Շեֆլերա

Շեֆլերան (անգլ.՝ Schefflera, ռուս.՝ Шеффлера, լատ.՝ Schéfflera) ամենատարածված դեկորատիվ բույսերից է: Արալիևների ընտանիքի ներկայացուցիչ է և աճում է Ասիայի արևելյան ու հարավ արևելյան երկրներում, Ավստրալիայում, Նոր Գվինեայում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում: Շեֆլերան ունի 250-300 տարատեսակ: Ճառագայթատերև և աստղատերև շեֆլերան (Schefflera actinophylla) ամենահայտնին է և լայն տարածվածը:
Շատ գեղեցիկ  և յուրօինակ ձևավոր տերևներ ունի, որոնք բացված հովանոցի նման են: Բնության մեջ բավականին բարձրահասակ, մշտականաչ տերևներով ծառ կամ թուփ է: Տնային  պայմաններում էլ այն պատկառելի չափերի է հասնում:
Շեֆլերան կարող է հարմարվել նաև քիչ լուսավոր և ցուրտ սենյակներում, բայց հարմարավետ պայմաններում այն ցույց է տալիս իր ողջ հմայքը: Նրան խնամելը դժվար չէ, կարևորը ճիշտ տեղն ընտրելն  և նրա փոքրիկ պահանջները բավարարելն է:
Շեֆլերան բարելավում է տան էկոլոգիական վիճակը, հագեցնում է օդը թթվածնով, օզոնով, բարձրացնում է օդի խոնավությունը: Այս բույսը հանգստացնող հատկություն ունի. սպունգի պես ներծծում է շրջակա միջավայրի բացասական էներգիան:
ԽՆԱՄՔԸ
Լուսավորություն. պայծառ, ցրված լույս;
Օդի ջերմաստիճանը. ամռանը՝ ամենաբարենպաստ ջերմաստիճանը՝ 20°C է, ձմռանը՝ 15-17°;
Օդի խոնավությունը.  բարձր, ցանկալի է երկու օրը մեկ ցողել
Ջրելը. գարնանը և ամռանը՝ հողի վերին շերտի չորանալուց երկու օր անց, ձմռանը՝ սահմանափակ
Սնուցումը. գարնանից սկսած մինչև ուշ աշուն սնուցել երկու շաբաթը մեկ դեկորատիվ բույսերի համար նախատեսված պարարտանյութերով;
Հողը. պետք է ջրաթափանց լինի, թեթև և բերրի: Լավագույն կազմությունը`   3 մաս ճմահող, մեկ մաս տորֆային հող և 1,5 մաս գետի խոշոր ավազ;
Բազմացումը. բազմացնում են մինչև 10սմ երկարությամբ կտրոններով, ավելի լավ է այն բազմացնել գարնանը, երբ օդի ջերմաստիճանը հասնում է 24 °C;
Աճը. բավականին արագ է աճում, ամռան ընթացքում հեշտությամբ 30 սմ  և ավելի;
Ծաղկելը. Առավելապես ծաղկում է բնության մեջ , ծաղիկները նման են ութոտնուկի շոշափուկներին: Պտուղները, ծաղիկները և կոկոնները բույսի տարբեր տեսակների մոտ տարբեր գույների են`   կարմիր, դեղնավուն, նարնջագույն, սպիտակ կամ  մորու գույնի;
Հնարավոր դժվարությունները. ամռանը շատ շոգի պայմաններում կամ ձմռան շատ ցածր ջերմաստիճանի և շատ ջրելու դեպքում կարող են թափվել տերևները: Ոչ բավարար լուսավորության ժամանակ տերևները խունանում են, իսկ շատ լուսավորության ժամանակ նրանց վրա հայտնվում են բաց բծեր:

Շեֆլերայի տեսակները

Շեֆլերա ջանին

Շեֆլերա ջանին ամենագեղեցիկ ենթատեսակներից է:  Կարող է հասնել մինչև 2 մետր բարձրության: Խայտաբղետ, դեղնականաչավուն տերևներով բույսը թարմություն ու գեղեցկություն է կհաղորդի ցանկացած ինտերիերի:
Շեֆլերա ջանին առանց առանձնահատուկ խնամքի, հեշտությամբ աճում է տաք և խոնավ միջավայրում, պայծառ լուսավորված, բայց արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված տեղում:

Խնամքի առանձնահատկությունները

  1. Ձմռանը սենյակում օդի ջերմաստիճանը պետք է լինի +14°С ոչ ցածր, իսկ ամռանը ամենահարմարավետ ջերմաստիճանը +25°С է:
  2. Ջրելը պետք է չափավոր լինի, ջրախեղդ անելով կարող եք շատ շուտ զրկվել շեֆլերայից: Մյուս կողմից չի կարելի թույլ տալ հողի լրիվ չորանալը:
  3. Պարբերաբար ջրով ցողել պետք է: Խոնավ միջավայր ապահովելու համար, կարելի է նաև բույսը ծաղկամանով տեղադրել ջրով ու խիճով լի լայն ամանի մեջ:
  4. Փոշոտ միջավայրում լավ կլինի խոնավ սպունգով պարբերաբար մաքրել տերևները:
  5. Շաբաթը մեկ ունիվերսալ կամ օրգանական պարարտանյութերով լրացուցիչ սնուցման կարիք ունի բուռն աճի շրջանում: Ձմռանը լրացուցիչ սնուցման կարիք չկա:

Բազմացումը

Շեֆլերա ջանին կարելի է բազմացել՝

  • կտրոններով;
  • սերմերով;
  • ճյուղը արմատավորելով:

Կիսափայտացած կտրոնները մշակում են արմատակալման խթանիչով և տնկում ավազից ու տորֆից բաղկացած, խոնավ սուբստրատի մեջ: Տնկիները ծածկում են ապակով կամ ցելոֆանով, ապահովում են միջավայրի + 22°С հնարավորին չափ կայուն ջերմաստիճան:.
Սերմերով բազմացնում են շատ հազվադեպ: Ցանում են վաղ գարնանը՝ ապահովելով ջերմոցային պայմաններ և օդի ոչ պակաս քան +18°С ջերմություն:
Շեֆլերան ինքնուրույն “ձագեր” չի առաջացնում: Ճյուղի վրա արմատներ ստանալու համար, դրա վրա կեղևի փոքր կտրվածք է արվում, որի վրա դրվում է խոնավ մամուռ ու փաթաթվում ցելոֆանով: Մամուռը միշտ խոնավ պետք է պահվի: Ճյուղը կարմատակալի 2 ամսում, ինչից հետո այն կտրում ու տնկում են առանձին ծաղկամանի մեջ:

Հողախառնուրդը

Շեֆլերաների համար հարմար է արմավենիների համար նախատեսված հողախառնուրդը:
Հողախառնուրդն ինքնուրույն պատրաստելու համար վերցնում են՝

Ծաղկամանը, որտեղ տնկում կամ տեղափոխում են շեֆլերան պետք է ունենա լավ դրենաժ՝ 3-8 սմ խորությամբ:

Հիվանդություններ և վնասատուներ

Շեֆլերա ջանինի հիվանդությունները հիմնականում վատ պայմանների ու խնամքի հետևանք են լինում:
Օրինակ,

  • զանգվածային տերևաթափ կարող է լինել օդի ցածր ջերմաստիճանի կամ ջրախեղդ լինելու հետևանքով:
  • շագանակագույն բծերը կամ խամրած գույները միջանցահովերի կամ վատ ոռոգման հետևանք են:
  • արմատի նեխելը կապվաած է չափից շատ ջրելու հետ:

Վնասատուներն են՝ բշտիկոտները (տրիպսերը, thrips, трипсы), տիզերը (клещи), վահանակիները (վահանամիջատ, щитовока). Դրանցից ազատվելու ամենապարզ ձևը բույսի տերևները օճառաջրով լվանալն է:  Եթե չօգնեց, պետք է կիրառել հատուկ քիմիկքտներ:

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *