Ճմահող

Ճմահողը մարգագետնային, տափաստանային կամ դաշտային, խոտաբոյսերով խիտ ծածկված հողի մակերեսային շերտն է: Այն, որպես հողախառնուրդների բաղադրիչ, լայն կիրառում ունի այգեգործությունում, ինչպես նաև ծաղկաթաղարների, սածիլի բաժակների համար հողախառնուրդներ պատրաստելիս:
Տարբերակում են ճմահողի ծանր (կավի մեծ պարունակությամբ), միջին ծանրության (ավազի և կավի հավասար պարունակությամբ) և թեթև (ավազի մեծ պարունակությամբ) տեսակները:
Ճմահողը սկսում են պահեստավորել աշնանը կամ գարնանը: Ճմահողը, շերտի խորությամբ (6-12 սմ), կտրատում են մոտավորոպես 40×40 սմ ուղղանկյունների և ոչ արևկող տեղում դարսում թարս ու շիտակ՝ այնպես, որ խոտի կողմը դիպչի վերին շերտի խոտի կողմին: Հնարավորության դեպքում, քայքայումն արագացնելու համար, ամեն երկու շերտից հետո խորհուրդ է տրվում մեկ շերտ գոմաղբ լցնել: Եթե ճիմի թթվայնությունը բարձր է, ապա շերտերի արանքում կիր են լցնում՝ 50 գրամ 1 ք.մ. երկշերտ շարված ճիմի մակերեսին:
Շարվածքի բարձրությունը չպետք է գերազանցի 1,5 մետրը, իսկ լայնությունն անում են 1,5-2,5 մ:
Շարվածքը պետք է պարբերաբար ջրել: 2-3 ամսից խոտը և արմատները պետք է փտեն և ճմահողը պատրաստ կլինի հողախառնուրդներում կիրառելու համար: Իսկ երկու տարի սպասելու դեպքում, ճմահողի շատ ավելի բարձր որակ կարելի է ապահովել:
Երբ ճմահողի փոքր քանակություն է անհրաժեշտ, ապա ճիմից  փխրելով առանձնացնում են հողը, իսկ բուսական մասը օգտագործում են կոմպոստի կամ ցանքածածկի համար:

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *