեղը (Wax Plant, Hoya)

Մորգանի թանթռնիկը (Burro’s Tail, Sedum morganianum)

Ռիփսալիսը (Mistletoe Cactus, Rhipsalis)

Մարգարտաշղթան (String of Pearls, Curio rowleyanus)

Վուդի Ցիրոպեգիան (String of Hearts or Rosary Vine, Ceropegia woodii)

Շլումբերգերան (Christmas Cactus, Schlumbergera)

Զատկի կակտուսը (Easter Cactus, Hatiora gaertneri)

Էպիֆիլումը (Night Blooming Cereus, Epiphyllum)

Թանձրատերևուկ ծառանման

Ծառանման թանձրատերևուկը (անգլ.՝ Silver Dollar PlantSilver Dollar Jade, Silver Jade Plant, Chinese Jade, Tree Crassula, Beestebul, Money Plant, Round-Leaved Crassula, ռուս.՝ Толстянка древовидная, Денежное дерево, լատ.՝ Crassula Arborescens) մեզանում ավելի հայտնի է որպես “Փողի ծառ” կամ Կրասուլա:

Փողի ծառ անվանումը ստացել է մետաղադրամներ հիշեցնող փայլուն տերևների ձևի պատճառով: Համարվում է, որ այս բույսը դեպի տուն դրական էներգիա է ձգում և նպաստում է տան տերերի հարստացմանը:

Scientific Classification
Family: Crassulaceae
Subfamily: Crassuloideae 
Genus: Crassula

Ծառանման թանձրատերևուկը մշտադալար, բազմամյա, սուկուլենտ բույս է: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է:

Բույսի նկարագրությունը

Ծառանման թանձրատերևուկը ձևավորում է հետզհետե փայտացող բուն, որի վրա աճում են բազմաթիվ ճյուղեր, պատված բազմաթիվ մսեղ տերևներով: Տերևները մուք կանաչ են և ունեն փայլուն մակերես:  Դրանք կարող են ունենալ մինչև 10 սմ երկարություն և մինչև 7 սմ լայնք:

Հարմար ծաղկամանում կարող է բավականին մեծանալ, հասնելով մինչև 150 սմ բարձրության:
10 տարեկանից սկսած ծառանման թանձրատերևուկը կարող է ծաղկել: Ծաղիկները կազմված են 5 սպիտակ, երբեմն էլ դեղին կամ կարմիր ծաղկաթերթիկներից:
Ծառանման թանձրատերևուկի արմատային համակարգը  ընտելացած է երաշտային պայմաններին: Այն ջուր է պաշարում իր բնի, ճյուղերի և մսեղ տերևների մեջ:

Աճեցումն ու խնամքը

Ծառանման թանձրատերևուկ աճեցնելը շատ հեշտ է, այն բավականաչափ դիմացկուն ու ոչ պահանջկոտ բույս է: Բավական է հետևել մի քանի, ոչ բարդ կանոնների և այն շատ լավ կաճի:

Տնկելը

Խանութից գնելու դեպքում, բույսը անպայման պետք է տեղափոխել նոր հողախառնուրդով այլ ծաղկամանի մեջ: Պատճառն այն է, որ բույսերը հաճախ վաճառվում են թորֆային հողախառնուրդի մեջ տնկած, որի մեջ ծառանման թանձրատերևուկ մշտապես աճեցնել հնարավոր չէ:
Երիտասարդ թանձրատերևուկը բավականին արագ է աճում, ուստի նոր՝ մի քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ ամենամյա տեղափոխման կարիք է առաջանում: Հասուն բույսերի դեպքում տեղափոխման կարիք կառաջանա 2-3 տարին մեկ:
Ծառանման թանձրատերևուկն ունի բավականին ծանր վերգետնյա մաս և համեմատաբար թույլ արմատներ, ուստի տնկելու համար վերցնում են ոչ շատ խոր, բայց լայն ծաղկամաններ: Մեծ բույսերը տեղափոխելիս կարող է նոր ծաղկամանում, 2-3 ամսով, նեցուկներ դնելու անհարաժեշտություն առաջանալ:
Ծաղկամանի հատակին անհրաժեշտ է դրենաժային շերտ ստեղծել:

Հողախառնուրդը

Կարելի է մի քիչ էլ փայտի մոխիր ավելացնել:

Ջրելը

Ծառանման թանձրատերևուկը չափավոր են ջրում, այն ավելի հեշտ է տանում ջրի պակասությունը, քան ավելցուկը:

Ծառանման թանձրատերևուկի արմատները փտում են հաճախակի ջրելուց կամ վատ դրենաժի հետևանքով հողի ճահճանալուց:

Գարնան ու ամռանը խորհուրդ է տրվում ջրել երբ ծաղկամանի հողը չորանա մոտ 4 սմ խորությամբ: Ցուրտ եղանակին ջրել ոչ հաճախ քան 3-4 շաբաթը մեկ:
Ջրելու համար օգտագործել 3-4 օր հնացված, հնարավորին չափ փափուկ ջուր:

Օդի խոնավությունը

Օդը խոնավացնելու անհրաժեշտություն չկա, բույսը կարելի է երբեմն ցողել վրայի փոշին լվանալու համար:

Պարարտացումը

Սնուցման համար օգտագործում են սուկուլենտների համար նախատեսված ունիվերսալ պարարտանյութեր:
Սնուցումն անում են ոչ հաճախ քան ամիսը մեկ անգամ: Ձմռանը սնուցման դոզան կրճատում են կրկնակի:

Օդի ջերմաստիճանը

Գարնանն ու ամռանը օդի ամենահարմարավետ ջերմաստիճանը +19 – +25 է: Աշնանը՝ +17, իսկ ձմռանը +15 – +17:

Լուսավորությունը

Ծառանման թանձրատերևուկը սիրում է արևի տակ լինել: Տանը լավ կլինի այն տեղադրել հարավարևելյան պատուհանագոգերին: Գարնանային և աշնանային տաք օրերին, ինչպես նաև ամռանը լավ կլինի բույսը հանել թարմ օդի՝ պատշգամբ կամ այգի: Ձմռանը, լուսավորվածությունն ավելացնելու համար, կարելի է բույսը տեղափոխել հարավային պատուհանի մոտ կամ, մութ ժամրին, լրացուցիչ արհեստական լուսավորություն ապահովել:

Բազմացումը

Կտրոններով  բազմացումն իրականացնում են ճյուղերի կամ տերևների կիրառմամբ: Ճյուղը կամ տերևը կտրում են սուր դանակով, թողնում են չորանա 2-3 օր այնուհետև տնկում: Կարելի է կտրելուց անմիջապես հետո էլ տնկել կտրոնները, բայց այդ դեպքում կտրվածքը պետք է մշակել ակտիվացված ածխի փոշիով:
Սերմերը ցանում են սաղր ամանի մեջ, ուր, վերը նշված բաղադրատոմսով պատրաստված հողախառնուրդին ավելացնում են ևս մեկ մաս ավազ: Ամանը ծածկում են ապակով կամ ցելոֆանով և ամեն օր խոնավացնում են հողը: 2-3 տերև ձևավորելուց հետո, ծիլերը տեղափոխում են առանձին ծաղկամանների մեջ:

Բույսի չափսերը

Բնական պայմաններում ծառանման թանձրատերևուկը հասնում է մինչև 5 մետր բարձրության: Սենյակային պայմաններում հազվադեպ է գերազանցում 1,5 մետրը:

Տարեկան աճը

Ծառանման թանձրատերևուկի տարեկան աճը կազմում է 5-7 սմ: Այն նաև ճյուղավորվում է և լայնանում:

Կյանքի տևողությունը

Բնական պայմաններում ծառանման թանձրատերևուկն ապրում է 70-90 տարի: Սենյակային պայմաններում, ճիշտ խնամքի դեպքում բույսը կարող է ապրել մոտ 50 տարի:

Էտը

Ծառանման թանձրատերևուկի ճյուղերն էտում են բույսին գեղեցիկ տեսք տալու կամ կտրոններով բազմացնելու համար: Ճյուղավորում ապահովելու համար, ճյուղի գագաթը կտրում են 6 զույգ տերևներ աճելուց հետո:

Կտրված տեղերը խորհուրդ է տրվում մշակել ակտիվացված ածխի փոշիով:

Արտաքին տեսքի ձևավորումը

Ծառանման թանձրատերևուկի դասական ձև է համարվում փոքրիկ, ճյուղավորված ծառի տեսքը: Այդպիսի տեսք ստանալու համար ծաղկամնում տնկում են միայն մեկ բույս: Երբ ապագա բնի վրա սկի ձևավորվել տերևների 5-րդ զույգը, այն սուր դանակով կտրում են և մշակում ակտիվացված ածխի փոշիով: 2-3 շաբաթ անց այդ տեղում հայտնվում են 2 նոր ընձյուղներ:

Հիվանդություններ և վնասատուներ

Սնկային հիվանդություններն ու արմատների փտումը ծառանման թանձրատերևուկի հետ կապված ամենահաճախ ծագող խնդիրներն են:
Սնկային վարակով հիվանդանալու դեպքում, տերևների վրա գոյանում են մուգ դառչնագույն, երբեմն էլ ավելի բաց գույնի բծեր: Նման դեպքերում վնասված տերևները պետք է հեռացնել, իսկ բույսը մշակել ֆունգիցիդով:
Արմատների փտումն առաջանում է չափից շատ ջրելու կամ վատ դրենաժի պատճառով: Տերևներն այդ դեպքում սմքում են, դեղնում ու թափվում: Բույսը փրկելու համար այն պետք է հանել ծաղկամանից, ազատել արմատները հողից, լվանալ, վնասված, փտած արմատները հեռացնել, կտրվածքները մշակել ակտիվացված ածխի փոշիով և տնկել նոր հողախառնուրդի մեջ:  Մինչև բույսի լիակատար առողջանալը ջրել շատ քիչ:
Ծառանման թանձրատերևուկը հավադեպ է ենթարկվում վնասատուների հարձակմանը: Այնուամենայնիվ բույսի վրա կարող են հայտնվել սարդոստայնային տիզը (паутинный клещ), վահանակիրը (щитовка) կամ ալրատիզը (мучнистый червец):
Սարդոստայնային տիզը ճյուղերի միջև բարակ սրդոստայն է հյուսում իսկ տերևներին հայտնվում են դեղնավուն բծեր: Այդ դեպքում բույսը պետք է ցողել օճառասպիրտային լուծույթով և մրճնաթթվի մեջ թաթախված բամբակով մշակել բույսի բունն ու ճյուղերը:

Վահանակրի հայտնվելու առաջին նշանը տերևներին կլոր, շագանակագույն բշտերի հայտնվելն է: Այնուհետև տերևների վրա հայտնվում ու մեծանում են մուք դառչնագույն բծեր, դրանք սմքում ու թափվում են: Վահանակրին վոչնչացնելու համար բույսը մշակում են օճառաջրով:

Ալրատիզի հարձակման հետևանքով տերևներին գոյանում է աղվամազոտ բարակ շերտ: Այդ դեպքում բույսն անմիջապես պետք է մշակել ինսեկտիցիդի լուծույթով:

Հղումներ

Ջրածնի 3% պերօքսիդի լուծույթի կիրառումը

Խորհուրդ է տրվում սածիլները ջրել և ցողել 6-7 ml (մեկ ճաշի գդալ) ջրածնի պերօքսիդի 3% լուծույթը խառնելով 0,5 լ ջրի հետ:

Պրոֆիլակտիկ միջոց սենյակային բույսերը ցողելու համար

1 լիտր հնեցված ջրին խառնել`

  • 2-3 կաթիլ աման լվալու հեղուկ,
  • 50 մլ (7 ճաշի գդալ) ջրածնի պերօքսիդ,
  • 12-14 մլ (2 ճաշի գդալ ) բժշկական սպիրտ:

Ստացված լուծույթով ցողել բույուսերի վերգետնյա մասերը։