Բնակարանի կամ աշխատասենյակի օդը մաքրող բույսեր

Շատ կարևոր է թե՛ տանը, թե՛ աշխատավայրում մաքուր ու թարմ օդ շնչելը: Գազօջախի, վառարանի աշխատանքից, վերանորոգման համար օգտագործված շինանյութերից օդում կարող են առաջանալ վնասաբեր տոքսիններ, որոնց ներկայությունն աննկատ է:

Պարբերաբար օդափուխությանը զուգահեռ, օդի մաքրման համար շատ կարևոր գործ կարող են անել սենյակային բույսերը:

Ստորև ներկայացնում ենք օդը մաքրող 14 լավագույն բույսերը:

1. Դիփսիս դեղնավուն

(անգլ.՝ Аreca palm, ռուս.՝ Дипсис желтоватый, լատ.՝ Dypsis lutescens)

Դիփսիսը նաև անվանում են Արեկայի արմավենի: Օդ մաքրող շատ արդյունավետ, լայնորեն տարածված և ոչ պահանջկոտ բույս է:

Վերացնում է սենյակում հայտնված բոլոր հայտնի տոքսինները:

Ըստ Ֆեն-շուի տերևները փափկեցնում են տան կամ աշխատավայրի էներգիան:

Դիփսիսը իրեն լավ է զգում լուսավոր և տաք սենյակներում, որտեղ չկան միջանցիկ քամիներ։ Խորհուրդ է տրվում հաճախակի ցողել։

2. Ռոբելենի արմավենի

(անգլ.՝ Pygmy Date Palm, ռուս.՝ Финик Робелена, լատ.՝ Phoenix roebelenii)

Գաճաճ արմավենի է: Կարող է աճել կիսաստոերում և հասնել 150-180 սմ բարձրության:

Վերացնում է տոքսիկ նյութերի մեծամասնությունը, առանձնապես քսիլոլը:

Pygmy Date Palm – Said to remove formaldehyde and xylene (a chemical found in plastics and solvents) from the air.

3. Եղեգնարմավ Զեյֆրիցի

(անգլ.՝ Bamboo palm, ռուս.՝ Хамедорея Зейфрица, լատ.՝ Chamaedorea sefritzii)

Վնասատուներ համարյա չունի: Ըստ Ֆեն-շուի, հարմարավետ մթնոլորտ է ստեղծում:

Ըստ ամերիկյան NASA-ի գիտնականների, վերացնում է մրջնալդեհիդները (ֆորմալդեհիդ, formaldehyde), բենզոլը, եռաքլորէթիլենը, հանդիսանում է օդի բնական խոնավեցնող:

4. Ռապիս

(անգլ.՝ Lady palm, ռուս.՝ Рапис, լատ.՝ Rhapis Excelsa)

Հովհարաձև տերևներով գաճաճ արմավենի է:

Շատ տարածված, ոչ պահանջկոտ բույս է:

Վերացնում է սենյակային տոքսինների մեծ մասը:

Մանրամասն այստեղ ==>

5. Ֆիկուսներ

Բինենդիյկի ֆիկուս

(անգլ.՝ Ficus Alii, Amstel King Tree, ռուս.՝ Фикус Биннендийка, լատ.՝ Ficus binnendijkii)

Ոչ պահանջկոտ բույս է: Վերացնում է օդում գտնվող տոքսինների մեծամասնությունը, մանավանդ մրջնալդեհիդները (ֆորմալդեհիդ, formaldehyde):

Ficus alii – Said to be a great overall air purifier.

Ֆիկուս կաուչուկաբեր

(անգլ.՝ Rubber fig, ռուս.՝ Фикус каучуконосный, լատ.՝  Ficus elastica)

Աճում է նույնիսկ կիսախավարում, դիմանում է չափավոր ցրտերին:

Վերացնում է օդում գտնվող տոքսինների մեծամասնությունը, մանավանդ մրջնալդեհիդները (ֆորմալդեհիդ, formaldehyde):

6. Վիշապածառ

(անգլ.՝ Mass cane, Dracaena fragrans Massangeana, Dracaena massangeana, Corn plant, ռուս.՝ Драцена душистая массенджеана, լատ.՝ Dracaena fragrans

Գեղեցիկ բույս է, շատ լուսավորություն չի պահանջում:

Վերացնում է օդի միջի տոքսիկ նյութերի մեծամասնությունը, մանավանդ եռաքլորէթիլենը, բենզոլը, ֆորմալդեհիդը ու քսիլոլը:

Հայտնի է վիշապածառի մոտ 40 տեսակ:

Նրանք, ովքեր տանը կատու կամ շուն  ունեն, պետք է նկատի ունենան, որ վիշապածառը թունավոր է նրանց  համար: Եթե բնակարանը, որտեղ ապրում եք ձեր սիրելի կենդանիերի հետ, փոքր է, ապա վիշապածառի ընտրությունն այնքան էլ հաջող չէ:

7. Բաղեղ սովորական

(անգլ.՝ Common ivy, ռուս.՝ Английский плющ, լատ.՝ Hedera Helix)

Պահանջկոտ բույս չէ: Հարմար է թե՛ տանը, թե՛ հասարակական վայրերում աճեցնելու համար:

Վերացնում է օդում գտնվող տոքսինների մեծամասնությունը, մանավանդ մրջնալդեհիդները (ֆորմալդեհիդ, formaldehyde)

8. Սպաթիֆիլում

(անգլ.՝ Peace lily, ռուս.՝ Спатифиллюм, լատ.՝ Spathiphyllum)

Գեղեցիկ, նուրբ, սպիտակ ծաղիկներով բույս է: Խնամելը հեշտ է:

Ըստ Ֆեն-շուի, ուժեղացնում է խաղաղության և հանգստության էներգիան:

Օդից վերացնում է էթանոլը, ացետոնը, եռաքլորէթիլենը, բենզոլը և մրջնալդեհիդները (ֆորմալդեհիդ, formaldehyde):

9. Պտեր բոստոնյան

(անգլ.՝ Boston Fern, Boston swordfern, Sword fern, Wild Boston fern, Tuber ladder fern, Fishbone fern, ռուս.՝ Папоротник бостонский, լատ.՝ Nephrolepis exaltata)

Լավ խնամքի դեպքում շատ գեղեցիկ է դառնում: Սիրում է զով, բարձր խոնավությամբ  վայրեր  ու անդրադարձող լույս:

Վերացնում է օդում գտնվող տոքսինների մեծամասնությունը, մանավանդ մրջնալդեհիդը (ֆորմալդեհիդ, formaldehyde) և քսիլոլը: Խոնավեցնում է սենյակի օդը:

10. Քլորոֆիտում

(անգլ.՝ Spider Plant, ռուս.՝ Хлорофитум, լատ.՝ Chlorophytum)

Շատ լավ է մաքրում օդը տարատեսակ աղտոտվածությունից նաև հարստացնելով այն թթվածնով։ Շշատ հոգածություն չի պահանջում, լավ է իրեն զգում յուրաքանչյուր միջավայրում։ Քլորոֆիտումը ամենից լավ իրեն զգում է պատուհանագոգին, երբ նրա վրա արևի լույս է ընկնում։ Այն պետք է ջրել պարբերաբար և հաճախակի ցողել։

11. Հալվե Վերա

(անգլ.՝ Aloe Vera, ռուս.՝ Алоэ Вера, լատ.՝ Alóe véra)

Բազմաֆունկցոնալ բույս է, այն բուժում է այրվածքներ, մրսածությունն ու հիանլի մաքրում է  սենյակի օդը:

Օդի միջից կլանում է մրջնալդեհիդները (ֆորմալդեհիդ, formaldehyde):

12. Սանսևիերիա

(անգլ.՝ Mother-in-law’s tongue, Devil’s tongue, Jinn’s tongue, Bow string hemp, Snake plant և Snake tongue, ռուս.՝ Сансевие́ра, Сансевье́ра, Тёщин языкЩучий хвост, լատ.՝ Sanseviera)

Ավելի հայտնի է “Զոքանչի լեզու” անվամբ:

Ամենա ոչպահանջկոտ բույսերից մեկն է, որը նաև մեծ քանակությամբ թթվածին է արտադրում։ Սանսևիերիան իրեն հրաշալի է զգում ինչպես հով, այնպես էլ տաք սենյակում, ընդորում, չնայած լուսասեր է, կարող է աճել նաև կիսախավարում։ Երաշտադիմացկուն է՝ հաճախակի ջրման կարիք չունի։

13. Փիփերոմիա տափակատերև

(անգլ.՝ Baby rubber plant, ռուս.՝ Пеперомия туполистная, լատ.՝ Peperomia obtusifolia)

Շատ թթվածին արտադրող բույս է: Մաքրում է օդը, մրջնալդեհիդներից (ֆորմալդեհիդ, formaldehyde) և այլ տոքսիններից:

14. Ագլաոնեմա

(անգլ.՝ Aglaonema, Chinese evergreen, ռուս.՝ Аглаонема,  լատ.՝ Aglaonema)

Շատ թթվածին արտադրող բույս է: Մաքրում է օդը մրջնալդեհիդներից (ֆորմալդեհիդ, formaldehyde), բենզոլից և այլ տոքսիններից:

15. Գերբերա Ջեյմսոնի

(անգլ.՝ Gerbera Daisy, ռուս.՝ Гербера, լատ.՝ Gerbera jamesonii)

Ըստ ամերիկյան NASA-ի գիտնականների այս բույսը հոյակապ կլանում է բենզոլը՝ քաղցկեղածին քիմիական հայտնի նյութը:

Գիշերվա ընթացքում կլանում է ածխածինը և արտադրում է թթվածին, ինչը նպաստում է հանգիստ քնելուն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *