Սխտոր

garlic1

Սխտոր (Garlic, Чеснок, Allium sativum), միամյա, վեգետատիվ ճանապարհով բազմացող բանջարային մշակաբույս, որի մշակովի տեսակները լայն տարածում ունեն սննդի, երշիկի ու պահածոների արդյունաբերության և ժողովրդական բժշկության մեջ։ Օգտագործվում է թարմ վիճակում ծանրամարս կերակուրների հետ որպես համեմունք, թթուների ու պահածոների մեջ՝ որպես յուրահատուկ համ ու բույր տվող համեմունք, և երշիկի արդյունաբերության մեջ՝ որպես հականեխիչ ազդեցություն ունեցող նյութ։

Աճեցնելը

Սխտորը ցրտադիմացկուն բույս է, աճել սկսում է +3 – +5 °C-ում։ Տարբերվում են 2 ենթատեսակ՝ ցողունավոր (գարնանացան) և սովորական (աշնանացան)։ Սովորական (ցողուն չառաջացնող) տեսակն առաջացնում է միայն սոխուկներ, որոնք կազմված են պճեղներից (ատամիկներից)։ Ցողունավորը սոխուկներից բացի առաջացնում է նաև ընձյուղ՝ ծաղկաբույլով, որում կազմավորվում են օդային սոխուկներ։ ՀՀ-ում տարածված լավագույն սորտը տեղականն է։

Բազմացնում են վեգետատիվ ճանապարհով։ Պճեղները տնկում են վաղ գարնանը կամ աշնանը (սոխուկները պահելու հարկ չի լինում և կորուստը նվազում է)։ Աշնանացանն ավելի բերքատու է, բայց երկարատև չի պահպանվում, իսկ գարնանացանը պահպանվում է մինչև նոր բերքը։

Աշնանը նախորդ բույսի բերքահավաքից հետո, սխտորի տակի հողը պետք է պարարտացնել օրգանական (5-6 կգ բուսահող կամ կոմպոստ) և հանքային (30 գ սուպերֆոսֆատ և 20 գ կալիումի քլորիդ՝ 1 մ²–ին) պարարտանյութերով։ Հողն անհրաժեշտ է վերափորել և խառնել պարարտանյութը։ Սխտորը գերադասելի է աճեցնել 15-20 սմ բարձրության և 1 մ լայնության մարգերում։ Աշնանացան սխտորի միջշարային հեռավորությունը 20-25 սմ է, միջբուսայինը՝ 5-8 սմ, տնկման խորությունը՝ 3–4 սմ, մուլչապատում են տորֆով կամ բուսահողով (1,5-2 սմ)։ Պետք է առաջացող ընձյուղները կոտրելով հեռացնել, որից բարձրանում է բերքատվությունը։ Երբ սխտորի տերևները դեղնում են, բույսը պետք է հողից հանել և 4-5 օր չորացնել արևի տակ՝ թողնելով մարգում։ Գարնանցան սխտորը տնկում են վաղ գարնանը, ձնհալից հետո, նույն եղանակով, ինչ աշնանացանը։ Առաջացած ծիլերը պետք է սնուցել միզանյութով (1 մ²–ին՝ 10-15 գ) և ջրել հողի չորանալուն զուգընթաց։

Սոխուկների ձևավորման փուլում պետք է սնուցել հանքային պարարտանյութերով (50 գ սուպերֆոսֆատ և 15 գ կալիումի քլորիդ՝ 1 մ²–ին)։ Ս. հավաքում են ստորին տերևների չորանալու ժամանակ։

Տես նաև թե ինչպես սենյակային պայմաններում սխտոր աճեցնել==>

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *