Տուղտավարդը կամ Մոլոշավարդ, Սուլթան վարդ (անգլ.՝ Hollyhock, ռուս.՝ Штокро́за լատ.՝ Alcea), , տուղտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ է:
Հայտնի է տուղտավարդի մոտ 60 տեսակ, Հայաստանում՝ 8 տեսակ:
- Տուղտավարդ դեղնականաչ (լատ.՝ Alcea flavovirens),
- Տուղտավարդ կնճռոտ (լատ.՝ Alcea rugosa),
- Տուղտավարդ Սոսնովսկու (լատ.՝ Alcea sosnovskyi),
- Տուղտավարդ Ղարսի (լատ.՝ Alcea karsiana) և այլն։
Մշակվում է՝
- Տուղտավարդ վարդագույնը (լատ.՝ Alcea rosea)։
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է քարքարոտ լանջերին, լեռնատափաստաններում, ժայռաճեղքերում, ընկուզենու, գիհու նոսրանտառներում, թփուտներում և այլն։