Սցիարիդները (անգլ.՝ Dark-winged fungus gnats, ռուս.՝ Цветочные мошки, Почвенные комарики, lat:` Sciaridae) երկթևանիների կարգին պատկանող մլակներ են: Դրանք հայտնվում են բույսերը չափից շատ ջրելու հետևանքով՝ երբ հողի մակերեսային շերտը չի հասցնում չորանալ: Հաճախ այդպիսի բան տեղի է ունենում բնակարաններում, ձմռանը:
Իրենք իրենցով, սցիարիդները բույսերին վնաս չեն հասցնում, բայց իրենց թրթուրները կարող են վնասել բույսերի արմատները:
Եթե թրթուրներն այնքան շատ են ծաղկամանում, որ երևում են անզեն աչքով, հարկավոր է տեղահանել բույսը և տնկել նոր, ախտահանված հողախառնուրդի մեջ:
Սցիարիդների հատնվելու կանխարգելումը
Մի քանի պարզ կանոնների հետևելով կարելի է կանխարգելել սցիարիդների հայտնվելը:
- Պարբերաբար փխրեցրեք ծաղկամանի հողը;
- Թույլ մի տվեք ծաղկամանի հողի գերխոնավացում, ջրեք չափավոր;
- Հետևեք բույսերի տերևների վիճակին և անհապաղ հեռացրեք հիվանդ և թափված տերևները;
- Էկզոտիկ հեղուկներով մի՛ ջրեք բույսերը: Թեյի, սուրճի, մսի “ջրերը” փառահեղ հյուրասիրություններ են մլակների համար:
Որպես ընդհանուր կանոն, խորհուրդ է տրվում բույսերը ջրել փափուկ, հնացված, գոլ ջրով՝ այն ժամանակ, երբ ծաղկամանի հողը չորացել է 1-1,5 սմ խորությամբ:
Պայքարը սցիարիդների դեմ
- Տարբերակ 1.
Կախված ծաղկամանի մեծությունից, 2-10 լուցկու հատիկներ գլխիկով խրեք հողի մեջ և թեթև ջրեք բույսը: Պարբերաբար հանեք ու ստուգեք լուցկու հատիկների վիճակը և, երբ գլխիկի ծծումբը վերանա, փոխարինեք նորով: Սովորաբար, լուցկու հատիկների 4-րդ “հերթափոխից” հետո, մլակները վերանում են: - Տարբերակ 2.
Ջրեք բույսը կալիումի պերմանգանատի (մարգանցովկա) թույլ լուծույթով: Լուծույթը բաց վարդագույն պետք է լինի, ավելի թանձր լուծույթը կարող է այրել բույսերի արմատները: - Տարբերակ 3.
Ջրեք բույսը օճառի թույլ լուծույթով: - Տարբերակ 4. Սխտորի 3 գլխիկ ճզմեք և վրան 1 լիտր եռման ջուր լցրեք: Առնվազն 4 ժամ սպասելուց հետո, հեղուկը քամել և դրանով ջրել ու ծողել բոույսը:
- Տարբերակ 5. Նարինջի կեղևի կտորներ խրեք ծաղկամանի հողի մեջ:
- Տարբերակ 6. Սխտորի մի քանի շերտեր կտրատեք և, կտրվածքով դեպի ներքև դրեք ծաղկամանի հողին: